Օրվա լրահոսը
Քննարկվել է հանրապետությունում հանցավորության շարժընթացը 2020թ.-ին․ առանձնապես ծանր հանցագործության դեպքերն աճել են 4․2%-ով
ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում, որը նախագահել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են 2020թ.-ին հանրապետությունում հանցավորության շարժընթացը, դրա դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների աշխատանքը և դատախազության գործունեության արդյունքները: Նիստին մասնակցել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ՀՀ դատախազության ստորաբաժանումների ղեկավարները: 2020թ.-ի ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.468 դեպք՝ նախորդող տարվա 26․850-ի դիմաց:
«Դուք չգիտե՞ք Մարտի 1-ի խաղաղ բողոքի ցույցը ով տեղափոխեց առճակատման՝ այս նույն մարդը…Ֆիրդուսի փողոցում տանիքներով գիշերը ծլկեց». Արա Սահակյան
«Դուք չգիտե՞ք, որ նա առաջին դուռը, որ բացել է, ինչ է ասել: Նա ասել է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը չթողեց, ես գրավում էի իշխանությունը, ես տանում էի ժողովրդին իշխանությունը գրավելու: Ահա այս արյունռուշտ մարդն է այսօր իշխանության»:
Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը․ հայտարարություն
ՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը: Օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակման և
Աղմկոտ ձայնագրությունն ու Մեղրաշենի համայնքապետի գրառումը
Երեկ համացանցում տարածվեցին մի քանի հեռախոսազրույցներ համայնքապետերի, փոխքաղաքապետերի հետ այն մասին, թե ինչպես են նրանք մարդաքանակ ապահովելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա կազմակերպած հանրահավաքին։ Համացանցում հայտնված ձայնագրություններից մեկը Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պետրոսյանի հետ զրույցն էր։ ՔՊ-ի գրասենյակից ներկայացած անձը հետաքրքրվում էր, թե քանի՞ հոգի են մասնակցելու հանրահավաքին և կա՞ արդյոք տրանսպորտի, տեղաշարժի խնդիր։
Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված Ադրբեջանի Հանրապետության կողմից․ հայտարարություն
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների իրավական կարգավիճակի մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է, որ` 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը հռչակվել է ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, Արցախի Հանրապետությունը 1992-1994թթ. հետ է մղել Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիան՝ ուղեկցված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով,
«Նրանք սպառնում են վարչապետին»
ԶՈՒ գլխավոր շտաբն օրերս հայտարարությամբ պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա էլ դա որակեց ռազմական հեղաշրջման փորձ։ «Հայրենիքի փրկության շարժումն» էլ նստացույցերով շարունակում է փակ պահել Բաղրամյան պողոտան։ Իրավիճակի մասին «Առավոտ»-ը զրուցել է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Հակոբ Ասլանյանի հետ։ – Պարոն Ասլանյան, ընդդիմախոսները վարչապետին մեղադրում են ԳՇ հայտարարությունը մանիպուլացնելու եւ այդ կերպ
«Որ զանգողը ներկայացավ մեր կուսակցության աշխատող, մի քիչ տնավարի ստացվեց զրույցը․ թե չէ որեւէ հանցավոր բան չկա»․ Էջմիածնի փոխքաղաքապետ
Եթե մեր համայնքում կգտնեք մեկին, ով կասի, թե իրեն զոռով են բերել կամ ստիպել են, այդ դեպքում ես ներողություն կխնդրեմ ողջ համայնքից եւ հրաժարականի դիմում կներկայացնեմ
Դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը՝ ըստ էության հաստատելով, որ դատախազությունը և ՀՔԾ-ն խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները․ Արա Զոհրաբյան
