Օրվա լրահոսը

Ջրականի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է 2 աճյուն

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող  զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված մարմինների և աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1560։ ԱՀ ՆԳՆ

«Հայաստան» դաշինքի հանդիպումները մեկ դերասանի թատրոն չեն. Ղափա՞ն, թե՞ Կապան

ՀՀ երկրորդ նախագահը Սյունիքի մարզկենտրոնում հավաքվածներին դիմեց «ղափանցիներ»–ով

«5165» շարժման նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Աղձք բնակավայրից

«5165» շարժման նախընտրական քարոզարշավն այսօր մեկնարկել է Աղձք բնակավայրից, որտեղ գտնվում է Արշակունի թագավորների դամբարանը։ Արշավի մեկնարկի նման ձևաչափը խորհուրդ ուներ՝ ցուցադրելու, որ Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը խորը արմատներ ունեն, որոնք հնարավոր չի պոկել հայկական հողից։ Շարժումն այս քայլով նպատակ ուներ ցուցադրել նաև, որ Հայաստանը ունի հզորագույն ներուժ, որով հնարավոր է վերականգնել ինչպես Ազգային բանակը,

«Վանեցյանին, բանին, բոլորին շատ եմ սիրում»․ ագարակցի կինը՝ Քոչարյանին

Ագարակում ընտրողների հետ հանդիպումից հետո Ռոբերտ Քոչարյանը փողոցում զրուցեց համակիրների հետ

ԱԺ արտահերթ ընտրութունների հռչակման և նախապատրաստման մասին միջանկյալ զեկույց

Մ Ի Ջ Ա Ն Կ Յ Ա Լ     Զ Ե Կ ՈՒ Յ Ց 2021թ. ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հռչակման և նախապատրաստման մասին /18.03.21թ. – 06.06.21թ./   ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման օրվա, հունիսի 20-ի հռչակումից հետո  մինչև նախընտրական քարոզչության սկիզբը, ընտրական գործընթացներն ընթացել են ՀՀ օրենսդրության բազմաթիվ և անպատիժ խախտումներով, մասնավորապես՝ –

«Բացառվում է նախկինների կամ ներկաների հետ որևէ կոալիցիա կազմելը կամ գործակցությունը ԱԺ-ում». Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ՝ արտաքին քաղաքականության ոլորտում մեզ օր առաջ անհրաժեշտ է իսկական դաշնակից ձեռք բերել, որ կարողանանք Թուրքիայի մուտքը տարածաշրջան արգելել:

Պուտինը ԵՄ խորհրդի նախագահի հետ քննարկել է Արցախի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով Լեռնային Ղարաբաղի հարցը: «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների հետագա հաջորդական իրականացման կարևորությունը: Առաջնահերթ խնդիրներից մատնանշվել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային

Արման Բաբաջանյան․ «Ընտրություններին մասնակցող ուժերի մեծ մասը հայկական շահ չեն հետապնդում, նրանք վաղուց հավաքագրվել են այլ երկրների կողմից»

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը գլխավորող Արման Բաբաջանյանն ասում է՝ քաղաքական միջավայրը պետք է փոխվի հայկական շահ հետապնդող քաղաքական ուժերի կողմից

Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի իրավապահների հետ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր այցելել է ՀՀ Սյունիքի մարզ և իրավապահ բոլոր մարմինների մարզային կառույցների ղեկավարների մասնակցությամբ  մարզի դատախազությունում անցկացրել խորհրդակցություն՝ հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման վերաբերյալ: Հաշվի առնելով, որ հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը՝ Արթուր Դավթյանը նշել է, որ հատկապես այս փուլում խիստ կարևոր է օրենքով սահմանված կարգով,

«Այս ընտրությունները միտված են առաջին հերթին համակարգի վերարտադրմանը». Վահե Գասպարյան

Ազգային-ժողովրդավարական բևեռի վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանի բնութագրմամբ՝ իրենք ընտրություններին մասնակցությունը համարում են ոչ թե նպատակ, այլ միջոց իրենց վերջնական նպատակին հասնելու համար:

«Այս անգամ թիրախում եղել է «Երկիր Մեդիայի» լրագրողը». ՀԺՄ-ն դատապարտում է

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը՝ հունիսի 7-ին, արձանագրվել է քաղաքացիական ինչ-որ խմբերի կողմից իրենց մասնագիտական գործունեությունը կատարող լրագրողներին թիրախավորելու հերթական դեպքը․ այս անգամ թիրախում եղել է «Երկիր Մեդիայի» լրագրողը։ Մինչ այդ էլ Արարատի մարզում թիրախավորվել էին Tert.am և Yerevan.today լրատվամիջոցների լրագրողներ Անի Գևորգյանը և Սյուզի Բադոյանը: Վերջին շաբաթներին նման դեպքերի հաճախակիությունը առաջացնում է

