Օրվա լրահոսը

«Մոմեր վառեց, աղոթեց ու գնաց»․ Հայրենյացում հուշեր են պատմում 18-ամյա հերոսի մասին

Աստված մեր հաղթանակով արագ ավարտվի այս պատերազմը, էլ ոչ մի զոհ չունենանք, անողոք, անսիրտ Ադրբեջանն ու Թուրքիան էլ զսպվեն, մի քիչ խելքի գան․․․»,-ասում է Հովհաննես Սարգսյանը։

Նորօրյա հերոսների շարքերը համալրվում են

Մարտական գործողությունների ընթացքում հսկայական նշանակություն ունեն ապահովման բոլոր տեսակները:

«Արե՛ք ձեր գործը, արթնացե՛ք քնից, ամո՛թ ձեզ». Բողոքի ցույց՝ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. Երիտասարդները փակում են ՄԱԿ-ի շենքի բոլոր ելքերը

ՄԱԿ-ը 2016-ից առ այսօր չի կատարում իր գործառույթները, ուստի արդարության մասին ՄԱԿ-ն այլեւս գոնե հայ հասարակության ներկայությամբ չի կարող խոսել. «Անվտանգության խորհրդի գործառույթն է խաղաղության հաստատումը: Մեր այսօրվա ակցիայի նպատակն է հասկանանք, թե ինչու ՄԱԿ-ը չի իրականացնում իր առաքելությունը: ՄԱԿ-ն ամենահզոր միջազգային կառույցն է, որը կարող է իր մի որոշմամբ խաղաղություն պարտադրել Ադրբեջանին: Մենք պահանջում ենք, որ ՄԱԿ-ը կայացնի Անվտանգության խորհրդի նիստ ու այդ խաղաղությունը պարտադրի Ադրբեջանին:

«Ադրբեջանը, որ Կոկա-կոլայի չափ պատմություն չունի, հազարավոր տարիներ ապրած մարդկանց ասում է՝ իմ հողն է: Ամոթ է». բողոքի ցույց Շվեդիայում

Շվեդիայի հայերը հիշեցնում են աշխարհին՝ 1915-ին ամբողջ աշխարհը լռեց, մորթեցին հայերին, 1921-ին լռեցին, Հայաստանի իննսուն տոկոսը նվիրեցին թուրքերին, իննսունականներին պատերազմ հաղթեցինք, նորից Արցախը չդարձավ Հայաստան, այսօր նորից նույն ճանապարհի վրա ենք, մինչև ե՞րբ պիտի լռի աշխարհը:

ՀԲԸՄ-ն իր կողմից ավելացրել է 5000000 ԱՄՆ դոլար և 10400000 ԱՄՆ դոլար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ՀԲԸՄ-ը հանգանակել է 5 մլն ԱՄՆ դոլար «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար և կրկնապատկել է այն՝ ավելացնելով 5 մլն ԱՄՆ դոլար՝ հայտարարված վերջնաժամկետից շաբաթներ առաջ

Կարմիր շուկայում մահացած վարորդը տնից 20 մետր հեռու էր, ապաստարան էր գնում

«… որովհետև իմանում էր, որ պիտի խփեին, ուղղակի չհասցրեց»

Իրանն անպատասխան չի թողնելու Ղարաբաղում մարտերի պատճառով իր սահմաններին հասցվող հարվածները

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ նախորդ օրվա ընթացքում մտահոգիչ լուրեր են ստացվել այն մասին, որ Իրանի սահմանամերձ շրջաններում մի քանի մարտական հրթիռ է ընկել, ինչը բացարձակապես անընդունելի է։

Ադրբեջանի ոչնչացված զինվորների քանակն ըստ օրերի

Արցախի Տեղեկատվական շտաբը հրապարակել է Ադրբեջանի ոչնչացված զինվորների քանակն ըստ օրերի

Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյան

«Կեցցե՛ ազատ, անկախ Արցախը», «Stop Ալիև», «Stop Էրդողան». Բողոքի ցույց Կանադայում

Ցույցի ավարտին կազմակերպիչները տեղեկացրին՝ իրենց դիմումն այսօր ընդունվել է, և երկուշաբթի օրը կներկայացվի հռչակագիր:

Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները և գործողությունների իրականացումը ԻԻՀ սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով

Արցախի պաշտպանության բանակի անունից փոխանցվել է, որ նշված հատվածում իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում, ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել տվյալ հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

«Դա նորից ի ցույց է դնում խորությունը բարբարոսության». Մնացականյանը՝ հադրութցիների դաժան սպանության մասին

