Օրվա լրահոսը
Ընտրական գործընթացները չպետք է ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա․ Արմեն Սարգսյանը զրուցել է Վաղարշակ Հարությունյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա: Նախագահը կարևոր է համարել, որ հատկապես այս օրերին զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնելիս լինեն ավելի աչալուրջ: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Սպուտնիկ Վի» պատվաստանյութի նոր խմբաքանակ է ներկրվել Հայաստան
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Սպուտնիկ Վի» (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ: Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 30000 անձի համար (30000 առաջին բաղադրիչ, 30000 երկրորդ բաղադրիչ): Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության
ՀՀ գլխավոր դատախազությունն իրազեկում է
ՀՀ դատախազությունը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից, ինչպես նաև ընտրություններում ներգրավված մյուս սուբյեկտներից քվեարկության օրը ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ: Այս կապակցությամբ Դատախազությունը հարկ է համարում հիշեցնել հետևյալը: Յուրաքանչյուր ընտրող քվեարկությանը մասնակցում է միայն մեկ անգամ: Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելն արգելվում է: Դրանց կատարումը ծանր հանցագործություն է
Լցոնած հովհարաձեւ սմբուկներ (տեսանյութ)
Այս ուտեստը որքան գեղեցիկ է, նույնքան էլ համեղ է: Սմբուկն առանց մսի լցոնելու շատ լավ տարբերակ է: Անհրաժեշտ մթերքները Սմբուկ- 3 հատ (ցանկալի է վերցնել հաստլիկ, հնարավորինս կլորավուն սմբուկներ) Մոցարելա- 1 գունդ կամ ֆետա- 100 գրամ Լոլիկ-1-2 հատ Ձիթապտղի յուղ-4-5 ճաշի գդալ Սխտոր-3-4 պճեղ Թարմ կանաչիներ՝ մաղադանոս, համեմ, անանուխ՝ մի քանի ճյուղ Պարմեզան-50 գրամ Հացի
«Հավատում եմ, որ Ձեր ղեկավարությամբ Իրանը շարունակելու է զարգացման և բարգավաճման ուղին»․ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հավատում եմ, որ Ձեր ղեկավարությամբ Իրանը շարունակելու է զարգացման և բարգավաճման ուղին։ Հայաստանն արժևորում է Իրանի հետ առկա բարիդրացիական հարաբերությունների և կառուցողական երկխոսության հետևողական ամրապնդումն ու խորացումը, ինչը մեր պետությունների առաջընթացի ու տարածաշրջանի կայունության
Այսօր՝ վաղ առավոտից մեր գրասենյակներում և մեր կողմնակիցների բնակարաններում ապօրինի խուզարկություններ են անում. Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ: Տասնյակ մարդկանց անհիմն, առանց որևէ առիթի հարկադրում են ներկայանալ կամ բերման են ենթարկում ԱԱԾ, ՀՔԾ և Ոստիկանություն ու տևական ժամանակ պահում են: Մեր գրասենյակներում և մեր կողմնակիցների բնակարաններում ապօրինի խուզարկություններ են անում և
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում գտնվող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար Հայաստանում գտնվող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը: Ողջունելով գործընկերներին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս դիտորդական առաքելության ներկայությանը Հայաստանում եւ վերահաստատեց ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու իշխող մեծամասնության հանձնառությունը: Ազգային ժողովի նախագահը ներկայացրեց գործընկերներին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման
Անթույլատրելի ենք համարում իրավապահ համակարգի նման վերաբերմունքը․ «Իզմիրլյան բժշկական կենտրոն»
«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի աշխատակազմի հայտարարությունը Հարգելի հայրենակիցներ, «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ամբողջ անձնակազմն իր վճռական անհամաձայնությունն է հայտնում Հայրենիքի նվիրյալ զավակ, վաստակաշատ բժիշկ և սերունդների կրթած ուսուցիչ, վաստակաշատ գիտնական և մեր սիրելի տնօրեն պերֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալությանը: Անթույլատրելի ենք համարում իրավապահ համակարգի նման վերաբերմունքը մի մարդու նկատմամբ, ով Արցախյան առաջին պատերազմի տարիներին, 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ: Նշելով, որ այս այս ընտրությունները տեղի են ունենում մեր երկրի համար բարդ, ճգնաժամային իրավիճակում՝ Հանրապետության նախագահն առանձնապես կարևոր է համարել, որ իրավապահ մարմինները գործեն իրենց լիազորությունների շրջանակներում, առավելագույն պատասխանատվությամբ ու
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 21-24-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն։ Հունիսի 19-24-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ
Հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: ԿԸՀ նախագահը Հանրապետության նախագահին ներկայացրել է ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքների ընթացքը, նշել, որ ԿԸՀ-ն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված բոլոր անհրաժեշտ գործառույթներն և միջոցառումները: Նախագահ Սարգսյանն ընդգծել է ընտրությունների էական նշանակությունը երկրի համար
ՀՀ դատախազությունը քվեարկության օրը ընտրություններում ներգրավված սուբյեկտներից ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ
ՀՀ դատախազությունը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից, ինչպես նաև ընտրություններում ներգրավված մյուս սուբյեկտներից քվեարկության օրը ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ: ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` արգելվում են քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը: Սույն մասի դրույթների կատարումը, ինչպես նաև
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք
Հունիսի 18-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8502 քաղաքացու հետազոտություն, որից 889-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արմեն Սարգսյանի հրամանագրով սրտային վիրաբույժ Միհիր Սուսանին պարգևատրվել էր Մխիթար Հերացու մեդալով
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, առողջապահության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, սրտային վիրաբույժ Միհիր Սուսանին պարգևատրվել էր Մխիթար Հերացու մեդալով: Նախագահ Սարգսյանն այսօր պետական պարգևը հանձնել է վիրաբույժին՝ շնորհակալություն հայտնել անձնվեր աշխատանքի համար և մաղթել նորանոր հաջողություններ: Բժիշկ Միհիր Սուսանին շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ բարձր պարգևի արժանացնելու համար՝ այն համարելով ոչ միայն միայն
Ռազմիկ Աբրահամյանը դատապարտվել է երեք, Արսեն Դավթյանը` 7 տարի ժամկետով ազատազրկման. «Հրապարակ»
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ հրապարակել է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ Ռազմիկ Աբրահամյանի վերաբերյալ վճիռը։ Ըստ այդմ՝ Ռազմիկ Աբրահամյանը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, սակայն դատարանը նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան։ Արսեն Դավթյանը դատապարտվել է 7 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագանձման։ Աննա
Մեր պատմության նոր էջը կերտենք հավատքով ու լավատեսությամբ, սիրով ու միասնականությամբ. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Սիրելի ժողովուրդ, Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությամբ որոշելու ենք մեր երկրի գալիքի կերտման ուղին: Մենք ամենքս ուզում ենք ապրել խաղաղ ու անվտանգ, կայուն զարգացող երկրում, հեռու ցնցումներից ու պառակտումներից և կառուցել մեր արժանապատիվ ու բարօր կյանքը ազգաշահ ու
ՀՀ քննչական կոմիտեն՝ մինչև ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում, մինչև հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ և հետաքննության մարմնի կողմից հարուցված 4 քրեական գործ: Նշված 22 դեպքերից 4-ը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 9-ը՝ ՀՀ քրեական
«Փաստաբաններ, գնացեք, փոստով ուղարկեք ձեր գրությունները»
Օրեր առաջ փաստաբան Գեւորգ Գյոզալյանը բարձրաձայնեց մի խնդրի մասին, ինչին արձագանքեցին մի շարք փաստաբաններ: Նա մասնավոորապես գրել էր. «Հայկական իրականություն, փաստորեն «Դատալեքս» կայքով կարող ենք էլեկտրոնային ստորագրությամբ դատավարական փաստաթղթեր ներկայացնել, բայց միաժամանակ չենք կարող: Սա է մեր իրականությունը, կարեւորը թղթի վրա գրելն է, ոչինչ, որ դրա տակը կատարյալ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է»: Փաստաբանը վարչական դատարանին միջնորդություն ներկայացնելուց
Կատարյալ դիակը (պիես)
Գործող անձինք` Ռեժիսոր Երկրորդ ռեժիսոր Տնօրեն Օպերատոր Կոմպոզիտոր Դիմահարդար, որը ձի է Լուսավորող Ֆոկուս փուլլեր Աշոտ, որի գլխի փոխարեն ափսե է Ռեժիսորի կին Սև ֆոնի գերատեսչության ղեկավար Դագաղատարներ Հանդիսատեսներ` Մատանին գրավ դրած կին Վախկոտ փիլիսոփա Կյանք տեսած տղամարդ Ցինիկ երիտասարդ Ուշաթափվող կին Շարքային մարդ Լռող մարդ Տոնական տեսքով հանդիսատեսը ֆիլմի տոմսակները ձեռքին՝ զբաղեցնում է
Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի․ Արա Բաբլոյան
Հորդորում եմ իրավապահ մարմիններին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Առանց անդրադառնալու քրեական գործի հարուցման հարցին՝ պետք է արձանագրենք, որ տվյալ դեպքում ակնհայտ անհամաչափ է ու ոչ մի կերպ իրավաչափ չէ հարկադրանքի ցանկացած միջոցի առկայությունը՝ թե ձերբակալման և թե հնարավոր կալանավորման մասով: Հետևաբար պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի: Արա ԲԱԲԼՈՅԱՆ Բժշկական գիտությունների դոկտոր,
