Օրվա լրահոսը
Որոշումը՝ մերժել հեռուստաբանավեճում Անդրիաս Ղուկասյանի մասնակցությունը, խախտում է հավասար պայմանների սկզբունքը. «Ազատ հայրենիք»
ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքի նկատմամբ իրականացնում եք խտրական վերաբերմունք
«Եթե ուժերը ստանան 15-20% ձայն, խելոք պատրաստ կլինեն ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելուն»․ Մարուքյան
ՀՀ-ում առաջին անգամ պետք է ձեւավորվի ազգային համաձայնության կառավարություն։ Սա է մեր տեսլականը
Արա Հակոբյան. Ընտրարշավը վերածվել է անձանց միջև պայքարի և կողմերի ծրագրային դրույթները հիմնականում այդ լույսի ներքո են ներկայացվում
«Ազգային օրակարգը» մերժում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ այն որակելով ապազգային և հակապետական:
ՎԿ նախագահը Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին․ «Ես 70 հազարի վերաբերյալ տեղեկություն չունեմ»
Առաջին նախագահը հայտարարել էր, որ ՀՀ-ից այս տարի 70 հազար քաղաքացի մեկնել է, վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն ասում է՝ հստակ թիվը չի հիշում, բայց 1-ին եռամսյակում մեկնողների թիվն էապես գերազանցել է ժամանողների թվին
Նիդերլանդների խորհրդարանականները և ԱԳ նախարարը քննարկում են ծավալել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի և հետագա զարգացումների շուրջ
Խորհրդարանին ուղղված նամակում տիկին Կաախը վերահաստատել է Նիդերլանդների դիրքորոշումը միջազգային միասնական գործողությամբ նպաստելու հակամարտության վերջնական կարգավորմանը
Բրյուսելից՝ Շուշի
Բայդեն-Էրդողան, Մակրոն-Էրդողան բանակցություններից հետո Թուրքիայի նախագահն ուղեւորվեց Շուշի՝ շեշտելու՝ «թուրք-ադրբեջանական եղբայրությունը» Հայաստանում նախընտրական թոհուբոհին զուգահեռ տեղի են ունենում աշխարհաքաղաքական նշանակության իրադարձություններ: Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում թուրք-ամերիկյան, ապա ռուս-ամերիկյան շփումները մեր տարածաշրջանի ապագային միանշանակ առնչվող գործընթացներ են: Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հենց Բրյուսելում Բայդենի հետ հանդիպումից հետո ուղեւորվեց Լեռնային Ղարաբաղ՝ Շուշի: Բոլորի համար պարզ
Հայաստանում ավտոմեքենայի առեւտուրը, ինչպես ասում են, կանգնած է. «Ժողովուրդ»
Փոխարենը Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավելացել է առեւտրի շրջանառությունը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. աճը կազմել է 4.8 տոկոս:
Դավիթ Սարգսյան. Ես հիմա մարդասպանին տեսնում եմ 5 հազար անմեղ երեխաներին գերի տված ու դավաճանած, տեսնում եմ 40 հազար դավաճանված մարդ. «Հրապարակ»
Անկախ նրանից՝ մենք Սեւ լճից 30 մետր ենք զիջում, թե 30 տոկոս, դա մեզ համար մետրերով չափվող տարածք չէ, ոչ էլ թոփով կտոր, որ չափում ասում ենք՝ այսքանը՝ քեզ, այսքանը՝ ինձ։ Դա մեր հայրենիքն է, որի ամեն հողակտորի, մետրի համար պատասխանատվություն ենք կրում եւ ոչ միայն մեր պատմության առջեւ, այլեւ՝ մեր գալիքի։
«Լուրջ անհանգստություն է պատճառում դեսպանների ու միջազգային կառույցների լռությունը»
Վերջապես ցույց տվեք Ձեր որպես ժողովրդավարական երկիր և համամարդկային արժեքներ որդեգրած միջազգային կառույց լինելու իրական դեմքը, պաշտպան կանգնեք մարդու ու քաղաքացու հիմնարար իրավունքներին ու ազատություններին։
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը
Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերում գործընկեր պետությունների և կառույցների՝ խնդիրը խաղաղ կարգավորելու կոչերին, հավելելով, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է առանց որևէ նախապայմանի լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։
«Սուտ, որը պաշտամունքի աստիճանի է բարձրացվել, և լիակատար անպատասխանատվություն՝ քաղաքական, բարոյական և իրավական». Արթուր Վանեցյան
