Օրվա լրահոսը
Նա արդեն ժպտում է. 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը տեղեկացրել է, որ Մարտունի քաղաքում ռմբակոծությունից ծանր վիրավորում ստացած 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է: «Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է շապիկին՝ Մոնթեն: Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2-ամյա Արծվիկի (տղա) վիճակն արդեն լավ է: Շնորհակալություն
Ցույցեր Չինաստանի, Հունաստանի և Սիրիայի դեսպանատների մոտ
Երթի մասնակիցները պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը Այսօր՝ հոկտեմբերի 16֊ին, Արցախի անկախության ճանաչման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից խախտվող հումանիտար հրադադարի պահպանման և վերջնական հրադադար հաստատելու պահանջով Հայաստանի քաղաքացիները երթ են անցկացրել մեր երկրում գտնվող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ։ Երթի մասնակիցները եղել են Հունաստանի, Սիրիայի և Չինաստանի դեսպանատների մոտ։ «Մենք պետք է ստիպենք ճանաչել Արցախի անկախությունը,
Բաքվին չի հաջողվել հասնել իր ռազմական նպատակներին, անգամ Թուրքիայի աջակցությամբ, պնդում է Stratfor-ի ռազմական փորձագետը. «Ազատություն»
«Ադրբեջանական բանակը վաղուց էր նախապատրաստվել այս հարձակմանը, սակայն ակնհայտ է, որ Բաքվին չի հաջողվել հասնել իր առջև դրված ռազմական նպատակներին, անգամ Թուրքիայի աջակցությամբ», – պնդում է ամերիկյան հեղինակավոր Stratfor -ի ռազմական փորձագետ Սիմ Թեքը։ Ավելի քան 25 տարի գործող հետախուզա-վերլուծական կենտրոնը իր վերջին հաղորդումներից մեկը նվիրել է Արցախում սեպտեմբերից շարունակվող ռազմական գործողություններին «Ով կհաղթի Լեռնային
Եթե Հայաստանը ցանկանում է, որպեսզի ՀԱՊԿ-ը գործի, դրա համար նա գիտի՝ պետք է դիմի ՀԱՊԿ. Կոնստանտին Զատուլին. Factor TV
Factor TV-ի հարցազրույցը ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ -Մենք տեսնում ենք իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի քայլերը, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ շփումները: Ինչպե՞ս Ռուսաստանն ընդունեց այն փաստը, որ Ադրբեջանը կրակի դադարեցման վերաբերյալ ՌԴ-ում ձեռք բերված պայմանավորվածությունը չի պահում: -Պաշտոնական մակարդակում Ռուսաստանը խուսափում է միակողմանի գնահատականներ հնչեցնել, որովհետև ցանկանում է
Հայկական շուկայում եղած թուրքական արտադրանքի մեծ մասը ֆրանսիական եւ եվրոպական հանրահայտ ապրանքանիշերի կեղծ տարբերակն է. Մի շարք կազմակերպություններ սատարում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկը
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Սաուդյան Արաբիային, որը թուրք- ադրբեջանական հարձակումից միանգամից հետո ամբողջական էմբարգո դրեց թուրքական ապրանքների ներմուծման վրա:
Թորոսգյուղի նահատակված զինվորը 4 եղբայր ունի․ նրանցից մեկն էլ պատերազմի դաշտում է՝ որպես բժիշկ
Արցախի դեմ սկսված ահաբեկչական պատերազմում նահատակվել է Շիրակի մարզի Թորոսգյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող Արման Յուրիկի Գրիգորյանը: Նա Շիրակի պետական համալսարանի սոցիալական բաժնի ուսանող էր․1-ին կուրսի 1-ին կիսամյակի ավարտին զորակոչվել էր Հայոց Բանակ։ Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց նրա ազգական Մերի Աղաբաբյանը, Արմանը Գրիգորյանների բազմազավակ ընտանիքի 5 որդիներից մեկն էր, նա դեկտեմբերին դառնալու էր 19 տարեկան։
Հոկտեմբերի 16-ի ժամը 10․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 82 դեպք
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 16-ի ժամը 10․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 82 դեպք, որոնցից 23-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 59-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 23-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 14-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից
Կանադայի վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել ստեղծված իրավիճակով
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցներն իր արտասահմանյան գործընկերների հետ: Այսօր ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ընթացող ռազմական գործողությունների և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի մասին: Զրուցակցի ուշադրությունը հրավիրվել է ռազմական գործողություններում Թուրքիայի կործանարար ներգրավվածության և
Զոհվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Գրիգորյանը
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարեն Արարատի Գրիգորյան, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ Ցավակցում ենք Արցախի մեր գործընկերներին, Կարենի հարազատներին ու մտերիմներին: Երազանքդ կկատարվի, սիրելի Կարեն. քո ու մեր հայրենիքը կապրի ազատ ու անկախ, խաղաղ ու անվրդով: Հանգչիր խաղաղությամբ: Փառք իրենց պարտքը կատարելիս զոհված մեր բոլոր նվիրյալներին»:
Ամեն րոպե պատմություն է կերտվում, մեր գոյության իրավունքի պատմությունը. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ամեն րոպե համառ ու ծանր մարտերը շարունակվում են։ Ամեն րոպե պատմություն է կերտվում, մեր գոյության իրավունքի պատմությունը։ Այլ ելք չկա, պիտի հաղթենք»։
«Ժամ առաջ պետք է հրապարակային հռչակվի, որ հիմնադրամն ամբողջովին օրինականության սահմաններում է գործում». Գևորգ Գյոզալյանը՝ «1000 դրամների հիմնադրամի» գործի առիթով
Նոր զարգացումներ՝ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը» ընդդեմ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գործով:
Մեզ համար բարեկամությունն ու վստահությունը հատկապես այսօր մեծ նշանակություն ունեն
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Բարձր ենք գնահատում Ձեր այցը ցանկացած ժամանակ, սակայն հատկապես այսօր, երբ մենք իսկապես դժվարին ժամանակներ ենք դիմագրավում,
Արցախի ՔԿ-ն վարույթ է ընդունել Հադրութում ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից քաղաքացիական 2 անձանց սպանության դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազի կողմից հարուցված քրեական գործը
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիվերսիոն խումբը, ներթափանցել է ԱՀ Հադրութ քաղաք, որտեղ թույլ տալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, Արթուր Մկրտչյան փողոցում կրակահերթով, կրակոցներ արձակելով սպանել է ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված և փաստացի գերի վերցված Հադրութ քաղաքի 1947թ. և 1995թ. ծնված քաղաքացիական երկու անձանց:
Մեկնում ենք մեր հոգեւոր եղբայրների, զինվորների եւ սպաների հետ լինելու. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մեկնեց առաջնագիծ
Տավուշի թեմի առաջնորդն ասաց, որ Շուշի այցելելու ծրագիր էլ ունեն
Հայ դատի հանձնախմբերի իրականացրած ցույցերին զուգահեռ արձանագրվել են նաև կոնկրետ քաղաքական արդյունքներ
Հոկտեմբերի 15-ին, շուրջ 18 ժամ տևած նստաշրջանի ավարտին, Միչիգանի Խորհրդարանն ընդունեց հայազգի Մարի Մանուկյանի հեղինակած բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի Ագրեսիան Արցախի ու Հայաստանի նկատմամբ:
Տեսչական մարմնի ստուգայցերի արդյունքները փաստում են՝ անվտանգության կանոններն առավել հաճախակի խախտվում են առեւտրի եւ սպասարկման ոլորտներում, գեղեցկության սրահներում
ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգայցերով դիտարկել անվտանգության կանոնների պահպանումը երկրում Երեւանում եւ մարզերում շարունակվում են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները՝ ուղղված համավարակի տարածումը կանխելուն։ Ստուգայցերն իրականացվում են անակնկալ, հիմք ընդունելով նաև հակահամաճարակային կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերը։ Օրական մի քանի տասնյակ ստուգայցերի արդյունքները փաստում են՝ անվտանգության կանոնների առավել հաճախակի խախտումները գեղեցկության
