Օրվա լրահոսը

«Երբ որ իմ կողմից նշանակված ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները, այ դա ամենամեծ դավաճանությունն է… Օնիկ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել». Նիկոլ Փաշինյան

«Օնիկ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել, դու քո ղեկավարի հրամանները եւ հրահանգները չես կատարել, դու կատարել ես ժողովրդի կողմից մերժված, երկիրը թալանած, բոլոր հնարավոր տեղերում փայ մտած մեծ մերժվածի հրամանները: Դա սպայի պատվի մեծագույն խաթարում է, մեծագույն նվաստացում է»:

«Սերժ Սարգսյանն է ԶՈՒ որոշ գեներալների շրջանում իր ազդեցությունը օգտագործելով՝ նրանց փորձել դրդել դուրս գալ պետության ու ժողովրդի դեմ». Նիկոլ Փաշինյանը անուններ է տալիս

Փաշինյանն ասաց, որ 2018-ի հեղափոխության ժամանակ երբ ԶՈՒ-ն փորձել է ակտիվություն ցուցաբերել, ՔՊ-ն հայտարարություն է տարածել՝ հորդորելով վերադառնալ իրենց շարքերը ու տեղակայման վայրերը, չմասնակցել խաղաղ ու անհնազանդության ակցիաներին «Իսկ այսօր ձեզ հայտնի քաղաքական ուժերը փորձում են ԶՈՒ-ին դրդել տանկերը հանել ժողովրդի դեմ»:

«Ովքեր հոկտեմբերի 27-ին ցանկանում էին գալ իշխանության, նրանք այսօր պետական ապարատում են». Անդրանիկ Թեւանյան

Նրանք են` «Անդրանիկ Քոչարյան, Վաղարշակ Հարությունյան, Գագիկ Ջհանգիրյան եւ «Հայկական ժամանակ» թերթոնի խմբագիր Նիկոլ»

«Ուզում եմ ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար…Ես շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել». Փաշինյանի ելույթը

Վերջին 2 տարի, 10 ամսում նույնպես մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքը անձամբ իմ մասին է: Եվ ես ուզում եմ ձեզնից բոլորից, ՀՀ բոլոր քաղաքացիներից, սփյուռքի բոլոր հայերից, Արցախի հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար: Ես շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել: Որքան էլ տարօրինակ թվա, մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր սիրված լինելն է՝ որպես իշխանություն:

Փաշինյանի հանրահավաքին մեկնող գյումրեցի պապիկը բանաստեղծություն ձոնեց Գագիկ Ծառուկյանին

Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակից մայրաքաղաք հանրահավաքի մեկնող տարեց քաղաքացիներից մեկը՝ ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է սատարում Նիկոլ Փաշինյանին, սկսեց բանաստեղծություն նվիրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Պապիկը Հովհաննես Թումանյանի քառյակներից էր մեջբերում, սակայն յուրովի ստեղծագործելով՝ մերթընդմերթ ԲՀԿ առաջնորդին հիշատակելով։ Նա ասում էր․ «Գագիկ Ծառուկյան, հավաքում ես բոլորին, քո փողերով զարմացնում, էդ փողերը փուչ

Գեւորգ Պետրոսյան. «Բանակին բութ գործիքի տեղ ընդունել ու ասել՝ դու իրավունք չունես քաղաքական կարծիք հայտնել, ճիշտ մոտեցում չէ»

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը այսօր մեկնաբանել է վարչապետի հրաժարականը պահանջող ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը որպես ռազմական հեղաշրջման փորձ որակելու ջանքերը: «Բանակն իր քայլն ավելի շուտ պետք է աներ՝ նոյեմբերի 9-ից անմիջապես հետո: Եթե բանակն իշխանության հետ չէ, իշխանությունն անելիք չունի: Բանակը ճաշարան կամ ինչ-որ գործարան չէ: Ու բանակին բութ գործիքի տեղ ընդունել, ասել՝

Բժիշկ․ «ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի 3-րդ ալիքն արդեն սկսվել է»

