Օրվա լրահոսը

Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին. Աննա Նաղդալյան

Ադրբեջանի վրա տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների օրեցօր աճող ճնշումը ցույց է տալիս, որ ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ՝ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համաձայն:

«Շատ դեպքերում այդ կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշների». ԱԺ-ն քննարկել է նախադպրոցական կրթական ծառայությունների լիցենզավորման հարցը

Բոլոր գործող զարգացման կենտրոնների համար լիցենզավորման ժամկետ է սահմանվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը:

«Ամեն անգամ հաճելի է վերադառնալ Հայաստան». Ֆյոդոր Ռուդինի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի ներկայացմամբ հնչեցին Վիվալդիի և Պիացոլայի «Տարվա եղանակները»

Ֆյոդոր Ռուդինն ընդգծում է, որ իր համար ամեն անգամ հաճելի է վերադառնալ Հայաստան, քանի որ շատ թանկ հիշողություններ ունի մեր երկրի հետ կապված։ Ջութակահարը նշեց, որ Երևանում ներկայացված ծրագիրը հաճախ է կատարում և միշտ՝ մեծ հաճույքով։

Գեղամ Ստեփանյանը ծանոթացել է Քաշաթաղի շրջանի բնակիչների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրներին

Արցախի ՄԻՊ-ը իր պատրաստակամությունն է հայտնել գործուն միջոցներ ձեռնարկել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ

«Անտաղանդ, անբովանդակ, հիմար ֆիլմ է»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ «Իշխանություն» ֆիլմի մասին

Նման ֆիլմերը հետագայում պետք է ստանան հարկային արտոնություններ։ Իմաստը ո՞րն է

«Հայփոստը կրճատումներ չի իրականացնում»

Գիտելիքների ստուգման գործընթացը արձանագրվում և տեսաձայնագրվում է

«Այո, չի կարող ապագա չլինել, բայց`ո՞ւմ հետ, ո՞ւմ միջոցով, դեպի ո՞ր ապագան». Սերժ Սրապիոնյան

«Ծանր ցավ էր ապրում Կոմանդոսը 44-օրյայից հետո, այնպիսի ցավ, ինչպիսին կզգար հայրը`զավակին հուղարկավորելիս»

Արցախի ջրային անվտանգության վերաբերյալ Դավիթ Բաբայանը նամակներ է հղել Անջեյ Կասպշիկին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Արցախի Հանրապետության իշխանությունները կոչ են անում ԵԱՀԿ-ին մշտադիտարկման միջազգային առաքելություն իրականացնել այն գոտում, որտեղ սկիզբ են առնում վերոնշյալ գետերը: Հակառակ դեպքում, կվտանգվի ոչ միայն Արցախի ժողովրդի ջրօգտագործման հիմնարար իրավունքը, այլ նաև՝ ընդհանրապես բնակչության գոյությունը։

«Հայփոստ»-ի տնօրենը որակավորման քննությունն անցկացրել է պատուհանագոգին նստած»․ պատգամավորի ահազանգը

Ինձ դիմածները պնդում են, որ իրենց նախապես չեն բաժանել հարցաշար, եւ քննությունից մեծամասամբ կտրվել են

Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատեւ արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում

Մայիսի 10-ին կմեկնարկի նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ:

«Կոռուպցիայի դեմ պայքարի ցանկությունը զգացվում է վերջին 3 տարում». Դանիել Իոաննիսյան

Խոսելով մեկ անձից գնումների մոտեցման մասին՝ Իոաննիսյանը պատասխանեց, որ չունեն այդ մասով ուսումնասիրություն, բայց կոռուպցիան տարբեր դրսեւորումներ ու բաղադրիչներ է ունենում. «Կոռուպցիայի ողնաշարը կոտրվել է՝ մի քիչ ալեգորիա է, նայած ինչ ենք հասկանում՝ կոռուպցիայի ողնաշար ասելով: Ամեն դեպքում կոռուպցիայի դեմ պայքարի ցանկությունը զգացվում է վերջին 3 տարում»:

Բանկում բացված հաշվից, առանց Ստեփանակերտի բնակչի իմացության, պարբերաբար գումարներ է փոխանցվել բուքմեյքերական կայքին

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Դատավոր Արման Հովհաննիսյան․ «Սա միջամտություն է իմ համարձակ որոշումներ կայացնելուն»

Դատավորն անդրադառնում է իր դեմ հարուցած կարգապահական վարույթին

Մահակներ, երկաթյա ձողեր, քարեր. 18 անձ մեղադրվում է Զարթոնք գյուղում խուլիգանության համար

Զարթոնք գյուղի բնակիչներից մեկի և համայնքի ղեկավարի տեղակալի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որին մասնակից են դարձել նրանց ընկերները:

Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանից ստացած ձայնային հաղորդագրության մասին, որը միամիտ գաղտնազերծվեց. «Ուփսի բան կար, որովհետեւ նիստի ժամանակ պետք չէր, որ դա լսվեր»

