Օրվա լրահոսը
Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախկին և ներկա նախագահները
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում մասնավորապես նշվում է. «Այս սուրբ օրը մենք հպարտության և երախտիքի հատուկ զգացումով ենք նշում մեր պապերի և հայրերի անգնահատելի սխրանքը։ Նրանք ռազմաճակատում և թիկունքում անձնվիրաբար հաղթանակ են կերտել
100 տարեկան պապն ու 1-ամյա աղջնակը․ օրվա կադր
Հաղարծին գյուղի Հայրենական մեծ պատերազմի միակ վետերանը 100-ամյա Գվիդիոն Հախվերդյանն է։
Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից
Մայիսի 9-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները ոստիկանության աշխատակցի հետ համատեղ կանխել են
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ Մայիսի 9-ի երեկոյան ժամերին, մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը բարձր լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: Հանրապետության
Կոչ ենք անում ոստիկանությանը և հատկապես վարչապետի պաշտոնակատարի մամլո խոսնակին մնալ իրենց լիազորությունների սահմաններում. «Մեդիա պաշտպան»
Մայիսի 9-ին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիկնապահները և ոստիկանությունը խոչընդոտել են Armnews-ի և News.am-ի լրագրողների և օպերատորի ազատ տեղաշարժն ու մասնագիտական աշխատանքը։ Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են խոչընդոտում իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը և ինչո՞ւ այլ լրագրողներին թույլ է տրվել մոտենալ վարչապետի ժ/պ-ին, շրջել նրա հետ, ոստիկանակությունից պատասխանեցին, որ չեն խոչընդոտում, այլ ժամանակավորապես սահմանափակում են,
Կորոնավիրուսից մահացել է Գյումրու ամենապայծառ, կոլորիտային դեմքերից մեկը
Այսօր կորոնավիրուսից մահացել է Գյումրու ամենակոլորիտային, պայծառ դեմքերից մեկը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը։ Նա երկար ժամանակ գլխավորել է Լենինականի, այնուհետ Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի պետի պաշտոնը, 2018 թվականից էլ քաղաքապետ Սամվել Բալասանյանի խորհրդականն էր։ Հասմիկ Կիրակոսյանը Գյումրու պատվավոր քաղաքացի էր․ նա իր ճոխ բառապաշարով, անզուգական հումորով զարդարում էր բոլոր միջոցառումները, դյութում ներկաներին, նրանից
Արայիկ Հարությունյանն ու Գագիկ Ծառուկյանը քննարկել են Արցախում սոցիալ-տնտեսական և հումանիտար ծրագրերի իրականացմանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Արցախին սատարելու համար՝ հատկապես բարձր գնահատելով նրա գործուն աջակցությունը պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին կեցության պայմաններով և սննդով ապահովելու հարցում։ Հանդիպմանը քննարկվել
Մեծ հաղթանակը հավերժ կմնա մեր երկրների հերոսական պատմության մեջ. Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոն
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է․ «Մեզնից յուրաքանչյուրի համար այս սուրբ օրն անքակտելիորեն կապված է ընդհանուր պատմությամբ միավորված Բելառուսի և Հայաստանի ժողովուրդների մեծ սխրանքով: Անցնում են տասնամյակներ, փոխվում են սերունդներ, բայց Մեծ հաղթանակը, որպես զինվորական խիզախության, քաջության և փառքի
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Այնուհետև տեղի է ունեցել տոնական քայլերթ, որից հետո Նիկոլ Փաշինյանը մոտեցել է «Հաղթանակ»
Ծանր սրտով ենք դիմավորում Մայիսյան եռատոնը, քանի որ ադրբեջանա-թուրքական վերջին ագրեսիայի հետևանքները մեծ խզում են առաջացրել տոնի խորհրդի հետ․ ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին, ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հանուն Հայրենիքի զոհված ազատամարտիկների հիշատակին: Նախագահ Հարությունյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման տոների կապակցությամբ, որում,
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին
Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ։ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի
Մայիսի 9-ը նոր խորհուրդ է ստացել, և մե՛նք ենք ընտրելու՝ մենք կլինենք գործո՞ղ, թե խաղաքարտ. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը Ազգային տոնացույցում Մայիսի 9-ը առանձնահատուկ խորհուրդ ուներ յուրաքանչյուր հայի համար․ Շուշիի ազատագրման կապակցությամբ համազգային մեր ցնծությունը, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման, Երկրապահի օրվա հպարտությունը Մեծ հաղթանակի օրը դարձնում էին հերոսների ոգեկոչման, արիության, կամքի մեծագույն Եռատոն։ Սակայն այսօր այլ իրականություն է մեզ պարտադրված, և Մայիսի 9-ը նոր խորհուրդ
