Օրվա լրահոսը
«ՀԱՂԹԱՆԱԿ բառը էլ ավելի մեծ ու ժիռնի տառերով կգրեմ»
Սիրված դերասանուհի, ռեժիսոր Նարինե Գրիգորյանը րոպե առ րոպե սպասում է ընկերների հաղթական վերադարձին Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում 2019թ. հունվարի 28-ին հայկական բանակի օրվան նվիրված պրեմիերա էր։ Ներկայացվեց Նարինե Գրիգորյանի ռեժիսուրայով «Հաղթանակի գենեզիս» փաստագրական ներկայացումը՝ նվիրված լեգենդար հրամանատար, Արցախի եւ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 62-ամյակին։ Բեմում երեք դերասան էր՝ այսօր արդեն թատրոնի
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կքննարկի ղարաբաղյան հակամարտությունը
քննարկումը խնդրել են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ։
ԱԱԾ-ն կոչ է անում պարզաբանել չվերթներով ռազմական նշանակության բեռների և ուղևորների՝ Ադրբեջան տեղափոխելու իրական հանգամանքներն ու նպատակները
Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ գտնվող կոնկրետ տվյալների՝ ադրբեջանական կողմը զբաղվում է դեպի իր տարածք զգալի քանակությամբ ռազմամթերք և վարձկան-ահաբեկիչներ գաղտագողի տեղափոխելու նենգ գործելաոճով, որի մասին են վկայում Բաքվի օդանավակայանից, ադրբեջանական «Սիլկ ուեյ» (Silk Way) բեռնափոխադրող ավիաընկերության «Բոինգ-747» և «ԻԼ-76» ինքնաթիռներով, դեպի տարբեր երկրների ռազմական օդանավակայաններ կատարվող և հետադարձ ուղղությամբ իրականացվող չվերթները.
Ղարաբաղում հակամարտության սրումը դիտավորյալ հրահրել և պլանավորել է Թուրքիան․ «Կոմերսանտ»
«Կոմերսանտի» տեղեկություններով՝ սեպտեմբեր-հոկտեմբերին կտրուկ աճել է Թուրքիայից Ադրբեջան ռազմատրանսպորտային ավիացիոն թռիչքների քանակը, որոնց մեծ մասն իրականացվել է Վրաստանի տարածքով։ Մասնավորապես, սպառազինությունների և մարդուժի փոխադրումն իրականացվել է սեպտեմբերի 4-ին Թուրքիայի ՌՕՈւ Ս-130 օդանավերով, սեպտեմբերի 18-ին՝ ՍՆ-235, իսկ սեպտեմբերի 25-ին էլ՝ Ա400Մ օդանավերով։
Այս ինչ աճպարարություն է… այս հուժկու պատերազմին աշխարհը նայում է որպես ներկայացում…
Չափազանց անհասկանալի է, որ 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհը հրեշավոր Թուրքիայի եւ նրա կամակատար Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծած հերթական պատերազմում իր կրավորական կեցվածքով հազարավոր երիտասարդ զոհերին դիտարկում է զուտ որպես ներկայացման դեկորներ, քանզի աշխարհի արձագանքն այդ ամենին սկսվում եւ ավարտվում է զուտ ձեւական հայտարարություններով: Իսկ այն, ինչ այսօր աշխարհի աչքի առջեւ տեղի է ունենում Արցախ աշխարհում,
Հերոսաբար զոհվել է «Լոկոմոտիվ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Էրիկ Սարյանը
Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում հերոսաբար զոհվել է «Լոկոմոտիվ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Էրիկ Սարյանը։ «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը կիսում է ծանր վիշտն ու իր զորակցությունը հայտնում Էրիկ Սարյանի ընտանիքին և հարազատներին: «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբ
Մերօրյա հերոս Էդգար Մարկոսյանը, որը ոչնչացրել է հակառակորդի 10 տանկ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել․ Արցախի հերոսը. «Զինուժը» պատմում է մերօրյա հերոսներից մեկի՝ Էդգար Մարկոսյանի մասին: Նա ոչնչացրել է հակառակորդի 10 տանկ: https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3337467896289347/
Գյանջա (Գանձակ) քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը, որոնք թիրախավորում է Պաշտպանության բանակը · ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա, · ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ, · ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ, · ՊՆ մարտական կառավարման կենտրոն, · ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ, · ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա, · Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման
Արթուր Սաքունց․ «Ադրբեջանը, լինելով կոնվենցիային միացած պետություն, չի կատարում իր պարտավորությունները»․ «Ժամանակ»
