Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի անդամների կողմից  արված հրապարակումները

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի անդամների կամ խմբակցությունների կողմից  արված հրապարակումները: 1. ԵԺԿ խմբակցություն Today, on #ArmenianGenocide Memorial Day, we pay tribute to the memory of the innocent victims of crimes committed by the Ottoman Empire. It is never enough to remind about the obvious: all nations throughout the world have the right

Հանրապետության նախագահի հրամանագրով Կառավարության հրաժարականն ընդունվել է

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը. Ընդունել Կառավարության հրաժարականը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ապրիլի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ընթերցասրահում (վարչական մասնաշենք, 3-րդ հարկ) կբացվի «Ֆրանսերեն հնատիպ գիրքը Հայաստանի ազգային գրադարանում» խորագրով գրական ցուցադրությունը։ Ցուցադրվող նյութերի մեջ ընդգրկված են ֆրանսերեն բառարաններ, պատմական գրականություն, ճանապարհորդական նյութերի ժողովածուներ, ֆրանսերեն հնատիպ գրքեր։ Գրականությունը կներկայացնի Անձեռնմխելի գրականության բաժնի աշխատակից Ասպրամ Աշուղյանը։ Ապրիլի 27-ին՝ ժամը

Մեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ես հանդես եմ գալու որպես վարչապետի թեկնածու․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի տեքստն՝ ամբողջությամբ Սիրելի ժողովուրդ՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն Սույն թվականի մարտի 18-ին, Հանրապետության նախագահի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ քննարկումների արդյունքներով ես հայտարարեցի 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է

Լիահոյս ենք, որ ԱՄՆ վարչակազմը կընդլայնի Հայաստանի և Արցախի զարգացմանն ու բարգաւաճմանն ուղղված օժանդակությունը․ ՍԴՀԿ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդընի՝ Եղեռնի ոգեկոչման 106-ամյակի առիթով Սպիտակ Տան ուղերձում «Ցեղասպանություն» բառի օգտագործումը: Պատմական փաստի ճշգրիտ բնութագրումը առաջին հերթին կսրբագրի ԱՄՆ նախորդ վարչակազմերի բացթողումը և ընդմիշտ վերջ կդնի Ցեղասպանության հարցի շահարկման տխուր ավանդույթին, ինչպես նաև ամենամյա սպասումներին և հուսախաբություններին, որոնց ենթարկվում էին ամերիկահայ համայնքը

Մենք չպետք է ամաչենք իրերն իրենց անուններով կոչելուց․ Ռուսաստանի հայերի միությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում էր կազմակերպել

2021 թ. ապրիլի 24-ին Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայի կառավարության աջակցությամբ կազմակերպել էր միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառման խորագիրը խորհրդանշական էր՝ «106-րդ գարուն»։ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառմանը ելույթ ունենալով, շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր այսօր համերաշխ են հայերի հետ: Արա Աբրահամյանը խոսել է անցյալը թոթափելու

ԱՄՆ նախագահի վճռորոշ խոսքը և այդ առթիվ Ֆրանսիայի նախագահի երախտագիտական նամակը վերջինին՝ Հայաստանի ժողովրդի համար աննախադեպ ուղերձ են․ Միքայէլ Հայրապետեան

ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերից հետո ԱՄՆ Նախագահ Բայդենի կողմից ճանաչումը հիմնարար ազդակ է, որ Հայաստանը ստանում է Ազատության ճանապարհը բռնելու և անվտանգ զարգանալու եզակի ծանրակշիռ երաշխիք: ԱՄՆ Նախագահի վճռորոշ խոսքը և այդ առթիվ Ֆրանսիայի Նախագահի երախտագիտական նամակը վերջինին՝ Հայաստանի ժողովրդի համար աննախադեպ ուղերձ են՝ արթնանալու 200-ամյա քաղաքական թմբիրից: Այսպիսի հստակ աջակցությունը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 410 նոր դեպք

Ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 213288 դեպք, որոնցից 194080-ն` առողջացած, 4018-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14189 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 963225 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3158 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 410 նոր դեպք: Ունենք 720 առողջացած և 17 մահվան դեպք: Նախորդ

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Իտալիայի մի շարք քաղաքական գործիչներ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ելույթներով հանդես են եկել  իտալացի մի շարք քաղաքական գործիչներ: Պատգամավորների պալատի անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Պաոլո Ֆորմենտինին իր ելույթում խոսել է ցեղասպանության զոհ դարձած քրիստոնյա նահատակների մասին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգության մասին՝ ընդգծելով, որ «այժմ հայկական այլ հողերն ու հայկական երիտասարդ ժողովրդավարությունն է գտնվում սպառնալիքի