Խնդրում եմ քաջառողջության ու բարօրության մաղթանքներս փոխանցել հայկական հողում ապրող բոլոր վետերաններին․ Վլադիմիր Պուտինի ուղերձն Արմեն Սարգսյանին
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ուղերձում ասվում է․ «Հարգելի Արմեն Վարդանի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ։ Նշելով այս տոնը՝ մեր մեծարանքի տուրքն ենք մատուցում մեր պապերին ու հայրերին, որոնք հսկայական զոհերի ու զրկանքների գնով ջախջախեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել և խոնարհվել Արցախյան 44-օրյա և Ապրիլյան քառօրյա պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանի անունից hարգանքի տուրք է մատուցվել հանուն հաղթանակի և խաղաղության իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան Հաղթանակի և խաղաղության տոնի ու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և Հաղթանակ զբոսայգում՝ Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ: ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ
Հաղթանակի ու խաղաղության տոնի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանի անունից այսօր Երևանի Հաղթանակ զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Արարատ Միրզոյանը պատգամավորների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» պանթեոն: ԱԺ նախագահը ծաղիկներ խոնարհեց սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի, ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի շիրիմներին, հարգանքի տուրք մատուցեց Արցախյան գոյամարտում տարբեր տարիներին ընկած նահատակների հիշատակին: ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
«Ինչ խղճով եք Եռաբլուր գալիս» հարցից հետո թիկնազորի անդամները լրագրողին թույլ չտվեցին մոտենալ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Եռաբլուրում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիկնազորը թույլ չտվեց NEWS.am-ի և Armnews.am-ի լրագրողներին մոտենալ նրան: Armnews.am-ի լրագրող Անի Գեւորգյանը հեռվից հարց ուղղեց, թե ինչ խղճով է Եռաբլուր գալիս: Թիկնազորի անդամները, սակայն, թույլ չտվեցին մոտենալ Փաշինյանին և մեկուսացրին լրագրողներին:
Շուշին պիտի լինի հայկական վերածննդի կարեւորագույն խորհրդանիշներից մեկը․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը Մայիսի 9-ի առթիվ 2021 թվականի մայիսի 9-ին, որն առաջինն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայից հետո, դժվար է նույնկերպ նշել տարիներ շարունակ ընդունված եռատոնը: Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մեր պապերին եւ Արցախյան առաջին պատերազմի եւ Շուշիի ազատագրմանը մասնակցած
Հաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Միայն ոգով արի ու ազատատենչ ժողովուրդներն են հաղթանակով խաղաղություն պարտադրում ռազմատենչ ու վայրագ ցեղերին: Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով տարիներ առաջ ասել եմ և այսօր էլ նույնքան համոզված եմ՝ մի բան պարզ էր 1992 թվականի մայիսի 9-ին և պարզ է այսօր. մենք մեր կյանքն
Դավաճանած կլինենք նրանց հիշատակը, եթե չկառուցենք ամուր պետություն. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ Հարգելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ։ Սա մեծ տոն է, որով մենք արդարացիորեն հպարտանում ենք։ Մենք այն մշտապես նշել և շարունակելու ենք նշել, քանզի հսկայական է եղել հայ ժողովրդի ներդրումը 20-րդ դարի արհավիրքի՝ ֆաշիզմի
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178 նոր դեպք
Մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219270 դեպք, որոնցից 204578-ն` առողջացած, 4234-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9419 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1014891 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2353 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178 նոր դեպք: Ունենք 457 առողջացած և 9 մահվան դեպք: Նախորդ
Մեր վաղվա օրը հուսալի և անվտանգ կերտելու համար մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել և իմաստավորել մեր պատմական հաղթանակները․ ԱՀ ԱԺ նախագահ