Կառավարությունը սկսել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան վավերացնելու նախաձեռնությունը։ Այդ նպատակով կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, այնուհետև պետք է դիմել Ազգային ժողով։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը շատ կարևոր է համարում Հայաստանի կողմից կոնվենցիայի վավերացումը, քանի որ միջազգային փաստաթղթերի, կոնվենցիաների վավերացումը նշանակում
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1540 նոր դեպք, գրանցվել մահվան 11 դեպք․ ԱՆ
Հոկտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 63000 դեպք, որոնցից 47925-ն` առողջացած, 1067-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13694 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 344053 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3937 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1540 նոր դեպք: Ունենք 384 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում
Ատլանտայի հայերի բողոքի ձայնը՝ միջազգային լրատվամիջոցների և հանրության անտարբերության ու անգործության նկատմամբ
Այսօր աշխարհի տարբեր մասերում հայերը կազմակերպում են բազմապիսի ցույցեր և երթեր, փակում գլխավոր ավտոմայրուղիներ՝ նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնելու Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրա: ԱՄՆ Ատլանտա քաղաքի հայությունը նույնպես միանում է մեր հայրենակիցներին՝ իր բողոքի ձայնն արտահայտելով միջազգային լրատվամիջոցների և հանրության անտարբերության և անգործության նկատմամբ՝ պահանջելով պատշաճ ուշադրություն:
Գրատպությունն Արցախում․ 19-րդ դարում, ընդհանուր առմամբ, 139 գիրք է տպագրվել Շուշիի 8 տպարանում
Հայկական գրատպությունն ավելի քան 500 տարվա պատմություն ունի։ Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։ 1823 թ. Շվեյցարիայի Բազել քաղաքի «Աստվածաշնչական քարոզչական ընկերությունը» հաստատվել է Շուշիում՝ իր հետ բերելով տպագրական սարքեր: Միսիոներներից առավել ակտիվ ու ձեռներեց էին Ավգուստ Դիտրիխն ու Ֆելիցիա Զարեմբան, ով նաև գիտեր հայերեն։ 1827 թ. բացված տպարանում լույս է տեսել առաջին՝
Արա Սահակյան․ «Ամեն ինչ ճակատի համար» կարգախոսը պետք է մուտք գործի բոլորիս կյանք․ «Հրապարակ»
Քաղաքական գործիչ Արա Սահակյանը 1988-ից քաղաքականության մեջ է` համազգային շարժման մասնակից, պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ, դեսպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ։ – Պրն Սահակյան, արդեն երկու շաբաթ հրապարակային ելույթներ չէիք ունենում, անգամ ֆեյսբուքյան տարածքից եք հեռացել, ի՞նչ պատահեց, որ համաձայնեցիք հարցազրույց տալ։ – Նախ, արձանագրենք․ այն ամենը, ինչ կասեմ, իմ անձնական կարծիքն է։ Իսկ հրապարակային խոսքին վերադառնալու
Գիշերը թշնամին հրթիռակոծել է Արցախի խաղաղ բնակավայրերը (տեսանյութ)
Գիշերը թշնամին, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հրթիռակոծել է Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/795355504586581/
Մենք դիմում ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին` գործելու իր մանդատին համահունչ․ հայտարարություն
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունները և անհատները, այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր լուրջ հիասթափությունը Արցախում (Լեռնային Ղարաբաղում) բնակվող ժողովրդի նկատմամբ իրականացվող պատերազմական հանցագործությունների և վայրագությունների հանդեպ միջազգային կազմակերպությունների անտարբերության հետ կապված: Համոզված ենք, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, միջազգայնորեն ընդունված նորմերն ու սկզբունքները, ներառյալ միջազգային սովորույթային իրավունքով նախատեսված ռազմական հանցագործությունների բացարձակ արգելումը, ստեղծում են և՛
Ադրբեջանն անցել է բոլոր հնարավոր կարմիր գծերը, միակ ընդունելի և ճիշտ տարբերակն Արցախի անկախության միջազգային ճանաչումն է․ Կանարյան ինստիտուտի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյան
«STARMUS» փառատոնի հիմնադիր, Կանարյան ինստիտուտի աստղաֆիզիկոս, հայազգի Գարիկ Իսրայելյանն իսպանական հայտնի RTVC հեռուստաընկերության «Atlántico Noticias» հաղորդման ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ «Առաջին անգամ է, որ հարցազրույց եմ տալիս ոչ թե աստղագիտության կամ սև խոռոչների, այլ ավելի զգայուն ու կարևոր թեմայի վերաբերյալ։ Նախ, ուզում եմ շեշտել երեք կարևոր դիտարկում, որոնք հայտնի են ԵՄ-ին, Ֆրանսիային,
Հրանտ Բագրատյան․ Սա բնական քաղաքական ռեակցիա է․ բավական է նշել, որ այդ ապրանքները բերող վարորդների մեջ թուրք լրտեսներ կարող են լինել․ «Հրապարակ»
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես՝ վեց ամսով արգելել թուրքական ծագման մի շարք ապրանքների ներմուծումը Հայաստան։ Նախագծում նշված է նաեւ, որ 2019 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 268.1 մլն ԱՄՆ դոլար։ Որոշումն ուժի մեջ է մտնելու սույն թվականի դեկտեմբերի
Պատերազմի քարոզչական բաղադրիչը
Պատերազմը թեւակոխել է երկարատեւ հակամարտության փուլ, կարող է տեւել շաբաթներ ու նույնիսկ ամիսներ: Իսկ դա նշանակում է, որ գնալով մեծանում է հակամարտող կողմերի քաղաքական, դիվանագիտական, տնտեսական եւ քարոզչական ռեսուրսների նշանակությունը: Իհարկե, որպես գլխավոր «հարց լուծող» շարունակում է մնալ մեր բանակը, բայց նրան անհրաժեշտ է աջակցություն՝ բոլոր հիշյալ ոլորտներում: Այդ բնագավառներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը: Որպես
Ծաղկավաճառներն արդարացան՝ ծաղիկները ջերմոցատերերից ստանում են բարձր գներով․ «Ժողովուրդ»
Ծաղիկների գները բարձրացել են: Արդեն մի քանի օր է, ինչ քաղաքացիներն ահազանգում են այս խնդրի մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Չարբախում գտնվող ծաղկի շուկայի պատասխանատուները զգուշացրել են առեւտրականներին, որ ծաղիկների գներն այս օրերին չբրաձրացնեն, այլ վերադառնան հին գներին, հակառակ դեպքում շուկայի ղեկավարությունը կբարձրացնի տաղավարների վարձերը: Իրենք՝ ծաղկավաճառները, մեզ հետ զրույցում արդարացան՝ նշելով, որ մեղավոր
Որ ձևակերպումն է առավել ճշգրիտ արտահայտում Արցախի կարգավիճակի ելակետային սկզբունքը
Միաժամանակ ես կառաջարկեի խուսափել «անկախություն» բառը օգտագործելուց, քանի որ կարծում եմ, որ հայությունը պետք է հստակեցնի, թե արդյոք Արցախը պետք է անկախ լինի, թե միավորվի Հայաստանի հետ: Արցախի ու Հայաստանի փոքր բնակչության և տարածքի, և որ ամենակարևորն է` թշնամական աշխարհաքաղաքական միջավայրի դեպքում, նրանց միմյանցից առանձին գոյությունը որպես երկու միկրոպետություններ կենսունակ չի կարող լինել, հատկապես Արցախինը:
«Ես և ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում ենք քաղաքացիների թիրախավորումը». Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում վիրավորված երեխաներին
Հոկտեմբերի 16-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը և Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում այցելել են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին: Այցի ընթացքում նրանց ողջունել և ուղեկցել են ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը, բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա
«Այն հանգամանքը, որ Ավստրիան է հանդես գալիս հստակ դիրքորոշմամբ, փոխում է նաեւ միջազգային հանրության կարծիքը՝ ծանր կացության մեջ դնելով Թուրքիային». «Հայաստանի Հանրապետություն»
Ավստրիայի Ազգային խորհուրդը՝ խորհրդարանը, հոկտեմբերի 14-ին միաձայն ընդունեց Արցախում թուրքական ռազմական միջամտությունը եւ Թուրքիայի կողմից Ադրբեջանին սպառազինության տրամադրումը դատապարտող բանաձեւ։ Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւի կարեւորության եւ հայ-ավստրիական հարաբերությունների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է Միջազգային խաղաղության ինստիտուտի խորհրդականների խորհրդի անդամ (Ավստրիա), քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի հետ։ «Ավստրիացի պատգամավորներն այս անգամ թիրախավորված քննադատեցին
Հայտարարում եմ Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին․ Արսեն Ղազարյան
