Օրվա լրահոսը
Երևանի մետրոպոլիտենի աշխատակցուհու դուստրը՝ ռուսական «Ну-ка, все вместе!» հեռուստաշոուի հաղթող
Երևանի Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան գրառումը Կիրակի երեկոն հաճելի լուրերով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատակցուհի Անահիտ Հովհաննիսյանի դուստրը՝ տաղանդավոր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, դարձավ ռուսական «Ну-ка, все вместе!» հեռուստաշոուի հաղթողը: Շնորհավորում ենք Սյուզաննային և մաղթում, որ հաջողությունը միշտ իր հետ համընթաց քայլի։ https://www.youtube.com/watch?v=4Fl9WIf9N1Q
Արման Թաթոյանը հարցազրույց է տվել «Ալ Արաբիային»՝ անդրադառնալով ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականության կանխարգելման հրատապ անհրաժեշտությանը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հարցազրույցը համաշխարհային արաբական Ալ Արաբիային (Al Arabia) ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հիմնարար կարևորության, ինչպես նաև ադրբեջանական ցեղասպան, պետական հովանավորությամբ հայատյացության ու թշնամանքի քաղաքականության կանխարգելման հրատապ անհրաժեշտության մասին (կոնկրետ օրինակների հիմնավորումներով):
Տարոն Սիմոնյանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության, դրա հնարավոր հետևանքների և մեր ակնկալիքների մասին
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը Դժվար է, բայց փորձեմ կարճ, կետերով ներկայացնել Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը, դրա հնարավոր հետևանքները և մեր ակնկալիքները։ -Արդյո՞ք Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրության ազդեցիկ պետությունների կողմից կարևոր է, այդ թվում՝ ԱՄՆ-ի։ Այո։ Դա նպաստում է Թուրքիայի նկատմամբ ճնշման մեծացմանը։ -Արդյո՞ք դա նշանակում է, որ Թուրքիան ենթարկվելու է
Քովիդի բարդություններ ու հետքովիդային համախտանիշ․ թերապևտ Լամարա Մանուկյանը՝ կորոնավիրուսի անցանկալի հետևանքների հաղթահարման ուղիների և հնարավոր վտանգների մասին
Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում Քովիդ-19-ի զարգացման փուլերի ու բարդությունների, հիվանդության գրագետ վարման առանձնահատկությունների, հետքովիդային համախտանիշի հաղթահարման հարցերի շուրջ զրուցել ենք թերապևտ, Ներքին Հիվանդությունների Բժշկության Հայկական Ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանի հետ։ Հարցազրույցի առաջին մասն՝ այստեղ Ինչպիսի բարդություններ կարող է հարուցել Քովիդ-19 հիվանդությունը Կորոնավիրուսային վարակի հարուցիչները օրգանիզմ են ներթափանցում ԱՓՖ-2 անգիոտենզին II տիպի ընկալիչների միջոցով, որոնք
Լեհաստանում ՀՀ դեսպանությունը հիշատակի արարողություն էր կազմակերպել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար
Ս. թ. ապրիլի 24-ին Վարշավայի Հայկական պուրակում գտնվող խաչքարի մոտ Լեհաստանում ՀՀ դեսպանությունը ծաղկեպսակի տեղադրման ավանդական արարողություն էր կազմակերպել Հայոց ցեղասպանության սրբադասված 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար։ Հիշատակի արարողությունը մեկնարկել էր Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանի բարեխոսական կարգի հանդիսապետությամբ: Ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Սամվել Մկրտչյանն, անդրադառնալով օրվա խորհրդին,
Ես Արգենտինայի ամբողջ հայ համայնքի կողքին եմ․ Ալբերտո Ֆերնանդես
Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի թվիթերյան գրառումը․ «Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց ես Արգենտինայի ամբողջ հայ համայնքի կողքին եմ՝ նրանց մշակույթի նկատմամբ հարգանքը պահպանելու պարտավորությամբ և ապրելով անցյալի ոճրագործությունների հիշողությամբ: Ջերմորեն գրկում եմ Ձեզ»: A 106 años del aniversario del Genocidio Armenio, acompaño a toda la comunidad armenia en Argentina con el compromiso de mantener
Համապետական ծառատունկի շրջանակներում Դիլիջանում տնկվել է 1000 ծառ
«Նմանատիպ մասշտաբային կանաչապատման աշխատանքներ Դիլիջանում մինչև այժմ չէին կատարվել»։
Ապրիլի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը
Սույն թվականի ապրիլի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը: Տարածաշրջանում անցկացվող աշխատանքային այցերի շրջանակում նրա առաջին հանգրվանը կլինի Երևանը: Այցը կամփոփվի Տավուշի մարզում խորհրդանշական ծառատունկով՝ ի նշանավորումն հայ-լիտվական բարեկամության: Միջպետական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-լիտվական հարաբերություններն աչքի են ընկել ընդգծված բարեկամական բնույթով և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ: Վերջին տարիներին Լիտվան
