Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ն պոպուլիզմ է համարել Բայդենի հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հիմնված է պոպուլիզմի վրա: Ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության՝ այսպես է արձագանքել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Քաղաքական արկածախնդրությունն ամենամեծ դավաճանությունն է աշխարհին և արդարությանը: Բառերը չեն փոխի և չեն վերաշարադրի պատմությունը: Մենք չենք պատրաստվում մեր պատմության վերաբերյալ որևէ մեկից դասեր վերցնել: Մենք

Պայքարը շարունակւում է, մինչև Թուրքիան ընդունի իր պատմական պատասխանատւութիւնը և կատարի արդարացի հատուցում․ ՀՅԴ

Հ.Յ.Դ. Բիւրօն ողջունում է Ա.Մ.Ն. նախագահի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը հաստատող ուղերձը 2021 թ. Ապրիլի 24-ը պատմական օր է հայութեան համար։ Պատմական օր է, որովհետև Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի օրը, Ամերիկայի Միացեալ Նահանգների գործադիր իշխանութիւնը, յանձինս նախագահ Ջոզեֆ Բայդէնի, պաշտօնապէս վերահաստատեց Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը։ Այսպիսով, փաստօրէն, Ամերիկայի Միացեալ Նահանգները անցան այն բազմաթիւ երկրների շարքը, որոնց

Էրդողանը հայտարարել է, թե հարգում է 1915 թ. զոհված հայերի հիշատակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915 թ. զոհված հայերի հիշատակը և ցավակցություն է հայտնել նրանց ժառանգներին: «Մենք չպետք է մոռացության մատնենք հայերի և թուրքերի համագոյակցության մշակույթը, որը բազմապատկվել է հարյուրավոր տարիների ընթացքում և համարվել օրինակ ամբողջ մարդկության համար: Պատկառանքով հարգում եմ Օսմանյան պետությունում Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում զոհված հայերի

«Պատմության դասերը երբեք չպետք է մոռացվեն». Եվրախորհրդարանի անդամ Մարինա Կալյուրանդ

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի անդամ Մարինա Կալյուրանդի հայտարարությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան: «Այսօր մենք ոգեկոչում ենք 20-րդ դարի ամենամեծ սարսափներից մեկի՝ 106 տարի առաջ հայ մտավորականության արտաքսմամբ սկսված մի ամբողջ ժողովրդի դեմ ուղղված ջարդերի նահատակներին: Եվրախորհրդարանը 1915-1917 թթ. Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչեց 1987թ.հունիսի

Իմ երախտագիտությունն ու սերն եմ հայտնում այս մեծ ժողովրդին այս սգո օրվա կապակցությամբ․ Իտալիայի Պետական կառավարման նախարար

Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Իտալիայի Պետական կառավարման նախարար Ռենատո Բրունետան «Որպես վենետիկցի, որպես իտալացի, որպես մարդ, ես այսօր միանում եմ հայ ժողովրդին, ով այսօր ոգեկոչում է Մեծ Եղեռնի հիշատակը: 1915 թ.-ի ապրիլի 24-ին սկիզբ առավ Հայոց ցեղասպանությունը. արևմտյան երկրների անտարբերության ներքո Օսմանյան կայսրությունը կանխամտածված կերպով և դաժանորեն ոչնչացրեց իր 1,5

Այսօր ԱՄՆ-իշխանություններն աներկբայորեն վերահաստատեցին իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրության սկզբունքներին. ԱԳՆ

Ողջունում ենք նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ուղերձը, որով ԱՄՆ նախագահը հստակ մատնանշում է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած զանգվածային ոճրագործության սահմանումը՝ որպես ցեղասպանություն: Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր են ընդունվել 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից: Հայոց ցեղասպանության դժվարին օրերին ամերիկյան կառավարությունը և ժողովուրդն անշահախնդիր

Թուրք պատմաբան․ Ամենախուլ գյուղի դպրոցն էլ անգամ ետ չի մնում ցեղասպանության ժխտմանը միտված միջոցառումներ կազմակերպելուց․ Ermenihaber.am

Ermenihaber.am-ը ապրիլի 24-ին ընդառաջ հատուկ հարցազրույց է անցկացրել թուրք պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններով հայտնի Սաիթ Չեթինօղլուի հետ: Սաիթ Չեթինօղլուն մեկն է Թուրքիայում ապրող այն եզակի պատմաբաններից, ով անվերապահորեն ընդունում ու դատապարտում է Հայոց ցեղասպանության փաստը, խստորեն քննադատում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող ներկայիս հայասպան քաղաքականությունը։ Հարցազրույցում Չեթինօղլուն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Նախագահ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը դրդում է Ամերիկային դեպի հետևողական քաղաքականություն. Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբ

Նախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ մերժելով Ամերիկայի պատմության մեջ օտարերկրյա ամենաերկար արգելանքը և լուրջ հարված հասցնելով այս ոճրագործության արդարադատությանն ուղղված Թուրքիայի դարավոր խոչընդոտմանը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ողջունում է այս քայլը: Միանալով ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին, ԱՄՆ 49 նահանգներին և ՆԱՏՕ-ի գծով տասնյակ դաշնակիցների՝ նախագահ Բայդենը վերջ դրեց Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն

Սերժ Սարգսյանին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցում էին արցախյան գեներալներ

Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահից սպասում էր դրական լուրերի

Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ջո Բայդենին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու համար։ Նամակում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի ժողովուրդը և աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեցին 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ Ձեր ուղերձը։ Բարձր եմ

Մեղրիի համայնքի ղեկավարը ազատ արձակվեց

Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր՝ ապրիլի 23-ին, Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ։ Մխիթար Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։ Նշենք,  որ ապրիլի 21-ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի

Մենք հաստատում ենք պատմությունը. Ջո Բայդենն օգտագործեց «ցեղասպանություն» եզրը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իր ուղերձում 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը որակել է որպես ցեղասպանություն: «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքերը, ովքեր զոհվեցին Օսմանյան դարաշրջանում Հայոց ցեղասպանության ժամանակ, և հանձնառություն ենք ստանձնում կանխելու երբևէ նման վայրագության կրկնությունը: Սկսած 1915 թ. ապրիլի 24-ից, երբ Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում

Հայտնի են «Ավրորայի» հերոսները. ովքեր են նրանք

«Ավրորայի» հերոսներ ճանաչված 5 անձանցից մեկը կստանա 1 միլիոն դոլար

Խորին երախտագիտութիւն՝ Նախագահ Ճոզէֆ Պայտընին՝ Հայոց Ցեղասպանութիւնը բացայայտօրէն եւ անվիճելիօրէն ճանչնալուն համար․ հայտարարություն

Արեւմտեան Ամերիկայի Համահայկական Խորհուրդը իր խորին երախտագիտութիւնը կը յայտնէ Նախագահ Ճոզէֆ Պայտընին՝ Հայոց Ցեղասպանութիւնը բացայայտօրէն եւ անվիճելիօրէն ճանչնալուն համար: 2019ին, Քոնկրեսի զոյգ պալատներու կողմէ Հայոց Ցեղասպանութեան գրեթէ միաձայն ճանաչումով, ու այժմս Նախագահին կողմէ կատարուած յայտարարութեամբ, Ամերիկայի Միացեալ Նահանգները կը խօսի ուժեղ եւ յստակ՝ վերջապէս իր աւարտին հասցնելով իր արտաքին քաղաքականութեան մէջ ու տասնամեակներու վրայ երկարող

Ռոբերտ Քոչարյանը թոռների հետ Ծիծեռնակաբերդում էր

Ռոբերտ Քոչարյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց երեկոյան

Միասին կպայքարենք ժխտողականության, ատելության և բռնության դեմ․ Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ֆեյսբուքյան գրառումը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին իմ բոլոր մտքերն ուղղված են դեպի պատմության զրկանքները կրած Հայաստանը։ Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը։ Մենք երբևէ չենք մոռանա։ Ինչպես և հանձն էի առել, 2019 թ.-ից ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես

Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել․ ՊՆ

Ապրիլի 23-ին և 24-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային

Անդրեյ Կովաչևի ուղերձը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը (ԵԺԿ, Բուլղարիա) Թվիթերի իր էջում տեսաուղերձ է հրապարակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Այսօր մենք ոգեկոչում ենք միլիոնավոր հայերի հիշատակը, որոնք աննախադեպ ոճրագործության են ենթարկվել Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ: Պատմությունը չպետք է կրկնվի: Արդյո՞ք մարդկությունը դասեր է քաղել այդ սարսափելի իրադարձությունից»,- ասվում է ուղերձում: Today we

Ստամբուլում ՄԻՊ-ի գրասենյակը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում ճանաչել ցեղասպանությունը․ Ermenihaber.am

Ermenihaber.am – Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանի Ստամբուլի գրասենյակի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը «Ոգեկոչում ենք ցեղասպանությունը և ասում ենք վերջ ժխտողականությանը» խորագրով հայտարարությամբ է հանդես եկել: Հայտարարությունում Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում ճանաչել ցեղասպանությունը, ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել: Հանգամանալից կերպով հիշատակելով ապրիլքսանչորսին 220 պոլսահայ մտավորականի ձերբակալությունները և դրանց հաջորդող

