Օրվա լրահոսը

Հայկ Սարգսյանի սոցիալական էջում քվեախցից արված լուսանկար է տեղադրվել․ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում․ պարզաբանում

Համացանցում տեղեկատվություն է տարածվել, համաձայն որի ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի սոցիալական էջում քվեախցից արված լուսանկար է տեղադրվել։ Փաստի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր։ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ  

Ոստիկանները Սիսիան քաղաքի «Հայաստան» դաշինքի գրասենյակներից մեկում, դաշինքի ներկայացուցիչների բնակարաններում ու ավտոմեքենաներում իրականացրել են խուզարկություններ․ պարզաբանում

Համացանցում տեղեկություն է տարածվել, իբր ոստիկանները Սյունիքի մարզի «Հայաստան» դաշինքի շտաբների ղեկավարներին ու ներկայացուցիչներին բերման են ենթարկում։ Նշենք, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանները Սիսիան քաղաքի «Հայաստան» դաշինքի գրասենյակներից մեկում, դաշինքի ներկայացուցիչների բնակարաններում ու ավտոմեքենաներում իրականացրել են խուզարկություններ։ Այս պահի դրությամբ բերման ենթարկվածներ չկան։ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անդրեաս Ղուկասյան. Նախընտրական, ընտրական մթնոլորտը չի տարբերվում 2017-ի ընտրություններից

«Ազատ հայրենիք» դաշինքի խումբը կհավաքագրի ընտրախախտումները

Նիկոլ Փաշինյանը քվեարկեց մայրաքաղաքի թիվ 8/16 ընտրատեղամասում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, դուստրերի և որդու հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկություն է կատարել մայրաքաղաքի թիվ 8/16 ընտրատեղամասում: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանությունում «Թեժ գծով» ստացվել է 24 ահազանգ

Տեղեկություններ ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին նախորդող օրը «Թեժ գիծ» ծառայություն ստացված ահազանգերի վերաբերյալ 2021 թ. հունիսի 20-ին, ժամը 12.00-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում «Թեժ գծով» ստացվել է 24 ահազանգ: Ահազանգերը վերաբերել են` − 2-ը՝ ընտրակաշառքին, − 8-ը՝ տեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին, − 2-ը՝ ոստիկանության ծառայողներին, − 5-ը՝ ԱՎՎ հետ կապված հարցերին, − 7-ը՝

Ռոբերտ Քոչարյանը՝ «Հայաստան» դաշինքի հակաքարոզչական պաստառների մասին

«Դա օրենքի կոպիտ խախտում է: Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, արդեն կան կադրեր համացանցում եւ այն փաստը, որ մինչեւ հիմա չի հայտնաբերված, թե ով է արել, մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդմամբ»,- այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝

«Հայաստան» դաշինքի բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մեկնել են Սիսիան քաղաք

«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել այն մասին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը տվել է խուզարկություններ կատարելու որևէ հիմնավորում չունեցող թույլտվություն, որի հիման վրա անօրինական արարքներ են կատարվում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի իրենց շտաբների ղեկավարների նկատմամբ: Ըստ բողոքի՝ դատարանի թույլտվության հիմքում նպատակը նշվել է քվեաթերթիկներ տպելու սարքեր, քվեաթերթիկներ և ընտրական

«Ընտրություններից հետո կերեւա». Ռոբերտ Քոչարյանը՝ հետընտրական զարգացումների մասին

«Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեզ հետ է: Հետագայում ի՞նչ կարգի համագործակցություն կլինի, դեռ չենք խոսում»:

«Քաղաքացիական պայմանագիրը» բողոքարկելու է ԿԸՀ-ի որոշումը․ հայտարարություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բողոքարկելու է ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Հանձնաժողովի որոշումն առհասարակ պատճառաբանված չէ։ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նախքան քվեարկելը գլուխ խոնարհեցի Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառումը Նախքան քվեարկելը ևս մեկ անգամ գլուխ խոնարհեցի Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին։

Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը վրդովմունքով դատապարտում է այս եղկելի ոտնձգությունը քաղաքական պայքարում. հայտարարություն

Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի հայտարարությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ի առավոտյան Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի պատգամավորության ցուցակի առաջին համար, Հանուն Հանրապետության ԺՊԴԿ ղեկավար Արման Բաբաջանյանի ավտոմեքենան հայտնաբերվել է դիմապակու վրա կրակոցի հետքերով: Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը վրդովմունքով դատապարտում է այս եղկելի ոտնձգությունը քաղաքական պայքարում, այն գնահատում որպես հասարակության զգալի շերտերի համակրանքը վայելող դաշինքի ու նրա

Ձեռնարկվում են միջոցառումներ` Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակելու հանգամանքները պարզելու ուղղությամբ․ պարզաբանում

Հունիսի 20-ին, նախնական տվյալներով՝ ժամը 09․30-ի սահմաններում, դեռևս չպարզված հրազենից կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։ Դեպքի վայր՝ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն։ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Չի կարելի արտոնյալ լինել». հերթի մեջ կանգնած կինը` Արթուր Վանեցյանին

4/35 ընտրատեղամասում այսօր քվեարկելու էր եկել «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։ Տեղամասի մուտքի մոտ երկար հերթ էր։ Վանեցյանը սկզբում չցանկացավ հերթը խախտել, ապա մուտքի մոտ կանգնած քաղաքացիներից ներողություն խնդրեց, ստացավ նրանց թույլտվությունը եւ հերթը խախտելով` ներս մտավ։ Քվեարկությունից հետո, երբ նա ընտանիքով հեռանում էր, հերթի մեջ կանգնած մի կին մոտեցավ նրան ու դժգոհեց,