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի։ Ողջունելով Սենատի նախագահ Լարշեի ու սենատորների այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը՝ իբրև վկայություն բերելով
Հրաժարակա՞ն, թե՞ խաբկանք
Այսօր վարչապետ կոչեցյալը հրաժարական տվեց։ Եթե վերանանք հայկական իրականությունից և պատկերացնենք, որ սույն հրաժարականը տվել է մեկ այլ պետության ղեկավար, ապա կասեինք․ «Վերջապե՜ս․․․ և չնայած նա հրաժարական պետք է տար դեռևս անցյալ տարի նոյեմբերին, խայտառակ պարտությունից հետո, բայց ամեն դեպքում, վերջապես նրա մեջ խոսեցին խիղճն ու արժանապատվությունը»։ Այլ է հայկական իրականությունն ու․․․Հայաստանի Սահմանադրությունը։ Ի տարբերություն
Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսի գլխավորած պատվիրակությանը: Կիպրոսի պաշտպանության նախարարը Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ և եռակողմ` Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Նշվել են փոխգործակցության առաջնային ուղղությունները, որոնք ներառում են ռազմական և
Այսօր երեկոյան մեդալի համար Հայաստանի երեք ըմբիշներ կմտնեն մրցագորգ
Վարշավայում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը 72 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կգոտեմարտի Վրաստանը ներկայացնող Շմագի Բոլկվաձեի հետ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար սպասում է սփոփիչ գոտեմարտում Մոլդովայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հաղթողին, իսկ Կարապետ Չալյանը, որը սովորաբար հանդես է գալիս 77 կգ քաշային կարգում, այս անգամ 82 կգ-ում մրցանակային
Ծառատունկ սահմանամերձ Դավիթ Բեկի գյուղի դպրոցում
Ֆեյսբուքյան հանգանակության արդյունքում նորոգվում է նաեւ դպրոցի մուտքն ու նախասրահը
Նախագահ Բայդենը համարձակություն ունեցավ ասել այն, ինչ իր նախորդները վերջին 100 տարիների ընթացքում միշտ իմացել են. Ամերիկայի հայկական համագումար
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հաստատեց, որ 1915-1923թթ.-ին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից 1.5 միլիոն հայերի կոտորածը ցեղասպանության գործողություն էր: Այս հաստատումը մի շրջադարձային պահ է ԱՄՆ պատմության մեջ, քանի որ վերահաստատում է այն, ինչ ԱՄՆ քաղաքականությունն էր 1948թ.-ի ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի ստեղծումից ի վեր՝ ինչպես արտացոլված է ԱՄՆ-ի կարճ դիմումի մեջ,
«Արտաքին թշնամիների ատելությունը ուղղված է բոլորիս վերացնելուն՝ անկախ քաղաքական նախասիրություններից». «5165» շարժման հիմնադիր անդամ
Որքան խորանում է ատելությունը, այնքան ավելի վտանգավոր է դառնում
Արա Այվազյանը հանդիպել է Կիպրոսի պաշպանության նախարարի հետ․ կողմերն անդրադարձել են հայ-կիպրական երկկողմ օրակարգին, անվտանգության և կայունության հարցերի
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Կիպրոսի պաշպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսի հետ։ Արա Այվազյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց Կիպրոսի պաշտպանության նախարար Պետրիդիսին՝ հայ ժողովրդի համար կարևոր այս օրերին Հայաստանում գտնվելու և հայ ժողովրդին իր զորակցությունը հայտնելու համար, ինչը հայ և կիպրացի
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Վարդան Գրեգորյանի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ս. Գայանե վանքում Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ներկա են գտնվել կիրակնօրյա պատարագին և հոգեհանգստյան կարգին, որը մատուցվել է ամերիկահայ հայտնի մտավորական, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության
«Ազգային նպատակը այն գաղափարն է, դեպի ուր մղում են ազգային շահերը». Մենուա Սողոմոնյան
«5165» շարժումը հանձն է առնում տալ մի շարք հարցերի պատասխաններ
Նախագահ Բայդենի հայտարարությունը «քայլ առաջ է» Հայոց հարցը առաջ մղելու ուղղությամբ․ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյան
Որպես աշխարհի խոշորագույն շահույթ չհետապնդող հայկական կազմակերպություն, որը մեր ժողովրդին ծառայելու 115-ամյա պատմություն ունի, ՀԲԸՄ-ն վաղուց է գիտակցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչման կարևորությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից: Ամերիկայի նախագահների կողմից բազմաթիվ բաց թողնված հնարավորություններից հետո, մեզնից խուսափած հստակությունն ի վերջո դրսևորվեց պաշտոնական դիրքորոշման մեջ՝ երեկ՝ 2021 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակության օրը,