Պարզվեց, որ նրանցից շատերը ոչ թե պարզապես փողոցից եկած, կյանքում ոչ մի բանի չհասած մարդիկ են, այլև մարդիկ, որոնք իշխանության գալուց առաջ, պայմանական ասած, պետության «դեմ» են աշխատել։ 2018թ․-ին նրանց մտածողությունը չի փոխվել և չի փոխվի։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 96 նոր դեպք, արձանագրվել է մահվան 1 դեպք
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2760 բուժառու
Անհայտ կորածների զինծառայողների տարածվող թիվը չի համապատասխանում իրականությանը. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Ծրագրի մեկնարկից մինչ օրս գտնվել և նույնականացվել է շուրջ 700 աճյուն
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է հաստատվել
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2769 դեպք
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ինչպիսի դիրքորոշում ունեն քաղաքական ուժերը. «Հայկական ժամանակ»
Նալին են խփում, հետո մեխին, արդյունքում անհասկանալի վիճակ է ստեղծվել
«Չքվեարկված թերթիկները տեղամասից դուրս չեք հանում, ավարտեցիք՝ գցում եք արկղի մեջ, դա է քվեարկության կարգը». Տիգրան Մուկուչյան. «Հրապարակ»
Եթե հանում է՝ իր քվեն բացահայտելու նպատակով, դա արդեն հանցագործություն է
Ո՞ր դեպքում է ընտրությունների երկրորդ փուլ անցկացվում, և ո՞ր ուժերն են մասնակցում. «Փաստ»
«Կոալիցիա կարող են կազմել առավելագույնը երեք ուժ. եթե երկրորդ փուլ է, ապա առավելագույն ձայն ստացած ուժերից մեկը կարող է կոալիցիա կազմել անցողիկ շեմը հաղթահարած ոչ ավելի, քան երկու ուժի հետ»:
Շուշին նրանց համար դարձել է հենակետ, որտեղից փորձելու են էքսպանսիան շարունակել, հաջորդ նպատակը ոչ միայն Ստեփանակերտն է, այլև ամբողջ Արցախը, Երևանը․ Դավիթ Բաբայան. «168 ժամ»
Էրդողանի այցը Շուշի մարտահրավեր է մեզ, քաղաքակիրթ աշխարհին և մարտահրավեր է մի շարք երկրների, որոնք այս տարածաշրջանում ունեն մի շարք կենսական շահեր, որոնք նույնպես Թուրքիայի կողմից թիրախավորվելու են»
Ստյոպա Սաֆարյան. «Եթե ընդդիմությանը չհաջողվեց մարդկանց ոտքի հանել պատերազմի պարտության ֆոնին, ապա չեմ կարծում, որ ԱԺ ընտրություններն այնպիսի թեմա է, որ կկարողանան մարդկանց հանեն փողոց». «Հայկական ժամանակ»
Ընդդիմություն կոչվածը իր հույսը դրել է մարդկանց կաշառելու վրա, իսկ կաշառք վերցնող մարդկանցով հեղափոխություն չես անի, այդպիսի մարդիկ փողոց դուրս չեն գա:
Խուլիգանություն եւ մերժելի փաստարկներ
Որ Նիկոլ Փաշինյանն այս ընտրարշավում իրեն պահում է խուլիգանի պես, ինձ համար ակնհայտ է: Կոպիտ վիրավորանքներով լեցուն փողոցային բառապաշար, հոխորտանքներ սեփականատերերի, մտավորականների, հոգեւորականների, ՏԻՄ ղեկավարների հասցեին, նաեւ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ՝ այդ ամենը, կարծում եմ, տեսանելի է: Դա ոչ թե մեկ մարդու վատ դաստիարակության դրսեւորում է, այլ պետության դեգրադացիայի ցուցիչ: (Պարբերաբար դրա վրա ուշադրություն է հրավիրում
Քվեարկել այն ուժի օգտին, որը հազարավոր հայ երիտասարդների սպանության պատճառ չի դարձել. Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ
Կարևորում ենք համախմբումը՝ օգնելու նոր իշխանություններին լրջամիտ որոշումներ կայացնելու և երկիրը տանելու դեպի նոր ձեռքբերումներ և հաղթանակներ
Փաստորեն «տղամարդլամիշ» լինող Նիկոլ Փաշինյանը վախեցավ Հայ Ազգային Կոնգրեսի հետ ուղիղ բանավեճից. ՀԱԿ փոխնախագահ
Երբեք չենք կասկածել, որ նա սարսափում է Կոնգրեսի քննադատությունից, որովհետեւ այն դուրս է հայհոյանքների հարթությունից, որում ԺՊ-ն իրեն զգում ինչպես ձուկը ջրում, եւ հիմնված է անհերքելի փաստարկների վրա, որոնց նա պատասխան չունի։
Կրակոցներ են արձակվել նաև հովիվների ուղղությամբ. ադրբեջանցի 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը․ ՄԻՊ
