Օրվա լրահոսը

«ՀՀ-ի անվտանգային համակարգը և ոչ էլ տնտեսությունն այսօր պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը». Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը գտնում է, որ այս հարցն օրակարգից այս փուլում պիտի հանվի:

«Պատկերացում չունեմ, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ, բայց վստահում եմ բժիշկներին». Շարժական պատվաստումային խումբը գործում է նաեւ Վանաձորում

«Շատերը տեղեկացված չեն պատվաստանյութի մասին, գալիս են ու ասում, որ «Սպուտնիկ» են ուզում: Բայց երբ հարցնում ենք թե ինչո՞ւ, չեն կարողանում ասել: Սակայն, երբ ճիշտ ենք տեղեկացնում դեղորայքի մասին, իրենք ընտրում են AstraZeneca-ն»:

Երևանի մանկապարտեզները կվերանորոգվեն Եվրոպական ներդրումային բանկ և E5P բազմադոնոր հիմնադրամի աջակցությամբ

Շենքերը նաև հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմայից» Ժոզե Մոուրինյոյի պատճառով

Պորտուգալացի մասնագետը, ինչպես հայտնի է, «Ռոմայում» աշխատանքի է անցնելու եկող մրցաշրջանից՝ գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով Պաուլո Ֆոնսեկային:

«Սկզբից Արսեն Թորոսյանին չէի հավատում, հետո իմ կարծիքը փոխել եմ». Հովիկ Աղազարյանը պատվաստվեց ու ասաց, որ ինքը հերոս է

Հարցրեցինք՝ պատվաստվելու մեջ ռիսկ կա, դուք չե՞ք վախենում՝ Աղազարյանը պատասխանեց. «Միշտ էլ ամբողջ պատմության ընթացքում, երբ որ եղել է այսպիսի իրավիճակ, որ նոր պատվաստանյութ է եղել, մարդիկ…փոքր ժամանակ էլ երբ որ անում էին դպրոցում, մե՜ծ արարողություն էր: Ով որ պատվաստվել էր՝ ուժեղ տղա էր: Հիմա էլ է այդպես: Ես միշտ եմ հերոս»:

«Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործի հարուցումը քաղաքական է». Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը հիշեցրեց՝ բազմիցս ասել է, որ ինքն ու Ռուբեն Վարդազարյանը վաղուցվա ընկերներ են. երբևէ չեն թաքցրել, և նշել է՝ շատ հպարտ է, որ ունի նման ընկեր:

Պատգամավորները հուզված են. ԱԺ-ում պատվաստում են կորոնավիրուսի դեմ

Պատվաստվելիս ներարկումից վախենում էր Նազելի Բաղդասարյանը:«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը հետաքրքրվում էր՝ հո ներերակայի՞ն չի՝ սպասելով իր հերթին: Ոմանք կատակով հետաքրքրվում էին, թե պատվաստվելուց հետո քանի՞ օր են անկողնային պառկելու:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանի հունահռոմեական ոճի չորս ըմբիշ կգոտեմարտի օլիմպիական ուղեգրի համար

Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու համար ըմբիշներից պահանջվում է իրենց քաշային կարգերում մտնել եզրափակիչ:

«Ոստիկանությունը պետք է միանար բանակին, ասեր՝ ես էլ եմ պատասխանատու այս երկրի համար». Ռազմիկ Դավոյան

Այս իրավիճակի գոյության համար պատասխանատվություն ունեն նաեւ հայոց ոստիկանությունը, դատախազությունը, իրավապահ մարմինները

«Տեղական ցեմենտի արտադրությունը չկործանվեց»․ ԱԺ-ում վիճարկում են Վահան Քերոբյանի առաջարկը

«Եթե ուզում ենք «Հրազդան ցեմենտ»-ը փրկել, դա չպետք է շուկայից դուրս մղի փոքր ընկերություններին»

«Կառլոս Պետրոսյանը վաճառել է ԱԱԾ աշխատակիցների համար նախատեսված՝ Սևանում հանգստյան գոտին և սեփականացրել». Արթուր Վանեցյան

Նա վստահեցրեց՝ ԱԱԾ մարմինների պատմության մեջ Կառլոս Պետրոսյանն ամենավարկաբեկված, ամենաչընդունված անձն է:

Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի աղջիկը ռուս թուրքական 2-րդ պատերազմի ժամանակ եկել էր Դիլիջան և գլխավորել Կարմիր խաչի գթասրտության խումբը

Դիլիջանի Երկրագիտական թանգարանում երեկ բացվել է առաջին բուժքույր Եկատերինա Բակունինայի անվան հիշատակի անկյուն: Բակունինան եղել է առաջին բուժքույրը և համարվում է գթասրտության խորհրդանիշը։ Մեր զրույցում միջոցառման կազմակերպիչներից ռուս հոգևորական, Եկատերինա Բակունինայի անվան բարեգործական հիմնադրամի ղեկավար Առաման Մանիլովը նշեց, որ Բակունինան եղել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի աղջիկը և երբ սկսվել է առաջին ռուս – թուրքական պատերազմը՝

Տեղահանված անձինք և նրանց հյուրընկալող ընտանիքները կստանան Համաշխարհային բանկի աջակցությունը

Ծրագրի շահառուներն են ավելի քան 20,000 տեղահանված և մոտ 4,000 հյուրընկալող ընտանիքներ

Ներդրողը չգիտի՝ որ ինստիտուտից հետո ուր գնա: Ինչ խնդիրների են բախվում ներդրողները

