Օրվա լրահոսը

Դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով նույն սկզբունքով քրեական գործեր հարուցել արտերկրում բնակվող ադրբեջանական խոշոր գործարարների նկատմամբ․ Էդմոն Մարուքյան

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի՛ հայրենակիցներ, Ինչպես գիտեք, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի, ընկերությունների «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և «Royalsys Engineering» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանի նկատմամբ՝ պնդելով, որ 3 հայ գործարարներն օդային ճանապարհով տարբեր տեսակների սպառազինության մաքսանենգություն են կազմակերպել 2001-21թթ. ընթացքում դեպի ՀՀ

Արմեն Չարչյանը կլինի ազատության մեջ․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը Դատավոր Շահվերդյանը բավարարեց Էրիկ Ալեքսանյանի և իմ բողոքը: Պրոֆեսոր Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ:

Դատարանն էլ մերժեց Տիգրան Արզաքանցյանի գրանցումն իբրեւ պատգամավորի թեկնածու

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը վերջնականապես մերժել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀԴԿ վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը: Հիշեցնենք, ԿԸՀ-ն մերժել էր  Տիգրան Արզաքանցյանի գրանցումը որպես թեկնածու: Խնդիրը Տիգրան Արզաքանցյանի` վերջին չորս տարիներին Հայաստանում մշտական բնակության հետ էր կապված: Տիգրան Արզաքանցյանը բողոքարկել էր ԿԸՀ-ի որոշումը եւ դատարանից լրացուցիչ ժամանակ խնդրել` հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու համար: Aravot.am-ի

Ոստիկանները բերման են ենթարկել արդեն հայտնի դարձած նախընտրական իմ շտաբում գտնվող բոլոր երիտասարդներին․ ԲՀԿ պագամավորի թեկնածու

ԲՀԿ պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես տեղեկացնում է Ոստիկանները բերման են ենթարկել արդեն հայտնի դարձած նախընտրական իմ շտաբում գտնվող բոլոր երիտասարդներին։ Անսպասելիորեն շտաբ ներխուժած ոստիկանների կողմից երիտասարդները մի քանի վայրկյանում առանց բացատրության ձերբակալվել են և ուղեկցվել Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանական բաժանմունք։

Աբսուրդային իրավիճակ է պրոֆեսոր Չարչյանի գործով․ դատարանից չկա ոչ մի տեղեկություն․ Արամ Վարդևանյան

Իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի գործընկերներ, Արդեն աբսուրդային իրավիճակ է ստեղծվում պրոֆեսոր Չարչյանի դեպքով: Դատարանից չկա ոչ մի տեղեկություն, այն դեպքում, երբ մեր բողոքը քննվում ու լուծվում է ԱՆՀԱՊԱՂ: Դադարեցրեք այս խայտառակությունը: Րոպե շուտ պետք է ապօրինի ձերբակալումը վերացվի:

Պրոֆեսորի՝ տարիների բժշկելու առաքելությունն ամուր հիմք է հավատի ու վստահության․ բժիշկներն՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումն ի աջակցություն Արմեն Չարչյանի Պրոֆեսոր Արմեն Չարչյանի դերը բժշկության զարգացման գործում անքննարկելի է, որպես բժիշկ, չեմ կարող հաշտվել կոլեգայիս ազատությունից զրկման փաստի հետ և խնդրում եմ իրավապահներին վերանայել բժիշկ, պրոֆեսոր Չարչյանին ազատությունից զրկելու փաստը և Բժշկին ազատ արձակել: Լինելով բժիշկ՝ չեմ կարող իրավական

«Պատիվ ունեմ» դաշինքի 3 տասնյակից ավելի մարդ կանչվել է հարցաքննության, պատգամավորի թեկնածուին խուզարկել ու ձերբակալել են. Սոս Հակոբյան

Իրավապահները խուզարկություն են կատարել Վայոց Ձորում իր աշխատանքը կատարող պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի բնակարանում, գրասենյակում, մեքենայում:

