Օրվա լրահոսը
«Քաղաքացու կողմից պահանջելուց հետո միայն տրամադրել են 6-րդ համարի քվեաթերթիկը»․ Սոս Հակոբյան
Որոշ տեղամասերում դաշինքի քվեաթերթիկները նաեւ վնասված են եղել, եւ քաղաքացիներն են նոր քվեաթերթիկ պահանջել
Միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել. ոստիկանության թեժ գիծը 60 ահազանգ է ստացել
Հինգ դեպքերը հաղորդվել են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար, իսկ տեխնիկական բնույթի՝ 32, և տեղեկատվական բնույթի՝ 23 հաղորդումներն ուղղորդվել են տարածքային մարմիններ, ԿԸՀ և ԱՎՎ՝ ուսումնասիրություններ կատարելու և պարզաբանում տալու նպատակով:
ՀՔԾ-ի համար հիմք է հանդիսացել անոնիմ ձայնագրությունը. Էրիկ Ալեքսանյանը` Արմեն Չարչյանի ձերբակալության մասին
«Արմեն Չարչյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը ամբողջ ծավալով»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին: «ՀՔԾ-ի համար հիմք է հանդիսացել այդ ձայնագրությունը, բայց պետք է հասկանալ, թե ինչպե՞ս է այդ ձայնագրությունն ի հայտ եկել: Մեղադրանքում դրված է «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքի կողմից հրապարակված
Արձանագրվել են անօրինական բերման ենթարկելու, թելադրածը չգրելու համար սպառնալիքների, փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տվյալներ. ՄԻՊ-ը տվյալները կուղարկի դատախազություն
Արդեն ոստիկանության բաժնում փաստաբանն արձանագրել է, որ իր վերը նշված կին վստահորդը գտնվում է Ոստիկանության ծառայողների աշխատասենյակներից մեկում՝ 7-8 ոստիկանի ներկայությամբ, ովքեր վիրավորել են կնոջը և սպառնացել, որպեսզի ցուցմունքներ տա:
Իշխանական պատգամավորներից մեկի ազգականը սկանդալ է սարքել Շիրակի Բյուրակն գյուղում․ ահազանգում են «Հայաստան» դաշինքից
«Հայաստան» դաշինքի Շիրակի մարզային շտաբի պատասխանատուներից Կարապետ Պողոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենց արագ արձագանքման խմբերը մի քանի ընտրախախտումներ են հայտնաբերել։ Ըստ նրա, վաղ առավոտյան ահազանգ են ստացել, որ ընտրատեղամասերից մեկում N 24 քվեաթերթիկը թանաքոտված է: «Այն միանշանակ դիտավորություն է քվեաթերթիկն անվավեր ճանաչելու համար։ Իհարկե, այդ պահին մեր վստահված անձն արձանագրել է , մենք կենտրոնական շտաբ
Կամո Սահակյան. Քննչական կոմիտեն քվեարկության օրը ստացել է 15 նյութ
Մեկ դեպքով հարուցվել է քրեական գործ
Հրանտ Բագրատյան. «Մի պատերազմ հաղթել եմ, երկրորդին թույլ չտվեցին մասնակցել, երրորդում նորից կհաղթենք: Մենք պարտվող տեսակ չենք»
«Մալաթիա համայնքում նույնպես այսօր մեր վստահված անձին ընտրատեղամասից հանել են: Այս պահին իսկապես չեմ կարող ասել՝ դա միտո՞ւմ է, թե այլ բան: Կապանում մեր պաստառները փակցնելուց հետո գալիս պոկում, պատռում են: Վերջին երեք օրերին Կապանում ամեն ինչ արվում էր, որ միայն Նիկոլը երեւա: Նա՝ նկատի ունեմ Նիկոլի նկարը, կախված է սյուներից, տների պատշգամբներից, տանիքներից»,-ասաց Հրանտ Բագրատյանը
«Դուք ձայնագրության մեջ ուղղորդման տարր գտե՞լ եք: Չեք գտել, որովհետեւ չկա». Արմեն Չարչյան
«Բացարձակապես մի կողմ պետք է դնել իմ բոլոր ծառայություններն այս երկրի հանդեպ, իմ առողջական վիճակը եւ հարցը դիտարկել զուտ իրավական հարթության մեջ: Օրենքի առաջ բոլորս հավասար ենք»
Ոստիկանությունն ընթացք է տվել 20 դեպքի. ժամը 16.00-ի դրությամբ ստացվել է 57 հաղորդում
Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերից 1-ը գրանցվել է Երևան քաղաքում, մնացած 19 դեպքերը՝ հանրապետության մարզերում:
«Դա մեր պրոբլեմը չի եղել, դա եղել է անձնագրային բաժնինը». 23/26 ընտրատեղամասի նախագահ
Քիչ առաջ լուրեր շրջանառվեցին, որ Վանաձորի 23/26 ընտրատեղամասում մեծ են ցուցակների հետ կապված անճշտությունները: Aravot.am-ը փորձեց ընտրատեղամասի նախագահ Հրաչ Մակարյանից տեղեկանալ, թե ի՞նչ անճշտությունների մասին է խոսքը: Բանն այն է, որ որոշ քաղաքացիներ չեն կարողացել իրենց անունը գտնել ընտրողների ցուցակում, նրանք ներառված են եղել լրացուցիչ ցուցակներում. «Դա մեր պրոբլեմը չի եղել, դա եղել է անձնագրային
