Օրվա լրահոսը

Ժնևում կհանդիպեն Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան

«Տիկին Գաֆարովայի հետ վաղուց չենք հանդիպել: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում հանդիպումը շատ կարևոր է, որովհետև մեր երկու երկրների հանրության միջև վստահության վերականգնման հարց կա, որը, որ պառլամենտականները թերևս ամենալավ կերպով կարող են լուծել: Հուսամ, որ հանդիպումը լավ կանցնի»

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը

Վատիկանում, Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղի է ունեցել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը, որը հանդիսապետել է Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը։ Արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արարողության ընթացքում Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը ողջունել է արարողությանը մասնակցող առաջնորդներին, որոնց թվում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Իտալիայի նախագահ Սերջիո

Նրանք ուզում են եկեղեցին սարքեն հարսանիք անող կառույց, բայց Եկեղեցին մեր ազգապահպանության հիմնասյունն է, և դա նրանց չի հաջողվի․ Նարեկ Կարապետյան

Հոկտեմբերի 18-ին մայրաքաղաքի Ազատության հրապարակում կայացավ «Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքը՝ ի աջակցություն ազգային բարերար, գործարար,«Մեր ձևով» ժողովրդական շարժման հիմնադիր և առաջնորդ, ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ անազատության մեջ գտնվող հոգևորականների և մյուս քաղբանտարկյալների։ Մինչև հանրահավաքի մեկնարկը հանրահավաքի մասնակիցներին իր օրհնությունը բերեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան

Վերադարձ հայրենի Ջաջուռ․ գունեղ թանգարանը հարստացել է Մինասի նոր որմնանկարներով

Մեծանուն նկարիչ, 60-ական թվականների ազգային մոդեռնիզմի կարևորագույն ներկայացուցիչ Մինաս Ավետիսյանի հայրենի գյուղում՝ Ջաջուռում գտնվող տուն-թանգարանը երկու տարվա՝ 2023-2025 թվականների վերանորոգումից հետո վերաբացվեց։ Այն այժմ համապատասխանում է միջազգային չափանիշներին․ վերանորոգվել են ոչ միայն ցուցասրահները, այլ տեղադրվել է լուսային համակարգ ու արևային կայան՝ այսպիսով  կլիմայական պայմանների առումով ապահով  ու անվտանգ դարձնելով ցուցանմուշների պահպանումը։ Իհարկե, ՀՀ Ազգային պատկերասրահի

Այս համակարգը կարիք ունի ժամանակակից չափանիշներին համապատասխանող լուրջ բարեփոխումների. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 19-ին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կազմավորման 106-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված միջոցառմանը: Պաշտպանը հանդես է եկել շնորհավորական խոսքով՝ ընդգծելով քրեակատարողական համակարգի կարևոր դերը մարդու իրավունքներին առնչվող տարբեր խնդիրների հասցեավորման տեսանկյունից․ «Սրտանց շնորհավորում եմ ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կազմավորման 106-րդ տարեդարձի կապակցությամբ և մաղթում եմ

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը պասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-24-ին երեկոյան և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ին կեսօրից հետո, 21-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝

Ըմբշամարտի Մ 23 աշխարհի առաջնության մասնակիցների անունները հրապարակվել են

Վաղը Նովի Սադում (Սերբիա) մեկնարկում է ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք կգոտեմարտեն մեդալների համար: Մրցագորգն առաջինը կտրամադրվի հունահռոմեական ըմբիշներին: Հայաստանը կներկայացնեն. 55 կգ քաշային կարգ՝ Արայիկ Թոփալյան, 60 կգ՝ Սուրեն Աղաջանյան, 63 կգ՝ Դավիթ Ջոթյան, 67 կգ՝ Ռուբեն Միրանյան, 72 կգ՝ Գասպար Տերտերյան, 77 կգ՝

Տաթեւ Աբրահամյանը մրցաշարային աղյուսակում բարելավում է դիրքերը

Սենթ-Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնության 6-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանը 3,5 միավորով ընթանում է չորրորդ հորիզոնականում: Սամուել Սեւյանն ունի 2,5 միավոր եւ մրցաշարային աղյուսակում 10-րդն է: Կանանց պայքարում դիրքերը բարելավում է Տաթեւ Աբրահամյանը, որը վաստակած 3,5  միավորով հավասարվել է 4-րդ տեղ նահանջած Աննա Սարգսյանին եւ հանգրվանել է 5-րդ տեղում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վատիկանում տեղի է ունենում Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման արարողությունը

