Օրվա լրահոսը

90-ականներին նրանք ոչինչ չեն խնայել թուրքի ճիրաններում հայտնված անմեղ զոհերին բանտերից հանելու, տուն վերադարձնելու համար

Իգնատ Մամյանի «Վիրավոր լեռան ճիչը» փաստագրական վեպը 1991թ. Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մոտ տեղի ունեցած մայիսյան ողբերգության անհայտ մանրամասների եւ գործողության մութ էջերի հետաքննությունն է: Անդրանիկ Քոչարյանի հեռախոսազանգի պատմությունից դարանակալ դեսանտային զորախմբի հրամանատարի խոսակցությունը Ոսկեպար եկող հայ ոստիկանների խմբից լեյտենանտ Հրանտ Հարությունյանի հետ, Ալիկ Պետրոսյանի հանկարծակի Երեւան կանչվելու… Գրքի զգալի մասը նվիրված է այն ոստիկաններին,

«Նոյեմբերի 10-ին տեղի ունեցածը չփորձեք ներկայացնել որպես ժողովրդական ցասում»․ «Իմ քայլի» պատգամավոր

Այդ մարդկանց մեջ եղել են մարդիկ, որոնք, ինչպես շատերս, դժգոհ են եղել արդյունքից

«Այսօր դատական համակարգի որոշումներից նեղվում է իշխանությունը, բա էլ հեղափոխությունը ո՞նց եք ուզում». Փաշինյանը՝ իրենց «քրիստոնյա կառավարության» մասին

Հիմնավորելով իրենց կառավարության «քրիստոնյա» լինելը՝ Փաշինյանը մեջբերում արեց Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխից. «Այսօր ՀՀ կառավարությունը, որպես քրիստոնեական արժեքների վրա հիմնված կառավարություն՝ ամեն օր այցելում է իր բանտարկյալներին, երբ նրանք սոված են՝ հաց տալիս, ծարավ են՝ ջուր է տալիս: Քրիստոնեությունը ճոռոմաբանութունը չէ, փող հավաքել ու վերաբաշխելը չէ, դա վերաբերմունքն է մարդու նկատմամբ: ՀՀ-ում մարդու նկատմամբ, այո, վերաբերմունքը փոխվել է»:

«Իշխանությունը պինդ է եւ մերժում է ժողովրդի կամքից անկախ վերարտադրվելու փորձերը»․ «Իմ քայլի» պատգամավոր

Պարոն Հարությունյանը եւ պարոն Թորոսյանը բաց են քննարկման համար, եւ ձեզ ոչինչ չի խանգարում իրենց հարցնել

«Դուք լսե՞լ եք, որ 2018-ից հետո որեւէ մեկը որեւէ տեղ փայ մտնի որեւէ բիզնեսի մեջ, չկա, դրա համար էլ մոռացել եք». Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ բարեփոխումներ է արել

Բոլորը մոռացել են, որ ՀՀ տնտեսության 30 տարվա պատմության մեջ ամենաակտիվ թեման փայ մտնելու թեման է: Դուք լսե՞լ եք, որ 2018-ից հետո որեւէ մեկը որեւէ տեղ փայ մտնի որեւէ բիզնեսի մեջ: Որեւէ մեկը մտածի, որ իր սեփականությունը կարող է մնա՞լ իր սեփականությունը, թե՞ որեւէ մեկը կարող է ասի՝ գիտես ինչ կա, 10 տոկոսը, 50 տոկոսը իմն է: Կա՞ այդպիսի դեպք, որեւէ մեկը գիտի՞:

«Թվային կրթությունն այսօր անհրաժեշտ է բոլորին». կայացավ «DigiCode 2021» կիրառական ծրագրավորման հանրապետական մրցույթը

«Աշխատանքիս երկրորդ լավագույն մասը «Արմաթ» լաբորատորիաների բացումն է, իսկ առաջինը՝ տեսնելն է, թե ինչպես են մեր այդ լաբորատորիաների լավագույն սովորողները ելույթ ունենում պետական մասշտաբի մրցույթներում՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում դասավանդվող բոլոր ուղղություններով», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ խոշոր վթար Կենտրոնում. Ա1+

Ա1+. Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ խոշոր վթար Կենտրոնում:

Հյուրախաղերից մինչեւ մրցույթներ, մանկավարժություն եւ առցանց դասեր օտարերկրացիների հետ