Հայտնաբերվել է Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակված փամփուշտի պարկուճը․ ՔԿ
2021թ. հունիսի 20-ին` ժամը 02:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոց է արձակել Երևան քաղաքի Նորք-Մարաշ փողոցում կայանված, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանին պատկանող «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ավտոմեքենայի վրա` պատճառելով գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական
«24 թիվը նկարած վերնաշապիկով մարդիկ են հայտնվում ընտրատեղամասերում, մտնում են քվեարկելու». Վահե Գասպարյանը՝ իրենց մոտ գրանցված ահազանգերի մասին
ԱԺԲ վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը չբացառեց, որ կարող է լինել երկրորդ փուլ:
Սեդա Սաֆարյան․ «Լավ կլինի ոստիկանությունը Նորքի 1-ին եւ 2-րդ զանգվածի, Էրեբունիի ընտրատեղամասերում ուժեղացնի հսկողությունը»
Դաշինքն ընտրախախտումների մասին ահազանգեր է ստացել
Շուրջ 36 հոգու ընտրակաշառք բաժանած «Պատիվ ունեմ»- ի ներկայացուցիչը ձերբակալվեց․ Ռուստամ Բաքոյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ֆեյսբուքյան գրառումը Արարատի մարզի Նորամարգ համայքում շուրջ 36 հոգու ընտրակաշառք բաժանած «Պատիվ ունեմ»- ի ներկայացուցիչը ձերբակալվեց։ Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ Հունիսի 18-ին ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար Նորամարգ գյուղի երկու բնակիչ, նախնական համաձայնության
Էդգար Արսենյան. Այսօր դատախազությունը ստացել է 64 հաղորդում և ահազանգ
Իսկ մինչ քվեարկության օրը դատախազությունը ստացել է 338 հաղորդում և ահազանգ
Հույս ենք հայտնում, որ «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկի վրա առկա եւ օրենքով չնախատեսված հետքերը կամ նշումները պատրվակ չեն դառնա այդ քվեները անվավեր ճանաչելու համար. հայտարարություն
«Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը ընտրությունների ընթացքի վերաբերյալ «Պատիվ ունեմ» դաշինքը արձանագրում է, որ հատկապես վերջին 48 ժամվա ընթացքում ժամանակավոր իշխանությունները լծվել են առաջատար քաղաքական ուժերի, անվանական՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների եւ աջակիցների դեմ բռնաճնշումներ իրականացնելու անպատվաբեր գործին: Իրականացվել են ակնհայտ ապօրինի խուզարկություններ եւ ձերբակալություններ, որոնց մեծ մասը դատական ատյանները արդեն չեղարկել են: Ժամը 15:45-ի դրությամբ
«29/20 տեղամասի դիմաց մի կին ծրար է ունեցել՝ 3 համարի քվեաթերթիկը մեջը»․ Թեհմինա Վարդանյան
Մարզերում մարզպետներն ու պատգամավորները կանգնում են տեղամասերի դիմաց, որպեսզի վախեցնեն ու սպառնան քաղաքացիներին
Վեդիի 43-ամյա բնակիչը ձերբակալվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզներն ընտրակաշառքի վերաբերյալ օպերատիվ տվյալ են ստացել ու բացատրական աշխատանք իրականացրել, ինչի շնորհիվ հունիսի 19-ին բաժին է ներկայացել Վեդի քաղաքի բնակիչներից մեկն ու հայտնել, որ մի անձ իրեն 30 հազար դրամ է տվել, որպեսզի ինքն ու կինը քվեարկեն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին։ Հունիսի լույս 20-ի գիշերը Վեդիի 43-ամյա
«Ընտրատեղամասում 26 համարի քվեաթերթիկ չկար, չտվեցին, ստիպված այլ ուժի ընտրեցի». քաղաքացին ահազանգում է, հանձնաժողովի նախագահը՝ պարզաբանում
26 համարի ներքո ընտրություններին մասնակցող «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության փոխնախագահ Հովսեփ Ղազարյանը հայտարարեց՝ հնարավոր է՝ դա միտումնավոր է արվում, որպեսզի առողջ ուժերը չանցնեն խորհրդարան:
Ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով ձերբակալված Գևորգ Աթաբեկյանն ազատ է արձակվել․ փաստաբան