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչպես գիտեք, 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանություն) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ ՀՀ գլխավոր դատախազությունը նշված հաղորդումը ուղարկել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ հատուկ քննչական
«Մեր ժամանակ շատ լավ էլ կոռուպցիա է եղել, օլիգարխները ծնվել են մե՛ր ժամանակ, մեր հովանու ներքո, մեր ծնած օլիգարխներն են այսօր սրան աջակցում». Արա Սահակյան
Նա ասաց, որ ԱԺ-ի իմքայլական պատգամավորները պարապ են, թրեւ են գալիս. «Եթե էքստրիմ են ուզում, թող բարձրանան տանիքներից նետվեն, թող գնան Արագած բարձրանան, ինչի՞ եք ժողովրդին փողոց հանում, ի՞նչ ունեք ասելու, որ չեք կարողացել ասել: Հանրային հեռուստաընկերությունը մի քանի միլիոն լսարանով ձեր ձեռքում է»:
Քաջ գիտակցելով բանակի և բանակաշինության արժեքն ու կարևորությունը՝ հայտարարում ենք, որ կանգնած ենք բանակի կողքին. ռուսաստանաբնակ տավուշցիների հայտարարությունը
Սիրելի հայրենակիցներ, սիրելի տավուշցիներ, Հայրենիքն այսօր կենաց և մահու կռիվ է մղում իր պետականությունն ու ինքնիշխանությունը պահպանելու համար։ Արցախի մեծ մասի և Հայաստանի սահմանային անվտանգության կորստից հետո էլ ամեն օր մենք կանգնում ենք նոր մարտահրավերների առջև։ Այսօր մեր առաջ ծառացել է ազգային բանակ ունենալ-չունենալու խնդիրը։ Օրերս, ԶՈւ Գլխավոր շտաբի կողմից հնչեցված սթափության կոչից և կառավարության
37-ամյա Ծատինյանի սպանության գործը բացահայտված չէ
Բերման ենթարկվածի մոտ ակնհայտ վնասվածքներ չեն եղել, բուժօգնության կարիք չի ունեցել, հանձնվել է քննչական բաժին, ապա բաց է թողնվել 2019 թվականի ապրիլի 7-ին ոստիկանները Նոր Նորքի բաժնում ծեծի են ենթարկել 37-ամյա Էդգար Ծատինյանին, թմրամիջոց կրելու մեղադրանք առաջադրելու սպառնալիքով ստիպել են խոստովանել տարեց հարեւանուհու սպանությունը։ Էդգար Ծատինյանի մոտ բերման ենթարկելու ժամանակ թմրամիջոց չի եղել, դա հայտնվել
«Ինչո՞ւ օրենքով սահմանված կարգավորումներով վավերացված փաստաթղթերը ՌԴ-ում չեն ընդունում՝ պատճառաբանելով, որ չճանաչված պետություն ենք». ԱՀ ԱԺ-ն օրենքներ ընդունեց
ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հայտարարեց՝ պետք է ամեն ինչ անեն, որ իրենց սուբյեկտայնությունը պահպանեն:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն ու համանուն խմբակցության պատգամավորներն այցելել են Մյասնիկյանի արձանին հարող խորհրդանշական վայր՝ հարգանքի տուրք մատուցելու մարտի 1-ի 10 անմեղ զոհերի հիշատակին։ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել է Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել է Անվտանգության խորհրդի նիստ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հիմա, ոչ իմ պաշտպանած Մատաղիսը կա, ոչ էլ, երեւի՝ Հասմիկ բաբոն…
Լուսանկարը 90-ականներին է արված՝ Մատաղիսում։ Տատիկը, կամ ինչպես մենք էինք ասում՝ Հասմիկ բաբոն, միայնակ ապրող մի տատիկ էր, ով յուրահատուկ կերպով էր վերաբերվում ամեն մի զինվոր տղի։ Բազում հիշողության թելերով եմ կապվել այս հպարտ տատիկի հետ, ում տունն ինձ համար սոսկ բնակարան չէր։ Հիշում եմ. մի արեւավառ օր, ձայնը գլուխն առած, մոտենում էր զորամասի այն
Հանրապետության նախագահի կողմից իրեն ներկայացված հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու փաստն անթույլատրելիորեն շահարկվում է և արժանացել է ոչ համարժեք արձագանքի
Հանրապետության նախագահի կողմից իրեն ներկայացված հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու փաստն անթույլատրելիորեն շահարկվում է և արժանացել է ոչ համարժեք արձագանքի: Այս կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է միմիայն Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով, անաչառորեն և որոշումները կայացնում է առաջնորդվելով բացառապես համազգային և համապետական շահերով: Հանրապետության նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի
47-ամյա տղամարդը բռունցքով հարվածել էր պատգամավորին․ նրան բերման են ենթարկել
Փետրվարի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի պատգամավորից հաղորդում է ստացվել, որ Ազգային ժողովի շենքի՝ Բաղրամյան պողոտայի անցակետի մոտ անծանոթ անձը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իրենց խմբակցության պատգամավորների հասցեին։ Երբ պատգամավորը փորձել էր կարգի հրավիրել քաղաքացուն, նա բռունցքով հարվածել էր պատգամավորի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների
«Անհրաժեշտ է վերականգնել Հայաստանի ՝ որպես էլեկտրաէներգիայի տարածաշրջանային մատակարարի դերը»․ Արա Մարջանյան
2021 թ․ Հայաստանը նշում է ատոմային ոլորտի 55-ամյակը․ 1966 թ. սեպտեմբերի 17-ին ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում կայացրեց կառուցել Կովկասում առաջին ատոմակայանը՝ Հայկական ԱԷԿ-ը: Հենց այս իրադարձությունն էլ դարձավ երկրի ատոմային պատմության սկիզբը: ՄԱԿ-ի էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանը կարծում է, որ ատոմային ոլորտը՝ երկրի տնտեսական զարգացման, էներգետիկական անվտանգության և տնտեսության էներգաարդյունավետության բանալին է: Հայկական
Տիգրանի «Սեւ արագիլ»-ը
Լոռու մարզի Հարթագյուղում է ծնվել մերօրյա հերոս Տիգրան Հարությունյանը։ Տաղանդավոր էր` բազմակողմանի, սակայն ամենաշատը սիրում էր գրել ու հաճախ էլ գրածն էր երգում։ Նրա ճախրանքն անավարտ մնաց ե՛ւ երգարվեստում, ե՛ւ ստեղծագործ կյանքում։ Սակայն իր կարճ, բայց հաստատուն կենսագրությունում տեղ է գտնում այս երկու բառը եւս` զինվոր-հեղինակ։ Տիգրանի զոհվելուց որոշ ժամանակ հետո «Արմավ» հրատարակչությունը հրատարակեց զինվոր-հեղինակի
2020թ.-ին Շիրակի մարզում արձանագրվել է 19 անչափահասի կողմից կատարված հանցագործության 24 դեպք, այդ թվում՝ սպանություն
Անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելիչ աշխատանքներն ակտիվացնելու հարցով Շիրակի մարզի դատախազը դիմել է պատկան մարմիններին
ՀՀ նախագահի գործողությունները ոչ միայն համապատասխանում են սահմանադրական նորմերի ձևակերպումներին, այլև բխում են սահմանադրության պահպանմանը հետևելու նրա գործառույթից. հայտարարություն
Սույն դեպքում Գլխավոր շտաբի պետին ազատելու մասին Վարչապետի առաջարկը չի եղել պատճառաբանված։
Հայոց Հայրապետը երիտասարդների հետ խոսեց վիրավորների, զոհվածների, գերության մեջ հայտնվածների և անհայտ կորածների ընտանիքներին հոգևոր խնամքի կարևորության մասին
Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ ապագայում նախատեսվում է Մայր Աթոռին և վանքերին կից ստեղծել վերականգնողական կենտրոններ։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք, արձանագրվել է մահվան 3 դեպք
Ունենք 117 առողջացած
Հեղափոխությամբ հայ հանրությունը վճռականորեն որոշեց, որ Հայաստանում այլևս «Մարտի 1» չի լինելու. Տիգրան Ավինյանի ուղերձը Մարտի 1-ի կապակցությամբ
Հայաստանում իշխանությունը ձևավորվելու է բացառապես հանրության ազատ կամարտահայտությամբ և սահմանադրական ճանապարհով՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով:
Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը. Shamshyan.com
Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Կոչ կ՛ուղղենք երկու հրապարակներու մեր քոյրերուն ու եղբայրներուն չտարուիլ սադրանքներու՝ զերծ մնալով բախումներէ. ՌԱԿ
Խոհեմ Զսպուածութիւնն է Օրուայ Հրամայականը
Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների և անկայունության. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
Մենք միասնությա՛ն և համերաշխությա՛ն կարիքն ունենք:
Երթեր, հանրահավաքներ. վրացական ընդդիմությունը խոստանում է փողոցում «ապրել». Jamnews
Երկխոսություն սկսելուց առաջ ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին


















































