Օրվա լրահոսը

Սաթիկ Սեյրանյան. Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված՝ միակողմանի կերպով իրականության թելադրանք

Խնդրում եմ Ձեզ, ՀՀ սահմանադրությամբ ձեզ տրված լիազորությունների շրջանակում հնարավորինս սեղմ ժամկետում դիմել ՀՀ սահմանադրական դատարան ՀՀ կառավարության 1655-Ն որոշման սահմանադրականության ստուգման հարցով, հատկապես այն պարագայում, որ նշված փոփոխությունը խախտում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը և համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին։

«Այս գործողությունները քաղաքական բնույթ ունեն՝ ուղղորդված Թուրքիայի կողմից, եւ խնդիրը տեղափոխելը կրոնական հարթություն, մեծ սխալ է»

Հրանուշ Խառատյանը՝ հայերի դեմ հարձակումների մասին Վերջին օրերին աշխարհին տարբեր երկրներում թուրքական եւ ադրբեջանական տարբեր խմբերի կողմից հարձակումներ են իրականացվում հայերի նկատմամբ: Իսրայելում ադրբեջանցիները հարձակվել են բողոքի խաղաղ ավտոերթ իրականացնող հայերի վրա, Ֆրանսիայում հայ համայնքի կողմից հանուն Արցախի ճանաչման ցույցի ընթացքում մի խումբ ազգությամբ թուրքեր դանակներով, մահակներով եւ մուրճերով հարձակում են գործել հայ ցուցարարների ուղղությամբ,

Ի՞նչ եղավ Աղավնաձորի կացարանի համար հատկացված 156 մլն դրամի ճակատագիրը. Զարուհի Բաթոյան

Հարցին՝ 156 մլն-ի ճակատագիրն ամեն դեպքում ի՞նչ եղավ, որքա՞նը ծախսվեց՝ Բաթոյանը պատասխանեց, որ հիմա այդ հաշվարկը չի կարող ասել. «Այս պահին չեմ կարող ամբողջությամբ ասել, թե որ մասն է վերադարձվել բյուջե, որը՝ ոչ, որովհետեւ այդ տվյալներին հիմա չեմ տիրապետում»:

«Այս փուլում մենք ունենք ռազմավարական դաշնակից ՌԴ-ն, և մենք չպիտի մեծ հույսեր կապենք Արևմուտքի հետ». Վահրամ Պետրոսյան

Ըստ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանի՝ ունենք վտանգ, որ որոշ հարցերի պատասխաններ մենք կստանանք ոչ թե Բաքվում, այլ Անկարայում:

Մհեր Գրիգորյանը՝ պարգեւավճարների մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին այսօր ԱԺ-ում լրագրողները հարցրեցին՝ պարգեւավճարների մասով ի՞նչ փոփոխություններ են լինելու հաջորդ տարի, որովհետեւ տեսանք, որ պարգեւավճարները բավականին բարձր են, աշխատավարձի 200 տոկոսն են կազմում: Ի պատասխան՝ Մհեր Գրիգորյանն ասաց. «Կասկածում եմ, որ 200 տոկոս են կազմել: Բայց բյուջեի թվի փոփոխություն չեմ հաստատի, որ նման բան կա: Վստահ եմ, որ թվի ավելացում տեղի

Արցախի երեխաները 100 տոկոսով զրկվել են կրթության իրավունքից. ԱՀ ՄԻՊ

Արցախում բազմաթիվ դպրոցներ և մանկապարտեզներ են վնասվել

Խոշոր ընկերություններն այս տարի ավելի քիչ հարկ են վճարել, բայց ավելի շատ՝ քան 2017 եւ 2018-ին

2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 721 մլրդ դրամ, ինչը 9.4%-ով պակաս է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, սակայն շուրջ 47 մլրդ դրամով գերազանցում է 2018թ. մակարդակը: Այս մասին տեղեկացնում է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն: Կազմակերպության մասնագետները վերլուծել են 1000 խոշոր հարկատուների կողմից 2020թ.