Կրակել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իր ավտոմեքենայի վրա կրակելու մասին: Մանրամասն՝ քիչ անց։

«Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկների տարածման մասին հրապարակումների հիման վրա նյութեր են նախապատրաստվում․ պարզաբանում

Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ։ Հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շտաբի պատասխանատուներին առանց որևէ պատճառի ընտրությունների օրը տեղափոխում են Սյունիքի մարզից Երևան, իբր բացատրություն վերցնելու նպատակով․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի նախընտրական  կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը Հաստատված տեղեկություն ենք ստացել այն մասին,  որ Ազգային անվտանգության ծառայության կողմից կազմակերպվել է «Հայաստան» դաշինքի Սյունիքի մարզում, մասնավորապես Սիսիան քաղաքում, բոլոր շտաբերի խուզարկության օպերացիա: Խուզարկության հիմքը, ըստ դատարանի որոշման, հանդիսացել է քվեաթերթիկ տպելու սարքի որոնումը: Նշվածի վերաբերյալ աբսուրդը կայանում է նրանում, որ նման սարք գոյություն

«Ցանկանում եմ, որպեսզի ազգային իշխանություն ձեւավորվի». Արա Զոհրաբյան

Մեր ակնկալիքն է, որ ԱԺ-ում լինեն արժեհամակարգի պաշտպանները

Լոռու մարզի բնակչուհին կասկածվում է համագյուղացուն ընտրակաշառք տալու մեջ․ նրան ձերբակալել են․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Լոռու մարզի բնակչուհին, աշխատելով Սպիտակ քաղաքում գործող ընկերություններից մեկում, տեղեկացված լինելով, որ տնօրենի որդին որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված է կուսակցությունների դաշինքներից մեկում, նրան աջակցելու նպատակով, զանգահարել է համագյուղացուն և որպես կաշառք՝ առերևույթ առաջարկել 10 000

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք

Հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224227 դեպք, որոնցից 216049-ն` առողջացած, 4498-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2585 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1149863 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3410 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք: Ունենք 50 առողջացած և 2 մահվան դեպք: Նախորդ

Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ կրակոցներ են հնչել

Հունիսի 20-ին, ժամը 8.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել: Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են: Կատարվում է քննություն:

Հայաստանի պատմության մեջ երբեք չեն եղել նման ծավալի ընտրական գործընթացի խախտումներ. «Հայաստան» դաշինք

Երեկվանից տարբեր վայրերում սկսել են մեծ տպաքանակով տարածել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր։

Տիգրան Մուկուչյան. Յուրաքանչյուր տեղամասում եղել են եզակի թվով բացակայություններ

«Որևէ տեղամաս չունենք, որտեղ ներկայացված չլինի հանձնաժողովի նախագահը, իսկ տեղամասերից 5-ում բացակայել է տեղամասի քարտուղարը»

Սիսիանում քվեաթերթիկ են տպագրե՞լ

Այս պահին «Հայաստան» դաշինքի շտաբի ընտրական շտաբի համակարգող Սլավիկ Հովհաննիսյանի տանը խուզարկություն է կատարվում։ Ինչպես նա տեղեկացրեց Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում, 30 ոստիկան, բարձրաստիճան փոխգնդապետներ, մայորներ իրենց տանն են։ «Տան բոլոր հատվածները խուզարկել են։ Հավանոցով, բոստանով, տպիչ սարքերն են առգրավել տնից, շտաբից էլ տպիչ սարքը։ Ինձ էլ Երեւան են հրավիրում»,–ասաց Հովհաննիսյանը։ Ըստ նրա` պատճառաբանում են, որ

Կապանի համայնքի ղեկավարը՝ հանուն ուժեղ Հայաստանի

Գեւորգ Փարսյանը տեղամասի առաջին ընտրողն էր

Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է ընտրական գործընթացի անկախ դիտարկում․ թեժ գծի հեռախոսահամարներ

Հունիսի 20-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։ Ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում: Նշված մարզերից բացի, աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվել Սյունիքի մարզ` Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ընտրական

Հունիսի 19-ի դրությամբ ստացվել է առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 338 հաղորդում․ դատախազություն

Հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն ամփոփել է ընտրությունների գործընթացին առնչվող առերևույթ հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ մինչև քվեարկության նախորդ օրը ներառյալ ստացված ահազանգերի, հաղորդումների և դրանցով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները: Նշված ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 338 հաղորդում և ահազանգ: Դրանցից՝ 123-ը ԶԼՄ հրապարակումներ են, 91-ը՝ ֆիզիկական

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

Այսօր` հունիսի 20-ին Հայաստանում մեկնարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Առավոտյան ժամը 8։00-ից երկրի ամբողջ տարածքում բացվում են ընտրատեղամասերը: Ընտրողներն ունեն 12 ժամ՝ 21 քաղաքական կուսակցությունների եւ կուսակցությունների նախընտրական 4 դաշինքների միջեւ ընտրություն կատարելու համար: Քվեարկությունը կշարունակվի մինչեւ Երեւանի ժամանակով 20։00-ը, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: Քաղաքական կուսակցություններին անհրաժեշտ է հաղթահարել 5%-ի, իսկ կուսակցությունների դաշինքներին՝ 7%-ի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031