Արթուր Ղազինյան. Իրավապահ մարմինների յուրաքանչյուր գործողություն կամ անգործություն գտնվում է մշտադիտարկման ներքո

Արթուր Ղազինյանը ընդգծեց, որ իրենց առաջին խնդիրներից մեկն է լինելու իրավունքի ապաքաղաքականացում

Լիլիթ Թումանյան. «Ըստ քաղաքական վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների, մեզ սպասվում է բավականին դաժան հետընտրական պրոցես»

Քաղաքական վերլուծաբան Լիլիթ Թումանյանը անդրադառնալով երեկ եւ այսօր ՔՊ քարոզարշավի ընթացքում իրենց քննադատողների նկատմամբ ինչ-որ խմբերի կողմից կիրառված բռնություններին եւ մրցակից կուսակցություններից մեկի գրասենյակի վրա ոտնձգությանը, ասաց. «Բացատրությունը շատ պարզ է ու շատ տարրական: Նիկոլ Փաշինյանը եկել է այն գիտակցությանը, որ ուժային կառույցները մեծ մասամբ այլեւս իրեն չեն ենթարկվում եւ հրաժարվում են կատարել իր հրահանգները:

«Սրանք լինելու են հետխորհրդային դարաշրջանի վերջին ընտրությունները». Գարեգին Չուգասզյան

Գարեգին Զուգասզյանը կարևոր նախապայման համարեց բազմաբևեռ քաղաքականության վարումը:

Լեւոն Տեր-Պետրոսյան․ «Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի»

ՀՀ 1-ին նախագահն ասում է՝ քաղաքական ուժերը հիմա դեռ կրկնում են՝ դե ոչինչ, եթե Ռուսաստանը չի դաշնակիցը,  ԱՄՆ-ն կլինի, Իրանը, Չինաստանը կլինի, սա նշանակում է, որ ոչ թե հին պատմության, այլ մեր օրերի, վերջին երեք տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել Այսօր Հայ Ազգային կոնգրեսի նախընտրական ծրագրի ներկայացման միջոցառման ժամանակ ՀՀ 1-ին նախագահ,

Արմեն Ռուստամյան. «Հայաստան» դաշինքը կհամարի իր գործը հաջողված, եթե Նիկոլ Փաշինյանը հեռացվի նոր խորհրդարանով

Արմեն Ռուստամյանը համարում է, որ առաջիկա ընտրություններում պետք է բարձր մասնակցություն ապահովել

«Պարո՛ն Տեր Պետրոսյան, ոչի՛նչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկե՛ք». Փաշինյանը սպառնում է հրապարակում դուելով ու հարցնում՝ ո՞վ է այդ տղամարդը

Եթե պետք լինի՝ ՀՀ ժողովուրդը հունիսի 21-ին կհավաքվի Հանրապետության հրապարակում եւ բոլորիդ հատ-հատ դուելի կկանչի, կասի՝ եկեք, դուե՞լ էիք ուզում, եկեք տեսեք ձեր դուելը: Ժողովրդի դեմը խաղ չկա, ո՞վ է այն տղամարդը, որ կարող է ժողովրդին մարտահրավեր նետել, ժողովուրդն այդ տղամարդուն ծնկի կբերի Հանրապետության հրապարակում:

Արամ Մանուկյան․«Հայաստանը պետք է վերադառնա կառավարման կիսանախագահական համակարգին»

ՀԱԿ-ն  առաջարկում է՝ առաջիկա երկու տարվա ընթացքում, որքան հնարավոր է՝ շուտ,  անցկացնել հանրաքվե՝ կիսանախագահական համակարգին անցումը եւ դրանից մեկ տարի հետո անցկացնել նախագահի ընտրություններ Հայ ազգային կոնգրեսը համարում է, որ Հայաստանը պետք է վերադառնա կառավարման կիսանախագահական համակարգին:  Այս մասին ՀԱԿ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասաց կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Նա ասաց, որ կիսանախագահական համակարգը օպերատիվ

ԱԳ բոլոր փոխնախարարները ազատման դիմումներ են ներկայացրել

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «ԱԳ բոլոր փոխնախարարները ներկայացրել են ազատման դիմումներ, որոնք համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ։ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը վերջապես հաստատեց համառորեն շրջանառվող այս տեղեկությունն ու ես Աննա Իսրայելյանին տվածս խոստման համաձայն, տեղադրում եմ իմ եւ այլեւս հրաժարական տված ԱԳՆ տեղակալ  Ավետ Ադոնցի նկարը։ Եւ բոլոր