Վատիկանում Հռոմի Պապ Լևոն 14-րդի հանդիսապետությամբ տեղի է ունենում Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությունը:

Օշականից՝ Հացեկաց. եզակի ուխտագնացություն ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրի հետքերով

Հայ մշակույթի և հոգևոր կյանքի ամենասրբազան սյուներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցը, նորից միավորեց ժամանակը և տարածությունը։ Օշականից՝ այն գյուղից, որտեղ նա հանգչում է, մեկնարկեց բացառիկ ուխտագնացություն դեպի նրա ծննդավայրը՝ Արևմտյան Հայաստանի Հացեկաց գյուղ։ Այս ուխտը, որ կրում է խորհրդանշական անունը՝ «Ուխտն ի Մաշտոց», առաջինն է իր տեսակի մեջ և խոստանում է դառնալ ոչ միայն հոգևոր, այլև

Կաթնամթերքը Հայաստանում կտրուկ թանկացել է․ արտադրողները հրաժարվում են խոսել թանկացումների մասին․ «Հետք»

Վերջին գրեթե երկու շաբաթում կաթնամթերքը Հայաստանում կտրուկ թանկացել է։ Օրինակ՝ 670 դրամանոց թթվասերը դարձել է 720 դրամ։ Ընդ որում՝ հատկանշական է, որ արտադրողների մեծ մասի արտադրանքի տեսականին է թանկացել` մածուն, կաթնաշոռ, թթվասեր, կաթ և այլն։ Որոշ խանութներում սպառողները մինչև 100 դրամի թանկացում են նկատել։ Փորձագետները տարատեսակ մեկնաբանություններ և կասկածներ ունեն կաթնամթերքի թանկացումների վերաբերյալ։ Ամենատարածված կարծիքը,

Մեր երկրում գործում են երկակի ստանդարտներ. Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Ցավոք, մեր երկրում գործում են երկակի ստանդարտներ: ԴԵՊՔ 1 2025թ. հոկտեմբերի 15-ին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն կապված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի բռնի անհետացման հետ: Սրբազանին առավոտյան 09:30-ից ձերբակալել էին, սակայն թաքցնում էին ինչպես ձերբակալվելու փաստը, այնպես էլ գտնվելու վայրը: Սրբազանի գտնվելու վայրի մասին իմացել ենք

Ֆրանսիայի Հայոց թեմի հոգևորականաց դասը կոչ է անում իր բոլոր հավատացյալներին չտրվել պառակտիչ գործողությունների սադրանքներին, ամուր մնալ ազգային և հոգևոր միասնության դիրքերում

Ֆրանսիայի Հայոց թեմի հոգևորականաց դասը` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, մտահոգիչ և անընդունելի է համարում հոկտեմբերի 15-ին և 16-ին Արագածոտնի թեմի առաջնորդի, հոգևորականների և աշխարհիկ աշխատակիցների հանդեպ իրավապահ համակարգի իրականացրած անիրավաչափ և ապօրինի գործողությունները։ Հատկապես անընդունելի են բարձրաստիճան հոգեւորականների մասնակցությամբ անօրինական գաղտնալսումները և առավել ևս դրանց հիման վրա Ամենայն Հայոց Հայրապետի դեմ քրեական վարույթ սկսելը, չպատճառաբանված խուզարկությունները

Եթե իշխանության քարոզչությունը հասկանալի է, ապա ընդդիմադիր ուժերի քարոզչություն դեռեւս գոյություն չունի, չկան նաեւ «բանալի» բառեր ու կարգախոսներ. «Հայացք Երևանից»

Խորհրդային Միության անկումը նոր հարաբերություններ բերեց, որտեղ կա սոցիալական անհավասարություն, կան իրական աղքատներ ու իրական հարուստներ, ինչը դեռեւս անբնական է դիտվում: Հարստությունը համարվում է անօրինականության ու կոռուպցիայի ծնունդ, ինչը երբեմն այդպես էլ կա, հատկապես իշխանություն ունեցողների առումով: Այսինքն՝ արդեն ձեւավորվել են սոցիալական խավեր, որոնք միմյանց հետ սահմանափակ կոմունիկացիա ունեն, սոցիալական խնդիրներն ու առաջնահերթությունները տարբեր են,

