Օրվա լրահոսը

«Բարեփոխումներին ուղղված ՀՀ ջանքերը ժողովրդավարության զարգացման համար հեռանկարներ կբացեն». ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 40-րդ նստաշրջանում ընդունվել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը

«ԵԽ-ին Հայաստանի անդամակցության ժամանակահատվածում մեր երկիրը ձևավորել է համագործակցության լայն շրջանակ, և այս համատեքստում կարևոր տեղ է գրավում տեղական ժողովրդավարության ձևավորման և դրա հետագա կատարելագործման աշխատանքները»

2018-ին ոչ մի ցույցի չեմ մասնակցել և չեմ աջակցել. Լեւոն Քոչարյան

Իրականությունն այն է, որ ինչպես բոլորն այդ օրերին, այնպես էլ ես, միայն քայլելով էինք տեղաշարժվում քաղաքի կենտրոնում, և ինձ փողոցում՝ կապի նախարարության շենքի մոտ նկարեցին, երբ ես աշխատանքից վերադառնում էի տուն: Ես ոչ մի ցույցի չեմ մասնակցել այդ օրերին և որևէ կերպ չեմ աջակցել այդ ամենին: Գոնե ինձ համար պարզ էր, թե ի՞նչ ստախոս և անարժան մարդ է իշխանության եկողը:

««Հայոց Հայրենիք»-ը բացառում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը». Ա1+

Շիրակի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտից անհայտ անձինք մոտեցել և փորձել են խոչընդոտել «Հայոց Հայրենիք»-ի աշխատանքը, այդ գործով երեք քրեական գործ են հարուցել։

Հայկ Մամիջանյան. Սամվել Բաբայանը բանակցում է ներքին գործերի նախարարի պաշտոն ստանալու կամ չստանալու հարցը

Արամ Ղլեչյանը արձագանքեց. «Պարոն Բաբայանին չարախոսում են միայն թուրքերը և հանցագործները»

Ստորագրվել է ՀՀ և Լիտվայի միջև՝ ՀՀ և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի կիրարկող արձանագրությունը

Հունիսի 15-ին Լիտվայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը և Լիտվայի ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտաիտեն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության🇦🇲 և Լիտվայի Հանրապետության🇱🇹 միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկող» արձանագրությունը: Փաստաթղթի ստորագրման արարողությունից առաջ դեսպան Մարտիրոսյանը գրառում է կատարել պատվո հյուրերի մատյանում: Լիտվայում Հայաստանի դեսպանություն

Հնարավո՞ր է Հայաստանում գերժամանակակից զենք արտադրել․ հարց ՀՀ երկրորդ նախագահին

Երկու ուղղությամբ էլ պիտի զարգանայինք, մեկ ուղղությամբ այդ «Տոր» համակարգերը գնելու ծրագիր կար, մի մասն են հասցրել գնել և 2018 թվից հետո մի մասը ստացել են, բայց ծրագիրը փոխել են, կանգնեցրել են և գնել են այդ «Սու-30»-ները։ Սա կոպտագույն սխալ է, գնել են «Սու-30»-ները, որոնք նաև պարզվեց առանց հրթիռների էին, ուղղակի մնացել են օդանավակայանում կանգնած։ Ըստ էության, այդ ծրագրերը կային, ուղղակի այդ ծրագրերը փոխել են:

Շահումյանի շրջանի հայության նկատմամբ իրականացված գործողությունները էթնիկ զտման իրական օրինակ էր, որի համար ադրբեջանական իշխանությունները որևէ պատասխանատվության չեն ենթարկվել. Արցախի ՄԻՊ

«Եթե մինչև տարվա (1992) հոկտեմբեր Ղարաբաղում թեկուզ մեկ հայ մնա, Ադրբեջանի ժողովուրդը կարող է ինձ կախաղան հանել Բաքվի կենտրոնական հրապարակում»,- իր ժողովրդին խոստանում էր Ադրբեջանի ղեկավարը։

Զորամասի հրամանատարը սպառնացե՞լ է աշխատակիցներին

Ագարակի զորամասի հրամանատարը տեսնելով աշխատակիցների երեխաներին երթին՝ զանգել է նրանց ծնողներին:

Երկրում գլուխ են բարձրացրել ռեակցիոն ուժերը․ Կոմկուսի հայտարարությունը

Քաղաքական ուժերից եւ ոչ մեկը չի առաջարկում երկրի սոցիալ- տնտեսական կառուցվածքի արմատական վերափոխում սոցիալիզմի միջոցով

Արցախի հարցում աջակիցներ պե՞տք է ունենալ, թե՞ ոչ. Կուսակցությունների դիրքորոշումները

«Տարածաշրջանում լինելու է կա՛մ Թուրքիան, կա՛մ Ռուսաստանը»

«Անհրաժեշտ է բարեփոխել և՛ օրենսդրությունը, և՛ կառավարության համապատասխան որոշումները». քննարկվեցին ոչ ֆորմալ կրթությանը վերաբերող հարցեր

Սոֆիա Հովսեփյանի խոսքով` Հայաստանում այսօր ոչ ֆորմալ կրթությունն իրականացվում է չկանոնակարգված

«Եվտուշենկովն իմ հարազատ ընկերն է, ես եմ իրեն հրավիրել, իմ խաթեր է եկել». Տիգրան Արզաքանցյան

«Բոլոր երեխաների ստամոքսը կուշտ լինի, լիքը լինի, որ կարողանան լավ մտածեն». Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը Տավուշի մարզում էր

Ընկերոջից վերցնելով որսորդական հրազենը կրակոցներ է արձակել վիճաբանության ժամանակ փախուստի դիմած եղեգնաձորցու ուղղությամբ. ընկերներին մեղադրանք է առաջադրվել

