Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի և նրա նախընտրական դաշինքի անդամ կուսակցությունների հրավիրած հանրահավաքին ներկա է գտնվել մոտ 7900 մարդ. ԻՔՄ

Այսօր՝ մայիսի 9-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 16։00-ից մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախընտրական դաշինքի անդամ կուսակցությունների հրավիրած հանրահավաքը։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 16:42-ի դրությամբ հանրահավաքին ներկա է գտնվել մոտ 7900 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը և

Ինչպես հաղթահարել սեզոնային ալերգիան

Տարվա ամենահաճելի եղանակը՝ գարունը, շատերին տհաճ անակնկալներ է մատուցում՝ սեզոնային ալերգիայի տեսքով, քանի որ ծառերի, բույսերի ծաղկափոշին գարնանը սեզոնային ալերգիայի դրսևորման պատճառներից են։ Սեզոնային ալերգիան, որը նաև հարդախոտի տենդ են անվանում, մի շարք տհաճ ախտանշաններ է հարուցում՝ փռշտոց, քթի փակվածություն կամ հարբուխ, աչքերի կարմրություն, արցունքահոսություն, քոր՝ աչքերի եւ քթի հատվածում, կոկորդում։ Ալերգիան մարդու իմունային համակարգի

«Նիկո՛լ, մեր ժողովուրդը քեզ նման իրավունք չէր տվել՝ իր վզին փաթաթել Ռոբերտ Քոչարյանին». Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը Մեր երկիրը զավթեցին դրսից, հիմա փորձում են զավթել նաև ներսից: Նիկո՛լ, մեր ժողովուրդը քեզ նման իրավունք չէր տվել՝ իր վզին փաթաթել Ռոբերտ Քոչարյանին, նախկին ռեժիմների պարագլուխներին և մեծ ու փոքր բոլոր հանցագործներին: Դու ոչ միայն թիվ մեկ պատասխանատուն ես, ինչպես դու ես ասում, այլև Ազատության հրապարակի

«Ազատվել եմ տնօրենի պաշտոնից՝ առանց նախնական գրավոր տեղեկացման և պատճառաբանության․ մինչ օրս ոչ մի պարզաբանում չեմ ստացել»․ ԿՖԲԳՀԻ տնօրենի պաշտոնակատար

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ ՓԲԸ տնօրենի ժ/պ Տիգրան Վահրամյանի ֆեյսբուքյան գրառումը 2018թ․ վերջից նշանակվել եմ ԿՖԲԳՀԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (Ֆիզիոթերապիայի ինստիտուտ` Օրբելի փողոց)։ Իմ ղեկավարությամբ 2.5 տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոխումներ, որը կարող են փաստել և՛ աշխատակիցները, և՛ հիվանդները։ Վերադաս ղեկավարության կողմից չեմ ստացել ոչ մի դիտողություն իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Բուժհիմնարկը 20 տարուց

«Ներեցե՛ք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի…»․ Արշավիր Ղարամյան

Արցախի հերոս Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան գրառումը Երկրորդ օրն է՝ ՀՀ և ԱՀ վերջին 30 տարվա պետական, քաղաքական և ռազմական գործիչները, մեկը մյուսին գերազանցելով, լեզվախաղի և բառախաղի միջոցով ուղերձներ են հղում` նվիրված մեր կորսված հաղթանակի խորհրդանիշ Շուշիի երբեմնի ազատագրման օրվան։ Բոլորն անխտիր իրենց մեղքը (ոմանց դեպքում մահացու) և պատասխանատվությունն ունեն ա՛յն իրավիճակի առաջացմանը, որը ծնեց այս

Սեյրան Օհանյան․ Իշխանությունները առկա բոլոր թերությունները բազմապատկել են՝ անփորձ լինելու և անգրագետ ղեկավարման պատճառով

Հարցին, իսկ «Հայաստան» դաշինքի ցուցակում ո՞ր համարն է լինելու, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ինձ համար մեկ է, ես պայքարում եմ Հայաստանի Հանրապետության համար»։

Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հովհաննես Իսակովի, Համազասպ Բաբաջանյանի, Հովհաննես Բաղրամյանի հիշատակին

Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատուն,​ որտեղ գտնվում են Խորհրդային Միության հերոսներ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի շիրիմները: Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել հայ նշանավոր ռազմական գործիչների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և

Լեւոն Զուրաբյան. «Այսօր մենք ունենք շատ կոնկրետ ղեկավար, որի տգետ, խառնակ կառավարումը տվել է այն արդյունքները, որը մենք բոլորս այսօր տեսնում ենք»

