Օրվա լրահոսը
«Այսօր, երբ Ալիեւը հիշել է, որ Հայաստանը կարող է զիջել Մեղրին, ապա այդ ղեկավարը եղել է Ռոբերտ Քոչարյանը». Ստյոպա Սաֆարյան
«ՀՀ-ն դեռեւս չի ունեցել մի այնպիսի ղեկավար, որն արցախյան խնդրին հարվածած լինի, Արցախին այդքան կործանարար հարված հասցրած լինի, որքան Ռոբերտ Քոչարյանը»,- այս մասին այսօր վանաձորյան քարոզարշավի ժամանակ ասաց «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» նախընտրական ցուցակում ընդգրկված Ստյոպա Սաֆարյանը, ապա նշեց. «Ռոբերտ Քոչարյանը եղել եւ մնում է Հայաստանի միակ ղեկավարը, որի օրոք բանակցված փաստաթղթում տարածքային փոխանակման եւ սակարկության
«Մենք ոչ նախկին ենք, ոչ ներկա, համ խելացի, համ սիմպատիչնի ենք». Հայկ Սահակյանը՝ ՔՈ-ի մասին Մալաթիա-Սեբաստիայի բնակիչներին
ՔՈ անդամները հայտարարեցին՝ գերիներին սեփական փիարի համար օգտագործելն անընդունելի է:
«Անհայտ կորածների թիվը 1064 է». Սերժ Սարգսյան
«Անհայտ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես», այսօր հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ստորև՝ Սերժ Սարգսյանի կողմից տեսանյութում հիշատակված փաստաթուղթը:
Քննարկվել է Վիշեգրադյան քառյակի փորձը Հայաստանում՝ բարեփոխումների առաջխաղացման ուղղությամբ
Հունիսի 16-ին կայացավ Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի օժանդակությամբ իրականացված «Վիշեգրադյան քառյակի փորձը Հայաստանում բարեփոխումների առաջխաղացման համար» ծրագրի ամփոփումը: ՔՀԿ փորձագետ Վիկտորյա Մելքոնյանը ներկայացրեց «Տեղեկատվական հասարակության ձևավորումը և էլեկտրոնային կառավարման արդյունավետ գործարկումը՝ Հայաստանում մասնակցային ժողովրդավարության զարգացման գրավական» վերլուծությունը, այնուհետև Առողջապահության տնտեսագետների ասոցիացիայի նախագահ Սամվել Խարազյանը և առողջապահության նախկին փոխնախարար Ավետ Գրիգորյանը ներկայացրեցին «Հայաստանի առողջապահության համակարգը. անցյալից դեպի
Արման Թաթոյանը Արբեջանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ տեսանյութը կուղարկի միջազգային կառույցներին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի տեսանյութ, որում ըստ օմբուդսմենի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկում են, որ «հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար»: «Անհերքելի ապացույց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները` 1) հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում`
Երկխոսություն՝ հանուն ռազմավարական կայունության. Պուտինն ու Բայդենը հանդես եկան համատեղ հայտարարությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժնևում ավելի քան 4 ժամ տևած բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: «Ռուսաստանը և ԱՄՆ-ը ցույց տվեցին, որ անգամ լարվածության շրջանում իրենք ունակ են հասնել առաջընթացի՝ ռազմավարական ոլորտում կանխատեսելիության ապահովման, զինված հակամարտությունների ռիսկերի և միջուկային պատերազմի սպառնալիքի նվազեցման վերաբերյալ համատեղ նպատակների իրականացման գործում»,- ասվում է
«Եթե մենք խորհրդարանում չենք լինելու, դուք պառլամենտական հանրապետություն չեք ունենալու». Լեւոն Շիրինյան
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքն» իր քարոզարշավն անցկացրեց Լոռու մարզում: Սպիտակից ու Ալավերդուց հետո, դաշինքի անդամները եղան մարզկենտրոն Վանաձորում: Ընտրողների հետ հանդիպման ժամանակ դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Լեւոն Շիրինյանը վստահեցրեց, որ այս ընտրություններում իրենք երկրորդ տեղն են զբաղեցնելու. «Զգուշացնում եմ, որպես քաղաքագետ, եթե մենք խորհրդարանում չենք լինելու, դուք պառլամենտական հանրապետություն չեք ունենալու, բացառված է, չի լինելու: Նորից
«Ոչ 50, 100 հազար դրամ, ոչ հինգ լումա «Հայաստան» դաշինքը չի առաջարկելու». Վիկտոր Սողոմոնյան
Արամ Վարդեւանյանը Դանիել Իոաննիսյանին խորհուրդ է տալիս ֆիզիկայով զբաղվել
Աննա Գեւորգյան․«Ունենալ նորմալ հարաբերություններ հարեւանների հետ, չի նշանակում հանդուրժել նրանց թշնամական վերաբերմունքը կամ չունենալ բանակ»
Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ խոսելով խաղաղության մասին, ՀԱԿ ընտրական ցուցակում ընդգրկված Աննա Գեւորգյանն ասաց՝ մեր հավաքական ծրագրերը, որպես կանոն, եղել են մեռնելու մասին, հերոսությունը կապվել է միայն մարտադաշտում անձնազոհության հետ, խաղաղ պայմաններում ինչպես հերոսանալու օրակարգեր մենք չենք ունեցել
