Օրվա լրահոսը
Արման Մուսինյան. Խնդիր չենք տեսնում. ով ուզում է` թող հավատա Սերժ Սարգսյանին. iLur
Այսօր, ի պատասխան Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակման, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը մասնավորապես արձագանքել է. «Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ»: Այս առթիվ պարզաբանում ստանալու iLur–ի հարցմանն ի պատասխան, Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը նշեց. «Խնդիր չենք տեսնում. ով ուզում է` թող հավատա
Մեղադրանք են առաջադրել Իշխան Սաղաթելյանի եղբոր ու զարմիկի, Նաիրիի ու Գուրգենի նկատմամբ. Գեղամ Մանուկյան
«Այսօր մեղադրանք են առաջադրել Իշխան Սաղաթելյանի եղբոր ու զարմիկի, Նաիրիի ու Գուրգենի նկատմամբ, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը:- Է հետո՞։ Քիչ է դա, գնդակահարեք բոլորիս միանգամից։ Այս հայրենազրկողը չի հասկանում, որ անզոր է նման կերպ մեզ լռեցնել։ Մեղադրանք առաջադրեք, ձերբակալեք բոլոր դաշնակցականներիս, եղբայրներին, զարմիկներին, որդիներիս (ինչն էլ անում եք),
Արմեն Սարգսյանը չի աջակցում և չի պատրաստվում աջակցել կամ սատարել որևէ քաղաքական ուժի
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարությունը Վերջին շրջանում սոցցանցերում, տարբեր լրատվական կայքերում և տելեգրամ ալիքներում տարածվում են տեղեկություններ, համաձայն որոնց՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իբր հետապնդում է քաղաքական նպատակներ, հովանավորում է տարբեր ուժերի, ինչպես նաև կոչ է անում բոյկոտել ընտրությունները։ Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածվող լուրերի կապակցությամբ հայտարարում է,
Նաև Երևանում ֆիքսվել է մի երևույթ, որը օդերևութաբանության մեջ կոչվում է «Գալո»
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հանրապետության մի շարք վայրերում, այդ թվում նաև Երևանում ֆիքսվել է նման երևույթ, որը օդերևութաբանության մեջ կոչվում է ԳԱԼՈ։ Բյուրական, լուսանկարը՝ Անուշավան Նիկողոսյանի»:
Ադրբեջանը գերիներին ազատելու դիմաց տարածքային պահանջներ է դնում. «Կոմերսանտ»
Հայաստանի համար սկզբունքային խնդիրը՝ Ադրբեջանից գերիների վերադարձի հարցը փակել չի հաջողվում, ընդ որում, Երևանն ու Բաքուն այդ խնդրում համաձայնության չեն գալիս անգամ թվերում, գրում է Կրեմլին մոտ կանգնած «Կոմերսանտ» թերթը: Հայաստանում թերթի զրուցակիցն ասել է, որ ըստ հայկական կողմի հաշվարկների՝ գերության մեջ է գտնվում մոտ 200 մարդ: Ընդ որում, հաստատված է համարվում 72-ը, իսկ 48-ին
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ընդունվեց
Մայիսի 7-ին խորհրդարանը շարունակեց պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի աշխատանքները: Օրակարգում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցն էր: Հիմնական զեկուցող Համազասպ Դանիելյանը տեղեկացրեց, որ օրենսդրական փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել, ըստ
Երվանդ Թարվերդյան․ Երիտասարդները մեր ապագան են, նրանք են կառուցելու մեր երկիրը
«Կգա մի պահ, որ աշխարհում կլինեն միայն մշակութային սահմաններ»
Ժիրայր Սեֆիլյան․ «Առաջիկա ժամանակներում հետ ենք բերելու Շուշին, Ադրբեջանին պարտադրելու ենք դուրս գալ Գանձակից ու Նախիջեւանից՝ առանց կրակոցի»
Ժիրայր Սեֆիլյանն ասում է՝ ստիպված ենք քաղաքական Սարդարապատ կազմակերպելով, ինքնակազմակերպվելով՝ ձեւավորել ազգ-բանակ
Օրենսդրական կարգավորումների պատճառով քաշքշուկի մեջ հայտնված Կարեն Կիրակոսյանը ՄԻՊ-ի աջակցությամբ ընդգրկվել է ՊՆ զինծառայողների բնակարանային ապահովման հերթացուցակում
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված բոլոր քաղաքացիները՝ անկախ նրանից, թե որ պետական մարմնի զորքերում են ծառայել, պետք է օգտվեն նույն, հավասար արտոնություններից: Հենց այս մոտեցմամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի արդյունքը եղավ այն, որ ՀՀ ոստիկանության զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցած Կարեն Կիրակոսյանը, ով ծառայության ընթացքում ձեռք է բերել հաշմանդամություն, ընդգրկվեց Պաշտպանության նախարարության համակարգում բնակարանային հաշվառման հերթացուցակում։
Երվանդ Թարվերդյան․ Ինձնից բացի՝ ուրիշ անձի չեմ տեսնում վարչապետի պաշտոնում
«Միացյալ Հայաստան» կուսակցությունը դաշինքով չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին
