Օրվա լրահոսը

«Առաջարկելու ենք գնալ Էջմիածին ուխտագնացության․ ցույց տանք, որ Էջմիածինն անպաշտպան չէ»․ Նարեկ Կարապետյան

Որոշում կայացվեց, որ ուխտագնացությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 17։30-ին։ Հայտարարվեց, որ վաղն այդ ժամին կհանդիպեն Էջմիածնի մայր տաճարում։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում: Հոկտեմբերի 19-ին վարչապետը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ: Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը: Տեղի կունենա նաև ՀՀ

«Անտարբերությունն ու վախն են թույլ տալիս ունենալ այսքան քաղբանտարկյալներ»․ Արամ Վարդևանյան

Նա փաստեց՝ Հայաստանում այլևս կալանքն ամենահաճախ լսվող բառերից է։ ՀՀ-ում կալանավորում են խոսքերի, մտքերի, նույնիսկ Մայր աթոռը պաշտպանող մեկ նախադասության համար։

Մենք մի ժամանակ ասում էինք կրթության ոլորտի ռազմավարությունը մեզ համար առաջնահերթություն է, հիմա ասում ենք կրթությունը մեզ համար ռազմավարություն է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր՝ ծանոթացել դպրոցաշինության և առողջապահական հաստատությունների կառուցման, վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներին: Երկրի ղեկավարի առաջին կանգառը եղել է Սասունիկի միջնակարգ  դպրոցում, որտեղ ներկայացվել է նորակառույց դպրոցում իրականացված աշխատանքներն ու ստեղծված պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 157 մլն դրամ։ Արդյունքում Սասունիկ բնակավայրն ունի նոր դպրոց

«Սովորաբար մեր տեղը սուրբ խորաններն են, բայց իբրև հայ տղամարդ՝ արժեքներս ստիպում են, որ ես չլռեմ»․ Հայր Շահե

Նա նշեց․ «Այո, հոգևորականները զբաղվում են քաղաքականությամբ, որովհետև Աստծո առկայությունն այս օրհնյալ երկրի վրա հաստատվում է միայն մեր ազգային ոգու վերարծարծումից և հաստատումից հետո»։

Viva-ի աջակցությամբ Պոլիտեխնիկական համալսարանում հիմնվել է հեռահաղորդակցության լաբորատորիա՝ բջջային ցանցի միկրոենթակառուցվածքով

Viva-ն Հայաստանի ազգային-պոլիտեխնիկական համալսարանում հիմնվել է ուսումնական լաբորատորիա, որտեղ ստեղծվել է բջջային ցանցի միկրոենթակառուցվածք՝ շարժական կապի ծառայություններ մատուցելու իրական հնարավորությամբ։ Լաբորատորիան գործում է Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի՝ «Ռադիոսարքավորումներ և կապի համակարգեր» ամբիոնի ներքո, ուսանողներին գործնական պայմաններում ծանոթացնելու հեռահաղորդակցային ժամանակակից տեխնոլոգիաների հիմունքներին։ Դասընթացավարն է Viva-ի Տեխնիկական վարչության աշխատակից, ամբիոնի ասպիրանտ Նինա Դավթյանը։ Ուսումնական լաբորատորիայում ճշգրտորեն

Տեր Եսայի քահանա Արթենյան. Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Արամ Ա- ի նախաձեռնությունները պատշաճ չեմ համարում ինքս գնահատել կամ մեկնաբանել. News.am

Մայր Աթոռից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի եւ Արամ Առաջինի ներկայացուցչի հանդիպմանը։ News.am–ի հարցին, թե եկեղեցու դեմ իշխանությունների այս աննախադեպ գործողությունների համատեքստում ինչպես կբացատրեք այս հանդիպման փաստը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն ասել է. «Հանդիպման մասին Մայր Աթոռը ևս տեղեկացել է լրահոսից: Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Արամ Ա- ի նախաձեռնությունները պատշաճ չեմ

«Իշխանափոխությունից հետո ՔՊ-ին կտանք երկու պաշտոն՝ ասֆալտ անել, ասֆալտ փռել»․ Նարեկ Կարապետյան

Նշենք, որ ըստ հաշվարկների՝ Ազատության հրապարակում ներկա է ավելի քան 25 հազար մարդ։