«2020թ.-ը գնահատվում է ճգնաժամային. հաջորդ տարի կունենանք պարտքի ավելացում». Ջանջուղազյան

2020թ.-ի համար կանխատեսվում է 6 տոկոս անկում, իսկ 2021թ.-ի համար՝ 4.8 տոկոս

249 ԱԹՍ, 675 զրահատեխնիկա. հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. հակառակորդն ունի 7050 զոհ: Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով՝ մինչև այսօր խոսվել է հակառակորդի 249 ԱԹՍ, 675 զրահատեխնիկա, 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 6 ՏՈՍ:

Կորոնավիրուսի պատճառով լոքդաունի օրակարգ չենք ունենալու. Մհեր Գրիգորյան

Ռազմական դրությամբ եւ կորոնավիրուսով պայմանավորված՝ Մհեր Գրիգորյան ասաց, որ իհարկե, հարկային մուտքերը կանխատեսվածից ավելի ցածր կլինեն, կնվազեն, պակասորդն ավելի կլինի, բայց ելքեր կան:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին առանձին շրջաններում,  5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև։ Նոյեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 4-ին և 7-ին

«Մի խայտառակեք Ձեզ, տիկին Թրեյսի». «Արցախցի մայրերի ձայնը» նախաձեռնության անդամները մեղադրում են ԱՄՆ-ին՝ թուրքական ահաբեկչությանը սատարելու համար

«Դուրս արի», «Ճանաչեք Արցախի անկախությունը», «Ամոթ», «Մի խայտառակեք ձեզ» եւ համանման այլ պաստառներով, պահանջներով ու բացականչություններով «Արցախցի մայրերի ձայնը» նախաձեռնության անդամներն այսօր կրկին ցույց անցկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ: Նախաձեռնության անդամները 10 օր առաջ նամակ էին հանձնել դեսպանին, առ այսօր դեռ որեւէ տեսքով պատասխան չեն ստացել: Արցախցի կանայք, մայրերը եւ երեխաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիից

«Պրոֆեսիոնալիզմը, կարեկցանքը, բարությունը այդ հրաշալի մարդկանց հատկանիշներն են». Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում

Եվրամիությունը 400 հազար եվրո մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ՝ հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը։ Մեծ Բրիտանիայի իշխանություններն իրենց հերթին ավելի քան 1 մլն ֆունտ ստերլինգ մարդասիրական օգնություն կհատկացնեն Արցախին։

ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինք գոյություն չունի

Հյուսիսատլանտյան բլոկի կանոնադրությունում անդամ պետությանը հեռացնելու գործիքակազմ չի նախատեսված Եվրոպական 12 պետություններ եւ Հյուսիասային Ամերիկայի 2 պետություններ` ԱՄՆ-ն ու Կանադան, 1949 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում ստորագրել են Հյուսիսատլանտյան պայմանագիրը: 1949-1980 թթ. ընկած ժամանակաշրջանում ալյանսին միացել է Թուրքիան եւ Հունաստանը (1952թ.): Դա այն ժամանակ էր, երբ նախկին Խորհրդային միությունը իր կազմում գտնվող Հայաստանի եւ Վրաստանի անուններից

«Կորոնավիրուսի հետեւանքին գումարվել է պատերազմական իրավիճակը. 2021թ.-ը լարված տարի կլինի». փոխվարչապետ

«Վստահ եմ, որ կկարողանանք ապահովել անհրաժեշտ կայունությունը, ներդրումների հոսքը»,-ասում է Մհեր Գրիգորյանը

Ընդերքը պետք է արդյունավետ ու լիարժեք օգտագործել՝ ի նպաստ երկրի հզորացման. Հանքագործների և մետալուրգների միություն

Հանքարդյունաբերողները բոլորից լավ են գիտակցում բնապահպանական բարձր չափանիշների անհրաժեշտությունը: Բայց անընդունելի է բնապահպանական «մտահոգությունների» անվան տակ ոլորտի վարկաբեկումը և տնտեսության մեջ նրա ահռելի դերի նսեմացումը։

Մհեր Գրիգորյանը բացատրում է, թե ինչու Փաշինյանը պատերազմը սկսվելուց մեկ ամիս հետո որոշեց դիմել Պուտինին

Իսկ պահը որոշվել է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչ է կատարվում ռազմական իրավիճակի հետ կապված: Կարծում եմ, ինչ-որ պահ է եկել, երբ կուտակումները վկայել են այն մասին, որ ճիշտ կլինի, որ այս պահին արդեն իսկ դիմեն, երեւի կար իրավիճակ, որը համարվեց, որ վտանգ է ու սպառնալիք է, այդ թվում ՀՀ սահմանների վրա:

«ԱՄՆ-ն պարտավոր է վերջ տալ Ադրբեջանի եւ Թուրքիայի ցեղասպանության օրակարգին». ցույց Լոս Անջելեսում

Նրանք մոռացել են, որ հայ ժողովրդին բնաջնջելու ամեն փորձ դատապարտված է

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտին

Հարգելի պարոն դեսպան, Ցավում եմ Նիս քաղաքում կատարված ահաբեկչության համար եւ դատապարտում եմ նման հանցագործությունները, որը ծայրահեղականության բիրտ դրսեւորում է եւ չունի բարոյական որեւէ հիմնավորում։ Շատ ցավալի էր, երբ 2014թ. նույն «ջիհադիականները» դանակներով կտրում էին Շանգալի եզդի երեխաների գլուխը։ Բայց, չգիտես ինչու, համաշխարհային հանրությունը «կույր էր կամ չէր տեսնում»։ Այսօր էլ Ղարաբաղում՝ Արցախում հայոց զինվորին

Ռուբեն Հակոբյան. Թուրքիային պարտադրվելո՛ւ է հրադադար

Մեր դիվանագիտությանը դժվարին և պրոֆեսիոնալ հաշվարկների լուրջ շրջան է սպասվում։

«Պատերազմը դաժան է, պետք է լինենք համբերատար, լավատես եւ կտեսնենք հաղթանակը»

Համազգային թատրոնի աշխատակիցների մի մասը կամավորագրվել է, իսկ ովքեր թիկունքում են, ներկայացում են խաղում արցախցի երեխաների համար Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը եւս այս դժվարին օրերին հանդես է եկել մի շարք ներկայացումներով, այցելել փոքրիկ արցախցիներին։ «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանը: «Սեպտեմբերի 20-ին մեզ մոտ պրեմիերիա էր։ Ներկայացման ընթացքում երեխաները

Արայիկ Հարությունյան. Նրանց դերակատարությունն անգնահատելի է, ինչպես և եղել է Վլադիմիր Բալայանի ու Շահեն Մեղրյանի դեպքում

Հայրենի հողի փրկության համար նրանց գործած սխրանքների մասին խոսելու դեռ շատ առիթներ կունենանք, բայց հընթացս պարտավոր ենք հանդիպել, քննարկել իրավիճակը և պարգևատրել:

Կասետային ռումբերի վտանգավորությունը. ԻՔՄ տեսանյութը

Սովորաբար կարմրավուն կամ դեղնավուն ժապավենով այդ մարտական էլեմենտները չափազանց վտանգավոր են, դրանց չի կարելի դիպչել, իսկ հայտնաբերելու դեպքում անմիջապես պետք է ահազանգել փրկարար ծառայության 911 հեռախոսահամարով

Հայկական տոլմա, սմբուկով աղցան ու գինի այն օրը, երբ ռմբակոծվեց Ստեփանակերտի հիվանդանոցը, Շուշիի միջնակարգ դպրոցը

Նամակ Ճապոնիայից Արդեն տեւական ժամանակ է՝ Ճապոնիայում ունենք ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանին։ Մի մեծ ընծա՝ բաժին հասած մեզ Քոչարյան նախագահի պաշտոնավարման տարիներից։ Նա պետք է մի ողջ երկիր ներկայացնի, բայց տարիներ շարունակ պառակտում է մտցրել Ճապոնիայում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների միջեւ։ Մարդ, որը միայն իր բիզնեսներով է զբաղված, ՀՀ բանակում ծառայությունից խուսափած իր որդուն ամեն

ԱԻՆ-ում անցյալ շաբաթ գրանցվել է 402 դեպք. արձանագրվել է մահվան 11 դեպք

Տուժել է 89 մարդ: Արձանագրվել է թունավորման 5 դեպք:

Վախենում են, որ իրենց Լեռնային Ղարաբաղ կուղարկեն և չեն վճարի «աշխատավարձերը». Սիրիայում թուրքամետ 7 զինյալ հանձնվել է քրդական ուժերին. Ermenihaber

SOHR-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Սիրիայի ազգային բանակի» ևս 8 զինյալ էր հոկտեմբերի 21-ին հանձնվել քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի զինյալներին։

Երևանի Սասունցի Դավթի հրապարակում կփորձարկվեն էլեկտրաշչակները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Սասունցի Դավթի հրապարակում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։ Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031