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ուղերձը մայիսյան հաղթանակների օրվա առթիվ Հայ ժողովուրդը դարեր ի վեր եղել է արդարության, ազատության, մարդասիրության կողմնակիցը և հակամարդկային ցանկացած գաղափարախոսության և բարբարոսության ընդդիմամարտիկը։ 76 տարի առաջ Խորհրդային միավորված ազգերի բանակը փայլուն հաղթանակով խորտակեց ֆաշիստական մարդատյաց չարիքը և վճռեց Հայրենական մեծ պատերազմի ելքը։ Մեր պապերն ու հայրերն իրենց անմնացորդ նվիրումն ու
Ապրենք և աշխատենք այնպես, որ արժանի լինենք հաղթանակի․ Արմեն Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Սիրելի հայրենակիցներ, Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է: Հիշենք բոլորին, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ: Հիշենք բոլորին, ովքեր ընկել են հաղթանակի ու խաղաղության համար: Խոնարհվենք նրանց հիշատակի ու սխրանքի առաջ: Նրանք հաղթեցին շուրջ 30 տարի առաջ՝ Շուշին ազատագրելով: Նրանք հաղթեցին ավելի քան
Տոկիոյի օլիմպիական խաղերին Հայաստանից ընդհանուր առմամբ կմասնակցի վեց ըմբիշ
Սոֆիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում Հայաստանի հավաքականն իր օլիմպիական հավաքածուն լրացրեց եւս երկու ուղեգրով: Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճեցին 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը եւ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար պահանջվում էր առնվազն մտնել եզրափակիչ, ինչն էլ մեր մարզիկներն արեցին: Այսպիսով, Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում Հայաստանն
Մենք պարտք ունենք մեր ու նոր սերնդի առջև՝ ի գին ամեն զոհողության շենացնելու հայրենի մեր երկիրը. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրվա առիթով Սիրելի հայորդիներ, Մայիսի 9-ի նվիրական այս օրը վերարժևորում ենք մեր ժողովրդի ներդրած անմնացորդ ջանքերը, որոնք նպաստեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի և բռնության դեմ հաղթանակի կերտմանը և աշխարհում խաղաղության հաստատմանը: Արցախյան հերոսամարտում Շուշիի ազատագրման և Արցախի բանակի
Հունահռոմեականների օլիմպիական հավաքականը համալրվեց եւս երկու ըմբիշով
Սոֆիայում հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը եւս երկու վարկանիշ նվաճեց: Այս անգամ ուղեգիր նվաճեցին 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը եւ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը, որոնք ինչպեսեւ պահանջվում էր, համաշխարհային այս վարկանիշային մրցաշարում մտան եզրափակիչ: Այսպիսով, Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն ընդհանուր առմամբ վեց ըմբիշներ՝ 4 հունահռոմեական
Ռուբեն Վարդազարյանը՝ սկանդալային ձայնագրության մասին․ «Ձայնագրությունը մոնտաժ արած է, դրա համար մտքի թելը չի բռնվում»․ «Հրապարակ»
Քիչ առաջ գաղտնալսված ձայնագրություն տարածվեց համացանցում, որ իբրև թե դատավոր Արմեն Բեկթաշյանը ինչ-որ մեկի հետ զրույցում պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը իրեն իբրև թե ցուցումներ տալիս քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի` Ալավերդցի Վահագնի գործով, որ նրան բաց թողնեն: Hraparak.am-ի հետ զրույցում Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ լսել է ձայնագրությունը, ձայնը նմանեցնում է
Խաչերթ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից դեպի քաղաքային հուշահամալիր․ «Արցախպրես»
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից մայիսի 8-ին պետական պաշտոնյաների, զինվորականների ու հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել խաչերթ՝ դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ այդ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է ոգեկոչման կարգ, կայացել է ժամերգություն, որից հետո եկեղեցու զանգերի ղողանջների ներքո մեկնարկել է խաչերթը՝ առաջնորդությամբ հատուկ այդ առթիվ Արցախ բերված հայոց բանակի պահապան
Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱՀ ոստիկանություն
Սույն թվականի մայիսի 3-ից տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ են հրապարակվել Արցախի Հանրապետության Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ: Նկատի ունենալով, որ հիշյալ հրապարակումները առերևույթ տեղեկություն են պարունակում ԱՀ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ


















