Բելգիա մուտքի ու ելքի մայրուղիները՝ արգելափակված
Հայ ցուցարարներն այսպիսով ուզում են ստիպել Եվրոպային գնահատական տալ Թուրքիայի և Ադրբեջանի քայլերին, որպեսզի եվրոպական երկրները որոշումներ ընդունեն:
Նիկոլ Փաշինյանը և Հունաստանի արտգործնախարարն անդրադարձել են Թուրքիայի ապակայունացնող ծավալապաշտական քաղաքականությանը
Բռնությունը հարցի լուծման ճանապարհ չէ. Հունաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից է
Խոսքը վերաբերում է մեր հայրենակիցների գոյութենական անվտանգությանը, որին ուղղված սպառնալիքին ականատես ենք լինում. Զոհրաբ Մնացականյան
Ադրբեջանի զինված ուժերի և վերջիններիս աջակցող ուժերի մղած գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 32 խաղաղ բնակիչ, ավելի քան 106 անձ ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ, նրանցից 86-ը` ծանր վիրավորմամբ:
Միջազգային հանրությունը ԼՂ-ի պարագայում պետք է ընդունի անջատում հանուն փրկության սկզբունքը. վարչապետի հարցազրույցը՝ RTS-ին
Ադրբեջանը երբեք էլ որևէ զիջման պատրաստ չի եղել
«Հիասթափված եմ քեզանից, ՄԱԿ». Բախշյանն արտասվեց ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, ՄԱԿ-ի ներկայացուցիչը տեղից շարժվեց, գնացել է՝ վիրավոր երեխաներին տեսնելու
Ցուցարարները վստահեցրին, որ այսուհետ կրնկակոխ հետեւելու են ՄԱԿ-ի գրասենյակի յուրաքանչյուր քայլին, աշխարհի ամեն ծայրում հավաքվելու են ՄԱԿ-ի գրասենյակների մոտ, ստիպեն, որ պարտադրեն խաղաղություն:
60 տոննա մարդասիրական օգնություն՝ 7000 արցախցիներին
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) մարդասիրական օգնություն է տրամադրել Արցախի Հանրապետությունում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հետեւանքով Հայաստան տեղափոխված Արցախի` շուրջ 7000 բնակիչներին։ Մարդասիրական աջակցություն են ստացել ՀՀ մարզերի մեծ եւ փոքր հյուրանոցներում, հյուրատներում եւ հանգստյան տներում, ինչպես նաեւ գյուղական համայնքներում ապաստանած ընտանիքները, որոնք հարկադրաբար լքել են իրենց բնակավայրերը՝ որոշ դեպքերում առանց տաք հագուստի կամ փաստաթղթի։ Օգնության
ՊՆ-ն վերահաստատում է՝ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հումանիտար հրադադարի պայմանները
Հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից
Ռուսաստանը զորավարժություններ է սկսում Կասպից ծովում
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ զորավարժությունները որևէ սպառնալիք չեն ներկայացնում և որևէ սահմանափակումներ չեն դնում մերձկասպյան պետությունների տնտեսական գործունեության վրա։
«Դա կատարյալ ցինիկ սուտ է. ոչ մի հայ իր սրբավայրին չի դիպչի». Պարգեւ սրբազանը՝ Ալիեւի ակնարկի մասին
Ինքն ամեն անգամ պատերազմը սկսում է ու փորձում ուրիշների վրա գցել: Մենք երբեւէ զինադադարը չենք խախտել, պատերազմ չենք սկսել
Սա կրոնական պատերազմ չէր այնքան ժամանակ, քանի դեռ պարոն Էրդողանը կրոնական տարր չէր ավելացրել՝ այնտեղ բերելով իսլամիստ ահաբեկիչների. Արմեն Սարգսյանի հարցազրույցն ամերիկյան CBN News հեռուստաընկերությանը
Թուրքիան խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է. նախագահ
Արայիկ Հարությունյան. ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի հետ քննարկել ենք ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը:
Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
«Խորհրդակցության ընթացքում նաև քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև ներռուսաստանյան օրակարգի հարցերին»,- ասել է Պեսկովը։
Կարմիր շուկայի բնակիչը դիրքերից տեղափոխել էր իր վիրավոր ղեկավարին և նրա զոհված որդուն
«Գնացել էր պաշտպանի։ Սմերչը խփել է»


















