Դիտարկմանը, որ տպավորություն էր՝ առավոտից երեկո մտածում եք, ապրում ու շնչում եք Քոչարյանի դատով՝ Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Չէ, «կակռազ» հենց դրա մասին արդեն չենք մտածում, որովհետեւ դրա մասին պիտի իրավապահները մտածեն»:

«Որպեսզի մեր հանրությունը տարբերակի քաղաքական ուժերին». «Բարձունք»-ը ուսումնասիրելու է քաղաքական ուժերի ծրագրերը

«Մենք չենք գնում ընտրության միայն գործող վատ իշխանությունից ազատվելու համար, և պիտի տեղեկացված որոշում կայացնենք ու հստակ իմանանք, ով պիտի որոշի մեր ապագան»

Ադրբեջանն ակտիվորեն իրականացնում է պատմական փաստերի կեղծման քաղաքականություն` Արցախում հայկական մշակութային ժառանգության վայրերն անվանելով «կովկասյան ալբանական». Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Բարձր գնահատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերը մշակութային ժառանգության պաշտպանության գործում՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը գլխավոր տնօրենին կոչ է արել դատապարտել հայկական մշակութային ժառանգության վայրերը ոչնչացնելու և յուրացնելու փորձերը:

ԱԺ-ն «Իմ քայլի» թեկնածուին ընտրեց հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում

Գեղամ Հովեյանի թեկնածությանը «կողմ» է քվեարկել 95, իսկ «դեմ»՝ 2 պատգամավոր

Մեղմացվել են նախադպրոցական և հանրակրթական հաստատություններին ներկայացվող հակահամաճարակային պահանջները

Եթե տվյալ դասարանի կամ խմբի սովորողի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատողի (ուսուցիչ, մանկավարժ, լաբորանտ, հոգեբան և այլն) մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19), դասարանը կամ խումբը 14-օրյա ժամկետով անցնում է հեռավար կամ տնային ուսուցման։

Լևոն Տեր-Պետրոսյան. Այսքանը, որ ասել եմ, մի բան էլ ավելացնեմ. Իլուր

Պարտք եմ համարում նաև տեղեկացնել, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ոգևորված են եղել եռակողմ դաշինքի գաղափարով և մեծ ջանքեր են գործադրել դրա իրականացման ուղղությամբ:

Ի հիշատակ Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների՝ նախատեսվում է Ոգեկոչման կարգ եկեղեցիներում

Ապա՝ Խաչերթ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի հուշահամալիր՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի առաջնորդությամբ:

«Հայաստանը գիտության զարգացմանն այլընտրանք չունի». Վահան Քերոբյանը «Շիրակացու ճեմարան»-ի սաների հետ զրուցել է Հայաստանի ապագայի մասին

Որպես կրթօջախի նախկին սան՝ Վահան Քերոբյանը կարևոր է համարել հանդիպումը ճեմարանի սաների և ուսուցչական կազմի հետ։

«Թողնել զինվորականների վրա, որ նրանք իրար հետ զինված հարցեր լուծեն, սահմանի գիծ որոշեն, կբերի անկանխատեսելի հետևանքների». Արմեն Աբրահամյան

Ըստ նրա՝ սահմանազատման աշխատանքների համար պիտի միջպետական հանձնաժողով ստեղծվի՝ ԱԳ նախարարի համակարգման ներքո:

Ազգի էլիտայի խնդիրն է միավորմամբ շրջադարձ ապահովել առանց արտահերթ ընտրությունների անցկացման. ՀԴԿ Հանրապետական խորհուրդ

Զգուշացնում ենք քաղաքական այն ուժերին, որոնք անվերապահ պատրաստ են մասնակցել ընտրություններին՝ անգամ ամենալայն քաղաքական միավորումը, ձայների հաշվարկի վերահսկումը, չի խանգարելու այսօրվա իշխող թիմին «քաղաքակիրթ» մեթոդով հռչակել իր «ջախջախիչ հաղթանակը»։

«Ոչ թե կամ ոչ միայն հերթական ընտրություններ կամ իշխանափոխություն, մեր մտահոգությունը վաղվա Հայաստանն է». Թաթուլ Մանասերյանը` «Կոմանդոսի» պատգամի մասին

«Ակնկալում եմ, որ ձեզ առաջնորդելու են հենց այդ մղումները, համազգային եւ համապետական շահերը». Արմեն Սարգսյան

«ՀՀ-ի անվտանգային համակարգը և ոչ էլ տնտեսությունն այսօր պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը». Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը գտնում է, որ այս հարցն օրակարգից այս փուլում պիտի հանվի:

«Պատկերացում չունեմ, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ, բայց վստահում եմ բժիշկներին». Շարժական պատվաստումային խումբը գործում է նաեւ Վանաձորում

«Շատերը տեղեկացված չեն պատվաստանյութի մասին, գալիս են ու ասում, որ «Սպուտնիկ» են ուզում: Բայց երբ հարցնում ենք թե ինչո՞ւ, չեն կարողանում ասել: Սակայն, երբ ճիշտ ենք տեղեկացնում դեղորայքի մասին, իրենք ընտրում են AstraZeneca-ն»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031