Օրվա լրահոսը

Կատարվածը ոչ թե իրավական գործընթաց է, այլ՝ հոգևոր բռնություն, որով փորձ է արվում հայ ժողովրդին զրկել իր պատմական հիշողությունից, հավատքից և ինքնությունը պահպանելու վերջին հենասյունից. Խորեն եպիսկոպոս Առաքելյան

Եկեղեցու դեմ բռնությունը չի կարող ավարտվել միայն վարչական որոշումներով։ Այն կարող է վերածվել ազգային ճգնաժամի, որի պատասխանատվությունը ամբողջությամբ կընկնի գործող իշխանության վրա՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում։

Փաշինյանը ոչ միայն միանձնյա խախտել է օրենքները, այլև առերևույթ ստեղծել է կոռուպցիոն հանցախումբ, որն իր նպատակներին հետամուտ լինելուց բացի հայ ժողովրդին զրկել է զանցառուների և հանցավոր տարրերի առջև սահման դնող Սահմանադրություն ունենալու հնարավորությունից. հայտարարություն

Սահմանադրական փոփոխությունների գաղափարը շահարկելով, այդ թվում՝ 7 անգամ ստանալով և չքննարկելով տարբեր կուսակցությունների առաջարկները, կառավարությունը փաստացի վերածվել է կոռուպցիոն հանցախմբի

Ի վերջո, բացառված չէ մեծ ընդդիմադիր դաշինքի ձևավորումը. «Հայաքվե»

Գուցե առանձին վերցրած որևէ ընդդիմադիր ուժ այս պահին չունի ավելի բարձր վարկանիշ, քան Փաշինյանը, բայց դրանից չի հետևում, որ մինչև ընտրությունները չի ունենա։

«Միասնության Թևեր»-ի քաղաքական պայքարի միակ՝ քաղաքական, գաղափարական, արժեքային և ինքնութենական հակառակորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է և դրան հարող արբանյակ ուժերը. Դավիթ Անանյան

Նրանց իշխանազրկումն է մեր պայքարի վերջնանպատակը։ Մնացած ուժերը մեզ համար քաղաքական մրցակիցներ են, որոնց հետ կարելի է բանակցել ու երկխոսել:

Խստորեն դատապարտելի է հայի կողմից երբևէ չտեսնված այն փաստը, որ Արագածոտնի թեմի Աշտարակ քաղաքի Սուրբ Մարիանե եկեղեցին հոգևորականների և հավատացյալների համար փակվել էր եկեղեցու խուզարկության պատրվակով

Հարկ է նշել, որ տեսանյութերի ու լուսանկարների միջոցով այսօրինակ պատկեր տեսել էինք Արցախում գերեվարված մեր եկեղեցիների պարագայում, երբ թշնամին անտարբեր բարձրացել էր խորան և խորդանոցներում ինչ-որ բան էր փնտրում։

«Պատանդի կարգավիճակ ունեցող հայերը որքան հնարավոր է` դիմադրում են և ի ցույց դնում ադրբեջանական մեղադրանքի թշվառությունն ու «դատավարությանն» ուղեկցող կեղծիքները»

Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը իրենց անհամաձայնությունն են հայտնել հարցազրույցներից, առցանց ռեսուրսներից և սոցիալական ցանցերից վերցված հայտարարությունների հիման վրա կազմված փաստաթղթերում պարունակվող բազմաթիվ դրույթների վերաբերյալ։

Արման Թաթոյան. «Մարդկանց հետ շփումները հիմնովին տարբերվում են սոցցանցանցային իրականությունից, եւ համոզվում եմ, որ ամեն ինչ պետք է անեմ ինձ հետ կապված սպասելիքներն արդարացնելու համար»

Թիմակիցներով այցելեցինք Բջնի այս անգամ լսելու բնակիչներին, ծանոթանալու նրանց խնդիրներին, առօրյա հոգսերին, որոնց լուծմանն էլ ուղղելու ենք «Միասնության թևեր/Wings of Unity»-ի մեր ծրագրերը։

Կարինե Աճեմյան. «Խոսեցի Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին ղեկավարների և ՀՀ-ում աննախադեպ թիվ կազմող քաղբանտարկյալների մասին»

Ներկայացրեցի ՀՀ ներքին քաղաքական իրավիճակը, բռնաճնշումներն ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ, մամուլի և ազատ խոսքի հետ կապված խնդիրները։

Մարիաննա Ղահրամանյան. «Իհարկե, երեսուն հազարանոց մեծ հանրահավաքից հետո երբեմնի վարկանիշը կորցրած ու օր օրի կորցնող իշխանությունը ցանկացած միջոցի կարող է դիմել»

Այնպես, որ տարաբնույթ «օպերացիաներ» ծրագրելու փոխարեն, իշխանությունները թո՛ղ անվճար բենզինի պաշարներն ավելացնեն, որովհետև «Մեր ձևով» շարժումը կանգ չի՛ առնելու»,– ասաց նա։