Գյումրու էլիտար դպրոցի մարտիրոսված սաները՝ օդաչու Վալերին, մահապարտների գնդի Մինասը
Այսօր Գյումրու թիվ 2 ավագ դպրոցում, որը համարվում է քաղաքի հեղինակավոր կրթօջախներից մեկը, միջոցառում էին կազմակերպել 44 օրյա պատերազմում նահատակված շրջանավարտների հիշատակին։ Հուշ-ցերեկույթին մասնակցում էին նաև նահատակների հարազատները․ անհնար էր զսպել արցունքները, սակայն վշտին միախառնվել էր հպարտությունը։ «Ձեզ բացակա չենք դնի, տղանե՛ր, արծիվներն անմահ են», – հայրենասիրական երգերի ու աղիողորմ հեկեկոցների ներքո լսվում էր ուսուցիչներից
Դատապարտում ենք Կուրբա գյուղում հայկական գերեզմանատան տարածքում տապանաքարերի նկատմամբ վանդալիզմի գործողությունը. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան հայտարարությունը հայկական գերզմանատան նկատմամբ վանդալիզմի կապակցությամբ
Արթուր Այվազյան․«Կրեմլի հայատյաց սպասարկողներն են՝ ներկա եւ նախկին իշխանությունները, ԱԺ ընդդիմությունն ու նորաթուխ կուսակցությունները»
ԱԶԲ անդամն այսօր հանրահավաքում քննադատեց Ռուսաստանին
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «օրենքով գող» «Ժ.Շ.»-ն, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ հանցագործություն կատարելու վերաբերյալ հանձնարարություններ տալով խմբավորման անդամներ հանդիսացող անձանց:
«Քիչ հավանական եմ համարում, որ նման բան այլ պատճառով է տեղի ունեցել, եթե ոչ տեխնիկական». Միքայել Համբարձումյանը՝ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռի՝ Թուրքիայի տարածքում ռադարներից կորչելու մասին
Անդրադառնալով արցախյան 44-օրյա պատերազմի հետաքննությանը՝ Միքայել Համբարձումյանն ասաց՝ լավ քննություն կարող է իրականացնել քննչական մարմինը:
Պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ
Մայիսի 6-ին և 7-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային
«Նույնիսկ պատրաստ ենք համազգեստ հագնել և փողոց դուրս գալ». Միքայել Համբարձումյան
Միքայել Համբարձումյանը վստահեցրեց՝ կատարվածի հետ կապված իր խիղճն էլ է տանջում, ինչպես լրագրողներինը, դրա համար էլ 22 տարվա աշխատանքը, որով հպարտացել է, թողել է:
ՍԴ-ը ռազմական դրության մասին որոշման մեջ մի բառակապակցություն համարել է հակասահմանադրական
Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշումը՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումը քննելուց հետո։ Նոյեմբերին Պաշտպանը դիմել էր ՍԴ՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով: Սահմանադրական դատարանը, քննելով դիմումը, Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին
Առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա համար եւս աշխատողին վճարել
««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած օրենքի նախագիծն ԱԺ մայիսի 7-ի նիստում քննարկվեց առաջին ընթերցմամբ: Գեւորգ Պապոյանը նշեց, որ առաջարկվում է վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չներկայանալու դեպքում վճարել նաեւ առաջին օրվա համար` աշխատավարձի 80 տոկոսի չափով: Գործող կարգավորումների համաձայն` նպաստը վճարվում
Քաղաքացիական հայց․ Վահագն Վերմիշյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Այսօր հայցադիմում ենք մուտքագրել դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, որով պահանջել ենք հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրել պարոն Վերմիշյանի պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար։ Միաժամանակ, խնդրել ենք դատարանին արձանագրել անմեղության կանխավարկածի իրավունքի խախտումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրեն բնորոշ ոճով, զրպարտություն համարվող տեղեկություններ է տարածել, ակնհայտ անհիմն և
Գլխավոր ճարտարապետի գործառույթները կվերապահվեն Երեւանի փոխքաղաքապետին
Կառավարության հեղինակած «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվեց մայիսի 7-ի ԱԺ նիստում: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի` առաջարկվում է ավելացնել Երեւանի փոխքաղաքապետերի թիվը` չորսը դարձնելով հինգ: Նախատեսվում է օրենքի կարգավորումներից հանել գլխավոր ճարտարապետի հայեցողական պաշտոնը: Նախաձեռնության
Ավելացել են անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող մաքսանենգության դեպքերը. Ստեփան Մելքոնյան