Մասնագետները քննարկում են ԿՈՎԻԴ-ի դեմ պայքարի արդյունքն ու գործիքակազմի արդյունավետությունը։

Հայաստանին սպասվում է տնտեսական եւ ֆինանսական կոլապս. Միքայել Մելքումյան

ԲՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ Հայաստանի ողնաշարը հնարավոր է ուղղել, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ

Լոռու մարզպետ. «Լոռեցիներին հնարավոր չէ վախեցնել»

Այսօր լոռեցիները եւս հետեւելով վարչապետ Փաշինյանի կոչին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի մոտից մեկնեցին Երեւան՝ մասնակցելու հանրահավաքին: Լոռեցիների տեղափոխման հարցերը մարզպետ Արամ Խաչատրյանն անձամբ էր կարգավորում: Վերջինս պատասխանելով լրագրողների հարցերին, վստահեցրեց, թե Լոռիում եւ Հայաստանում վախի մթնոլորտ չկա, եւ այն մարդիկ, որոնք գնում են հանրահավաքի, գնում են իրենց կամքով. «Ես ձեզ հետ համաձայն չեմ,

Ի՞նչ է ասել Սեյրան Օհանյանը Նիկոլ Փաշինյանին` Արայիկ Հարությունյանի աշխատասենյակում

Պաշտպանության նախկին նախարարը մանրամասներ է պատմել իր եւ Նիկոլ Փաշինյանի զրույցից

Ստուգվել է հայ խաղաղապահների պատրաստվածությունը

Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի մշտական տեղակայման վայրում անցկացվել են ստուգումներ: Հրամանատարությունն ստուգել է հայ խաղաղապահների պատրաստվածությունն ու մասնագիտական հմտությունները, մշտական տեղակայման վայրի կահավորվածությունն  ու ծառայության կրման պայմանները։ Զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Ռուբեն Պապյանը ներկայացրել է կատարված աշխատանքները և առաջիկա խնդիրները։ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն  

«Ես հարգում եմ՝ ե՛ւ պարոն Փաշինյանին, ե՛ւ պարոն Ծառուկյանին, բայց ես Խաչատուր Սուքիասյանն եմ, որը ունի իր միտքը». Սուքիասյանը՝ թե ինչու խնամու հանրահավաքին չի գնացել

Հարցին՝ հիմա «Սիլ կոնցեռնի» աշխատակիցները գիտակցաբար եկե՞լ են այս հանրահավաքին՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ «Սիլ կոնցեռնից» ովքեր են եկել, բայց ես գիտեմ, որ «Սիլ կոնցեռնում» առաջադեմ մտածելակերպ ունեցող մարդիկ են աշխատում»:

Հայաստանը ներքաղաքական հարցերով Ռուսաստանին չի դիմել. Վալենտինա Մատվիենկո

Հայաստանը չի դիմել Ռուսաստանին երկրի ներքին իրավիճակի հարցում օգնության խնդրանքով: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, Հայաստանի ներքին գործն է: Հայաստանի ղեկավարությունից, իմ գործընկերոջից (Հայաստանի ԱԺ նախագահից-խմբ.) Ռուսաստանին ուղղված որևէ խնդրանք չի եղել»,- ասել է Մատվիենկոն՝ վստահեցնելով, որ Ռուսաստանը չի միջամտում այլ

«Գրկաբաց, սրտաբաց գնում ենք Փաշինյանի մոտ․ Իսկանդերը Սերժով, բանով փորձեցին գցել նրա գրպանը»․ գյումրեցի կին

Գյումրու Վարդանանց հրապարակից Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու մեկնող քաղաքացիներն Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեցին, թե ինչո՞ւ են սատարում վարչապետին։ Կանանցից մեկը վստահեցրեց, որ ինքը Ջավախքից հատուկ եկել է Գյումրի, որ գնա մայրաքաղաք՝ հանրահավաքին մասնակցելու։ «Ես սիրում եմ Նիկոլ Փաշինյանին, նա ազնիվ, լավ աշխատող է, իսկ ռոբասերժականներն այդպիսին չեն, նրանք թալանող են, ժողովրդի քրտինքն ուտող են։

