Օրվա լրահոսը

«Ես պետք է ճոխ անեմ, դու՝ մի քիչ անես, հո դու իմ պես չե՞ս կարող». Ծառուկյանը պատասխանում է որդու շքեղ հարսանիքի շուրջ քննադատություններին

Ըստ ԲՀԿ առաջնորդի, իր որդու հարսանիքի մասին լուրեր տարածողները ե՛ւ հարսանիքների են մասնակցում, ե՛ւ քեֆերի

«Մենք մեծ ճնշում ենք գործադրում, որ Միացյալ Թագավորության կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»․ Քերոլայն Քոքս

Հայաստանի մեծ բարեկամ, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսն ապրիլի 24-ին ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո Քերոլայն Քոքսը դիմեց ուղերձով: «Նախ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի եւ Արցախի ժողովրդին, որովհետեւ դուք գտնվում եք հավատքի ու ազատության պայքարի ճակատում

Նախագահ Սարգսյանն ու պետքարտուղար Լըմուանն անդրադարձել են հայ-ֆրանսիական հարաբերություններին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին: Վերջինս Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: Պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը նշել է, որ իր համար կարևոր է Ցեղասպանության 106-րդ տարելիցի և Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակի կապակցությամբ գտնվել Հայաստանում և

Մենք միանում և մեծապես աջակցում ենք հայ ժողովրդի միջազգային պայքարին. Եվրոպական ժողովրդական կուսակցությունն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Եվրոպական ժողովրդական կուսակցությունը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։ «Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Մենք վերահաստատում ենք Հայ ժողովրդի ցեղասպանության եւ ազգային բռնի տեղահանման փաստի ճանաչումը և դատապարտումը՝ 106-ամյակի նախօրեին: Մենք միանում և մեծապես աջակցում ենք հայ ժողովրդի միջազգային պայքարին, որը տարվում

«Երբ մեր երեխաների արյունը չի չորացել, անհետ կորածների դիերը չեն հայտնաբերվել, ժամանակը չէ ճանապարհները բացելու». Արտակ Թովմասյան

Եթե հայտարարվեն արտահերթ ընտրություններ, «Երրորդ ուժ»-ը կորոշի՝ մասնակցել, թե ոչ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավորները

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավոր Պավել Շպերովը, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պատգամավորներ Տատյանա Կուսայկոն ու Յուրի Արխարովը ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի ուղեկցությամբ: Ռուս խորհրդարանականները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հյուրերը եղան նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին, գրառում կատարեցին «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում:

«Ո՞վ է իրեն թողնելու Նախիջեւանի միջանցքից օգտվի»․ Մեղրիի համայնքապետի տրամաբանությունը վիրավորվում է Փաշինյանի ասածներից

Ախր ասելով չի, հարեւաններն արդեն երկաթգիծ են կառուցում, Ադրբեջանը գնացքներ է պատվիրել

Այս այցը մենք գնահատում ենք որպես համերաշխության ու աջակցության հստակ ուղերձ բարեկամ Ֆրանսիայի կողմից․ Արարատ Միրզոյանի հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ հանդիպման վերաբերյալ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ Հարգարժան պարոն նախագահ, պատվիրակության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, հանձինս Ձեզ, պարոն նախագահ, եւ Ձեր գլխավորած պատվիրակության՝ ջերմորեն ողջունում եմ բարեկամ Ֆրանսիային Հայաստանում: Շնորհակալություն եմ հայտնում Սենատի նախագահ պարոն Լարշեին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին մասնակցելու իմ հրավերն 

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը

Այսօր՝ ապրիլի 24-ին, կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարևորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը: Երկու երկրների ղեկավարներն անդրադարձ են կատարել նաև անվտանգության և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն

«ՀԱԿ-ն այսօր պետք է այլընտրանք չունենար»

Սկիզբը՝ նախորդ համարում: «Մարդիկ չեն ուզում վերադառնալ վերջին 22 տարվա ֆեոդալական մղձավանջին ու պատրաստ են աջակցել որեւէ ուժի, որը դա անհնար կդարձնի, այդ թվում Նիկոլ Փաշինյանին ու նրա ձախորդ կուսակցությանը։ Սա ավելի քան տխուր իրողություն է ու մեր քաղաքական դաշտի կատարյալ ամայացման պերճախոս վկայությունը»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը:

