Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի մի եղբորորդուն բաց են թողել, մյուս եղբորորդուն՝ դատապարտել. Փաշինյանը հայտարարեց, որ երկու դատավորն էլ լավն են՝ առաջնորդվել են օրենքով

Նա ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի եղբորորդի լինելն ինքնին չի նշանակում, որ պետք է նա դատապարտվի, կամ չդատապարտվի, դրա համար մի դեպքում դատապարտել են, մյուս դեպքում՝ ազատ արձակել:

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը կանվանակոչվի Միքայել Տեր-Միքայելյանի անվամբ

Նրա գլխավորությամբ ՖՀԻ-ում իրականացվել են աշխատանքներ՝ ներառելով լազերային ֆիզիկայի տեսական և փորձարարական սկզբունքները, պինդմարմնային լազերային նյութագիտությունը, լազերային ճառագայթման ոչ գծային փոխազդեցությունը նյութի հետ, օպտիկական կապը։

5 տարի 6 ամիս ազատազրկում Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին

Դատավճռի ուժի մեջ մտնելու դեպքում, Նարեկ Սարգսյանը կդատապարտվի 3 տարի 6 ամիս ժամկետով

Արցախի տարածքների շարունակվող ապօրինի օկուպացիան Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների մշտական աղբյուր է. Արցախի ԱԳՆ-ն Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի կապակցությամբ

Շահումյանի շրջանի օկուպացիայի և դրան հաջորդած էթնիկ զտումների արդյունքում կողոպտվեցին, քանդվեցին ու կրակի մատնվեցին շուրջ երկու տասնյակ հայկական գյուղեր, ավելի քան 20 հազար մարդ ստիպված եղավ լքել իր տունը՝ դառնալով ներքին տեղահանված անձ և փախստական, մի քանի հարյուր հոգի դաժանաբար սպանվեց կամ անհետ կորավ։

Արցախի հարցը. կուսակցությունները ներկայացնում են իրենց դիրքորոշումը

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները չէին մասնակցում բանավեճին՝ չնայած հրավիրված են եղել

Հայաստանը կարող է ազգային իրական օրակարգ ունենալ և առաջընթացի դուռ բացել. «Երիտասարդ Պահպանողականներ»-ի հայտարարությունը

«Երիտասարդ Պահպանողականներ» ՀԿ-ն կոչ է ընտրություններում քվեարկել «Ազատ Հայրենիք» դաշինքի օգտին (N13)։

Հայկ Չոբանյանը և Դմիտրի Ռոգոզինը քննարկել են Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացման շրջանակներում հնարավոր համագործակցությանը վերաբերվող հարցեր

Հայկ Չոբանյանը շեշտադրել է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական ծառայությունների և տեխնոլոգիաների զարգացման, և այդ շրջանակներում համագործակցության կարևորությունը։

Փոխոստիկանապետ. «Մենք ստացել ենք նաեւ այլ ուժերից դիմումներ եւ պատշաճ կերպով եւս իրականացրել թե ուղեկցումը եւ թե անվտանգությունը»

Նույն թեմայով լրացուցիչ հարցին, թե մամուլում եւ տելեգրամյան ալիքներում տեղեկություն շրջանառվեց, թե ոստիկանները ոչ միայն ի պաշտոնե են ուղեկցում վարչապետի պաշտոնակատարին, այլեւ քաղաքացիական հագուստով հսկայական թվով ոստիկաններ են գնում, այսպես ասած, աջակիցների թիվը շատ երեւալու համար, գնդապետ Ֆիդանյանը պատասխանեց. «Արձագանքելու որեւէ բան չունենք, որովհետեւ դա չի համապատասխանում իրականությանը»:

«Երեք «եղբայրներից» 2-ը հանդիպեցին Շուշիում, իսկ մեկը Սյունիքում գունավոր չագուճով էր պտտվում»․ Սոս Հակոբյան

Իր այցը կապ չուներ քարոզարշավի հետ, այլ տուրիստական ֆլեշմոբ էր, որ մի քանի սելֆի անեին

Պերճ Սեդրակյան. Մեզ անհրաժեշտ են ավելի մեծ դիվանագիտական հմտություններ և քաղաքական հասունություն, այսինքն՝ իմաստուն, փորձառու, երկրի ու ազգի ապագայի տեսլական ունեցող առաջնորդներ

Այսօր հրատապ կարիքն այնքան մեծ է ու իրական, որ մեզ թույլ չի տալիս սպասել, մինչև քաղաքականությունը հասնի մեր առջև ծառացած գերակա խնդիրներին:

Ոստիկանության առաջին հայտարարությունը եղել է կոչ ընտրության բոլոր մասնակիցներին՝ չխոչընդոտել լրագրողների աշխատանքը

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյան. «Ընդհանուր առմամբ 65 նյութեր են նախապատրաստվել ոստիկանների նկատմամբ՝ առերեւույթ խախտումներ կամ հանցագործություն կատարելու դեպքերի առնչությամբ»

«Սրանք իրենց ամբողջ կյանքը ինչքան «մանի կաշայից, ավսիանկայից» ուտեն, էդքան ասֆալտ չեն հասցնի անել, ինչքան ես եմ արել»․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Մարալիկում խոսեց համայնքի խնդիրներից՝ առանձնացնելով միջհամայնքային ճանապարհների որակը, բազմաբնակարանային շենքերի տարիներ շարունակ չվերանորոգված տանիքներն ու աշխատատեղեր չլինելը։ «Աշխատատեղերի խնդիրը Հայաստանի համար նաև նրա մեջ է, որ այս իշխանությունը զրոյացրել է օտարերկրյա ներդրումները Հայաստանում։ Այս երեք տարվա ընթացքում բազմաթիվ սխալ քայլերի շնորհիվ զրոյացրել է, և ես անձամբ այդ վստահությունն ունեմ,

ՀՅԴ Լիբանանի 72-րդ Շրջանային ժողովն իր ամբողջական ու անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցին՝ բողոքի ու անհնազանդության ցույցերից մինչեւ «Հայաստան» դաշինքի ձեւավորում

Ժողովը հայրենի ժողովուրդին կոչ կ՛ուղղէ համախմբուելու «Հայաստան» դաշինքին շուրջ` պաշտպանելու համար Հայաստանի պետականութիւնն ու հողային ամբողջականութիւնը եւ հեռացնելու հայրենակործան ու հողատու ներկայ իշխանութիւնը:

Ազգային ժողովի նիստը չկայացավ

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ գրանցվել է 17 պատգամավոր, ինչը նիստի իրավազորության համար բավարար չէ:

«Արդեն փաստ է, որ կապիտուլյանտը պարտվում է»․ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ

Որեւէ քաղաքական ուժ այս ընթացքում չունեցավ այնպիսի արտաքին քաղաքական աջակցություն, ինչպես մեր ուժը:

Գեղաշենում գտնվող սրբատեղիում դանակով հարվածներ էր հասցրել 41-ամյա տղամարդուն, որը վիրահատարանում մահացել է

«Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի, որովայնի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր, պրոֆուզ արյունահոսություն հեմոռագիկ շոկ չորրորդ աստիճան, գիտակցության բացակայություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գեղաշեն գյուղի 41-ամյա բնակիչ, որը վիրահատարանում մահացել է:

«Նախկինների եւ ներկաների իբր անայլընտրանքային մրցապայքարի տպավորությունը ծուղակ է». Տիգրան Ուրիխանյան

Չպետք է ձայնը տալ այն ուժերին, որոնք բարձագոչ ու կոպիտ հայհոյանքներով հարվածում են այս կամ այն մրցակցին:

Իրեն հարգող և ոչ մի ուժ չի սատարի Փաշինյանին՝ նույնիսկ իր սեփական շահերից ելնելով. Արթուր Վանեցյան

Այո՛, մենք պետք է ուղղենք մեր մեջքը, իսկ դրա համար հարկավոր է առանց ձեռքերը ծալելու քրտնաջան աշխատել բոլոր ոլորտներում, որոնցում աղետալի իրավիճակ է։ Միայն այդ դեպքում մենք շոշափելի արդյունքների կհասնենք Հայաստանի բարեկեցության ճանապարհին։

Անվտանգային ու պաշտպանական համակարգերին սիրողական մակարդակով տիրապետելու հետևանքը ռազմի դաշտում կրած անհաջողություններն են. Աշոտ Ղուլյան

Ժամանակակից պատերազմներում ցանկացած մանրուք կարող է կարևոր դերակատարություն ունենալ, եթե այն գտնվում է տեխնոլոգիաներին տիրապետող բանակի ձեռքում, և այստեղ ամեն ինչ գործում է ժամացույցի մեխանիզմի օրինակով: Ցավալի է ու աններելի, որ մենք պարզապես ժամացույց լարողներ չունեցանք:

Թադևոս Ավետիսյան. Անդառնալի ձախողումներ, պետական ինստիտուտների կազմաքանդում և անգործություն. նախորդ 3 տարիների պետական կառավարման գնահատականը

Պետության կառավարմանն ու հանրային ծառայությանը հաղորդելու ենք նոր որակ՝ հիմնված պետականության ընկալման բարձր մակարդակի, պատասխանատվության, պրոֆեսիոնալիզմի և արժանապատիվ վարձատրության վրա

«ՔՊ-ն ընտրակաշառքի մասին ապացուցող տեսանյութի համար խոստանում է $1000-ին համարժեք՝ 500 հազար դրամ պարգեւ քաղաքացիներին». Փաշինյանի «կաշառքը»

«Գազպրոմ Արմենիայի» համար էլ խոստացավ, որ աշխատանքից կազատի բոլոր այն աշխատակիցներին, որոնք կթաթախվեն այդ գործընթացում. «Այն, որ աշխատանքից կազատվեք, դա ընդհանրապես քննարկման թեմա չի, բայց որ կդատվեք՝ խմբերով, տրցակներով…ինչ «պրոմ» ուզում է լինի, ինքը թող իմանա, որ կպրոմացնենք, հանկարծ չշշկռվեն»:

«Ցանկանում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը Փաշինյանի հետ որևէ զուգահեռ անցկացնելու առիթ չունենա». Արթուր Վանեցյան

Փաշինյանի դեպքում գործ ունենք մարդու հետ, որը դավաճանեց Հայաստանի ազգային շահերը, և նրան չի կարելի համեմատել որևէ այլ քաղաքական գործչի հետ։

Հեղափոխական անկայունությունը մեկ-երկու ընտրություններով չի ավարտվում

Հեղափոխություն իրականացրած ժողովուրդները պետք է ամբողջությամբ ստանան ցնցումների իրենց բաժինը Ինչպես հայտնի է, 232 տարի առաջ 1789 թվականի հուլիսի 14-ին Բաստիլի գրավմամբ Ֆրանսիայում սկսվեց այդ երկրի եւ ողջ աշխարհի համար բախտորոշ հեղափոխությունը: Հին, իրենց դարն ապրած կարգերը պատմական օրինաչափություններով թելադրված, պետք է փոխարինվեին նորերով: Սկզբից հիշեցնենք, թե քանի անգամ հեղափոխության ժամանակ փոփոխվեց օրենսդիր մարմինը: Սկզբից,

«Մեզ որևէ մուրճ չի վախեցնի, կամաց պտտացրու, կընկնի ոտքիդ, չես հասցնի փախնել»․ Արթուր Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ըստ նրա, 2021 թվականի հունիսի 21-ից կսկսվի աղետի գոտի արտահայտության մոռացության ժամանակաշրջանը, Շիրակը պիտի դառնա ամենաարագ զարգացող մարզը, կվերագտնի իր նախկին գեղեցկությունը։

«Պատերազմն ու կորուստները համատարած անկազմակերպության արդյունք են». Արթուր Վանեցյան

Կարծում եմ՝ հետաքննությունը կբացահայտի դրա պատճառները, և ամեն բան իր տեղը կընկնի՝ արդյո՞ք դրանք կանխամտածված գործողություններ էին, թե՞ անգործություն, կամ ապիկարության և ոչ կոմպետենտության հետևանք։

«Չեմ հավակնում վարչապետի պաշտոնին․ այդ թեկնածուն պետք է ունենա բոլոր ուժերի աջակցությունը»․ Էդմոն Մարուքյան

Կառավարություն պետք է գնան մասնագետները, իսկ քաղաքական գործիչները մնան խորհրդարանում

Ջրվեժ գյուղի բնակչին զրկել էր կյանքից՝ պարտքը վերադարձնելու պարտականությունից ազատվելու նպատակով, և դին թաղել Կապուտանում. հայտարարվել է հետախուզում

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2021թ. հունիսի 9-ին որոշում է կայացվել՝տուժողի ծանոթին ՀՀ քրեական 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

«Արցախի հարցը պիտի լուծվի ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման սկզբունքի հիման վրա». Արա Պապյան

Ըստ Արա Պապյանի՝ քանի դեռ չի հստակեցվել՝ որոնք են սահմանները և ինչ փաստաթղթի, իրավական ինչ հիմքի վրա պիտի լինի սահմանազատումը, ապա նաև սահմանանշումը, ցանկացած գործողություն անօրինական է:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031