«Ձեռքներդ հեռու քաշեք մեր եկեղեցուց, կարմիր գծերը մենք ենք գծում դիմադրությամբ»․ Ալեքսան Ալեքսանյան

«Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը հայտարարեց՝ մենք մեր ներկայությամբ հիմա կանգնած ենք մեր քաղբանտարկյալների մեջքին։

Մանկավարժականի պրոռեկտորը նույնպես չի կալանավորվել

Մանկավարժականի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը նույնպես չի կալանավորվել։ News.am-ի հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Հարությունյանի նկատմամբ կիրառել է այլընտրանքային խափանման միջոց՝ հաշվի առնելով, որ տվել է խոստովանական ցուցմունք։

«Նոր մեղադրանքներով հիմնավոր կասկածը չի ապացուցվել»․ Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին

Արամ Վարդևանյան․ «Արդյոք Կոչուբաևի արտահայտությունների մեջ կա՞ր որևէ հանցանքի հատված, ոչ։ Արդյոք կա՞ր անընդունելի բան, ինձ համար՝ այո։ Բայց դա ի՞նչ կապ ունի քրեական վարույթի, կալանքի հետ»։

Ադրբեջանի կառավարությունը 2.65 միլիարդ դոլար է հատկացրել հատուկ ռազմական նախագծերի և միջոցառումների ֆինանսավորման համար

«Ազատություն» – Ադրբեջանի կառավարությունը 2026 թվականի պետական բյուջեում 2.65 միլիարդ դոլար է հատկացրել հատուկ ռազմական նախագծերի և միջոցառումների ֆինանսավորման համար։ Այս տվյալների մասին նշված է հաջորդ տարվա պետբյուջեի նախագծում, որը ներկայացվել է Ադրբեջանի Միլլի Մեջլիս, հայտնում են պետական լրատվամիջոցները:

Դարոն Աճեմօղլուն առաջիկայում ներկայացնելու է Հայաստանի տնտեսական զարգացման մոդելի իր տեսլականը․ Որևիցե հակասություն չենք տեսնում այս և պարոն Աճեմօղլուի կողմից հնչեցված մեկնաբանությունների միջև․ «Մեր ձևով»

Ի պատասխան «Ակօս» պարբերականի 16.10.2025 հրապարակման` հայտնում ենք. «Մեր ձևով» ժողովրդական, ոչ քաղաքական շարժման շրջանակներում գործող տնտեսության զարգացման աշխատանքային խումբն ունի համագործակցության ձևաչափ պարոն Դարոն Աճեմօղլուի հետ։ Պարոն Աճեմօղլուն անցած շաբաթ եղել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովի բանախոսներից մեկը։ Համագործակցության շրջանակներում պարոն Աճեմօղլուն մեր շարժման տնտեսության զարգացման աշխատանքային խմբին առաջիկայում ներկայացնելու է

«Գնալով քաղբանտարկյալների թիվը մեծանում է․ իշխանությունները վրեժխնդրությամբ են լցված»․ Լևոն Չուկակլյան

Ըստ նրա՝ ժողովրդավարության բաստիոնի պահապանները երկար ժամանակ է իջել են բաստիոնից և զբաղվում են այդ բաստիոնը քանդելու աշխատանքներով։

Իմպիչմենտն այս պահին բոլոր խնդիրների բանալին է․ Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումները Վեհափառին, հայրենիքը, մեր բոլորի ապագան, մեր ինքնությունը պաշտպանելու համար կա կարճ և օրինական ճանապարհ: 2026 թվականին Նիկոլին հաղթելն, իհարկե, լավ տարբերակ է: Բայց միակը չէ: Բայց մտածե՞լ եք, թե որքան բան «կհասցնի» անել նա մինչ այդ: Մտածե՞լ եք, որ այս չավարտվող պարտություններին, կորուստներին, կալանքներին,

ՀՀ ԱԳՆ-ն՝ խուզարկությունների արդյունքում հոգևորականներից մեկի մոտ հայտնաբերված դիվանագիտական անձնագրի մասին

ՔԿ-ի կողմից հրապարակված նկարում երևացող դիվանագիտական անձնագիրը գործող չէ. այն տրամադրված է եղել 2013թ․ և դրա վավերականությունը լրացել է 2018թ․։ ՀՀ ԱԳՆ պատասխանը՝ խուզարկությունների արդյունքում հոգևորականներից մեկի մոտ հայտնաբերված դիվանագիտական անձնագրի մասին Radar Armenia-ի հարցմանը։