Լուրջ Է Կացութիւնը. Պէտք Է Ազգովին Լրջանալ

Դարաւոր թշնամիներու հետ ձեւական հաշտութիւնները չափազանց փխրուն են և դիւրաբեկ եթէ չմիաւորենք եւ չամրացնենք մեր դարաւոր ժողովուրդին բովանդակ ներուժը: Իրավիճակը ընդվզեցուցիչ է այլեւս, իշխանութիւնները պէտք է դադրեցնեն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ հոգեւորականներուն՝ որոնց ընդմէջէն, Մայր Աթոռին դէմ ներկայիս շղթայազերծուած՝ մեր ժողովուրդի պատմութեան մէջ իր տարողութեամբ աննախադէպ եւ անընդունելի գրոհը: Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին իր կարգին պարտի

Թե՛ Աջապահյանը, թե՛ Գալստանյանը, պարզապես, քաղաքական հաշվեհարդարի զոհ են․ «Հայացք Երեւանից»

Հոկտեմբերի 3-ը այս խառնակ ժամանակների պատմության մեջ կմտնի որպես հայ ժողովրդի ամոթալի էջերից մեկը: Այդ օրը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի «գրպանային» դատարանը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ պատժի սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ հունիսի 26-ից։ Այս մասին հայտնել է Երեւանի առաջին ատյանի

Պայթյուն Գավառի բնակարաններից մեկում․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 19-ին, ժամը 06։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ, նախնական տվյալներով, բնակարանում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։ Մինչ փրկարարների

Արման Թաթոյեանի կատարած՝ վարչապետի պաշտօնին ձգտելու յայտարարութեան, լաւագոյն վաղուան յուսատու զանգերը դարձեալ սկսան ղօղանջել ամէնուրեք. «Ասպարեզ»

Ես եւս շատ մը հրապարակագիրներու շարքին ճիշդ ժամանակին նախատեսած եւ կարծէք գուշակած էի մարդու իրաւունքներու պաշտպան, հանրային եւ քաղաքական գործիչ, Հայաստանի վարչապետի պաշտօնին յաւակնորդ Արման Թաթոյեանի առած յոյժ կարեւոր ու բաղձալի քայլը: Երբ լրատուական սպասարկութիւններու միջոցով հրապարակուեցաւ հայ հանրութիւնը յուզող ցնցիչ այդ լուրը արդէն իմ կարգիս սեւագրած էի ներկայ յօդուածը։ Ամէն կողմէ հեռաձայնի խանդավառ կանչեր

Ավելի լավ է պրոպագանդել ճիշտ բեղմնականխումը, քան հղիության արհեստական ընդհատման ձևերը․ գինեկոլոգը՝ միջազգային կազմակերպության հրապարակման մասին

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ֆեմինիստական կազմակերպությունը, որի ֆինանսավորման հիմնական աղբյուրներից են Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը և ՄԱԿ-ի վստահության հիմնադրամը, Ֆեյսբուքի և Ինստագրամի իր էջերում ներկայացնում է, թե ինչ է դեղորայքային աբորտն ու ընդգծում դեղորայքի անուններն ու նույնիսկ չափաբաժինները: Միջազգային կառույցներից սնվող այս կազմակերպությունն իր հրապարակումներում նշել է նաև միզոպրոստոլ դեղի մեկուսի ընդունման չափաբաժինը, չնայած նրան,

Ալափարս-Չարենցավան խաչմերուկում բախվել են «Մերսեդեսն» ու «Գազելը»․ 10 քաղաքացի բժշկական կենտրոն է տեղափոխվել

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20․50-ին, Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Չարենցավանի բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 10 քաղաքացի՝ տարբեր մարմնական վնասվածքներով։ Պարզվել է, որ ժամը 19։40-ի սահմաններում Ալափարս-Չարենցավան խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի մեքենաները։ Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։ ՀՀ ՆԳՆ

«Փողոցից հավաքեց խաժամուժին և կազմեց կառավարություն, որի վերջն արդեն եկել է»․ «Մեր ձևով» շարժման հանրահավաքի մասնակից

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք եկեղեցու դեմ իրականացվող արշավի հետ կապված, քաղաքացին ասաց․ «Սա հանցագործություն է հայ ժողովրդի հանդեպ, մեր ինքնությունը պաշտպանելու դեմ է»։

