Օրվա լրահոսը

Երկու ամսում 5 960 մարդ կյանքին հրաժեշտ է տվել. որ հիվանդություններից են ամենաշատը մահանում մեր երկրում

Այս տարվա հունվար-փետրվարին մեր երկրում 5 հազար 960 մարդ է մահացել: 959 մարդով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Արյան շրջանառության համակարգի հիվանդությունները շարունակում են մնալ առաջատարը, որոնք այս տարի եղել են 2 հազար 973 մարդու մահվան պատճառ: Հաջորդը՝ նորագոյացություններն են, որոնց առաջացրած հիվանդություններից այս տարվա երկու ամիսներին 834 մարդ է մահացել: Սակայն 106-ով ավելի

«Դատավորը, որը պատահական հայտնվել է դատական իշխանությունում, ոնց հայտնվել է պատահական, այդպես պատահական էլ պետք է դուրս գա». Վլադիմիր Վարդանյան

«Դատավորը, որը քաղաքական պատվեր է իրականացնում, դատական ակտ է կայացնում՝ առաջնորդվելով անձնական շահագրգռվածությամբ, այդ մարդն իրավունք չունի կոչվի դատավոր եւ այդ մարդը դատական իշխանությունից պետք է դուրս մղվի»:

«ԵՄ դիրքորոշումը հստակ է՝ գերիները պետք է վերադարձվեն»․ Լիտվայի ԱԳ նախարար

Եթե պլանավորում ենք փոխվստահությանն ուղղված որեւէ գործունեություն, պետք է վերադարձվեն

Կա՞ երաշխիք, որ այդ օդանավն էլ Թեհրանում վթարային վայրէջք չի կատարի. Հակոբ Ճաղարյան

Երևանում մի հատ էլ կա էս օդանավից, գրանցված Fly Armenia ընկերությունում, բայց չգիտես ինչու կրում է ղազախական պետական օդանավերի գրանցման UN-…. գրանցման նիշը: Այդ մեկը չի պատրաստվո՞ւմ Իրանի վրայով որևէ տեղ, ասենք` Օման, թռչելու

«Ես արդեն որերորդ անգամ ցավ եմ ապրում, որ նախագահը հրաժարվում է ստորագրել այս կամ այն փաստաթուղթը, դիմում է ՍԴ». Վլադիմիր Վարդանյան

Վարդանյանն ընդգծեց, որ այս փոփոխությունները լրացուցիչ բեռ քաղաքական ուժեի վրա չեն դնում ու նախագահի ձեւակերպումները համահունչ չեն Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հետ:

Կոչ եմ անում միջազգային հանրությանը՝ միավորվել՝ արդարություն բերելու հայ ժողովրդին. գնդապետ Հադեմ Պաշաթ

Խորը վիշտ և ցավ զգացի, երբ Ցեղասպանության թանգարան կատարած այցի ժամանակ տեսա, թե ինչ սարսափելի գործողություններ են իրականացվել նրանց դեմ 1915 թվականին, ես զգացի և տեսա ցավը, որ արտացոլված էր նրանց դեմքերին՝ հուշահամալիրում:

Ո՞վ եւ ի՞նչ են ցանկանում թաքցնել Ցեղասպանություն ապրածների սերունդներից. 1921թ. մարտի 15-ին լույս տեսած մամուլի հրապարակումները

Ինչպես մեր նախորդ հրապարակման մեջ արդեն նշել էինք՝ Թալեաթ փաշայի գործը Գերմանիայում պահվող արխիվում միտումնավոր վնասված վիճակում է գտնվում։ Թալեաթի սպանությանն անդրադարձել են ժամանակի բոլոր թերթերը՝ «Թայմս»-ից մինչեւ «Ֆիգարո», գերմանական տասնյակ թերթեր, որոնք պարունակում են իրարամերժ տվյալներ։ 8 Uhr Abentsblatt-ը՝ «Հայրեն՝ երեկոյան ժամը ութի նորություններ» թերթը գրում է իր առաջին էջում, մեծ վերնագրով գուժելով՝ Մեծ

Լրագրողները միացրեցին Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը, Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանեց. «2018-ին իրավիճակը մի փոքր այլ է եղել»

Վլադիմիր Վարդանյանը վստահեցրեց, որ եթե անձը հրաժարական տալուց հետո չի ցանկանում պաշտոնավարել, շարունակել իր լիազորությունները կատարել, չի կատարում, եթե ցանկանում է կատարել՝ մնում է պաշտոնակատար: Հակառակ դեպքում, եթե չկարողանար պաշտոնավարել, դա նշանակում է, որ նախարարներն էլ չէին կարող: Դա սահմանադրական դժոխքի մասին եք խոսում»:

Արարատ Միրզոյանը ստորագրել է ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքը

ՀՀ նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել օրենքը եւ չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փոխանցվել էր ԱԺ նախագահին:

«Հայաստանի նման փոքր երկրի դեպքում պարտադիր է բոլոր տաղանդներին բացահայտելը»

Կարծում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ մեկնարկել է նոր ծրագիր: «Ինչպես գիտեք, Հայաստանում ֆրանսիական համալսարանն առաջին բուհն էր, որը բանակից վերադարձածների վերաինտեգրման ծրագիր սկսեց: Պատերազմը սկսելուց տասնհինգ օր հետո մենք երեք սցենարի շուրջ մտածեցինք, թե ինչպես կարող ենք օգնել բանակից վերադարձած մեր

Վիկտորիա Պողոսյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 23 Ապրիլի 2021, 438 – Ա ՎԻԿՏՈՐԻԱ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վիկտորիա Պողոսյանին ազատել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան

Երկրի իրական ղեկավարը չի կարող երկրով շրջել հազարավոր ոստիկաններով շրջապատված. Վահե Հովհաննիսյան

Ոչ մի պետության ղեկավար 30 տարի ստեղծված բանակը 3 օրում չէր վերածի կամավորական խմբավորումների, ոչ մի պետության ղեկավար գիտակցաբար կոչ չէր անի ու մահվան չէր տանի հազարավոր երիտասարդների Բայրաքթարների տակ. կրկնում եմ՝ գիտակցաբար, որովհետև նա շատ լավ գիտեր իրավիճակը։

Արամ Գուգարացը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 23 Ապրիլի 2021, 439 – Ա ԱՐԱՄ ԳՈՒԳԱՐԱՑԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արամ Գուգարացին նշանակել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ: Նիկոլ Փաշինյան

Սիլվա Կապուտիկյանը կատականկարներում…

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում հյուրերի պակաս չի զգացվում։ Հյուրընկալ հայկական օջախ է, հոգեւոր գանձարան. մշտապես այցելուների, միջոցառումների առատություն է տիրում։ Սիրելի բանաստեղծուհու հմայքն անսահման է, այն մագնիսի պես ձգում է այցելուներին, երկրպագուներին՝ հաղորդակից դարձնում նրա գրական արժեքներին, ոգեղենություն սերմանում, առաջնորդում դեպի վեհն ու վսեմը։ Հերթական հյուրը տողերիս հեղինակն էր՝ Գուրգեն Բալայանը, նույն ինքը՝ Գ. Լոռեցին։ Երբ

«Եթե անձը հրաժարական է տալիս, չպետք է այդ նույն գործառույթները կատարի, ինչ մինչ հրաժարական տալը կատարում էր». Տարոն Սիմոնյան

Նա ասաց, որ հրաժարականի ինստիտուտը ենթադրում է, որ եթե նա հրաժարական տվեց, պետք է այդ պարտականություններն այլեւս չկատարի:

Ձկնապուր՝ ֆրանսիական ձեւով՝ «Բույաբես» (տեսանյութ)

Բույաբեսը ծովամթերքներով եւ բանջարեղենով ձկնապուր է, որի հայրենիքը համարվում է ֆրանսիական Մարսել քաղաքը, սակայն նմանատիպ ապուրներ պատրաստում են միջերկրյածովյան շատ երկրներում: Բույաբեսի պատրաստման շատ տարբերակներ կան՝ ամենահեշտից մինչեւ չափազանց աշխատատար եւ անիմաստ բարդացված: Տարբերակը, որ առաջարկում եմ, լիովին հնարավոր է պատրաստել նաեւ Հայաստանում, այն մթերքները, որ ներառված են, կան հայաստանյան սուպերմարկետներում: Անհրաժեշտ մթերքները Ձիթապտղի յուղ-100

Օսկարում լավագույն ֆիլմը «Քոչվորների հողն» է, լավագույն դերասանը՝ Էնթոնի Հոփկինսը

Այդպիսով, Հոփկինսը դարձել է պատմության մեջ Օսկարի արժանացած ամենատարեց դերասանը: Արարողությանը դերասանը չի մասնակցել:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք, արձանագրվել է մահվան 22 դեպք

Կորոնավիրուսային հիվանդությամբ բուժում է ստանում 13527 պացիենտ:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի ենթաշրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն Արցախի փրկարարները նախատեսում են շարունակել վաղը:

Համագործակցության, փոխօգնության համազգային կառույցների միաձույլ համակարգի մասին

Ցավոք այս ազգադավը շարունակում է իր կեղտոտ խաղերը և երեկ պաշտոնապես հայտարարեց՝ հրաժարական է տալիս, գնում է արտահերթ ընտրությունների: Ելքի հնարավոր ուղու մասին մեր նախորդ հոդվածում արդեն նշել էինք, որ անուղղելի հանցագործություն է թողնել մեր երկիրը այս ցավալի կարգավիճակում և հապշտապ, առանց լուծումներ գտնելու, առանց պահանջվող նախապատրաստական քայլերն անելու գնալ արտահերթ ընտրությունների: Դա կնշանակի համաձայնել

Հայաստան-Թուրքիա․ նոր հնարավորություննե՞ր, թե՞ թշնամանքի շարունակություն։ Թոմաս դը Վաալ. JAMnews

Տնտեսական կապերը լավ բան են, բայց դրանց արդյունավետ աշխատանքի համար բարի կամք և յուրաքանչյուրի ներդրումն է պահանջվում

Կյանքից հեռացել է անվանի գիտնական, գրականագետ Վլադիմիր Կիրակոսյանը

Ականավոր գիտնական, փորձառու մանկավարժ Վլադիմիր Կիրակոսյանը շուրջ 30 մենագրությունների, վեց տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, համահեղինակ է հանրակրթական դպրոցի 5 դասագրքերի: Խմբագրել է բազմաթիվ դասագրքեր ու մենագրություններ։

Դեպի «ընտրություններ»

Ի՞նչ հույսերով եք մասնակցում, ձեր կողմից անվանարկված վարչապետի «միջոցառմանը»։ Իրո՞ք հավատում եք ազատ, արդար, թափանցիկ և այլն «ընտրություններին», թե՞ ընդամենը ԱԺ կոչվող բալագան խցկվելու և ընդդիմադիր տեղեր ունենալու խնդիր ունեք։

ՊՆ աշխատակիցը 3000 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել ու ստացել՝ ռազմական դրության պայմաններում զինապարտ քաղաքացուն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար. ԱԱԾ-ի բացահայտումը

Քաղաքացի Ռ.Կ-ն երկու անգամ ստանալով պարտադիր զինվորական զորակոչից տարկետման իրավունք, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, վերջին` երրորդ անգամ, 2021 թվականի ձմռանը բժշկական զննությունն առանց խնդիրների անցնելու, այն է` ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ամրագրված հիվանդությունների ցանկում սահմանված մտացածին հիվանդություն ձևակերպելու արդյունքում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու և պահեստազորում հաշվառվելու նպատակով, դիմել է իր ազգականի ծանոթին՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից հանդիսացող Խ.Դ-ին, ով խոստացել է իր լիազորությունների շրջանակներում լուծում տալ նշված հարցին, իսկ կատարված ապօրինի գործողությունների համար որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.574.940 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար գումար:

Վայր եմ դնում Երևանի ավագանու անդամի մանդատս. Հռիփսիմե Առաքելյան

Ակնկալել, որ քայլականների հետ հնարավոր էր որևէ հաջողության հասնել՝ սին հույսեր էին։ Իսկ ահա վերջին յոթ ամսվա խայտառակ իրողություններն ինձ համար այլևս անհնարին դարձրեցին այս անպատասխանատուների հետ որևէ բան քննարկելը, աշխատելը, նիստերին մեկ դահլիճում գտնվելը, դա իմ սկզբունքներին հակասում է։

«Պուտինի պնդումով ենք զորք ուղարկել Սիրիա». Զարիֆը քննադատել է ՌԴ քաղաքականությունը

Ջավադ Զարիֆն իր այս հարցազրույցում անդրադարձել է նաև ուկրաինական մարդատար ինքնաթիռի խոցելուն և հայտնել է, որ դեպքից 48 ժամ հետո երկրի Անվտանգության Խորհրդում իրեն ասել են «Գնա թուիթ արա և ինքնաթիռի խոցվելու լուրը հերքի»։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սահմանային բնակիչների իրավունքների գլխավոր երաշխիքը սահմանային անվտանգության ապահովումն է.

ՀՀ Սյունիքի մարզում սահմանային բնակիչների բնականոն կյանքը խաթարված է սահմանային գործընթացի, ադրբեջանական իրավական հիմքեր չունեցող ներկայության ու սահմանային բնակիչների իրավունքները խախտող ադրբեջանական արարքների (արոտավայրերից օգտվելու, հողատարածքները մշակելու անհնարինություն, ջրի հասանելիության խոչընդոտներ և այլն) պատճառով:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031