Վարունգն այնքան էլ «ջրիկ» չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից

Վարունգը, ինչպես և դդմիկը, դդումն ու ձմերուկը, պատկանում է դդմազգիների (Cucurbitaceae) մեծ ընտանիքին և իր «արյունակից», այս դեպքում «ջրկից» ձմերուկի նման մոտ 95 տոկոսով կազմված է ջրից: Ահա թե ինչու է վարունգն այդքան անհրաժեշտ ամառային շոգ օրերին․ այն օգնում է օրգանիզմին զերծ մնալ ջրազրկման վտանգից ու պահպանել հեղուկի անհրաժեշտ քանակությունը։ Սակայն վարունգի միակ առավելությունն ամենևին

Վաղն ամեն ինչ որոշելու ենք հենց մենք` Հայաստանի քաղաքացիներիցս յուրաքանչյուրը․ Արման Թաթոյան

Սիրելի´ հայրենակիցներ, Մեզ համար ամենից թանկը մեր պետականությունն է: Մենք կարող ենք ավելի պաշտպանված լինել ու մեզ ավելի ապահով զգալ միայն մեր սեփական պետության մեջ: Բայց դրա համար պետք է ճիշտ սկզբունքներով ձևավորել պետությունը կառավարող մարմիններ, պետք է գնալ միայն ժողովրդավարության ու մարդու իրավունքների ուղիով: Վաղվա քվեարկությամբ ձևավորելու ենք բարձրագույն օրենսդիր մարմին` Հայաստանի Ազգային ժողովը,

Կյանքեր փրկող պետական թանկ ծրագիր Գյումրիում․ կբուժեն սուր իշեմիկ կաթվածը

Այսօր Գյումրի բժշկական կենտրոնում ազդարարվեց STROKE գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման նորագույն ծրագիրը։ Մարզերից Շիրակն առաջինն է, որտեղ  ներդրվում է կյանքներ փրկող այս ծրագիրը՝ պետպատվերի սահմաններում։ Այսինքն՝ բոլոր ծախսերը հոգում է պետությունը, իսկ  բուժումները շատ թանկ են․ կախված հիվանդի վիճակից ու բժշկական միջամտության անհրաժեշտությունից՝ պետությունը յուրաքանչյուր քաղաքացու համար 1,5 միլիոն դրամից մինչև 2,5-3,8 միլիոն դրամ

Պատերազմի վավերագրողները (ֆրագմենտալ ապրում). 4plus.org

4plus.org. Մեդիա աշխարհի մարդիկ հաճախ են կարդում, դիտում, լսում, գրում ու պատմում այլոց հետ կատարված դաժան պատմությունների մասին։ Եվ կարծես թե պետք է կոփված լինենք, մեր հուզական դաշտն ու հույզերն էլ՝ մարզված, «իմունիզացված»․․․ Բայց, գոնե ինձ մոտ այլևս այդպես չէ, այդպես չէ արցախյան վերջին պատերազմից հետո։ Ես հինգ տարեկան որդուս հետ մուլտֆիլմ դիտելիս եմ անգամ

Դատախազությունը ստուգման առարկա կդարձնի հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին հավաքի տանելու մասին տեսանյութն ու այդ ամենին Վիլեն Գաբրիելյանի հնարավոր առնչությունը․ Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Տարատեսակ շահարկումները հաշվի առնելով՝ հարկ եմ համարում նշել, որ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին «Քաղացիական պայմանագիր կուսակցության հավաքին հարկադրաբար տանելու վերատառությամբ ուղեկցվող տեսանյութը համացանցում հրապարակվելուց անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում, ինչի կապակցությամբ Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից ոստիկանությանը հանձնարարվել է դրանում նշված հանգամանքների կապակցությամբ