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 55-ամյա կնոջ մարմինը․ Shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լ. Մադոյան փողոցի 199/1 տան բնակիչները տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Տեղում փրկարարները, բացելով տան դուռը, հյուրասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են Շիրակի

Մտքեր են փոխանակվել քրիստոնեական արժեքների տարածման և պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանի և վարժարանի սաների հետ։ Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցեր, առկա հիմնախնդիրները, Հայաստանի և

Բրյուսելի «օդանավակայանում» մեզ կողջունեն, բայց «վարէջք» կատարելու կանաչ լույս չեն վառի առնվազն տեսանելի հորիզոնում եւ անդին. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Թարմ մտքեր Եվրոպայից Հայաստան ճանապարհին. 1. ԵՄ ոչ մի երկիր, որքան էլ «ողջունի» Նիկոլի տարածաշրջանային քաղաքականությունը, երբեք իր երկրի ազգային շահերին այդպես չի վերաբերվի, ինչպես Փաշինյանն է։ 2. Եթե Նիկոլին այդքան պետք էր «հակառուսական» խաղալ Արեւմտքում, ապա բացարձակ կարիք չկար դա զուգակցելու հակազգային, հակահայկական բովանդակությամբ։ 3. Նիկոլի համար «արեւմտամետությունն»

Նիկոլ Փաշինյանն այցելել է Իտալիայում Հայաստանի դեսպանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն: Վարչապետը դեսպան Վլադիմիր Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է դեսպանությունում, շփվել աշխատակազմի հետ: Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել դեսպանության գործունեության, Իտալիայի Կառավարության հետ համագործակցության ընթացքի վերաբերյալ: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Տեր Եսայի քահանա Արթենյան․ Սրբադասման արարողությանը ներկա գտնվելու հրավեր Ամենայն Հայոց Հայրապետը ստացել է․ «168 Ժամ»

«168 Ժամը» դիմել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ճշտելու` Վեհափառ Հայրապետը Վատիկանից հրավեր ստացե՞լ է մասնակցելու Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 Երանելիների սրբադասման արաողությանը։ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը պատասխանել է. «Այո, սրբադասման արարողությանը ներկա գտնվելու հրավեր Ամենայն Հայոց Հայրապետը ստացել է, սակայն տակավին սեպտեմբերի 16-ին Վատիկանում գտնվելու օրերին Նորին

Հուզիչ դրամա՝ մետրոյի լքված կայարանում․ ինչպես են Գյումրու 160 տարեկան թատրոնում նշում Նիկոլայ Ծատուրյանի 80-ամյակը

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 160-րդ հոբելյանական թատերաշրջանը բացվեց ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական խորհրդական Նիկոլայ Ծատուրյանի «Երեք անունով՝ մի աղջիկ» ներկայացմամբ։ Անահիտ Աղասարյանի այս պիեսը նա բեմադրել էր դեռ 33 տարի առաջ՝ «Մետրո» թատրոնում։ Թատրոնի 160, իսկ Նիկոլայ Ծատուրյանի 80-ամյակն է։ Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, Նիկոլայ Ծատուրյանը

Մեղադրանք ներկայացնելով Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի եւ նրա հետ կապված անձանց նկատմամբ՝ իշխանությունները կոպտորեն խախտել են ՀՀ Սահմանադրության 72֊րդ հոդվածը․ ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրեսի իրավաբանական հանձնաժողովի հայտարարությունը Հոկտեմբերի 19-ին Հայ Ազգային Կոնգրեսը հանդես էր եկել հայտարարությամբ, որում դատապարտել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նոր բռնաճնշումների ալիքը։ Անդրադառնալով Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին ներկայացված մեղադրանքին՝ Հայ Ազգային Կոնգրեսը, մասնավորապես, նշել էր, որ այն ներկայացվել է Քրեական Օրենսգրքի մի հոդվածով, որը ենթադրյալ հանցագործության կատարման պահին,

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունը բաշխեց «Մեր ձևով» շարժման կողմից կազմակերպված ուխտագնացության մասնակիցներին

Հոկտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունը բաշխեց «Մեր ձևով» շարժման կողմից դեպի համայն հայության հոգևոր կենտրոն կազմակերպված ուխտագնացության հազարավոր մասնակիցներին։ Միածնաէջ Մայր Տաճարում Նորին Սրբության հանդիսապետությամբ կատարվեց միասնական աղոթք, որից հետո Վեհափառ Հայրապետն իր պատգամը բերեց ներկա ուխտավոր ժողովրդին։ «Սիրելի ուխտավոր զավակներ, Հայրապետական

Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն․ քննարկվել են դեսպանության և Սուրբ Աթոռի համագործակցության ընթացիկ հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Վարչապետը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դեսպանությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և դեսպանության գործունեությանը։ Քննարկվել են դեսպանության և Սուրբ Աթոռի համագործակցության ընթացիկ հարցերը, ինչպես նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունները։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ

«Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, շինծու մեղադրանքներով ազատազրկվել սրբազանները եւ Սամվել Կարապետյանը»

«Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների՝ մեր սուրբ եկեղեցին անսասան է, հզոր հավատավոր մեր ժողովրդով եւ նույն նախանձախնդրությամբ շարունակելու է իր առաքելությունը»։

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում

Հոկտեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում: Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպական միության կողմից կազմակերպվող «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: ՀՀ ԱԳՆ

«Այն մարդաշատ հարձակումը, որն իշխանությունների կողմից պլանավորվում էր եկեղեցու դեմ, ի չիք է դառնում»․ Արեգա Հովսեփյան

Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, թե կան հոգեւորականներ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, Արեգա Հովսեփյանն ասաց․ «Եթե մարդը հաշտ չէ նրա հետ, որ իր հայրենիքի մի մասը հանձնվում, է, արդյոք դա քաղաքականությամբ զբաղվել է, թե՞ ոչ»։

Գողերը Լուվրից գողացել են անգին զարդեր և փախել մոտոցիկլետներով

«Ազատություն» – Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին այսօր հայտնել է, որ Փարիզի Լուվր թանգարանում գողություն է տեղի ունեցել: Թանգարանից տեղեկացրել են, որ այսօր համաշխարհային ճանաչում ունեցող թանգարանը փակ է լինելու: «Այսօր առավոտյան Լուվրի թանգարանի բացման ժամանակ կողոպուտ է տեղի ունեցել», – գրել է նախարարը: Լուվրը հայտարարել է, որ այսօր փակվում է «բացառիկ պատճառներով»: Ավելի ուշ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման տրված ճաշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման տրված ճաշին: Այն տրվել է Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոցի Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ. (21-րդ) անունից: Ճաշին մասնակցել է նաև Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը: * * * Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականի ապրիլի 8-ին Մարդինում (Օսմանյան կայսրություն): 1883

«Մեր ձեւով» շարժումը պաշտպանելու է եկեղեցին, ինչպես մենք կպաշտպանենք մեր տները»․ Դավիթ Ղազինյան

«Ժողովուրդն այլեւս չի հանդուրժում այս իշխանություններին։ Ընդամենը պետք է ճիշտ կազմակերպում ճիշտ մարդու ու ճիշտ ուժի կողմից, եւ կարծում եմ՝ մնացածն ինքնըստինքյան ստացվելու խնդիր է»։

Կյանքից հեռացել է Գագիկ Ծառուկյանի հայրը` Կոլյա Ծառուկյանը

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է․ Խոր վշտով տեղեկացնում եմ, որ այսօր 96 տարեկան հասակում կյանքից հեռացել է Գագիկ Ծառուկյանի հայրը` Կոլյա Ծառուկյանը: Հոգեհանգիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին, ժամը 18.00-ին Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրից հոկտեմբերի 22-ին, ժամը 13.00-ին:

«Ուխտի ենք եկել Մայր աթոռ, թող իքս մարդիկ հստակ տեսնեն, որ մենք եղել ենք, կանք ու լինելու ենք մեր եկեղեցու կողքին»․ Ալեքսան Ալեքսանյան

Ալեքսան Ալեքսանյանը նշեց, որ հանրահավաքի մասնակիցների թվի առումով երեկ թերի մաթեմատիկական հաշվարկ է իրականացվել, իրականում երեկվա հավաքին մասնակցել է 30 հազարից ավելի մարդ։

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Կոլբիի հետ․ կողմերը վերահաստատել են պաշտպանության ոլորտում գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը

Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Կոլբիի հետ: Հանդիպմանը նաև մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ներկա ընթացքին և երկարաժամկետ, ինստիտուցիոնալ ծրագրերի նախաձեռնմանն առնչվող հարցեր։ Կողմերը վերահաստատել են պաշտպանության ոլորտում գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը՝ ընդգծելով ԱՄՆ

«Նիկոլ Փաշինյանի համար սա սեփական կաշին փրկելու խնդիր է, Հայաստանի ու հայ ժողովրդի համար՝ գոյաբանական»․ Անդրանիկ Թեւանյան

«Վաղարշապատում մենք պատրաստ ենք ստանձնել իշխանության պատասխանատվությունը։ Գյումրիում նպաստեցինք ՔՊ-ի իշխանազրկմանը, հիմա Վաղարշապատում մենք հավակնում ենք իշխանության»։

Ժնևում կհանդիպեն Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան

«Տիկին Գաֆարովայի հետ վաղուց չենք հանդիպել: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում հանդիպումը շատ կարևոր է, որովհետև մեր երկու երկրների հանրության միջև վստահության վերականգնման հարց կա, որը, որ պառլամենտականները թերևս ամենալավ կերպով կարող են լուծել: Հուսամ, որ հանդիպումը լավ կանցնի»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031