Վերջերս հանրապետության երաժշտական դպրոցների միջեւ Հայաստանյան «Art Music» արվեստի միջազգային փառատոների ասոցիացիայի կողմից (նախագահ՝ Էռնեստ Պիչիկյան) 12-րդ անգամ անցկացված մրցույթ-փառատոնին հանդիպեցինք այնպիսի երաժշտական գործիքների, որոնք որպես մենակատար հազվադեպ են հանդես գալիս։ Օրինակ, սաքսոֆոնը, որը 19-րդ դարի կեսերից է համալրել սիմֆոնիկ նվագախմբի գործիքների ընտանիքը։ Այն հանդես է գալիս նաեւ որպես մենակատար գործիք։ Սաքսոֆոնը օգտագործվում է եւ

«Հավերժության պուրակ»՝ ի հիշատակ հերոսների

Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի բակում բացվեց «Հավերժության պուրակ»՝ ի հիշատակ շրջանավարտներ Արցախյան երկրորդ պատերազմի հերոսներ Արթուր Սիմիկյանի, Արեն Առաքելյանի, Վարդան Ավետյանի և մյուսների:

«Հեռացնել իշխանությունից կարող է միայն ժողովուրդը»․ Վլադիմիր Վարդանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի նպատակների մասին

Որեւէ դաշինք չի կարող որպես նպատակ հայտարարել իշխանությանը հեռացնելը

Սենոր Հասրաթյան. Հիշենք անցյալը և նորեն մեր մեջ վերագտնենք ազգային արժանապատվությունն անխոցելի պահող ուժն ու վճռականությունը

Շնորհիվ ինքնապաշտպանության ուժերի վճռական գործողությունների և քաղաքացիական բնակչության դրսևորած անկոտրում կամքի Արցախի սահմանները մնացին անառիկ…

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից

Կամրջի տակ՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի։

Արցախյան երկրորդ պատերազմը՝ բժիշկ Գեւորգ Նիկոլյանի աչքերով

«Ամեն անգամ Երեւանից Արցախ մեկնելիս՝ կանգ էինք առնում Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում, մոմ վառում: Դիտավորյալ ընտրում էինք մեծ մոմեր, որոնք մինչ մենք տեղ կհասնեինք, անընդմեջ կվառվեին: Վառում էինք մեր մոմերը ու մտքներումս ինքներս մեզ խոստանում անպայման ետ վերադառնալ»,-ասում է Գեւորգ Նիկոլյանը: Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Գեւորգ Նիկոլյանը պատերազմի առաջին իսկ օրվանից

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը կնվազեցնի՞ արդյոք վիրուսի փոխանցումը և տարածումը. Լամարա Մանուկյան

Պատվաստված մարդկանց վարակման հավանականությունը մնում է, բայց նրանց կողմից փոխանցման հավանականությունը նվազում է:

Արկադի Վարդանյանը և Տիգրան Խզմալյանը դուրս են գալիս ԱԺԲ խորհրդի կազմից. հայտարարություն

Շարունակելու ենք մեր պայքարը Հայաստանի Եվրոպական կուսակցության ձեւաչափով

Երկրաշարժերը՝ Աղկունծ գյուղում

Աղկունծ (նաեւ Աղկունձ) գյուղատեղին գտնվում է Արայի դաշտում, Սաղմոսավանքից մոտ 1,5 կմ հյուսիս-արեւելք, Քասախ գետի կիրճի ձախ եզրին եւ Ղեւոնդ Ալիշանի մոտ հիշատակվում է՝ որպես «ի սահմանս Սաղմոսավանից»: Լքված գյուղատեղիում պահպանվել են բնակելի շինությունների ավերակները՝ կառուցված անմշակ բազալտից, հողաշաղախով: Տեղ-տեղ նկատելի են տնամերձ բակերն ու փողոցների հետքերը: Գյուղատեղին վնասվել է հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան եզրերից հողահարթեցման

Ծառերը հատել էին՝ տեղում վագոն-տնակ տեղադրելու նպատակով

Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ անհայտ անձինք կանաչապատ տարածքում ապօրինի հատել են 4 թեղի, իսկ երբ տարածքի բնակչուհիներից մեկը նախատել էր, ծառ հատողներից մեկը մոտենալով նրան՝ խփել էր ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, և վնասել էր կնոջ բջջային հեռախոսը:

ԱԻՆ-ն անցած շաբաթ գրանցել է 406 դեպք, արձանագրվել է մահվան 5 դեպք

Արձանագրվել է թունավորման 5 դեպք

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք, արձանագրվել է մահվան 2 դեպք

Երեկ կատարվել է 1790 թեստավորում: Ունենք 622 առողջացած

Անցյալ տարվա համեմատ՝ սննդամթերքի գներն աճել են 8,3%-ով. Ի՞նչը և որքանո՞վ է թանկացել

