Օրվա լրահոսը

Եվս 5 ԵՊՀ ուսանող է ներառվել Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակային ծրագրում․ յուրաքանչյուրը կստանա 1 մլն դրամ

Հայտնի են 2025-2026 ուստարում Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակի արժանացած ԵՊՀ 5 ուսանողների անունները․ յուրաքանչյուրը կստանա 1 միլիոն դրամ։ Երկարամյա կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2023 թ․ Բանկի ու ԵՊՀ-ի միջև կնքված համագործակցության հուշագրով։ 2025-2026 ուստարում երիտասարդներն ընտրվել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերից։ Հաշվի է առնվել նրանց ուսման առաջադիմությունը, հասարակական

«Հետո՞, ի՞նչ բան է ժամկետանց զեկույց, այսինքն՝ զեկույցը չկա»․ Անդրանիկ Քոչարյանը՝ 44-օրյայի զեկույցի մասին

«Այդ զեկույցը վերհանել է այն խնդիրները, որոնց առկայության պարագայում 44-օրյա պատերազմի ընթացքում մենք պարտություն ենք ունեցել»

Ենթադրաբար, ԱԱԾ սպա Գևորիկը հանձնարարությունը լավ չի կատարել ու չի խոսում Տաշիրի բարբառով. «Մեր ձևով» շարժման խոսնակ

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե:

Ասի՝ եկել եմ մասնակցելու այս միջոցառմանը. Նախագահը խուսափեց խոսել եկեղեցու դեմ արշավի մասին

«Ես եկել եմ մասնակցելու այս միջոցառմանը»,-ասաց նախագահն ու ԿԳՄՍ նախարարի հետ շտապեց դեպի ծառայողական ավտոմեքենան:

Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը, գործողությունների բիրտ և ցուցադրական բնույթը վկայում է մեկ բան. սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական հաշվեհարդարի սցենար. Դավիթ Անանյան

Այն, ինչ տեղի է ունենում Գյումրիում, իր ակունքներով հասնում է վարչապետի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած ուղիղ «հանձնարարականին»

«Թող ինքը չմտածի՝ Սահակաշվիլիից ուժեղ տղա է, Քադաֆիից ուժեղ տղա է․ իր նմա՞ն բռնապետերն են անցել-գնացել»․ Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ամենայն հայոց վեհափառին ևս մեկ անգամ խոնարհաբար ասում եմ՝ պետք է այնպիսի գործողությունների տրամաբանություն մշակել, որը կկարողանա պահպանել Մայր աթոռը։ Նիկոլ Փաշինյանը ետ չի կանգնելու։ Վարդան Ղուկասյանը մի քիչ առաջ ընկավ»

Ափաշքյարա կաշառք։ Ինչ-որ բարդ կոռուպցիոն սխեմայի էլ ինտելեկտները չհասավ. Դանիել Իոաննիսյան

Հակակոռուպցիոն կոմիտեն հիանալի օպերացիա իրականացրեց` առանց արտահոսքերի, առանց (առնվազն առայժմ) վիճելի մեթոդների, բավականին անառարկելի ապացույցներով և հանրությանը ճիշտ պահին տեղեկացնելով։ Ապրեն:

ՆԳ փոխնախարար. Ոստիկանության պարեկային ծառայությունը ծրագրեր է իրականացնում, որպեսզի խցանումները մեղմվեն

«Կարող է վաղը ակցիա անեմ, օրինակ, Կոնդի ամառանոցների մոտքի մոտ, ասեմ՝ ամեն քաղաքացու 10 հազար դրամ բաժանում եմ, բայց անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՊՊԾ-ն ինձ թույլ չի տա, չէ՞»․ Գեղամ Մանուկյանը դժգոհ է խցանումներից

Կենտրոնական բանկի անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ՝ վիրուսային և կեղծ

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, մի շարք կեղծ, այդ թվում՝ [email protected] էլեկտրոնային փոստից: Նամակներին կցված են ֆայլեր: ❗️ Տեղեկացնում ենք, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ: Հորդորում ենք՝ • չբացել կցված ֆայլերը • չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին • անմիջապես ջնջել նման նամակները: ❗️ Կենտրոնական բանկը որևէ

«Այս իշխանություններն ուժով քայքայել են ամեն ինչ եւ փորձելու են վերընտրվել, հակառակ դեպքում՝ դատվելու են, իրենք դա մեզանից լավ գիտեն»

«Սա սովորական կոլաբորացիոնիստ իշխանություն է, որը կատարում է թշնամու բոլոր պահանջները։ Հետեւաբար, այստեղ շատ երկար մտածելու բան չկա՝ պետք է ձերբազատվել այս իշխանությունից»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է քաղաքագետ, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը։ -Իշխանություններն ասում են, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված։ Այս գործընթացները, Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն ի՞նչ են