Ադրբեջանական զինծառայողները կատարում են բացահայտ հանցավոր արարքներ` ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ:
Մտահոգեցնող լուրեր են շրջանառվում, որ Վանաձոր և Տաշիր քաղաքներում փորձում են պարտադրանքի գործադրմամբ ուսուցիչներին ընդգրկել ընտրական խարդախությունների մեջ. Ազգային-ժողովրդավարական բևեռ
Նման քայլերն անհետևանք չպետք է մնան
2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 275 անձ. քննչական կոմիտե
2021 թվականի հունիսի 16-ին մամուլում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների թվաքանակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները վերաբերում են ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին տրված դրամական հատուցումների ֆինանսական հաշվետվություններին, ինչը չի արտացոլում այդ օրվա դրությամբ քրեական վարույթի շրջանակներում գտնվելու վայրն անհայտ անձանց թվաքանակը։
Քաջարանը չմասնակցեց այդ խայտառակությանը, դա արհամարհանքի, մերժման դրսեւորում էր. քաղաքապետ. News.am
Էժանագին թատրոն էր, տիպիկ բալագան, ամեն պարագան իրենցից էր` ռեժիսոր, օպերատոր, դերասան, հանդիսատես, խաղարկվող մեռելը, դեկորացիան, միայն տարածքն էր մեզնից։ Այս մասին NEWS.am– ի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատարի հայտարարությանը, թե «Սյունիքի որոշ քաղաքապետերի ընտրություններից հետո պառկեցնելու են Ագարակի ասֆալտներին»։ «Ասում են` հոխորտում, իրեն պատառոտում էր, սպառնում էր. կլինիկական ախտանշաններ
«Երիտասարդներից մեկի ձեռքն են կոտրել։ Մյուսը ավելի վատ վիճակի մեջ է». Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյան անունով համազգային աղետի իշխանությանը հաշված օրեր են մնացել։ Նիկոլը հոգևարքի մեջ է։ Հիմա էլ ամենուր հարձակվում է Ազատության կուսակցության գրասենյակների և մեզ հարող մարդկանց վրա։ Այսպես, այսօր հարձակվել են Ազատության Կապանի գրասենյակի վրա և պոկել ու պատառոտել բոլոր պաստառները։ Սպասում ենք ոստիկանության բացատրություններին
«ՀՀ ոստիկանության գործողությունները ակնհայտորեն հետապնդել են քաղաքական նպատակներ». Ընտրությունների վերահսկման կոմիտե
Ընտրությունների վերահսկման կոմիտեն պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ Եղեգնաձոր քաղաքում այսօր իրականացվող քարոզարշավի ժամանակ ոստիկանության կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի՝ հավաքի վայրին մոտ գտնվող շտաբ և պահանջել են, որ չնկարահանեն Փաշինյանի սակավամարդ հավաքը, իսկ շտաբի մուտքի մոտ կանգնածներից էլ պահանջել են ներս մտնել։ Անօրինական և անհիմն պահանջին չենթարկված հինգ
«5165» շարժման հիմնադիր անդամները՝ Տավուշի մարզում էին
Նախընտրական քարոզարշավի 9-րդ օրը՝ հունիսի 15-ին, «5165» շարժման հիմնադիր անդամները Տավուշի մարզում էին։ Անվտանգ և հզոր երկրի կառուցման բանաձև, բարձր որակի կրթություն և հայ մշակույթի պահպանում ու տարածում. ահա այն հիմնական թեմաները, որոնց շուրջ քաղաքացիների հետ զրուցում էին «5165» շարժման անդամները։ Մարզային այցի առաջին կանգառը Բերդ քաղաքն էր, որտեղ շարժման անդամները նախ այցելեցին Սուրբ Հովհաննես
«Մեր դարավոր բարեկամի հետ պետք է նոր փաստաթուղթ ստորագրենք, որ մեր ռուս ու հայ զինվորներն իրար կողք-կողքի սահմանը պահեն». Գագիկ Ծառուկյան
Այսօր Վանաձորի Հայքի հրապարակում իր քարոզարշավն անցկացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: ԲՀԿ առաջնորդ, վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանն իր ելույթը սկսեց երկրի ու ժողովրդի անվտանգության մասին խոսելով: Իսկ այդ ճանապարհը նա տեսնում է միայն Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում. «Դրա լուծումը միանշանակ պետք է Ռուսաստանի հետ: Միշտ ասել եմ՝ մեր դարավոր բարեկամի հետ պետք է նոր փաստաթուղթ ստորագրենք,


















