Պետության զորությունը եկեղեցին է, և եկեղեցվո զորությունը՝ պետությունը

Իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված և Հայրենիք։ Նա, ով ընդունում է Աստծու գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականության՝ Ազգ, Հայրենիք, պետություն։ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ Սիրելի´ հավատացյալ հայորդիներ, գաղտնիք ըսած չենք ըլլար, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց պատմության գրեթե բոլոր հանգրվաններուն ունեցած է իր ուրույն դերն ու նշանակությունը: Այսօր մեր Մայր Եկեղեցին

«Պատիվ ունեմ» դաշինքի` մի քանի հարյուր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ․ «Փաստինֆո»

Սկանդալ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում: Տեղամասային ընտրական հանձնաժողովում «Փաստինֆո»-ի աղբյուրի փոխանցմամբ` քվերաթերթիկները ստանալու ընթացքում հանձնաժողովի անդամներն ու դիտորդները նկատել են, որ «Պատիվ ունեմ» դաշինքի` մի քանի հարյուր քվեաթերթիկների վրա կան կողմնակի նշումներ` կատարված կապույտ գույնի թանաքով, որոնք ենթադրաբար կարող են առիթ հանդիսանալ այդ քվեաթերթիկները չեղյալ համարելու համար: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

ՀՀ ԱԺ նախագահն ու Իտալիայի Սենատի փոխնախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, հայ ռազմագերիներին վերաբերող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Տավերնային դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան ժամանելու կապակցությամբ եւ հիշեց, որ վերջինս դիտարկել է նաեւ 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ազգային ժողովի նախագահը հավելեց, որ այս ընտրությունները միտված են հանգուցալուծելու նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը

«Արման Թաթոյանը անտեսել է մարդկային հորդորս. դիմելու եմ դատախազին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով»․ Վիլեն Գաբրիելյանը՝ Արման Թաթոյանի հրապարակման մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հունիսի 18-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հունիսի 17-ի և «Հայաստան» դաշինքի հունիսի 18-ի եզրափակիչ հավաքներին մասնակցության առնչությամբ վարչական ռեսուրսի չարաշահման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքներին «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 24/7 աշխատանքի սկզբունքով իրականացրել է տեղի ունեցած հավաքների

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի եւ վերջինիս տեղակալի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մարֆիի եւ ղեկավարի տեղակալ Ստեֆան Կրաուսի հետ: Արարատ Միրզոյանն ընդգծեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մեծաքանակ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում եւ կարեւորեց պետության հավատարմությունն ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավար ընտրությունների անցկացման հարցում: Յոհան Մարֆին փաստեց, որ այս ընթացքում պետական բոլոր ինստիտուտներն ակտիվորեն համագործակցել եւ աջակցել են առաքելության

Վայոց Ձորից եւս 10 գյուղ պետք է զիջենք, եթե Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կնքված Շուշիի հռչակագիրը կյանքի կոչվի

Ըստ Կարեն Վրթանեսյանի, խաղաղություն չի լինելու, պետք է պատրաստվել հաջորդ պատերազմին

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստան ժամանած դիտորդական առաքելության անդամների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստան ժամանած դիտորդական առաքելության անդամների հետ՝ պատվիրակության ղեկավար, սենատոր Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նախընտրական քարոզարշավի ընթացքին, Հայաստանում տեղի ունեցած Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ պետությունը հաստատակամ է՝ ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար եւ թափանցիկ իրացումը:  

Ընտրողի կողմից կատարվող քվեարկության կոնկրետ արդյունքը հնարավոր չէ պարզել տեխնոլոգիական, մեթոդաբանական որևէ միջոցով․ հայտարարություն

Քրեական կոնկրետ գործով ձեռք բերված տվյալների վերլուծությունը փաստում է, որ  ընտրողների հետ հանդիպումների ընթացքում առանձին անձինք պնդումներ են արել առ այն, որ առկա են համապետական ընտրություններին ոչ միայն քաղաքացիների մասնակցությունը, այլ նաև անձի կատարած քվեարկությունը պարզելու սոցիոլոգիական, ստատիստիկական  ինչ-որ մեխանիզմներ, ֆորմուլաներ, որոնց գործադրմամբ կարող են պարզել, թե առաջիկա  արտահերթ ընտրություններում ով ինչպես է քվեարկել: Նկատի