Գյումրիում սկսվել են բախումներ քաղաքացիների ու կարմիր բերետավորների միջեւ

Վարդանանց հրապարակը լեփ֊լեցուն է։ Քաղաքապետարանի մուտքի մոտ քաղաքացիները բացականչում են «Վարդա՜ն, Վարդա՜ն»:

Էրդողանի պարտությունը Հս․ Կիպրոսի թուրքական ինքնահռչակ պետության «ընտրություններում». Անկարայի ազդեցությունը հարցականի տա՞կ է

Ermeni Haber. Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում (ՀԿԹՀ) հոկտեմբերի 19-ին կայացած «նախագահական ընտրություններում» հաղթանակ է տարել գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական թուրքական» կուսակցության (CTP) առաջնորդ Թուֆան Էրհյուրմանը։ Ըստ ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ 777 «ընտրատեղամասերից» 735-ի արդյունքներով Էրհյուրմանը ստացել է ձայների 62,8 տոկոսը, իսկ գործող նախագահ, Թուրքիայի բացահայտ աջակցությունը վայելող Էրսին Թաթարը՝ 35,8 տոկոսը։ Այս արդյունքը ոչ միայն

Սա տեղական ինքնակառավարման համակարգը և ժողովրդավարության վերջին փշրանքները ոչնչացնելու քայլ է. Գրիշա Հարությունյան

Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից Դատապարտելի է Գյումրու քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետի դեմ իշխանական հարձակումները, որոնք ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեն։ Ուզում են վերանայել ընտրության աարդյունքները՝ բիրտ մեթոդներով։ Այս ամենը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, առանց անմեղության կանխավարկածը հաշվի առնելու, ԱԺ ամբիոնից հրահանգներ իջեցրեց։

2025թ. մարտական պայմաններում զինծառայողների մահացությունների դեպքեր չեն գրանցվել

Ըստ ՀՔԱՎ-ի`դեռեւս չենք կարող դրական գնահատել զինված ուժերում ինքնասպանության եւ սպանության հետեւանքով մահվան դեպքերի կանխման ուղղությամբ այդ ծառայողական քննությունների եզրակացությունների հիման վրա ձեռնարկված գործողության ազդեցությունը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվել է տեղեկանք 2025թ. առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ: Ըստ հեղինակների` եթե 2010 թվականից մինչեւ 2023 թվականը զինծառայողների մահացության դեպքերի ուսումնասիրությունն ընդգրկում էր

Գյումրիում իրավիճակը գնալով լարվում է. Քաղաքացիները քաղաքապետարանի տարբեր մուտքերից փորձում են մտնել քաղաքապետարանի շենք

Մեծ թվով ոստիկաններ շրջափակել են նաև այդ մուտքերը, որպեսզի չկարողանան տանել քաղաքապետին։

Ձերբակալել ասելով հակակոռուպցիոն կոմիտեում տեսնես ի՞նչ են հասկանում. Արսեն Բաբայան

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ Վարդան Ղուկասյանին ոչ թե ձերբակալել են, այլ մեկուսացրել են աշխատասենյակում, որի մուտքը հսկում են ԱԱԾ ծառայողները…

Հրանտ Եպիսկոպոսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ԱԱԾ-ն օպերատիվ նկարահանում էր իրականացնում․ Գեղամ Մանուկյան

Ընդդիմադիր պատգամավորը դիտարկում ուներ՝ հակառակ զինվորական այդ բարձր կոչմանը, ԱԱԾ ներկայիս ղեկավարության կողմից որեւէ հարգանքի տուրք մատուցելու, զինվորական բարձրաստիճան անձանց՝ հանգստի ճանապարհելու որեւէ արարողակարգ չեղավ, անգամ պաշտոնական հաղորդագրություն չեղավ։

Լուվրից գողացված ստեղծագործությունները կգտնենք, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն. Մակրոն

Արձագանքելով Փարիզի Լուվր թանգարանից գողության դեպքին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ գողացված աշխատանքները կգտնեն-կվերադարձնեն, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: X-ի իր էջում նա գրել է. «Լուվրում կատարված գողությունը հարձակում է մեզ համար թանկ ժառանգության վրա, քանի որ այն մեր պատմության մի մասն է կազմում։ Մենք կվերադարձնենք Լուվրի ստեղծագործությունները, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Փարիզի դատախազության

Ի՞նչ կապ կա «Սյունիքի միջանցքի» ու «Թրամփի ուղու» միջեւ …

Ամեն ինչ սկսվեց 44-օրյա պատերազմից հետո: Թուրք-ադրբեջանական տանդեմն  այդ պատերազմից առաջ էլ մշտապես հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսացել եւ հանդիսանում է Ադրբեջանի մարզերից մեկը եւ այն կորցնելու հենց առաջին պահից նրանք չեն հաշտվում այդ իրողության հետ ու ամեն կերպ փորձելու են հայերից ետ վերցնել այն եւ մտցնել Ադրբեջանի կազմի մեջ, որին, ցավոք, հայերը մի տեսակ անլուրջ