«Շատ տխուր է, որ մեր փառապանծ հաղթանակները, ինչպես միշտ, հիմարության, կոռումպացվածության, լոպազության, քաղաքական տգիտության պատճառով մսխվեցին: Բայց հուսահատվելը ամենավերջին գործն է: Այնուամենայնիվ, մեր ազգը պետք է իր մեջ ուժ գտնի կենսահաստատվելու համար: Հաղթանակները երբեք չեն մեռնում»,-այսօր «Հաղթանակ» զբոսայգում Անհայտ զինվորի հուշահամալիրի առջեւ մայիսյան Եռատոնի զոհերի հիշատակը հարգելու արարողությունից հետո լրատվամիջոցներին ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ

Մենք պետք է, այո, հանուն մեր նահատակների և հանուն մեր երեխաների այդ թշնամությունը կառավարենք․ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ակունք, Ծովինար, Մարտունի, Վարդաձոր, Ծովակ, Նորատուս, Լճաշեն  համայնքներ: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, տնտեսության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին։ Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների

Մարտակերտի Կիչան համայնքում տեղի է ունեցել ազատամարտիկ Արմեն Բաղդասարյանի հիշատակին կանգնեցված խաչքարի օծման արարողությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին Մարտակերտի շրջանի Կիչան համայնքում մասնակցել է 2020թ. պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկ Արմեն Բաղդասարյանի հիշատակին կանգնեցված խաչքարի օծման արարողությանը։ Նախագահը զոհվածի հարազատներին է փոխանցել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը, որը հետմահու տրվել է «Կորնետ» հակատանկային համալիրի օպերատոր Արմեն Բաղդասարյանին՝ ցուցաբերած արիության ու դիպուկ խոցումների համար։ Ա. Հարությունյանն իր խոսքում

Վաղարշակ Հարությունյանը այցելել է Երևանի քաղաքային պանթեոն

Մայիսի 9-ին, Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ-ում ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանների ուղեկցությամբ, այցելել է Երևանի քաղաքային պանթեոն։ Այցելուները ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել պանթեոնում հանգչող պատերազմի մասնակիցների հիշատակին։ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Երիտթոշակառուին թվում է, թե իր ուչաստկովի ստերով կարող է մոլորեցնել հայ ժողովրդին»․ Արսեն Թորոսյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօրվա Հայաստանի հետ բարեբախտաբար ոչ մի աղերս չունեցող երիտթոշակառուին թվում է, թե իր ուչաստկովի ստերով կարող է մոլորեցնել հայ ժողովրդին։ Չի՛ ստացվելու:

Մերն ուրիշ է

Սա հատված է 12 հարցից բաղկացած այն հարցազրույցից, որը չհասցրեց լույս տեսնել երջանկահիշատակ Լեւոն Սարգսյանի կյանքի օրոք: ԼԵւՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ. – Ձեր «Լեբրետո անապատի համար» ժողովածուն, որն անմիջապես ներկայացվեց Նոբելյան մրցանակի եւ մինչ այդ արդեն արժանացել էր միջազգային մի քանի մրցանակների, իր ուժականությամբ եւ այլ ակնհայտ առավելություններով իրոք առանձնանում է դափնեկիր այլ պոետների ստեղծագործությունների «ֆոնին»: Պատահական

Արթուր Վանեցյան. «Իշխանությունների ապաշնորհ, ապիկար գործողությունների արդյունքում մեր ժողովուրդը այսօր չի կարողանում ուղիղ մեջքով քայլել, բայց համոզված եմ, որ երկիրը ուղղելու է մեջքը»

ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն այսօր «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» անդամների հետ «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք մատուցեց մայիսյան Եռատոնը հնարավոր դարձրած հայրենիքի զինվորների հիշատակին, որից հետո շփվեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Մայիսը բոլորիս մտքերում հաղթանակների ամիս է: Մայիսին մենք հաղթեցինք Սարդարապատում, այնուհետեւ՝ հաղթանակ Հայրենական պատերազմում, որից հետո ազատագրվեց Արցախի թագուհի Շուշին: Բայց այսօր մենք չենք

Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների հիշատակին

Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ այցելել են Տրոեկուրովյան գերեզմանատանն ամփոփված լեգենդար հետախույզներ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի շիրիմներին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈԻԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյան. «Մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ և հայտ ներկայացնել իշխանության համար»

«Այս իշխանությանը պետք է քշել, եթե իրենք պատրաստ չեն ինքնակամ հեռանալ»

Տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Աժդահակ Կիրակոսյանին նվիրված խաչքար-հուշարձանի բացման արարողությունը

Մայիսի 9-ին Դավթաշենի առաջին թաղամասի 14 շենքի բակում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած Աժդահակ Կիրակոսյանին նվիրված խաչքար-հուշարձանի բացման արարողությունը։ Հերոսի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը մասնակցել են նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորներն ու կուսակցության Երևանի խորհրդի անդամները։ Աժդահակ Կիրակոսյանը (1997թ․) Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանող էր։ Ընդգրկվել է Շուշին