Բաբկեն Թունյանը գտնում է՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ պետք է հստակ որոշում կայացնել՝ կամ այս կողմ կամ՝ այն: Անորոշ վիճակն այլ ներդրումների խոչընդոտ է հանդիսանում: «Այսօր ներդրողների համար ամենակարեւոր մարտահրավերներից մեկը սպասումներն են, դրանք շատ կարեւոր ազդեցություն ունեն գործարարների որոշումների վրա»,-պատասխանելով հարցին՝ համավարակից, պատերազմից հետո ինչպիսի՞ն է մեր երկրում ներդրումային իրավիճակը, ասաց Ազգային ժողովի տնտեսական հարցերի

Բաբաջանյանը ՀՊ անդամի թեկնածու Գեղամ Հովեյանին հիշեցրեց Իշխան Զաքարյանի ասածները «70% թալանի» մասին

Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ իմ վարչության համար եմ պատասխանատու եղել

Կոմանդոսի ողջ կյանքը հայրենիքին անմնացորդ նվիրվելու օրինակ էր. Արմեն Սարգսյանն ընդունել է «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ի նախագահին

Ինչպես նախկինում, այնպես էլ այդ կտակում Արկադի Տեր-Թադևոսյանը խոսել էր նախ և առաջ մեր հասարակության բոլոր առողջ ուժերի միավորվելու անհրաժեշտության մասին, ինչն արդիական է հատկապես մեր օրերում, հանուն համազգային և համապետական շահերի

Ճիշտն ասած, հայկական ավանդական տոլմայի մեջ փաթաթված թմրանյութի «առաքում» առաջին անգամ էի հանդիպում

«Մայիսի 4-ին՝ ժամը 05։05-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները շրջայցի ժամանակ հիմնարկի տարածքում նկատել էին կասկածելի շարժ։ Անմիջապես կատարել են տարածքի զննում եւ հայտնաբերել ներնետված փաթեթ՝ պարուրված կպչուն ժապավենով, որին ամրացված է եղել նաեւ 30 մետրանոց պարան, ինչի միջոցով դատապարտյալները փորձել են փաթեթը ներքաշել իրենց խուց, սակայն գործողությունը մնացել է անավարտ՝ հիմնարկի

Կանադան և Ֆրանսիան կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին

Կանադայի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ ձերբակալվածներին: «Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել դեռևս անազատության մեջ պահվող մնացած բոլոր հայ գերիներին: Նախօրեին Ադրբեջանի կողմից 3 հայ գերիների ազատ արձակումը դրական ժեստ էր այս առումով»,- ասվում է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը բողոք նամակ է գրել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դեմ

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեսյբուքյան գրառումը «Ինչպիսի զուգադիպություն։ Երեկ ՀՀ ԱԺ-ում քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը։ Զեկույցը այնքան փաստարկված և բովանդակալից էր, որ իմաստալից թերություններ հնարավոր չէր պարզապես գտնել։ Բայց իշխանական մի պատգամավոր փորձեր արեց գտնել և ինչքան սուտ ու

Հայկ Մամիջանյան. «2017 թվականին Վիկտոր Ենգիբարյանը տենչում էր հայտնվել ԱԺ ընտրությունների ՀՀԿ-ի ցուցակում»

Մեր հասարակությանն առաջարկում է «դադարել լինել շատ զգայուն Արցախի հարցում»։

«Անընդհատ իրադարձությունների հետեւից ենք գնում` փոխանակ նկատելու եւ կիրառելու հակաթույնը»

ԻԿՕՄՕՍ-Հայաստան ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը` մշակութային ժառանգության պահպանության եւ Ադրբեջանի գործողությունների մասին ԻԿՕՄՕՍ-Հայաստան ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական հուշարձաններն ավերելու կամ դրանք սեփականելու թեմային եւ մասնավորապես վերջին գործողություններին, ասաց, որ ինքը խնդիրը դիտարկում է հետեւյալ տեսանկյունից` վերջապես մենք այս պատմությունից դասեր քաղելո՞ւ ենք, թե՞ ոչ: «Մենք անընդհատ

Ալիևը Շուշին հռչակել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք

Դրանում նաև նշվում է, իր անհրաժեշտ է «վերականգնել Շուշայի պատմական տեսքը»:

Գլխավոր դատախազը հունիսի 20-ին ընդառաջ զգուշացնում է․ «Օրենքը շրջանցողների համար հետեւանքը կլինի շատ ցավոտ»

Ամեն մեկն իր տեղում պատասխանատու պետք է լինի, որ ՀՀ ամեն քաղաքացի հանգիստ պայմաններում ազատ կամքն արտահայտի

«Ի՞նչն էր խանգարում մեզ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, դրա մասին մի օր կխոսենք». Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը չցանկացավ պատասխանել հարցին՝ ինչո՞ւ ընդդիմությունը չկոնսոլիդացվեց, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին ընտրությունների գալու որոշում չկայացվեց՝ պատճառաբանելով, որ այս ասուլիսը չի ցանկանում վերածել քաղաքական հարցերով հարցուպատասխանի:

Ձերբակալվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ

Փաստական տվյալներ են ստացվել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացմանն ուղղված հանձնարարություններ տալու միջոցով այդ խմբավորումը ղեկավարելու վերաբերյալ:

«Պարոն Բաբաջանյան, երբեւէ տեսե՞լ եք քրեական հետապնդման ենթարկվածների նման պատկառելի ցանկ»․ Արթուր Դավթյան

Երբ խոսքը վերաբերում է քրեական հետապնդումներին, բոլորը պետք է հասկանան, որ իրավական գործընթացների շրջանակում պետք է լինի այդ ամենը

Նվիրաբերվել է 6,700,000 դրամ. վազորդների գրանցման վճարներն ու հավելյալ նվիրաբերություններն ուղղվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

600-ից ավելի մասնակիցներ վազեցին՝ սատարելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031