«Այնտեղ, որտեղ չկա գիտելիք, հեշտ է ապակողմնորոշել, մանիպուլացնել եւ դրանով իսկ կառավարել». Ժաննա Անդրեասյան

Նա նշեց, որ երբ փակվում է գիտելիքի ճանապարհը, առաջացած դատարկությունը լցվում է ապատեղեկատվությամբ եւ դիմացինի հանդեպ թշնամանքով:

Հայ շախմատիստները ԱՄՆ առաջնությունում բարձր դիրքեր են զբաղեցնում

Սենթ-Լուիսում շարունակվող շախմատի ԱՄՆ առաջնության 7-րդ տուրի տղամարդկանց պայքարում Սամուել Սեւյանը հաղթանակ է գրանցել, իսկ Լեւոն Արոնյանը խաղացել է ոչ-ոքի:

2018-ից հետո հարցերը ճանապարհ փակելով են լուծվում, մենք էլ կփակենք. ցուցարար

Մեր գործը, որ լավը լիներ, կառավարության կազմը կգնար ոչ թե պատգամավոր, այլ ֆուռի վարորդ կդառնար. ցուցարար

Մի քանի շաբաթ առաջ ԱԺ ամբիոնից խոստում տրվեց, որ հետապնդում է իրականացվելու Գյումրու ընտրված համայնքի ղեկավարի դեմ. ժողովրդավարության ճգնաժամը հենց այս տեսքն ունի. Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը Մի քանի շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական խոստում տրվեց, որ հետապնդում է իրականացվելու Գյումրու օրինական ուժի մեջ մտած ընտրությունների արդյունքներով՝ ընտրված համայնքի ղեկավարի դեմ: Եթե որևէ մեկը գիտի Եվրոպական այլ երկիր քաղաքական գործընթացների և քրեաիրավական ներուժի նման սերտաճման փորձի վերաբերյալ, խնդրում եմ հայտնել: Ժողովրդավարության

«Էս երկրի սեփականատերը Նիկո՞լն է, ում հետ ինչ ձևի ուզի, վարվի». Ինչ է կատարվում Գյումրիում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին քննչական գործողություններ է իրականացնում Գյումրու քաղաքապետարանի շենքում։ Մեծ թվով ոստիկաններ շրջափակել են քաղաքապետարանի շենքը։ Հավաքված քաղաքացիները դատապարտում են կատարվածը։ «Ստացվում է երկիրը սեփականատեր ունի, ում հետ ինչ ձևի ուզի, էնպես կվարվի։ Եթե էսքան ոստիկան ուղարկեին սահման, մենք երբեք չէինք պարտվի»,- բացականչում էր քաղաքացիներից մեկը։ Քաղաքապետարան շտապող գյումրեցիների թիվը գնալով ավելանում

Հայաստանը ներկայացուցչական կազմով կմասնակցի Եվրոպայի U 23 եւ երիտասարդական առաջնություններին

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը Ալբանիայի Դուրրես քաղաքում կայանալիք ծանրամարտի երիտասարդների եւ U 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի ներկայացուցչական կազմով: Մինչեւ 23 տարեկանների պայքարում հանդես կգան. 60 կգ քաշային կարգ՝ Գառնիկ Չոլակյան, Սեյրան Խուդանյան, 71 կգ՝ Գոռ Սահակյան, 88 կգ՝ Սուրեն Գրիգորյան, 94 կգ՝ Մնացական Աբրահամյան, 110 կգ՝ Գարիկ Կարապետյան, Պետրոս Պետրոսյան, +110 կգ՝ Աշոտ

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։ Ձեռնարկված

Փոխադրավարձի թերհավաքագրում․ Երևանում պլանավորված եկամուտներից պակաս է հավաքագրվել

«Մի լեգենդ կար, որ Երևանին ամենաշատ փողն են տալիս․ ծիծաղելի թվեր են․ է հետո՞, մեջտեղից ճղվե՞նք»․ Տիգրան Ավինյան

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դիակը, նշանակվել են փորձաքննություններ

Հոկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա։ Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակն է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է

«Իրենց բնակարանը զրո դրամ արժի, բայց խոչընդոտում են․ մի օր էդ շենքերը փլվելու են, պատասխանատվությունն իրենց վրա է»․ Ավինյանը՝ Արզումանյանի վթարային շենքերի բնակիչներին

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը հայտնեց, որ այս պահի դրությամբ կնքված են 61 գույքի պայմանագրեր, ևս մեկն ակնկալում են վաղը կնքել․ «Մնացած գույքերի մասով դատավարական գործընթացներ են։ Հինգ վարույթ է ընդունվել, մնացածը դեռևս մերժվել են հայցադիմումները․ վարույթ չեն ընդունվել տարբեր տեխնիկական պատճառներով»։

Գյումրիի համայնքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ: Լրացուցիչ կտրվի տեղեկատվություն: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031