Արմեն Սարգսյանը Իտալիայի Սենատի փոխնախագահի հետ հանդիպմանը խոսել է հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի անհրաժեշտության մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային: Վերջինս Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ զրուցակիցները կարևորել են ներքաղաքական կայունության պահպանումը և հույս հայտնել, որ ընտրությունների արդյունքները կլինեն ի շահ պետության զարգացման: Նախագահ Սարգսյանն ու Պաոլա Տավերնան մտքեր են

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդական պատվիրակության հետ

Հունիսի 19-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Ալեքսեյ Սանդիկովը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը հանդիպեցին հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի արդյունաբերության, վառելիքի եւ էներգետիկ համալիրի, տրանսպորտի եւ կապի մշտական հանձնաժողովի նախագահ Իգոր

Արմեն Չարչյանի հարցի քննությանը դատախազն ու քննիչը չէին ներկայացել, բայց դատարանն առանց նրանց դատն արեց

Ըստ Արմեն Չարչյանի պաշտպանների, կատարվածը, բացառապես, քաղաքական հետապնդում է:

Մեր այսօրվա ճգնաժամը և այսօրվա մեր թուլությունը մենք կարող ենք դարձնել մեր ուժը․ Ռուբեն Վարդանյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի 2021 թ․ հունիսի 19-ի ուղերձը «Այն իրավիճակը, որ մենք ապրում ենք հանգիստ մեր կյանքով Մոսկվայում, Փարիզում, Գլենդելում կամ Բուենոս Այրեսում, չի աշխատելու։ Միակ տարբերակը՝ որ մենք իրար հետ միասին միանանք և իսկապես կառուցենք ապագա հայկականը։ Միացեք «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժմանը, որի նպատակն է ստեղծել օրակարգ այն հարցերի, որոնց պատասխանները մենք

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջիկա տարիները նոր էջ կբացեն հայ-իրանական բարեկամական հարաբերությունների պատմության մեջ․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնին ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ պարոն Ռայիսի, Հայաստանի Հանրապետության ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնին ընտրվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջիկա տարիները նոր էջ կբացեն Իրանի

Հայտնաբերվել է պատերազմի մասնակից ևս 1 զինծառայողի աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից ևս 1 զինծառայողի աճյուն: Ռազմագործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում մինչ օրս հայտնաբերվել է 1580 աճյուն: Որոնումների նոր ուղղությունների և դրանց արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն: ԱՀ ՆԳՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունը, ինչպես Արցախինը, արժանի է աջակցության․ Ամերիկայի հայկական համագումար

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) երկար տարիներ քարոզել է Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի համար և ողջունում է այն: Մենք ողջունում ենք հայ ժողովրդին քաղաքացիական ներգրավվածության և ընտրություններին շարունակական մասնակցության համար, որտեղ նրանց մասնակցությունը կանոնավոր կերպով բարձր ցուցանիշ է գրանցել: 2018-ին Միացյալ Նահանգները շնորհավորեց Հայաստանի ժողովրդին դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը, այդ թվում՝

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամներին: Ողջունելով գործընկերներին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորեց կազմակերպության կողմից Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամությունը եւ հավաստիացրեց, որ ընտրությունները լինելու են ազատ եւ թափանցիկ՝ համապատասխանելով ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլեւ միջազգային չափանիշերին: Դիտորդական առաքելության ղեկավար, Ղրղզստանի խորհրդարանի միջազգային գործերի, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ

Պատգամավորության թեկնածու և ՃՈ ծառայող է ձերբակալվել ընտրողներին կաշառք բաժանելու կասկածանքով․ ՀՔԾ

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում ընտրակաշառք բաժանելու և ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերը նշված տարածաշրջանում մի խումբ անձինք 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031