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Փետրվարի 28-ին և մարտի 1-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են

Մենք հավատացած ենք, որ մեր պանծալի բանակն իր փառապանծ գեներալների, սպաների և ամբողջ զինված ուժերի հետ միասին այս անգամ ստիպված չեն լինի իրենց դիրքերը զիջել երկիրը կործանման տանող քաղաքական իշխանությանը. «Հայահավաք»

Բանակը գիտակցաբար հեղինակազրկվում բարոյազրկվում և կազմաքանդվում է ՀՀ կառավարության և մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին բերված մարդիկ գնում են Բաղրամյան պողոտա. Գեղամ Մանուկյան

Ստորագրահավաք`ի պաշտպանություն Արա Սաղաթելյանի

Քննարկվել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ ներդրումների ներգրավման ու ֆինանսական հնարավոր օժանդակության առումով

Հեռանկարային են համարել փոխգործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ տրանսպորտի, ջրամբարաշինության, գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, հանրային հատվածի թվայնացման, վենչուրային ֆոնդերի, թվային նորարարությունների, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ոլորտներում։

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում խուսափել անպատասխանատու քայլերից և իրավակարգը վտանգող ձեռնարկներից

Ոստիկանությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանրային անվտանգությունը պահպանելու համար։

Ինչու է Հայաստանն ընտրել քովիդ-19-ի դեմ «Սպուտնիկ Վ» եւ «ԱստրաԶենեկա»-ի պատվաստանյութերը, դրանք պայքարո՞ւմ են քովիդի մուտացված շտամի դեմ․ քննարկում են մասնագետները

ԵՊԲՀ պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն ասում է, որ իրենց հետազոտությունների շրջանակում դեռ չեն հանդիպել անձի, որը հիվանդացել է, ունի ՊՇՌ թեստի դրական արդյունք, ունի հակամարմինների նույնիսկ նվազագույն տիտր ու հետո նորից հիվանդացել է քովիդով

Համերաշխությունը պետք է լինի մեր երկխոսությունը. Լիտվայի հայերի միության ղեկավար

Պետական իշխանության ձևավորման հարցի լուծման միակ ողջամիտ և օրինական եղանակը ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով պետական ինստիտուտների ձևավորումն է

Արցախի Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հրաժարական է տվել

Զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին հայտնել է նաև ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջիվան Հայրապետյանը:

Սպիտակ համայնքի ղեկավարը նույնպես աջակցություն է հայտնում Գլխավոր շտաբի և բանակային միավորումների հրամանատարական կազմի պահանջին

Հայոց բանակի ու հայ ժողովրդի միասնականությամբ կարող ենք կառուցել անվտանգ ու կայուն հայրենիք:

Մենք այդ ե՞րբ հասցրեցինք բանակից հեռանալ, որ հիմա էլ կրկին կանգնում ենք կողքին։ Բանակը ես եմ, բանակը բոլորս ենք, բանակը ազգինն է. Մամիկոն Ասլանյան

Օնիկ Գասպարյանին համարում եմ գեներալի, զինվորականի ու հայրենասիրության բացառիկ օրինակ։

Գծից հանվել էր Գյումրու քաղաքային տրանսպորտը․ Վարդանանց հրապարակից մեկնեցին հանրահավաքի

Մեր հարցին, թե ինչպե՞ս կպարզաբանի վարչական ռեսուրսների օգտագործմամբ հանրահավաքին մարդաքանակ ապահովելու մասին տեղեկությունները, պատգամավորը պատասխանեց․ «Եթե կլինի մի քաղաքացի, որը կասի՝ իրեն ստիպել են, որպեսզի մասնակցի այսօրվա հանրահավաքին և երթին, թող այդ մասին բարձրաձայնի։

Ես վստահ եմ, որ նման բան չկա, հազարավոր քաղաքացիներ դիմել են և խնդրել են, որպեսզի մենք աջակցենք, եթե տեղափոխման խնդիր ունեն, որպեսզի մարդիկ հասնեն Հանրապետության հրապարակ»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031