«Ալեն Սիմոնյանին տեսել եմ ամիսներ առաջ․ բանագնացի ֆունկցիա նա չի կատարել»․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցությունն իր տեղը տեսնում է հակաիշխանական ճամբարում

Հայաստանի նախագահն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Կիպրոսի պաշտպանության նախարարը նշել է, որ իր համար պատիվ է հայ ժողովրդի համար այս կարևոր օրը գտնվել Հայաստանում և հնարավորություն ունենալ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Եղել ենք Ցեղասպանության հուշահամալիրում և տպավորված ենք: Կիսում ենք բարեկամ

Ադրբեջանում խրախուսվում է հայասպանությունը. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով, ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման հարցը հսկայական նշանակություն կունենա եւ կկանխարգելի նման ոճրագործությունները:

Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար Հայաստանում գտնվող Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունն ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ ապրիլի 24-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացան 20-րդ դարի առաջին արհավիրքը պատկերող վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները: Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահն

«Չավուշօղլու այդ միտքն էլ հուշում է, որ Թուրքիան էլ է հավանական համարում ցեղասպանության ճանաչումը»

ԱՄՆ 107 կոնգրեսականներ այդ երկրի նախագահ Ջո Բայդենին նամակ են հղել, եւ կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նամակում ամերիկացի օրենսդիրները նշել են. «Պարոն նախագահ, ինչպես Դուք էիք նշել անցած տարվա ապրիլի 24-ին Ձեր հայտարարությունում՝ «լռությունը հանցակցություն է»։ Միացյալ Նահանգների կառավարության խայտառակ լռությունը հայերի ցեղասպանության պատմական փաստի առնչությամբ շատ երկար է տեւում, ինչին պետք է

Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այս օրը հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Գերաշնորհ

«Քանի դեռ զարգանում է պանթյուրքիստական գաղափարը, հայերի համար վտանգը չափազանց մեծ է»․ Ermenihaber.am

Ռուս քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին հարցազրույց է տվել Regionmonitor լրատվականին: Նա անդրադարձել է Ցեղասպանությունից 106 տարի անց և արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմի գործունեության հետևանքով Հայաստանի համար հնարավոր սպառնալիքներին: Նադեին-Ռաևսկին համոզված է, որ ներկա պայմաններում այս տարածաշրջանում անկախ Հայաստանի և հայ ժողովրդի գոյությունը գտնվում է հանապազօրյա վտանգի տակ: Ռուս գիտնականը կապ է տեսնում Հայաստանի

ԵԺԿ կուսակցության առաջնորդը կոչ է արել Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը Twitter-ի իր էջում տեսաուղերձ է հրապարակել՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանությունը և հարգանքի տուրք ենք մատուցում այդ ողբերգության զոհերին: 1915թ. 1.5 միլիոն հայ կորցրեց իր կյանքը Օսմանյան Կայսրության իրականացրած ոճրագործության հետևանքով:  Մենք կոչ ենք անում Թուրքիային լիարժեք ճանաչել Ցեղասպանության իրականությունը»,- ասվում

«Օրենքով սահմանված կարգով ընթացք կտան»․ ՀՔԾ պետը՝ Գորիսի փոխքաղաքապետի ահազանգի մասին

«Այսօր այդ օրը չի»,-նշեց Սասուն Խաչատրյանը ու հորդորեց քաղաքական հարցեր չտալ

Առեւտրաշրջանառությունն ամենաշատը նվազել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ

Կորոնավիրուսի ու Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով մեր երկրի արտաքին առեւտուրը տուժել է: Մի շարք երկրների հետ առեւտրի ծավալները նվազել են՝ հասնելով մի քանի միլիոն դոլարի: Կան այնպիսի երկրներ սակայն, որոնց հետ առեւտուրն աճել է: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ անցյալ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատությամբ այս տարի Ռուսաստանի Դաշնության հետ արտաքին առեւտրաշրջանառությունը 41 միլիոն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝

Կրակոցներ կան, բայց դրանք նպատակաուղղված չեն․ Վաղարշակ Հարությունյան

Պաշտպանության նախարարի խոսքով 4 ամսվա ընթացքում հակառակորդի կրակոցներից վիրավորներ չենք ունեցել

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյան. Էրդողանը դարձել է Թուրքիայի պատմության մեջ միակ պետական բարձրագույն պաշտոնյան, որը ապրրիլքսանչորսյան ուղերձներ է հղել. Ermenihaber.am

Ermenihaber.am – Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը Հայոց ցեղասպանության նախօրյակին հարցազրույց է վերցրել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանից։ Ապրիլի 24-ից մեկ օր առաջ, երբ սպասվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Մաշալյանը ցավալի է համարել, որ «հայ ժողովրդի ցավը և նախնիների սուրբ հիշատակը քաղաքական նպատակների համար գործիք է դարձել»:

Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Հուշահամալիրում՝ անմար կրակի մոտ, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: 2015 թ. ապրիլի 23-ին, երբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասման

Արծկեի փրկված հայ բեկորները…

«Թե իմ տունն ինձ տան, չոքեչոք կերթամ ու կգտնեմ…»: Մորենական տատիս արծկեցի մոր՝ Ռեհան Խլոյանի խոսքերն են: 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Արծկե քաղաքից (Վանի նահանգ, Բզնունիք գավառ) եզակի վերապրողներ եղան, որոնցից մեկը Ռեհան Մեծ տատս է: Փոքր ժամանակ, Մարո տատիս պատմած պատմություններով ու հիշողություններով՝ աղբյուրի ճերմակ ջրակաթիլի նման հյուսում էի իմ պատկերացրած ու երազած աշխարհը

«Ալիեւի ասածից եզրակացություն պետք է անենք եւ պատրաստվենք դրան»․ Մեղրիի համայնքապետ

Մենք իր ասածին պետք է լուրջ մոտենանք․ կարծում է համայնքապետը

Երկրաշարժ է զգացվել Արարատի մարզի Լանջազատ գյուղում

Սույն թվականի ապրիլի 24-ին, տեղական ժամանակով ժամը 12:13-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 24-ին ժամը 08:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.10⁰ և արևելյան երկայնության 44.67⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից` 16 կմ հարավ-արևելք (Գառնի գյուղից 5 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա

«Մեկը լինի՝ Սասուն Միքայելյանի կողքին կանգնի»․ Սյունիքի նախկին մարզպետ

Սյունեցին չի բարձրաձայնում մենակ Սյունիքի հարցը, այլ ամբողջ Հայաստանի հարցը

Իրաքն այն երկիրն է, որտեղ, իմ կարծիքով, ժողովրդական մակարդակով Ցեղասպանությունը վաղուց ճանաչվել է․ Հրաչյա Փոլադյան

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի հարցազրույցը Անքաուա (Ankawa) էլեկտրոնային օրաթերթին Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Իրաքի և ձեր երկրի՝ Հայաստանի միջև հարաբերությունները, և որո՞նք են այն հեռանկարները, որոնց ձգտում եք հասնել այդ հարաբերությունների լույսի ներքո: Հրաչյա Փոլադյան. Նշենք, որ Հայաստանի և Իրաքի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 2000թ.-ին: Հայաստանը 1991թ. անկախություն հռչակումից հետո հետևողականորեն զարգացնում է

«Խնդիրներ ստեղծում են պետությունները, ուրեմն թող իրենք էլ զբաղվեն դրանով»

Սոպրանո Ռուզան Մանթաշյանը հանդես կգա Ցեղասպանության զոհերի հիշատակի համերգներին Ի հիշատակ Ցեղասպանության զոհերի՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ապրիլի 23-ին, ժամը 22.30-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հանդես կգա Վերդիի Ռեքվիեմի կատարմամբ։ Մասնակցում են Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գլխավոր խմբավար՝ Հովհաննես Չեքիջյան) եւ համաշխարհային ճանաչում ունեցող օպերային աստղեր՝ սոպրանո Ռուզան Մանթաշյանը, մեցցո սոպրանո Օլեսյա Պետրովան, տենոր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031