Ռոբերտ Քոչարյանին Գյումրիում ընդունեցին` երկնքում աղավնիներ բաց թողնելով. (Ֆոտոշարք)
Գյումրու Թատերական հրապարակում այս պահին իր քարոզարշավն է անցկացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը։ Դաշինքը Գյումրիում ներկայացել է գրեթե ողջ թիմով։ Հրապարակը բավական մարդաշատ է` ներկա են ուժային կառույցների նախկին ղեկավարներ, դպրոցների նախկին տնօրեններ, մեծ թվով ՀՅԴ-ականներ, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է` իր թիմով։ Գյումրու կենտրոնում ուժեղացված հսկողություն է. Հանրահավաքը բացեց
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Հանրային» հեռուստաընկերությանը չի կայանա. Վիկտոր Սողոմոնյան
«Հայաստան» դաշինքում դրական են գնահատում քարոզարշավը
«Ստացվում է այնպես, որ մեր ապրելու հեռանկարը գտնվում է մարդկանց ձեռքում, որոնք դպրոց չեն հաճախել, տգետ են». Վարդան Բոստանջյան
Ըստ Վարդան Բոստանջյանի, դեռեւս խորհրդային տարիներից սկսած՝ մենք չենք դաստիարակվել, որպես ազգային քաղաքացի
4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության կողմից 2021թ. մայիս ամսին համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության արդյունքում` ՀՀ պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում հաշվառված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը վերադարձվել է կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի միասնական հաշվին: Մասնավորապես, շուրջ 4.1 մլրդ դրամ գերավճարի մնացորդը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ամբողջությամբ փոխանցվել
Արթուր Սաքունց. «Ինչքա՞ն կան այդպիսի գործակալներ, մեջներից միայն Արարատ Միրզոյա՞նն է ամենասարսափելին»
«Հիմա քաղաքական «Պատիվ ունեմ» խմբակցության առնվազն երկու առաջնորդները ԱԱԾ-ի ղեկավար են եղել: Բա նրանց լյուստրացիան ո՞վ է անելու»
ՖՄԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները Հանձնաժողովում ծանոթացել են մշտադիտարկման աշխատանքներին
Այսօր՝ հունիսի 16-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է ս.թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակության ներկայացուցիչներ Լորան Ժիմենեզին և Տանկոանո Մատիասին: Տիգրան Հակոբյանը ներկայացրել է Հանձնաժողովի գործառույթները, իրականացվող աշխատանքները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև արտահերթ ընտրությունների ընթացքում Հանձնաժողովի դերը և նախընտրական քարոզչության
Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ այցելել են Կոտայքի մարզ
«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում շարունակում է հանդիպումներ ունենալ հանրապետության մարզերում:
Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվեն 46 և 22 երթուղիները
Վաղվանից՝ հունիսի 17-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ: Հիշեցնենք, որ նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ (հ.հ.26, 38, 99, 74, 24, 47)։ Երթուղիների սպասարկումը կիրականացվի 8 և 2 միավոր շարժակազմով` ժամը 7:30-ից մինչև 23:00-ն, հետևյալ ուղեգծերով. հ.22 երթուղի՝ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ
Համոզված ենք, որ Ռոբերտ Քոչարյանն ընտրվելով վարչապետ կհամախմբի պրոֆեսիոնալ, ազդային դիմագիծ ունեցող կադրերի և համատեղ ուժերով մեր սահմաններից դուրս կքշենք թշնամուն
2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած գունավոր հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժերը, անցած երեք տարիների ընթացքում, ծրագրավորված քանդեցին պետության կարևորագույն հենասյուներ հանդիսացող բանակը և կրթական համակարգը, հեղինակազրկեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հարվածելով հասարակության ավանդական-բարոյական նորմերին, հանրության մեջ ներարկեցին գլոբալիստական սին արժեքներ՝ աղավաղելով ընտանեկան և ազգային արժեքները: Տապալեցին արտաքին քաղաքականությունը՝ վատթարացնելով հարաբերությունները ստրատեգիական դաշնակցի հետ: Համավարակի սխալ կառավարման
«Թուրքը գալու է նստի իմ բակի մեջ». Սահմանամերձ համայնքի բնակչի բողոքից Փաշինյանը բարկացավ. «Ղալա՛թ է անելու, որ գալու է ձեր բակում նստի»
Ինչ վերաբերվում է նրան, որ թուրքը նայում է, 30 տարի թուրքը նայում է Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Վազաշեն, Այգեհովիտ, Բերդավան, Կիրանց, Բերքաբեր համայնքներին: Պետք չի խուճապ տարածել: Որ ասում եք՝ թուրքը գալու է ձեր բակում նստելու է, ղալա՛թ է անելու, որ գալու է ձեր բակում նստի: Ոչ մի տեղ էլ չի նստելու: Այդ կարգի լուրեր մի տարածեք: Ես չգիտեմ ինչ ինֆորմացիոն աղբյուրներից եք օգտվում»:
«Մենք ունենք դաշնակիցներ». Վազգեն Մանուկյանն արձագանքում է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին
Վազգեն Մանուկյանի հայտարարությունը Հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ: Այս ընտրություններն ու հետագա գործընթացները վճռական նշանակություն են ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության համար: Ընտրություններն արտահերթ են՝ պայմանավորված նրանով, որ ներկա իշխանությունը երկիրը հասցրել է մեծ աղետի: Մենք կորցրել ենք ոչ միայն տարածքներ և հազարավոր երիտասարդ կյանքեր, այլև մեր հեղինակությունն ու ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը,
«Բարեփոխումներին ուղղված ՀՀ ջանքերը ժողովրդավարության զարգացման համար հեռանկարներ կբացեն». ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 40-րդ նստաշրջանում ընդունվել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը
«ԵԽ-ին Հայաստանի անդամակցության ժամանակահատվածում մեր երկիրը ձևավորել է համագործակցության լայն շրջանակ, և այս համատեքստում կարևոր տեղ է գրավում տեղական ժողովրդավարության ձևավորման և դրա հետագա կատարելագործման աշխատանքները»
2018-ին ոչ մի ցույցի չեմ մասնակցել և չեմ աջակցել. Լեւոն Քոչարյան
Իրականությունն այն է, որ ինչպես բոլորն այդ օրերին, այնպես էլ ես, միայն քայլելով էինք տեղաշարժվում քաղաքի կենտրոնում, և ինձ փողոցում՝ կապի նախարարության շենքի մոտ նկարեցին, երբ ես աշխատանքից վերադառնում էի տուն: Ես ոչ մի ցույցի չեմ մասնակցել այդ օրերին և որևէ կերպ չեմ աջակցել այդ ամենին: Գոնե ինձ համար պարզ էր, թե ի՞նչ ստախոս և անարժան մարդ է իշխանության եկողը:
««Հայոց Հայրենիք»-ը բացառում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը». Ա1+
Շիրակի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտից անհայտ անձինք մոտեցել և փորձել են խոչընդոտել «Հայոց Հայրենիք»-ի աշխատանքը, այդ գործով երեք քրեական գործ են հարուցել։
Հայկ Մամիջանյան. Սամվել Բաբայանը բանակցում է ներքին գործերի նախարարի պաշտոն ստանալու կամ չստանալու հարցը
Արամ Ղլեչյանը արձագանքեց. «Պարոն Բաբայանին չարախոսում են միայն թուրքերը և հանցագործները»
Ստորագրվել է ՀՀ և Լիտվայի միջև՝ ՀՀ և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի կիրարկող արձանագրությունը
Հունիսի 15-ին Լիտվայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը և Լիտվայի ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտաիտեն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության🇦🇲 և Լիտվայի Հանրապետության🇱🇹 միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկող» արձանագրությունը: Փաստաթղթի ստորագրման արարողությունից առաջ դեսպան Մարտիրոսյանը գրառում է կատարել պատվո հյուրերի մատյանում: Լիտվայում Հայաստանի դեսպանություն
Հնարավո՞ր է Հայաստանում գերժամանակակից զենք արտադրել․ հարց ՀՀ երկրորդ նախագահին
Երկու ուղղությամբ էլ պիտի զարգանայինք, մեկ ուղղությամբ այդ «Տոր» համակարգերը գնելու ծրագիր կար, մի մասն են հասցրել գնել և 2018 թվից հետո մի մասը ստացել են, բայց ծրագիրը փոխել են, կանգնեցրել են և գնել են այդ «Սու-30»-ները։ Սա կոպտագույն սխալ է, գնել են «Սու-30»-ները, որոնք նաև պարզվեց առանց հրթիռների էին, ուղղակի մնացել են օդանավակայանում կանգնած։ Ըստ էության, այդ ծրագրերը կային, ուղղակի այդ ծրագրերը փոխել են:
Շահումյանի շրջանի հայության նկատմամբ իրականացված գործողությունները էթնիկ զտման իրական օրինակ էր, որի համար ադրբեջանական իշխանությունները որևէ պատասխանատվության չեն ենթարկվել. Արցախի ՄԻՊ
«Եթե մինչև տարվա (1992) հոկտեմբեր Ղարաբաղում թեկուզ մեկ հայ մնա, Ադրբեջանի ժողովուրդը կարող է ինձ կախաղան հանել Բաքվի կենտրոնական հրապարակում»,- իր ժողովրդին խոստանում էր Ադրբեջանի ղեկավարը։
Զորամասի հրամանատարը սպառնացե՞լ է աշխատակիցներին
Ագարակի զորամասի հրամանատարը տեսնելով աշխատակիցների երեխաներին երթին՝ զանգել է նրանց ծնողներին:
Երկրում գլուխ են բարձրացրել ռեակցիոն ուժերը․ Կոմկուսի հայտարարությունը
Քաղաքական ուժերից եւ ոչ մեկը չի առաջարկում երկրի սոցիալ- տնտեսական կառուցվածքի արմատական վերափոխում սոցիալիզմի միջոցով


















