«Հուսով ենք, որ պաշտոնական ճանաչումը որոշ չափով կսփոփի աշխարհի միլիոնավոր հայերին»․ Freedom House-ը հայտարարություն է տարածել

Հայաստանում Freedom House-ի ծրագրի համակարգող Սոսի Թաթիկյանի ֆեյսբուքյան գրառումը  Հայերի հիշատակի օրը Նախագահ Բայդենը հայտարարություն է տարածել, որը պաշտոնապես ճանաչում է 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված հայերի Ցեղասպանությունը: Ի պատասխան Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, Freedom House-ը տարածել է հետևյալ հայտարարությունը. «Մենք ողջունում ենք Բայդենի վարչակազմին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, և հուսով ենք,

Սա բարոյական հաղթանակ է, հաղթանակ ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության համար. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձով, փաստորեն, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների նախագահի մարդասիրական և քաղաքական կարևոր այս քայլը՝ Թուրքիայի կողմից միլիոնավոր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությանը արժանի գնահատական տալու ուղղությամբ: Սա բարոյական հաղթանակ է, հաղթանակ, ոչ միայն հայ ժողովրդի,

«Զվարթնոց» օդանավակայանից դեպի Էջմիածին տանող ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա զոհ

Ապրիլի 25-ին, ժամը 01:28-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Էջմիածին քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Հ․ Ե․, ծնված

Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Էմանուել Մակրոնն իր և ֆրանսիացի ժողովրդի զորակցությունն է հայտնել

Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, ինչը հետագայում նման ողբերգությունները բացառելու կարևոր քայլերից մեկն է։ Էմանուել Մակրոնն իր և ֆրանսիացի ժողովրդի զորակցությունն է հայտնել՝ հավելելով, որ Ֆրանսիան ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ հայ ժողովրդի կողքին՝

Էրդողանի հանդեպ Եվրոպայի բարեհաճությունն ինքնասպանություն է․ Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ

Հակառակ թվացյալին, Թուրքիայում հայերի ցեղասպանությունը, որը ոգեկոչում ենք ապրիլի 24-ին, չափազանց արդիական է։ Հիրավի, կարելի էր մտածել, որ ճանաչելով փաստերի իրողությունը՝ թեկուզև ուշացումով, Բելգիան և եվրոպական այլ պետություններ կմտահոգվեին ժխտողական Թուրքիայի ներկայացրած եզակի սպառնալիքով։ Իրականում, կար անհանգստանալու պատճառ։ 2020թ. սեպտեմբերի 27-ին հենց թուրքական բանակը ղեկավարեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ սանձազերծված հարձակումը՝ կառավարելով Ադրբեջանի զինված ուժերը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ երախտագիտություն հայտնելով արդարամիտ կեցվածքի համար․ Վահրամ ավագ քահանա Մելիքյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ ավագ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ իր եւ ողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում վերջինիս արդարամիտ կեցվածքի համար։ Վեհափառ Հայրապետն իր նամակում ընդգծել է, որ 106 տարի առաջ

Մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելու եւ այդ ոճրագործությունն իր ճշգրիտ անունով կոչելու համար․ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ուղերձը՝ Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հայտարարության վերաբերյալ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակիցների անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելու եւ այդ ոճրագործությունն իր ճշգրիտ անունով կոչելու համար: Նախագահ Բայդենի հստակ հայտարարությունը հետեւում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի H. RES. 296 բանաձեւի քվեարկության (հաստատելով Հայոց

«Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր հեռանկարներ է բացում հայ-ամերիկյան հարաբերությունների համար». Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ֆեյսբուքյան գրառումը «Շնորհակալություն, նախագահ Բայդեն։ Thank you, President Biden! Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է։ Դա կարևոր է հայ ժողովրդի և ողջ աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրում։ Այն նոր հեռանկարներ է բացում հայ-ամերիկյան հարաբերությունների համար։ Դրա շնորհիվ աշխարհն ավելի լավն է դառնում։ Հայոց ցեղասպանության միջազգային

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ. դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է․ Իրաքում ՀՀ դեսպան

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի հարցազրույցը Քուրդիստանի Հայրենասիրական միություն կուսակցության PUK media լրատվական գործակալությանը Հարց 1. Ինչպիսի՞ն են հայ և քուրդ ժողովուրդների ներկա հարաբերությունները։ Հարևան ժողովուրդները դարերի ընթացքում ապրում են միևնույն տարածաշրջանում կամ միևնույն պետությունում կամ տարբեր անկախ պետություններում, և այլն՝ կերտելով իրենց համակեցության պատմությունը, որտեղ կարող է լինել տարբեր իրադարձությունների նկարագրություն։ Կարող եմ միայն

Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ բարեխոսական կարգ

2021 թվականի ապրիլի 24-ին, ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների,  Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, թեմի հոգևորականաց և սարկավագաց դասի մասնակցությամբ, տեղի ունեցավ բարեխոսական կարգ: Եկեղեցական արարողությանը  ներկա էին  Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, դիվանագետներ, համայնքային կառույցների  ղեկավարներ, մտավորականներ,

Բողոքի ցույցեր Բեռլինում՝ Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին (ֆոտոռեպորտաժ)

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գտնվող Թուրքիայի դեսպանության շենքի առջև մեր հայրենակիցներն այսօր բողոքի ցույց են անցկացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որի ընթացքում բարձրացրել են նաև Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների հարցը՝ նշելով, որ Ադրբեջանը խախտում է հայ ռազմագերիների փոխանակման վերաբերյալ ժնևյան կոնվենցիաները: Ցուցարարները պարզել են բազմաթիվ պաստառներ անգլերեն և գերմաներեն լեզուներով․ «Դադարեցնե՛ք հայ գերիների խոշտանգումները

ՀՀ նախագահի հրամանագրով Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն Պատվո շքանշանով է պարգևատրվել

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով hայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Պատվո շքանշանով է պարգևատրել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն, իսկ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի մի խումբ պատգամավորներ պարգևատրվել են Բարեկամության շքանշանով: Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հանձնել է պետական պարգևները և շնորհակալություն հայտնել ֆրանսիացի խորհրդարանականներին: «Հայ-ֆրանսիական հարաբերությունները դարերի բարեկամության

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 24-ին, արտասահմանից Երևան վերադառնալուց անմիջապես հետո, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հուշահամալիրում: ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱԽՇԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ կարևոր քայլ կատարեցիք` ընդգծելու պետությունների հանձնառությունը մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելման և վերացման գործում. Սերժ Սարգսյանի նամակը՝ Ջո Բայդենին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու կապակցությամբ։ Նամակում, մասնավորապես, ասված է. «Ձե՛րդ Գերազանցություն, Մեծ ոգևորությամբ ծանոթացա Ձեր ապրիլքսանչորսյան ուղերձին: Ջերմությամբ եմ հիշում 2015 թվականի մեր հանդիպումը, երբ Դուք՝ ԱՄՆ փոխնախագահի կարգավիճակում մասնակցություն ունեցաք Վաշինգտոնի ազգային մայր

Արթուր Դավթյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Դավթյանը, որ իր երիտասարդ թիմակից Գագիկ Խաչիկյանի հետ նժույգ թափեր վարժությունում մտել էր եզրափակիչ, 14.266 միավորով առաջ անցավ բոլոր մրցակիցներից ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Գագիկ Խաչիկյանը ութ ուժեղագույնների մեջ հանգրվանեց 4-րդ հորիզոնականում, ինչը նույնպես լուրջ նվաճում է երիտասարդ մարմնամարզիկի համար: Աշոտ

«Հիշատակի եռերգություն» խորագիրը կրող միջոցառումների շարքն ամփոփվել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ով․ համերգին ներկա է գտնվել ՀՀ վարչապետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված «Հիշատակի եռերգության» եզրափակիչ համերգին: Համերգն անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:   «Հիշատակի եռերգություն» խորագիրը կրող միջոցառումների շարքն ամփոփվել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ով՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և

Ալիևը զանգահարել է Էրդողանին և Բայդենի հայտարարությունն անվանել «պատմական սխալ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ցեղասպանության վերաբերյալ ուղերձից հետո հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ադրբեջանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալիևն այդ հայտարարությունն անվանել է անընդունելի և «պատմական սխալ»:   Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում ԵՄ-ում ընդունել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտոնական օր

1915-1923 թթ․ Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, եվրոպական 13 երկրներում գործող իր հանձնախմբերի հետ, նամակ է հղել է Եվրոպական Միության գործադիր իշխանության ղեկավարներին և Եվրոպական Խորհրդարանի նախագահին` առաջարկելով ԵՄ-ում ընդունել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտոնական օր: Նամակն ուղարկվել է Եվրոպական Միության արտաքին և անվտանգային քաղաքականության բարձր ներկայացուցիչ

Հույս ունեմ, որ ԱՄՆ Կոնգրեսը նախագահի այս խոսքին իրավական ուժ կտա և ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան ռազմական ուխտում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պահեց խոստումն ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով «ցեղասպանություն» եզրույթն օգտագործած ԱՄՆ երկրորդ նախագահը՝ Ռեյգանից հետո: Հույս ունեմ, որ ԱՄՆ Կոնգրեսը նախագահի այս խոսքին իրավական ուժ կտա և ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Թուրքիային, Ադրբեջանին ու Նիկոլին չհաջողվեց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031