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի նկատմամբ խափանման միջոց կկիրառվի գրավը

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը չի կալանավորվի։ Սրբուհի Գևորգյանի պաշտպան Կարեն Գաբրիելյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը․ «Կկիրառվի այլընտրանքային խափանման միջոց»։ Փաստաբանի խոսքով՝ Գևորգյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ռեկտորի նկատմամբ խափանման միջոց կկիրառվի գրավը։

«Իրավաբանների միջազգային խորհուրդը» դատապարտում է պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը․ ԱՄԴ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն

Ազգային ճակատ – «Իրավաբանների միջազգային խորհուրդը» դատապարտում է պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը և կոչ է անում անհապաղ նրան ազատ արձակել Փաստաբանները պետք է կարողանան պաշտպանել իրենց վստահորդներին և խոսել արդարադատության իրականացման մասին՝ առանց վախի կամ պատիժից վախենալու։ Թեմուր ՇԱԿԻՐՈՎ ԱՄԴ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն

Դրա համար էլ ստեղծվել է երկկողմ հանձնաժողով և տեղի է ունենում սահմանագծման և սահնազատման գործընթաց․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը Իմ կողմից հարգված լրատվականներից մեկը` Civilnet -ը, շատ լավ ուսումնասիրություն է արել` փորձելով գնալ իմ հայտարարություններից մեկի հետևից: Հոդվածը վերնագրել է` «Հայկական զորքեր՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ․ Ալեն Սիմոնյանի խնդրահարույց հայտարարության հետքերով»։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս աշխատանքի համար, ԲԱՅՑ, հարգելի՛ գործընկերներ, նման մաթեմատիկա գոյություն ունենալ չի կարող, և հողի վրա

«Իշխանությունն իրավական բեսպրեդել է իրականացնում, հավաքական արևմուտքն անարձագանք է թողնում»․ Նարեկ Գալստյան

Ըստ նրա՝ երկակի ստանդարտների, գլոբալ հակամարտության արդյունքում ՀՀ-ում տեղի ունեցող մինի ճակատամարտերի վկաներ ենք, որտեղ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և այլ հասկացություններ լկտիորեն մի կողմ են թողնվում։

Արհեստական խցանումներ, անվճար բենզին. ՔՊ-ն փորձում է խափանել «Մեր ձևով» շարժման հանրահավաքը. «Փաստ»

«Փաստ» –  Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին նախատեսված է «Մեր ձևով» ժողովրդական շարժման կողմից կազմակերպվող արդարադատության պահանջով հանրահավաքը Ազատության հրապարակում։ Սակայն վերջին ժամերին ակնհայտ է դառնում, որ իշխանական շրջանակները փորձում են տարբեր եղանակներով խոչընդոտել այդ հավաքի բնականոն անցկացումը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՔՊ-ական կառույցների միջոցով մայրաքաղաքում ստեղծվում են արհեստական խցանումներ։ Օրինակ` ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ

«Մեր պատմությունը մեզ ասում է, մի՛ կրկնեք ինձ»․ հորդորում եմ ձեզ՝ հետևել Նիկոլի այս խորհրդին․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Նիկոլը ևս մեկ խելոք բան է ասել. «Մեր պատմությունը մեզ ասում է, մի՛ կրկնեք ինձ»: Փայլուն միտք, որն իհարկե Նիկոլի սեփականը չէ, որովհետև իրենից առաջ շատերն են դա ասել: Բայց, որ Նիկոլն է ասում՝ այդ հորդորը դառնում է ավելի աղաղակող և ուշագրավ: Դավադրությունների

«Փաշինյանն արդար ընտրություններով վերարտադրվելու շանս չունի, անցել է բռնաճնշումների»․ Ավետիս Ավագյան

Ըստ նրա՝ գործող իշխանությունները ժողովրդավարության ջատագովների դիմակը նետել են և բացահայտ անցել են հարձակման։

«ՔՊ համագումարը կուսակցությունների մասին օրենքի խախտումներով է եղել»․ Դավիթ Խաժակյան