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի համանախագահ Արսեն Ղազարյանի հայտարարությունը 1997 թվականից ձևավորվել և գործել է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհուրդը, որի խնդիրն է եղել տնտեսական կապերի աշխուժացման միջոցով լիցքաթափել կողմերի միջև պատմականորեն ձևավորված լարվածությունը, աջակցել բարիդրացիական կապերի հաստատման համար նպաստավոր մթնոլորտի ձևավորմանը։ Երկու կողմերի գործարարները քիչ ջանք չեն թափել կառուցողական երկխոսության
Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի տնտեսական ձեռքբերումները մեծապես կապված էին հայկական լծակի գործադրման հետ. «Հայաստանի Հանրապետություն»
Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը նախկինում նշել է եւ հիմա էլ կրկնում է, որ Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի տնտեսական ձեռքբերումները մեծապես կապված էին հայկական լծակի գործադրման հետ։ Դեռ տարիներ առաջ, կանաչ լույս վառելով «ֆուտբոլային դիվանագիտության» առջեւ, կարողացավ առերեւույթ ստեղծել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խորապատկեր եւ այդպիսով ահաբեկել Ադրբեջանին։ Ի․ Ալիեւը, ով մշտապես վարում է Հայաստանը շրջափակման մեջ պահելու/խեղդելու
Լուսադեմին թշնամական ուժերը վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը
Սիմոն Աբգարյան. «Վերցրե՛ք ձեր դիերը ու հեռացե՛ք: Հայերի երկիրը գիտելիքի երկիր է, մեղրի ու վարդերի երկիր». «Հայկական ժամանակ»
#ArtsakhisArmenia, #StopAzerbaijaniaggression, #StopAliyev, #StopErdoghan, #Հաղթելուենք եւ այլն: Սրանք սոցիալական ցանցերում տարածված հեշթեգերն են, որոնք հայ եւ արտասահմանցի հայտնի ու ոչ հայտնի մարդիկ տարածում են՝ կոչ անելով Ադրբեջանին ու Թուրքիային դադարեցնել ագրեսիան: Նրանք տարածում են Արցախում տեղի ունեցած ավերածությունների, տուժած քաղաքացիների լուսանկարները նաեւ գրում հայերի կամքի, ուժի եւ համախմբվածության մասին: Ստորեւ ֆրանսահայ հայտնի անձանց գրառումներից ու
Ամեն մեկս պիտի հարց տանք, թե ինչ ենք արել հաղթանակի համար․ Արծրուն Հովհաննիսյան
Մեր գոյության այս ծանր պատերազմում հաղթանակը այլընտրանք չունի, սակայն հաղթանակը հեշտ չի տրվելու, այն ծանր է ու կախված է յուրաքանչյուրիցս։ Ամեն մեկիցս առանձին ու անհատական է կախված հաղթանակը։ Ամեն մեկս պիտի հարց տանք, թե ինչ ենք արել հաղթանակի համար։ Ամեն օր պիտի ինքներս մեզ հարց տանք։ Սիրելի եղբայրներ, ավտոմեքենայի վրա ՀՀ եռագույնը գցելով ու հայրենասիրական
Մեր վարվելակերպը գերու հետ ևս ցույց է տալիս, թե մենք քաղաքակրթության սահմանի ո՛ր կողմում ենք գտնվում․ «Հայկական ժամանակ»
Արցախում ադրբեջանցի վիրավոր ռազմագերուն հայ բժիշկները վիրահատել են: Այս լուրը, որ տարածվեց ռազմագերու հետվիրահատական վիճակը ներկայացնող լուսանկարով, փոթորկեց հայկական համացանցը: Մեծամասամբ, մեր հանրությունը զայրացած է ադրբեջանցու նկատմամբ ցուցաբերված մարդասիրական վերաբերմունքի պատճառով. մարդիկ հիշեցնում են, որ դեռ երեկ երկու հայ գերիների՝ հայկական եռագույնով փաթաթած, թշնամու զինվորները գնդակահարել էին․ այդ ամենը նկարահանել էին, տեղադրել էին համացանցում, հրճվանքով
Փառք ու պատիւ մեր մարտունակ բանակին, մեր յաղթանակ կերտող զինուորին․ «Հայրենիք»
Այս օրերուն, մեր ազգային բանակը, պատիւ իրեն, շնորհիւ հայ զինուորի քաջարի ծառայութիւններուն եւ սխրագործութիւններուն, եւ մեր զինեալ ուժերուն եւ անոր ղեկավարներուն անվախ ու մարտնչող անպարտելի ոգիին, մեր երկրի սահմաններուն, ձեռք ձգած է մեծ յաղթանակներ: Ու այս բոլորը համայն հայութեան համար համազգային ուրախութիւն եւ հպարտութիւն առթող առիթներ են, որոնց միշտ եւ անկեղծօրէն կը դիմաւորենք մեծ ցնծութեամբ,
Գերմանացի վելուծաբանների համար ադրբեջանական կողմի՝ հրադադարը խախտելու որոշումը շատ էլ հասկանալի է․ «Ազգ»
Գերմանական հայացք. Հայաստանի հակառակորդները Ռուսաստանի թշնամին չեն, ուստի դիտում է դեռ Արդեն իրազեկել ենք, որ սեպտեմբերի 27-ից ի վեր գերմանական, գերմանալեզու մեդիան արագ արձագանքում է Ղարաբաղի վրա ադրբեջանաթուրքական հարձակման մանրամասներին, հաճախ ընդգծելով, թե գնալով թեժանում են հակամարտության դերակատարների ռազմական գործողությունները, «ինչը կհանգեցնի պատերազմի»: Այս շաբաթ գերմանական ԶԼՄ-ները կիրառեցին մեզ համար վաղուց ըմբռնելի բառեզրը՝ պատերազմ: Թվում


















