Այսօր միասին ենք հիշում այդ ողբերգությունը. Արգենտինայի նախագահը հայ համայնքին նամակ է ուղղել

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն Արգենտինայի հայ համայնքին նամակ է ուղղել, որում, մասնավորապես, ասվում է․ «Ինչպես քաջատեղյակ եք, Արգենտինայի Հանրապետությունն ընդունել է թիվ 26.1999 օրենքը, որով յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հռչակվել է «Հանուն ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողության օր»՝ ի նշանավորումն այն ցեղասպանության, որի զոհը դարձավ հայ ժողովուրդը, այն

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի կառավարական պատվիրակությանը՝ ապրիլի 24-ին Հայաստանի կողքին լինելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար: «Ձեր այցը հայ և կիպրացի ժողովուրդների դարավոր բարեկամության ու համերաշխության վառ վկայությունն է: Մենք բարձր ենք գնահատում Կիպրոսի

Երեք նահատակ փոքրիկ Ջրառատից․ հերոսներից Աշոտը խոցել էր թշնամու 7 զրահատեխնիկա

Շիրակի մարզի Ջրառատ գյուղը, որն ունի ընդամենը 1236 բնակիչ, երեք  հերոսներ է տվել  արցախյան երկրորդ պատերազմում․ Աշոտ Պետրոսյան, Գևորգ Կիրակոսյան, Գրիգոր Թորոյան․․․ Այսօր հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան հանձնեցին  հերոսներից մեկի՝ Աշոտ Էդվարդի Պետրոսյանի ընտանիքին։ Նահատակված 23-ամյա Աշոտը խոցել էր թշնամու 7 զրահատեխնիկա։ Շքանշանը հանձնվեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու նրա հրամանատարի կողմից։ Հրամանատարը

Բոբ Մենենդես․ Աներևակայելիորեն հուզված եմ, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն այս տարի նշում եմ՝ Նախագահի կողմից այն պաշտոնապես ճանաչելու որոշումը ողջունելով․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հաղորդագրությունների մասին քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը։ «Առ այսօր ԱՄՆ-ի որեւէ նախագահ Հայոց ցեղասպանության պատմական փաստերի հաստատումը չի դարձրել ԱՄՆ-ի քաղաքականության մաս, Ցեղասպանություն, որը 1915-ից մինչեւ 1923 թվականը շարունակվելով, դարձել է մոտ 2 միլիոն հայերի արտաքսման եւ 1.5

Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը շեշտել է Ֆրանսիայի կարևոր դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում մասնակցում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Ողջունելով Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել փաստը, որ այսօր Ֆրանսիայից նման ներկայացուցչական պատվիրակություն է գտնվում մեր երկրում: «Նման պատվիրակության ներկայությունը վկայում է այն մասին, թե Ֆրանսիայի պետությունը ինչպիսի կարևորություն է

«Սյունիքը վտանգված է, բայց վտանգված են նաեւ Երեւանը, Տաշիրը, ցանկացած բնակավայր»․ Վովա Վարդանով

Հրթիռը շատ հեռու է թռնում, տանկն էլ շատ արագ է տեղաշարժվում, մանավանդ՝ ասֆալտին

Մենք այս բոլոր ուղերձները հասանելի պիտի դարձնենք Եվրամիության անդամ պետությունների խորհրդարանների մեր գործընկերներին․ Ֆրանսիայի Սենատի նախագահի հայտարարությունը

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հայտարարությունը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ Ազգային ժողովի հարգելի պարոն նախագահ, խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մի այսպիսի ասացվածք կա, ըստ որի՝ բարեկամներն աստղերի են նման, եւ միայն գիշերը կարելի է նրանց հաշվել: Եվ կարելի է ասել, որ անթափանց գիշեր էր իջել

Բացի ցավի հիշողությունից, նաեւ հպարտության հիշողություն ունենանք (ֆոտոշարք)

Սյունիքի բոլոր համայնքներում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներ էին

«Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսը կգործի ապրիլի 25-ից մայիսի 2-ը

Ապրիլի 24-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որը կազմակերպվել է ԱԳՆ-ին կից գործող Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի կողմից։ Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի և ՀՀ կառավարության անդամներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան

Ցավալի է, որ արտոնվեց Թուրքիային ներխուժել Կովկաս, մի բան, որ առաջ չէր հանդգնի. Հակոբ Տեր-Խաչատուրյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը դեմ է, որ Թուրքիայի հետ սահմանները բացվեն նախապայմանները չեղյալ հայտարարելու հաշվին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031