34-ամյա տղամարդը վիճաբանության ընթացքում բռնել է Եղեգնաձորի բնակչին, իսկ ընկերը ավտոմեքենայի բեռնախցիկից հանել է իր անվամբ հաշվառված «TG 1» տիպի որսորդական ողորկափող հրազենը, ինչը նկատելով և իր կյանքի ու առողջության համար իրական վտանգ զգալով՝ Եղեգնաձորի բնակիչը դիմել է փախուստի:

Քաջարանում Փաշինյանի հանդիպմանը քիչ մարդ մասնակցեց, քանի որ վախ կա

Արտադրամասի պետերը զանգել զգուշացրել են, որ հանկարծ Փաշինյանի հավաքին չմասնակցեք։

«Ռուսաստան, ձեր գործակալական ցանցով ընտրությունների վրա խնդրում ենք չազդել, մուտանտ հայեր, չեք կարող քոչարյանների հետ միասին տորպեդահարել»

Լեւոն Շիրինյանն այսօր Սպիտակ քաղաքում քարոզարշավի ժամանակ ասաց՝ Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը երկրորդ տեղում է, Քոչարյան Ռոբերտը չկա 7%-ի շրջանակում

Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի արդյունքները

Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի արդյունքները։ Մրցույթի ընթացքում հաշվի են առնվել հայտատուների՝ սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հեռանկարները, ծրագրի բնապահպանական ազդեցությունը, նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությունները, ինչպես նաև տնտեսվարողների՝ սահմանապահ համայնքներում աշխատելը և մի շարք այլ հանգամանքներ։ Այս տարի ծրագրի աջակցությամբ սերտիֆիկացում կստանա

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է օտար լեզուների միասնական քննությունների արդյունքները

Դիմորդները ստացած գնահատականները կարող են բողոքարկել քննության արդյունքների հրապարակման հաջորդ օրը՝ տվյալ դեպքում մինչև հունիսի 17-ը՝ ժամը 18.00-ն:

Փաշինյանի համակիրը հարվածել է Ափինյանի գլխին

Նիկոլ Փաշինյանի պաստառով մեքենայի վարորդը հայհոյել, հարձակվել է Աբգար Ափինյանի վրա

Թուրքիան կաջակցի Ղարաբաղի վերականգնման գործում. Էրդողանը ելույթ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանում

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Ղարաբաղում խաղաղությունից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև ողջ աշխարհը:

«3 տարվա ընթացքում մի բան փոխվել է մեր կյանքում․ շիշ բռնողը փոխարինվեց չագուճ բռնողով»․ Վահե Հակոբյան

Ես սկզբից մտածում էի, որ իրենց պաստառների վրա մեր դրոշը դիզայներական ոճ է ՝ այդպես քրքրված, բայց հիմա հասկանում եմ, մի հատ էլ ռևերանս են արել իրենց եղբայր Ալևին և Էդրողանին՝ խոսք տալով, որ վերարտադրվեն, էդ դրոշն ընդհանրապես վերանալու է մեր երկրի տարածքից։

Գավառում սննդամթերքի տեսքով ընտրակաշառք բաժանելու և ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի

Հիշյալ քրեական գործով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել 1 անձի, որի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Արա Ֆիդանյան. «Մենք մեր աշխատանքն ենք կատարում եւ կադրերի հետ կապված որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ»

Փոխոստիկանապետ. «Եթե նպատակահարմար կհամարվի, պատրաստ ենք շարունակել ծառայել ՀՀ-ին, եթե նպատակահարմար կհամարվի, որ այլեւս այդպես չէ, պատվով կդադարենք ծառայությունը ոստիկանությունում»

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կոլեկտիվը չի հանդուրժելու իր իրավունքների ոտնահարման փորձերը և պաշտպանելու է դրանք ազգային ու միջազգային ատյաններում. գլխավոր տնօրենի հայտարարությունը

Նախընտրական քարոզարշավին մասնակցող բոլոր ուժերին (այդ թվում նաև իշխանությանը) հորդորում ենք զերծ մնալ մեզ սեփական քաղաքական նպատակներով օգտագործելու գայթակղությունից, ապատեղեկատվություն տարածելուց, ինչպես նաև քաղաքական պրոցեսները չօգտագործել որոշ անձանց և շրջանակների անձնական ու խմբային տնտեսական շահերը սպասարկելու նպատակներով։

«Դո՛ւք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճը առաջինը ձեր գլխին է ջարդվելու». Փաշինյան

«Մի քանի գյադա-գյուդա կան այդ տարածքներում, նրանց երգն էլ երգված է: Նրանց մենակ մի խորհուրդ տամ՝ ասֆալտի վաննաներ ընդունեք, դա ամենաօգտակար գործն է, որ դուք կարող եք անել»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Ոստիկանությունը քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի ելույթներում առերեւույթ բռնության կոչերի եւ սպառնալիքների տարանջատում չի իրականացրել

Ես կարող եմ ներկայացնել՝ դիտարկումների ընթացքում ինչ բնույթի նյութեր են նախապատրաստվել եւ ինչ տեղեկատվություն է ոստիկանությունում ստացվել:

Հայկ Սուքիասյան․ «Ընդդիմության մոտ եղել է անասնական բնազդ՝ անընդհատ խանգարել իշխանությանը»

Սպիտակ քաղաքում «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակում ընդգրկված Հայկ Սուքիասյանն ասում է՝ խորհրդարանը պետք է աշխատի կարեկցանքի, իրար օգնելու սկզբունքի վրա եւ ոչ թե կոնֆլիկտների կամ հակադրությունների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031