Արա Պապյան. «Մենք պիտի ցույց տանք, որ այս իշխանությունը, խոսելով ժողովրդավարության մասին, հակաժողովրդական է»

Մենք վերադարձել ենք միջին ստալինիզմի ժամանակաշրջան, երբ որ սիրուն խոսքերի հետեւում, իսկ որ  1936 թ. սովետական սահմանադրությունը ամենաժողովրդավարներից էր, բայց երկիրը ոչ ժողովրդավարական էր: Հիմա դա Հայաստանի հետ է կատարվում:

«Շատ բռնապետեր ուղղակի կնախանձեին այն պահվածքին, որն այսօր մեր իշխանությունը ցուցաբերում է»․ «Մեր ձևով» շարժման անդամ

«Մեր ձևով» շարժման անդամը վստահեցրեց՝ սա չի լինելու այն հերթական շարժումը, որը իշխանության կողմից պետք է տապալվի։

«Սլաքներն ուղղված են դեպի Վեհափառ Հայրապետը»․ Մամիկոն Ասլանյան

Մամիկոն Ասլանյան․ «Չեմ կարծում՝ երբ իշխանությունները հորդորներով, կոչերով հանդես են գալիս, նույն բնույթի խոսակցություններ չեն, երբ իրենց համակիրներին հրավիրում են այս կամ այն միջոցառմանը»։

Պահանջում ենք հանրային իշխանության ներկայացուցիչներից զերծ մնալ դատական իշխանության մարմինների և իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց․ մի շարք ՀԿ-ներ

Հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, դատապարտել Հայաստանում քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի, պատժիչ նպատակով, անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման դրսևորումները, որոնք ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներով։ Հայտարարությունը ստորև. «Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և փորձագետներս խստորեն դատապարտում ենք վերջին շրջանում Հայաստանում քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի, պատժիչ նպատակով, անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման դրսևորումները, որոնք ուղեկցվում են

Ըստ ԻՔՄ-ի՝ 18:05-ի դրությամբ Ազատության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7450 մարդ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին Երևանի Ազատության հրապարակում ժամը 16:30-ից մեկնարկել էր հանրահավաք` ի աջակցություն կալանավորված ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:05-ի դրությամբ Ազատության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7450 մարդ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով

«Սամվել Կարապետյանը պատրաստ է առաջիկայում ստանձնել «Մեր ձևով» կուսակցության նախագահի պաշտոնը»․ Արամ Վարդևանյան

Արամ Վարդևանյանը վստահեցրեց՝ Սամվել Կարապետյանը խոսում է այն ծրագրերից, որոնք պատկերացնում է մեր երկրի համար։

Ըստ տարբեր գնահատականների՝ շուրջ 30․000 քաղաքացի մասնակցել է «Մեր ձևով» շարժման հանրահավաքին

ԱԱԾ շենքի մոտ հանրահավաքի մասնակիցներին տեղեկացրին, որ վաղն ուխտագնացություն են իրականացնելու դեպի Էջմիածնի մայր տաճար։

Լույս աշխարհ է եկել արցախցի ընտանիքի տասներորդ երեխան՝ փոքրիկ Հայկը

ԲԿ-ի տնօրեն Մեսրոպ Հազրոյանը, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանի ուղեկցությամբ, այցելել է 38-ամյա երջանիկ մայրիկին, շնորհավորել բալիկի ծննդյան կապակցությամբ, նվիրել ծաղիկներ ու բուժանձնակազմից հետաքրքրվել մայրիկի ու փոքրիկի առողջական վիճակով։ 3․100 կգ քաշով և 51 սմ հասակով ծնված Հայկի ծնունդն ընդունել են մեր փորձառու բժիշկներ, մանկաբարձ-գինեկոլոգ Նելլի Միրզոյանը եւ նեոնատոլոգ Սվետլանա Պապիկյանը։ Մայրիկի և բալիկի առողջական

«Սա բոլորիս պայքարն է, հաշտ չենք և պիտի պայքարենք մեր ձևով»․ Անդրանիկ Գևորգյան

Անդրանիկ Գևորգյանը վստահեցրեց՝ սա բոլորիս ձայնն է, բոլորիս համախմբվածությունն է, որ ցույց տանք՝ հաշտ չենք և պիտի պայքարենք մեր ձևով։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031