Հրանտ Բագրատյան. «Մեր բարիկադն այսօր Նիկոլի եւ նրա ընկեր Ալիեւի դեմ է»

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում 5-րդ համար «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանրությանը հորդորեց ճիշտ վերլուծել տեղի ունեցածը եւ միայն դրանից հետո ընտրություն կատարել: «Հունիսի 9-ին, եթե գործող իշխանությունը չխոչընդոտի, Անի հյուրանոցում մեր տնտեսական ծրագրի շնորհանդեսն է: Եկեք, լսեք, որպեսզի պատկերացնեք, թե ինչ է տնտեսական ծրագիրը, այլ ոչ թե խաբեությունը»,- ասաց նա: Այնուհետեւ, անդրադառնալով

«Այս դավաճանին ձայն տալով՝ դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում Սյունիքի հանձնմանը». Սերժ Սարգսյանի ելույթը

«Դիմում եմ նաև իմ այն հայրենակիցներին, որոնք հիասթափված են ու անտարբեր. Հայե՛ր, իմ սիրելի՛ հայեր, դուրս եկեք այդ անտարբերության մահաբեր ու կործանարար թմբիրից»:

Լեւոն Տեր-Պետրոսյան․ «Քոչարյանն ու Փաշինյանն ընդամենը վրեժխնդրության հարց են լուծում»

ՀՀ 1-ին նախագահն անդրադառնալով Քոչարյանի թիմի կարգախոսին, ասում է՝ շ սա լավագույն դեպքում կլինի ոչ թե արժանապատիվ խաղաղություն, այլ արժանապատիվ կապիտուլյացիա

«Ուզում եմ կապիտուլյանտին ուղիղ հարցնել՝ դու նամուս ունե՞ս, թասիբ ունե՞ս»․ Արթուր Վանեցյան

Դու, որ հայրենի հողի համար իրենց կյանքը զոհվածներին զրկեցիր անգամ հավերժ ննջելու հնարավորությունից

«Գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր ինքնիշխանությունը». Փաշինյան

Ուշագրավ էր, որ հանդիպումից հետո արմավիրցիներից մեկը Փաշինյանին պահանջ-առաջարկ արեց. «Փաշինյան ջան, Լեւոն Տեր-Պետրոսյանը Դաշնակցությունը փակեց, մի հատ էլ դու փակի, էլի»:

Հրանտ Բագրատյան. «Թող ես բայղուշ համարվեմ, բայց ինչ ասում եմ, ճիշտ է դուրս գալիս»

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների 5-րդ համար «Ազատություն» կուսակցության նախագահ,ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առաջին օրը շատ խիստ արտահայտվեց գործող իշխանության հասցեին: «Ինչպե՞ս ասեմ, որ համեստ լինի: Ստացվել է այնպես, ասես, մարգարե դարձած լինեմ: Երկու օր առաջ խոսում էինք՝ երեկ ադրբեջանցիները Վարդենիսի հատվածում խորացան եւս 11 կիլոմետր: Տեղ կա, որ ադրբեջանական սահմանից մինչեւ

Սերժ Սարգսյան․ «Դավաճանին ձայն տալով՝ համաձայնելու եք Արցախի, հետագայում՝ Սյունիքի հանձնմանը, թույլ եք տալու, որ պատերազմը շարունակվի»

Մեր նպատակը հերթական բեւեռացումը չէ, այլ բոլորի հաղթանակով կապիտուլյանտների իշխանությանը պարտությանը մատնելը

Ագարակից «Սյունյաց ողջույններ Նիկոլին` այն նույն եղեւնիների տակից»

«Մեղրիի բնակչությունը երեւի չհամակերպվի միջանցքի հետ եւ ամեն գնով պիտի պայքարեն»

«Չեմ ուզում, որ իմ թոռներն Արարատի նկարի կողքին պատից կախեն Տաթեւի վանքի կամ Սեւանա լճի պատկերները»․ Սերժ Սարգսյան

Մեր թեկնածուներն ունեն գիտելիք ու փորձ՝ այս կապիտուլյանտների անպատվությունից երկիրը մաքրելու համար

Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-18-ը արձակուրդում կլինի

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ: 2. Սահմանել, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արձակուրդում գտնվելու ընթացքում կփոխարինի Հայաստանի Հանրապետության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031