Ռուդիկ Մկրտչյանը Եվրոպայի առաջնությունում առաջին մեդալն է բերել Հայաստանի հաշվարկին
Լեհաստանում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 1 րոպե 1 վայրկյանում 8:0 հաշվով շարքից հանեց բելառուս Արտյոմ Կացարին ու առաջին մեդալը բերեց Հայաստանի հաշվարկին: Բրոնզե մեդալակիր կարող էր դառնալ նաեւ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, որը Լատվիայի ներկայացուցիչ Ալեքսանդրս Յուրկյանսի հետ գոտեմարտում
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը Ադրբեջանից պահանջում է անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին. «Ասպարեզ»
«Ասպարեզ» – Ապրիլի 21ին, Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն քուէարկութեամբ հռչակագիր է ընդունել, որով Ադրբեջանից պահանջում է անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ գերեվարուած խաղաղ բնակչութեանը: Նախագծի հեղինակը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փօլ Գրիգորեանն է: Ստորեւ՝ հռչակագիրը. «Հայաստանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանը ստորագրեցին հրադադարի մասին եռակողմ յայտարարութիւն, որում բոլոր կողմերը համաձայնեցին, որ «ռազմագերիները, պատանդները, ինչպէս
«5165»՝ Կարին Տոնոյանը Արարատի բարձրությունը խորհրդանշող շարժում է հիմնադրել
Մենք մեղավոր ենք, որ միայն մեր գործն ենք արել ու թողել, որ երկիրը հասցնեն այս օրվան
Առաջիկա 5 օրվա կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:
Կաղնուտցի 80-ամյա Ամալյա տատը վարչապետի խորհրդականին հրավիրեց իր թորած օղին վայելելու
Առաջին փուլով կառավարության կողմից մոտոբլոկներ հատկացվեցին Սյունիքի սահմանամերձ երկու գյուղերի
ԱՄՆ նախագահի այս քայլը որակվում է որպես պատմական արդարության և ճշմարտության վերականգնում․ ԱՀ ԱԺ
Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը Խորին երախտագիտությամբ ողջունում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ապրիլքսանչորսյան իր ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը, որով նա փաստորեն պաշտոնապես ճանաչել է Հայոց 106-ամյա ոճրագործությունը։ ԱՄՆ նախագահի այս քայլը որակվում է որպես պատմական արդարության և ճշմարտության վերականգնում, մարդու իրավունքների և արժեքների, մարդասիրական սկզբունքների վերահաստատում։Համոզված ենք, որ այս և նմանօրինակ հայտարարությունները կկանխեն նոր
«ժամանակը ցույց կտա՝ ով է քաղաքական գործիչ, ով՝ կապիկ». Վահե Հակոբյան
Սա իմ պատասխանն էր իրեն, որ ասել էր՝ սյունեցիներին պետք է ծնկաչոք տանել
«Մասարաթ» կազմակերպությունը կոչ է արել Իրաքի համալսարաններում դասավանդել Հայոց ցեղասպանություն առարկան․ հայտարարություն
Մշակութային և տեղեկատվական զարգացման «Մասարաթ» իրաքյան կազմակերպությունը հանդես է եկել Իրաքի համալսարաններում ցեղասպանության դասավանդման մասին հայտարարությամբ: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ «Մասարաթ» կազմակերպությունը կոչ է արել Իրաքի համալսարաններում դասավանդել Հայոց ցեղասպանություն առարկան: Երբ Իրաքի և Մերձավոր Արևելքի շատ երկրներում հայերը շարունակ պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, «Մասարաթ» կազմակերպությունը, օգտվելով ցեղասպանության հիշատակը ոգեկոչելու առիթից, հաստատում է
Երախտագիտություն հայտնելով նախագահ Բայդենին, կցանկանայի շնորհավորել մեր բոլոր այն հայրենասերներին, ովքեր տասնամյակներ շարունակ պայքարում էին այս ճանաչման համար․ Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը ԱՄՆ նախագահները տարիներ շարունակ խուսափում էին մեկդարյա վաղեմության իրադարձությունների ճշգրիտ ձևակերպումից: Նրանք ճշմարտության հաշվին փոխզիջման էին գնում՝ ի շահ քաղաքական հետաքրքրությունների: Վերջապես արդարությունը հաղթեց: Երախտագիտություն հայտնելով Նախագահ Բայդենին, կցանկանայի շնորհավորել մեր բոլոր այն հայրենասերներին, ովքեր տասնամյակներ շարունակ պայքարում էին այս ճանաչման համար։ Հատուկ շնորհավորում եմ Հայ Դատի գրասենյակների
«Ես չեմ եկել բոքսի օրենքներով կռվելու». Հրաչյա Հակոբյանը հրաժարվեց ռինգ դուրս գալ Վահե Հակոբյանի հետ
Ես քաղաքական գործիչ եմ, իմ ռինգը Ազգային ժողովն է
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
Ապրիլի 24-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6184 քաղաքացու հետազոտություն, որից 764-ի


















