Փաստաբան Արթուր Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը 18.06.2021թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը անօրինական կերպով ձերբակալել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համակիր Գևորգ Աթաբեկյանին՝ ընտրակաշառք առաջարկելու ինչ-որ անհասկանալի, անհիմն կասկածանքով: 19.06.2021թ. պաշտպանյալիս անհիմն կերպով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան։ Պաշտպանության
Տիգրան Խզմալյան. «Ձայնս տվեցի եվրոպական Հայաստանի գաղափարին»
Aravot.am-ի հարցին, թե ինչո՞վ է զբաղվել երեկ՝ լռության օրը, Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Հացավան գյուղում մի փոքրիկ այգի ունենք: Երեկ կնոջս ու թոռներիս հետ գնացել էինք եւ բալ ու կեռաս էինք հավաքում: Ես անձամբ գյուղացիներին ոչ մի կոչով չդիմեցի, բայց բոլորը տեսնելով հեռվից՝ ձեռքով էին անում ու մաղթում էին հաջողություն»:
Ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում 2021 թ. հունիսի 20-ին տեղի ունեցող ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 15:00-ի դրությամբ, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ: Դրանցից 10-ը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի
Մեծ թվով ոստիկաններ ու ընտրողների հերթեր Գյումրու Սլաբոդկա թաղամասում (Ֆոտոշարք)
Գյումրիում վաղ առավոտից ԱԺ ընտրությունների մասնակցության մեծ ակտիվություն է նկատվում։ Մեր շրջած գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրողների պակաս չկա: Օրինակ՝ Գյումրու Անի թաղամասում տեղակայված 31/05 ընտրատեղամասում գրանցված 1746 ընտրողներից առավոտյան ժամը 11-ի դրությամբ արդեն 200 ընտրող մասնակցել էր։ Գրեթե նույն պատկերն էր այս թաղամասի մյուս ընտրատեղամասերում, Գյումրու կենտրոնում գտնվող Տիկնիկային թատրոնում տեղակայված 31/44 ընտրատեղամասում։ Այստեղ ժամը
«Ականատես» դիտորդական առաքելության տվյալներն ըստ ժամը 8:00-ի
«Ականատեսն» իրականացնում է 2021 թ․ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտորդություն Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և տարածքներում։ Առաքելության շրջանակներում ներգրավվել են 583 դիտորդ, որոնք դիտարկում են քվեարկության նախապատրաստումը և տեղամասերի բացումը, քվեարկության գործընթացը և արդյունքների ամփոփումը ազգային մակարդակում պատահական ներկայացուցչական ընտրանքի միջոցով 300 տեղամասերում։ Առաքելության շրջանակում ներգրավված է նաև 22 շրջիկ դիտորդների խումբ, ինչպես նաև
ՄԻՊ-ը 15։00-ի դրությամբ ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 570 հրապարակում
Հունիսի 20-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 15։00-ի դրությամբ ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 570 հրապարակում։ Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, հաշմանդամություն ունեցող անձի տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու անհնարինությանը, ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկելու խնդրին,
Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ Արման Բաբաջանյանի նկատմամբ սպանության փորձ է կատարվել
Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի ցուցակում ընդգրկված Սեդա Սաֆարյանն ասում է՝ երեկվանից լուրեր կային, որ դաշինքի առաջին եռյակը պետք է զգույշ լինի
«Որ ուժը կաշառք բաժանի, «Իլհամ Ալիեւ» ուժ է․ վերցնողն էլ նույնը»․ Էդմոն Մարուքյան
Ամենախիստ ձեւով դատապարտում եմ, եթե նման դեպքեր են գրանցվել
Արման Բաբաջանյան․ «Ես տեսա ձայնագրությունը՝ դիմակավորված, «կապիշոնով», սպիտակ հագուստով, ձեռքին՝ սեւ ատրճանակ»
Պարոն Բաբաջանյանն ասում է՝ կրակել են այն ժամին, երբ ինքը պետք է լիներ մեքենայում եւ շարժվեր դեպի դաշինքի շտաբ
«Ես այդ ձայնագրությունում աննախադեպ, աղմկոտ բան չեմ տեսել»․ Արթուր Վանեցյան
Եթե աննորմալ լինի, կլինի քրեական գործ, կլինեն պատժվողներ
14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 26.82%-ը
Ամենաակտիվը Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերն են


















