Ըստ Դավիթ Խաժակյանի՝ նախկինում քվեն էին դնում, հիմա էլ մանդատն են դնում իշխանական տրցակի վրա․ վերջնարդյունքը չի փոխվել։

Մարիխուանայի հետապնդող բույրն ու Հոլիվուդում ուս ուսի տված «ուռող» հայ ամուսինները

Ինչպես են հայերն ԱՄՆ-ում ծխախոտից սահուն անցում կատարում «խոտի»

Ադրբեջանը վերահսկում է Հայաստանի առնվազն 230 քառ. կմ տարածք․ Ալեն Սիմոնյանի խնդրահարույց հայտարարության հետքերով․ CivilNet

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե հայկական զորքերը վերահսկում են Ադրբեջանի «ենթադրաբար 110 քառ. կմ» տարածք։ Արբանյակային լուսանկարների և խորհրդային քարտեզների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրականում հայկական ուժերը վերահսկում են ադրբեջանական ընդամենը մոտ 21,110 քառ. կմ տարածք։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը վերահսկում է Հայաստանի առնվազն 230 քառ. կմ տարածք, որի մեծ մասը գրավել է

Մատաղ սերնդին հայի արժեհամակարգով դաստիարակելը կարևոր է

Հոկտեմբերի 17-ին «Միհր» կրթամարզական հասարակական կազմակերպության (ՀԿ) համակարգում այս տարվա սեպտեմբերից գործող «Միասին» դասապատրաստման և զարգացման կենտրոնի (ԴԶԿ) սաները մասնակից եղան հայրենաճանաչողական էքսկուրսիայի։ «Միհրը» հիմնադրվել է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ավարտից հետո։ Հիմնադիր նախագահ Գոռ Մանուկյանը շատ է կարևորում մատաղ սերնդին հայի արժեհամակարգով դաստիարակելը։ Եվ գրեթե 5-ամյա պատմություն ունեցող «Միհր»-ը շատ սաներ է ունեցել, ովքեր

Ալիկ Ասատրյան. բարի սերմնացանը՝ Նիդերլանդներից

Քաղաքային աղմուկի ու փոշու մեջ, երբ երկինքը հաճախ փակում են բետոնե շենքերը, կան մարդիկ, որոնք կարողանում են հողի հետ «լեզու գտնել»` վերադարձնել նրա շունչը։ Նրանցից մեկն է նկարիչ-արվեստաբան Ալիկ Ասատրյանը, որն առանձին սեր ունի բնության, կենդանիների, բուսականության նկատմամբ: Ուր էլ լինի՝ տանը, թե դրսում, նա բարի սերմնացան է: Մարդ, որի գեղարվեստական աշխարհայացքը չի սահմանափակվում կտավով։

Ինչո՞վ է ուժեղանում Պետությունը, երբ վարկաբեկվում է Հայոց Եկեղեցին իր սպասավորներով․ Գենադի Մնացականյան

Սոցհարթակներում իշխանամերձ բլոգերների, դեղին մամուլի ներկայացուցիչների ու աղանդավորականների ակտիվությունը հակաեկեղեցական արշավում ինչ-որ  կերպ կարելի է հասկանալ այն առումով, որ մեծ հաշվով նրանք իրենց, այսպես կոչված, աշխատանքն են կատարում։ Սակայն երբ այս պիղծ արշավով սկսում են ապրել նաև պետական պաշտոնյաներ, ապա հարց է առաջանում, թե արդյո՞ք այս պաշտոնյաները իրենց ճիշտ տեղում են։ Մի կողմ թողնելով գլխավոր

Արդյունավե՞տ էին Նիկոլ Փաշինյանի՝ իրար հաջորդած յոթ աշխատանքային այցերը

Յոթ արտերկրյա աշխատանքային այց 18 օրում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծաթիվ այցերը փաստո՞ւմ են Հայաստանի հանդեպ աշխարհի հետաքրքրվածության մասին։ Որո՞նք են արտաքին այս քաղաքականության արդյունքները։ Խաղաղության մասին բարեհունչ տրակտատներ. Բադալյան Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Փաշինյանը զբաղված է արտաքին քաղաքականության «իմիտացիայով»։ «Նիկոլ Փաշինյանն այդ ամենից փորձում է քաղել իր համար անհրաժեշտը, տվյալ պարագայում՝ էլեկտորատին ցույց տալ,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031