Դատախազությունը՝ ընտրական հանցագործությունների մասին
ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների քվեարկության ընթացքում ՀՀ քաղաքացիներին և այլ սուբյեկտներին հնարավոր հանցավոր գործողություններից զերծ պահելու նպատակով տեղեկացնում է այն արարքների մասին, որոնք համարվում են հատկապես քվեարկության ընթացքին բնորոշ ընտրական հանցագործություններ, ինչպես նաև՝ դրանց համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժների մասին: ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Էսքիզներ ծանոթ եւ անծանոթ Գյուրջիեւից
Ծնունդով Ալեքսանդրապոլից հայազգի մտավորական, միստիկ, հոգեւոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց եւ փիլիսոփա Գեորգի Գյուրջիեւը (1877-1949թթ.) ավելի հայտնի է աշխարհին, քան մեզ մոտ։ Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել է ծննդավայրում։ Հենց այդ տարիներին ականատեսը լինելով բազմամշակույթ ազգագրական եւ միջէթնիկ երաժշտական ու պարային ավանդույթներին, Գյուրջիեւը ձեռք է բերել նշանակալի կապեր քրիստոնեական եղբայրությունների, բուդդի քրմերի, սուֆի վարպետների եւ դերվիշների
Միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ` Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ․ Ընտրությունների վերահսկման կոմիտեն համարում է՝ բժշկի խոսքը հանցակազմ չի պարունակում
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչպես արդեն տեղեկացվել է, բժշկական հաստատության ղեկավարի կողմից տվյալ կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ
Հատված՝ Ռեքվիեմ պոեմից (Lacrimosa)
Ես գիտեմ, թե ինչպես են կաղկանձում հարալեզ շները՝ Գիշերն ի լույս լիզելով հերոսների հոգին, Ես գիտեմ, թե ինչպես են մեռնում լավագույն տղերքը՝ Ձեռքեձեռք փոխանցելով երկիրը Նաիրի: Ես գիտեմ անձայնության սարսափն անլեզու, Որ իջնում է դիակառույց խաղաղության վրա. Աստված իմ, ինձ ինչո՛ւ լքեցիր, Չէ՞ որ ես էի քո Բառը, որն այլևս չկա: Եվ լռությունն այս սև,
Տարածքային անձնագրային ծառայություններում շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն
2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 19-ին և 20-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 18.00-ն սահմանվել է հերթապահություն: Ուշադրություն` հերթապահությունը սահմանվել է միայն ընտրական գործընթացին վերաբերելի ծառայություններ մատուցելու նպատակով: ՀՀ ոստիկանության
Որ քաղաքական ուժին էլ նախապատվություն տաք, ինչպիսին էլ լինի ձեր որոշումը, հիշեք, որ դա որոշում է՝ հանուն Հայրենիքի․ Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտվեց նախընտրական քարոզարշավը։ Քաղաքական ուժերը հնարավորություն ունեին, ավելի քան 10 օրվա ընթացքում ներկայացնել այն ծրագրերն ու նպատակները, որոնք պատրաստվում են իրականացնել ձեր քվեները ստանալուց հետո: Ցավոք, այս ընթացքում եղան նաև անհանդուրժողականության, վիրավորանքի, սպառնալիքի դրսևորումներ, եղան նաև միջադեպեր, որոնք հարիր չեն ժողովրդավարության ձգտող կամ ժողովրդավարությունից խոսող որևէ քաղաքական ուժի
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը
Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2.578.678, որից – այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված` 16563. – Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված` 1479. -քվեարկության օրը
4121 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք
Հունիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224167 դեպք, որոնցից 215999-ն` առողջացած, 4496-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2578 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1146453 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4121 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք: Ունենք 106 առողջացած և 4 մահվան դեպք: ՀՀ
ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում չտրվել սադրանքների, մանիպուլյացիաների, չոտնահարել ուրիշների իրավունքները. հայտարարություն
Վաղը՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արտահայտում ենք մեր խիստ անհանգստությունն ու մտահոգությունն այն մթնոլորտի առնչությամբ, որում ընթացավ այս քարոզարշավը։ Այն ուղեկցվեց քաղաքական մրցակիցներին ամեն գնով վարկաբեկելու, վիրավորելու, հասարակության աչքում նրանց ոչնչացնելու անթաքույց ու աննախադեպ դրսևորումներով, սուտ ու կեղծ տեղեկությունների, ապատեղեկատվության, վիրավորանքի, ատելության խոսքի տարածմամբ։ Այս իրավիճակը միայն


















