Մայիսի 7-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանի տեղեկացմամբ` 2020-ի փետրվարին ՀՀ ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ մեր երկրում տեղակայված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվել է, որ սահմանամերձ
Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին՝ հատկապես հաշվի առնելով այն անվտանգային սպառնալիքները, որոնց առերեսվեցինք Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական 44-օրյա պատերազմի ընթացքում
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինարա Մուրնիեցեին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Ինարա Մուրնիեցեին Լատվիայի խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարության ընդունման կապակցությամբ, ինչը, ըստ Միրզոյանի, վկայում է արդարության, մարդասիրության, համերաշխության եւ մարդու իրավունքների
Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած տեքստը Սերժ Սարգսյանը «տեսնում է առաջին անգամ»
Արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հրապարակման մեջ հիշատակված՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և իր միջև ս.թ. մայիսի 1-ին տեղի ունեցած հանդիպման փաստին՝ ՀՀ երրորդ նախագահը հաստատում է այն, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի առաջարկի մերժումը: Այդ հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ առաջարկությանն ի պատասխան Սերժ Սարգսյանն
Դատավոր․ «Իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել, չեն էլ կարող լինել»
Դատավոր Հարություն Պետրոսյանն ասում է՝ բարձրաստիճան պաշտոնյանների՝ դատավորների մասին հայտարարությունները չեն կարող որեւէ կերպ ազդել արհեստավարժ դատավորի վրա
Ո՞վ կգլխավորի Ռոբերտ Քոչարյանի շտաբը Շիրակի մարզում
Գյումրիում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Վերածնվող Հայաստան»- ՀՅԴ նախընտրական դաշինքի հիմնական շտաբը Շիրակի մարզում կգլխավորի Շիրակի նախկին մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանը, որը մեծ կապեր ունի մարզում ու մտերիմ հարաբերությունների մեջ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Մեզ, սակայն, տեղեկացրեցին, որ Աշոտ Գիզիրյանը ոչ թե կգլխավորի շտաբը, այլ կլինի շտաբի ներկայացուցիչ։ Գեներալը խոստացավ
Խաղաղապահ զորախումբը վերադարձել է Հայաստան
Վերջին ամիսներին Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները, զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, վերադարձել են Հայաստան։ Օդանավակայանում խաղաղապահներին դիմավորել և գերազանց ծառայության համար շնորհակալություն է հայտնել զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ավդալյանը։ Հայրենիք վերադարձած խաղաղապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և
Վազգեն Ռշտունի․ «Կարծես թե ձեւավորվում է ցանկալի եւ անցանկալի դատավորների ինստիտուտ»
Դատավորն անդրադառնում է դատավորների նկատմամբ քրեական գործեր հարուցելուն
ԱԺ-ն խստորեն դատապարտում է 1991թ. մայիսի 6-ին Ոսկեպարի մատույցներում ադրբեջանական զինված ուժերի ռազմական հարձակումը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը 1991 թվականի մայիսի 6-ի իրադարձությունների վերաբերյալ 30 տարի առաջ՝ 1991 թվականի մայիսի 6-ին, «Կոլցո» օպերացիայի դավադիր գործողությունների արդյունքում Նոյեմբերյանի շրջանի ոստիկանությունը Ոսկեպարի մատույցներում ադրբեջանական զինված ուժերի (ՕՄՕՆ) կողմից ենթարկվեց ռազմական հարձակման եւ շրջափակման: Արդյունքում սպանվեցին 11 հայորդիներ, մյուսները՝ գերեվարվեցին եւ տեղափոխվեցին ադրբեջանական բանտեր, որտեղ խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեցին եւս երեք
Ապահով գնումներ համացանցում. Մի քանի խորհուրդ
Յուրաքանչյուր օր աշխարհում զեղծարարությունների զոհ է դառնում ինտերնետ-գնորդների երկու տոկոսը: Ցուցանիշը փոքր է միայն առաջին հայացքից: 2020 թ տվյալով, աշխարհում ինտերնետ գնումներ իրականացրածների թիվը հասել է մոտ 1,92 մլրդ-ի (օրական՝ մոտ 5,27 մլն մարդ): Առցանց գնումների ծավալի աճի զուգահեռ աճում է նաեւ համացանցում ֆինանսական զեղծարարությունների ցուցանիշը: Չնայած, ինտերնետ տիրույթի նկատմամբ հետաքրքրության աճին, ողջ աշխարհում կիբեռհանցագործությունների


















