Ամենաշատն աճել են ձեթի (73,5%-ով) և շաքարի (41%-ով) գները

Արտակ Ղազարյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 8 Մայիսի 2021, 488 – Ա ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Արտակ Սուրենի Ղազարյանին նշանակել քրեակատարողական

Շիրակի մարզում ձյուն է տեղացել

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումը Գարուն ա, ձուն ա արել։ Շիրակի մարզ, Հառիճ գյուղ, 10.05.2021։ Լուսանկարը՝ Հովհաննես Դավթյանի

Վարդանուշ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 8 Մայիսի 2021, 487 – Ա ՎԱՐԴԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Վարդանուշ Ռուբենի Գրիգորյանին նշանակել առողջապահության

Շորթման եղանակով պահանջել է 1.000 եվրո գումար. բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից

Նախկինում ավազակություն կատարելու համար դատապարտված Ա.Մ-ն, իրագործելով իր հանցավոր դիտավորությունը, 2021 թվականի մայիսի 6-ին Աբովյան քաղաքում Հ.Ք-ից ստացել է շորթման եղանակով պահանջված 1.000 եվրո գումարը և փորձել դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն տեղում բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Ցավից քարացած ծնողները գոռում էին ու հարցնում՝ ինչու, պատասխան չկար. Քոչարյանն այցելել էր Եռաբլուր

Araratnews.am հաղորդավար Նանե Արզումանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել այսօր Եռաբլուր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցի վերաբերյալ՝ մասնավորապես գրելով. «Եռաբլուրում էի՝ ընտանիքիս հետ: Աղմուկից հասկացա, որ տարօրինակ իրարանցում է. նախագահ Քոչարյանն էր Եռաբլուրում: Եկել էր որդու ու թիկնապահների հետ անմիջապես այսօրվա հանրահավաքից հետո: Ցավից քարացած ծնողները գոռում էին ու հարցնում՝ ինչու, պատասխան չկար, որդին

Երասխահուն գյուղում ուժգին քամու հետևանքով գյուղացիները խոշոր չափի նյութական վնասներ են կրել. Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ից մինչև 18:30-ն ընկած ժամանակահատվածում, Երասխահուն գյուղում ուժգին քամու հետևանքով գյուղացիները խոշոր չափի նյութական և գույքային վնասներ են կրել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ընենց ուժգին էր քամին, բառերով չես կարող նկարագրել: Իր սև գործն արեց: Ալիկ Գևորգյանին պատկանող ավտովերանորոգման կետի՝ վերջերս

Ադրբեջանցիները քանդում են գերեզմանաքարերը և օգտագործում դրանք Հադրութից Շուշի տանող ճանապարհի շինարարության համար․ Sputnik Արմենիա

Ադրբեջանի իշխանությունները գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհի շինարարության համար, Sputnik Արմենիային ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ «Նրանք Հադրութից ճանապարհ են կառուցում Քարին Տակով և այնտեղից՝ Շուշի։ Մեծ ճանապարհ են կառուցում, 40 մետր լայնությամբ»,-ասաց նա։ Նրա խոսքով, շինարարության ընթացքում ադրբեջանցիները քանդում են գերեզմանաքարերը և օգտագործում դրանք ճանապարհի շինարարության համար։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Ռոբերտ Քոչարյանի և նրա նախընտրական դաշինքի անդամ կուսակցությունների հրավիրած հանրահավաքին ներկա է գտնվել մոտ 7900 մարդ. ԻՔՄ

Այսօր՝ մայիսի 9-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 16։00-ից մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախընտրական դաշինքի անդամ կուսակցությունների հրավիրած հանրահավաքը։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 16:42-ի դրությամբ հանրահավաքին ներկա է գտնվել մոտ 7900 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը և

Ինչպես հաղթահարել սեզոնային ալերգիան

Տարվա ամենահաճելի եղանակը՝ գարունը, շատերին տհաճ անակնկալներ է մատուցում՝ սեզոնային ալերգիայի տեսքով, քանի որ ծառերի, բույսերի ծաղկափոշին գարնանը սեզոնային ալերգիայի դրսևորման պատճառներից են։ Սեզոնային ալերգիան, որը նաև հարդախոտի տենդ են անվանում, մի շարք տհաճ ախտանշաններ է հարուցում՝ փռշտոց, քթի փակվածություն կամ հարբուխ, աչքերի կարմրություն, արցունքահոսություն, քոր՝ աչքերի եւ քթի հատվածում, կոկորդում։ Ալերգիան մարդու իմունային համակարգի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031