Սա նորից ի ցույց է դնում, որ մենք ուղղակի պայքարում ենք մեր հայրենակիցների գոյության համար, եւ որեւէ բան մեզ հետ չի պահելու

Հայկ Դեմոյան. «Ալիեւը իր կլանի ու ընտանիքի հետագա գոյության հարցն է լուծում այս պատերազմով»

Ապրիլյան ու Տավուշյան պատերազմներից հետո, սա նրա երրորդ խոշոր պարտությունն է

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հնարավոր բոլոր դեպքերում աշխատել հեռավար եղանակով

Խուսափել կորոնավիրուսային հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց:

«Թուրքիան կանգնած է տարածաշրջանում ապակայունացման հետեւում». Հունաստանի ԱԳ նախարար

Անկեղծ ասեմ, մենք ուրախ չէինք տեսնելու, որ Թուրքիան այդ փաստարկների հակառակ կողմում է հիմա գտնվում

Մայքլ Իրանին նշանակվել է IWF նախագահի ժամանակավոր պաշտոնակատար

Իրանին IWF-ի բժշկական կոմիտեի եւ հակադոպինգային հանձնաժողովի նախագահն է: Նա դոպինգի դեմ պայքարի եւ մարզիկների առողջությունը պահպանելու աշխատանքների հսկայական փորձ ունի:

«Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների գործոնը ստեղծել է ամենավտանգավոր հաշվարկը Բաքվում». Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի համար հարցը եղել եւ մնում է առավել քան պարզ՝ գոյութենական անվտանգության խնդիրն է դրված

Արցախում բժիշկները վիրահատել են գերի ընկած ադրբեջանցի վիրավորին

Ադրբեջանցի վիրավոր ռազմագերուն Արցախում հայ բժիշկները վիրահատել են։ Այս մասին լուրը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Համացանցում շրջանառվում է Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ հայկական կողմում գերի ընկած ադրբեջանցի զինծառայողի հետվիրահատական վիճակը ցուցադրող  տեսանյութը։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ ըստ անհրաժեշտության՝ ռազմագերիներին ցուցաբերվում է

Արման Եղոյանը «շատ բաց ու անկեղծ խոսակցություն» է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ

Անդրադարձա այս պատերազմում Թուրքիայի և նրա կողմից ներգրաված ջիհադիստ ահաբեկիչների մասնակցության փաստին և տարածաշրջանում ու դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգին:

Ֆրանսիայի խորհրդարանի 20 պատգամավոր պահանջել են անհապաղ ճանաչել Արցախի անկախությունը

Ֆրանսիայի կառավարությանն առաջարկում է անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետությունն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել դրա իշխանությունների հետ՝ հակամարտության վերջնական կարգավորման նպատակով, գրում է թերթը, սակայն նշելով, որ բանաձևի նախագիծը լիագումար նիստի օրակարգ բերելու քիչ շանս կա։

Դեսպանը Գերմանիայի և ՀՀ միջև հումանիտար կարիքների հասցեագրման ուղղությամբ փոխգործակցությունը խթանելու ջանքեր գործադրելու պատրաստակամություն է հայտնել

Կողմերը քննարկել են առողջապահական ոլորտում ծագած հումանիտար խնդիրները, կարծիքներ փոխանակել այս ուղղությամբ երկրների միջև փոխգործակցություն ծավալելու առնչությամբ:

Հայկ Դեմոյան. «ՌԴ ռազմավարական գործընկեր Ադրբեջանը թույլ է տալիս, որ ՆԱՏՕ-ի անդամն իր տարածքում ռազմական գործողություններ վարի»

Թուրքիան բացահայտ հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության դեմ, որի շահերը Հարավային Կովկասում ոչ ոք չէր քննարկում:

«Լուծումը պետք է լինի փաթեթային»

«Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը մաքսիմալիստական պահանջներ է առաջարկում: Սա, ըստ էության, կապիտուլյացիայի նման մի բան է, բայց ինչի՞ հիման վրա»,- «Առավոտի» զրուցակիցն է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը: – Արցախի խորհրդարանը, ՀՀ ԱԳ նախարարությունը, նաեւ Արամ Ա կաթողիկոսը հայտարարություններ տարածեցին Արցախի Հանրապետությունն անհապաղ ճանաչելու անհրաժեշտության մասին,

Ադրբեջանի գործողությունները հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը. Զոհրաբ Մնացականյանը՝ Անտոնիո Գուտերեշին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

Ժամանակավոր արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը. նախագիծ

Համաձայն Արձանագրության 54-րդ կետի՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031