Միքայել Մելքումյան. «Պետք է վերաիմաստավորենք, ճիշտ գնահատենք, թե ինչ կատարվեց մեր երկրում»

«Հաղթանակ» զբոսայգում Անհայտ զինվորի կրակի առջեւ ծաղիկներ խոնարհելուց հետո ԱԺ ԲՀԿ կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԶԼՄ-ներին ասաց. «Այսօր այստեղ եկել եմ մի զգացողությամբ, որը բոլորս ենք վերապրում: Պետք է վերաիմաստավորենք, ճիշտ գնահատենք, թե ինչ կատարվեց մեր երկրում: Ոչ թե պետք է հաշտվենք պարտության մտքի հետ, այլ հակառակը՝ պետք է կարողանանք ազդարարել նոր հաղթանակների գնալու մեր

Այրվել է թիվ 31 երթուղին սպասարկող ավտոմեքենան

Մայիսի 9-ին, ժամը 13:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ շուկայի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14։04-ին, մարել՝ 14։07-ին։ Այրվել է թիվ 31 երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.,

Ռոբերտ Քոչարյան․ «Ես առաջարկում եմ և՛ առաջին, և՛ երրորդ նախագահին միասնական պայքարել այս իշխանության դեմ, պայքարել ամեն օր»

«Միասնական դաշինք ձևավորել-չձևավորելը ուղղակի այդ պայքարի տեխնիկաներից մեկն է»

Էդմոն Մարուքյան. «Հպարտ եմ, որ իմ պապերը, մեր հայրերը հաղթանակ են տարել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեր տղաները հզոր կռիվ են տվել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ»

«Հաղթանակ» զբոսայգին այսօր այնքան էլ մարդաշատ չէ, ինչպես լինում էր նախորդ տարիների մայիսի 9-ին: Սակայն քաղաքական կուսակցությունները, տարբեր կազմակերպություններ այցելում են Անհայտ զինվորի հուշահամալիր, հարգում բոլոր պատերազմներում մեր հաղթանակները կերտելու համար կյանքը զոհաբերած զինվորների հիշատակը: Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Այս օրը մենք նշել ենք որպես Եռատոն, մայիսի

Վահե Հակոբյան․ Գործող իշխանությունը խոչընդոտ է մեր տեսլականի իրացման ճանապարհին, և մենք այդ խոչընդոտը վերացնելու ենք

Վահե Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը իրական սպառնալիք է ստեղծել Սյունիքի համար

Համոզված եմ, որ հայ-տաջիկական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կզարգանան․ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահը

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Տաջիկստանի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է. «Մայիսի 9-ը մեր երկրների ժամանակակից պատմության մեջ նշանակալի օր է: Այս օրը մենք մեծարում ենք թշնամու դեմ անողոք պայքարում մեր նախնիների արիության անգնահատելի հերոսությունը, հայրենասիրությունը և համառությունը, հարգանքի տուրք մատուցում բոլոր

Իշխան Սաղաթելյան․ Չենք հաշտվելու պարտության հետ, ոտքի ենք կանգնելու՝ վերականգնելու ՀՀ քաղաքացիների և ազգային արժանապատվությունը

«Մենք գալիս ենք հաստատելու արժանապատիվ խաղաղություն և ներազգային համերաշխություն»

Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահը

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Նշանակալի այս օրը մենք խոր հարգանքով ենք հիշում մեր ընդհանուր հերոսներին, ովքեր ուս ուսի խիզախորեն մարտնչում էին ռազմաճակատում և անձնուրաց աշխատում թիկունքում՝ հանուն ապագա սերունդների երջանիկ կյանքի և ամբողջ մարդկության ազատության: Համոզված եմ,

Ռոբերտ Քոչարյան․ «Մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն և բարգավաճում»

«Նորից երկիրը վերածելու ենք շինհրապարակի»

«Հենց այս մռայլ օրերին է, որ ավելիով կարիքն ունենք լսելու հաղթանակի պատգամը»․ Սուրբ Պատարագի արարողություն Սուրբ Գայանե վանքում

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։ Հայր Սուրբը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին,  ի մասնավորի նշեց․ «Այսօր մայիսի 9-ն է` մեր հաղթանակների եռատոնը, երբ հիշատակում ենք հաղթանակը Հայրենական

Վարչապետի պաշտոնակատարը Գեղարքունիքում Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մի շարք զինծառայողների հանձնել է պետական պարգեւներ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս։ Վարչապետի պաշտոնակատարը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար, ինչպես նաև Մայիսի 9-ի եռատոնի կապակցությամբ ԶՈՒ երկրորդ բանակային կորպուսի զորամասերից մի շարք զինծառայողների հանձնել է պետական տարբեր պարգևներ՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի և «Սուրբ Վարդան Մամիկոնյան»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031