Օրվա լրահոսը

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը անժամկետ գործադուլ է հայտարարել Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարում է անժամկետ գործադուլ:  

40 մեքենայից մասեր էին գողացել, վերադարձնելու համար գումար էին պահանջում

Հոկտեմբերի 13-ի գիշերը՝ ժամը 4․40-ին, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները Հունան Ավետիսյանի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են երկու երիտասարդի, որից մեկը տեսնելով պարեկներին՝ փորձել է պայուսակում ինչ-որ իր թաքցնել։ Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նոր Նորքի համայնքային ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչ՝ 16-ամյա և

Կենդանասերների հետ քննարկել ենք Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի նախագիծը՝ նախքան ԱԺ-ում առաջին ընթերցում անցնելը. Մերի Գալստյան

Այսօր Ազգային ժողովում գործընկերոջս Արուսյակ Մանավազյանի հետ քննարկել ենք Կառավարության կողմից հաստատված Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի նախագիծը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և կենդանասերների հետ նախքան Ազգային ժողովում առաջին ընթերցում անցնելը։ Քննարկման նպատակը մասնակիցների առաջարկներին և դիտարկումներին ծանոթանալն էր։ Հնչեցին կարծիքներ և մտահոգություններ ոլորտի առավել լայն խնդիրների մասին, որոնք մշտապես մեր ուշադրության կենտրոնում պետք է

Կապանում դեսպանները հանդիպել են Սյունիքի մարզպետին՝ քննարկելու ընթացիկ և ապագա համագործակցությունը

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Պետք է վճռական լինենք` մերժելու ուժի կիրառումը և ցանկացած գործողություն, որը կխախտի պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը Չմիավորման շարժման նախարարական հանդիպմանը

Հոկտեմբերի 16-ին Կամպալայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպմանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Հարգելի´ նախագահող, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Նախևառաջ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ուգանդայի կառավարությանը՝ Չմիավորման շարժման 19-րդ միջանկյալ նախարարական հանդիպումը Կամպալայում կազմակերպելու համար։ Մենք բարձր ենք գնահատում

Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ընկերակցային խմբի ժողովին Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է խաղաղության օրակարգի շրջանակում ՀՀ բարեփոխումներին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի՝ Վաշինգտոնում մեկնարկած տարեկան հանդիպումների շրջանակում անցկացված ՀԲ և ԱՄՀ Ընկերակցային խմբի (Constituency) ամենամյա բարձր մակարդակի ժողովին։ 🔹 Ժողովի շրջանակներում ԱՄՀ-ի, ՀԲ-ի և Ընկերակցային խմբին անդամակցող երկրների պաշտոնյաները քննարկել են գլոբալ տնտեսական ներկա մարտահրավերները, համագործակցության

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը դիմել է Փաստաբանների պալատ՝ Բագրատ սրբազանի պաշտպանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ

Փաստաբանի նկատմամբ վարույթ հարուցելու հաղորդման պատճառը Փարաքարի համայնքապետի սպանության դեպքով սեպտեմբերի 29-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Քննչական կոմիտեի նախագահի հայտնած տեղեկությունների վերաբերյալ Խուդոյանի հրապարակային արձագանքն է:

Երկրում խախտվել է աշխարհիկության սկզբունքը, իշխանությունների տարանջատման սահմանադրական պահանջը, դատական իշխանությունը՝ հլու-հնազանդ, կախված է մեկ անձի կամայականությունից. Ջենեսիս Արմենիա

Հայաստանն այս ընթացքով անարգել գլորվում է դեպի վտանգավոր փուլ, որն անխուսափելիորեն տանելու է պետության քայքայման: Գահավիժման արգելակները սեղմել հնարավո՛ր է:

Արդյոք քաղցկեղի հետևանքով մահվան դեպքերը նվազե՞լ են. CivilNet

CivilNet. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության հոկտեմբերի 16-ի նիստին հայտարարել է, որ վերջին երկու տարիներին քաղցկեղից մահացության դեպքերի նվազում է արձանագրվել։ Ավանեսյանը իր խոսքում նշում է, որ քաղցկեղային հիվանդություններից մահվան դեպքերի թվի նվազում է գրանցվել՝ ստեղծելով տպավորություն, թե խոսքը վերաբերում է քաղցկեղի բոլոր տեսակներին։ Մինչդեռ, Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին, 2023-ի համեմատ, մահացության դեպքերի թիվը

Ձերբակալվել է թուրք մասոնների առաջնորդը

Ermenihaber. Թուրքիայում հերթական օպերացիան է իրականացվել խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Can Holding»-ի դեմ։ Դատախազության միջնորդությամբ 35 անձ է ձերբակալվել, որոնց թվում է թուրք մասոնների առաջնորդը։ Նշենք, որ «Can Holding»-ը գործում է էներգետիկայի, կրթության, լոգիստիկայի, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում: Կալանավորվածների շարքում են Binsat Holding-ի վարչության նախագահները, ինչպես նաև Can Holding-ի սեփականատերերի կանայք։ Սակայն ամենանշանակալի անուններից մեկը Ստամբուլի

Դիտորդների խմբին տեղեկացվել է, որ Ստեփան Սամվելյանը ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, նրան տրամադրվում է դիետիկ սնունդ

Ինչպես արդեն ավելի վաղ էինք, 2025թ-ի սեպտեմբերի 24-ին Դիտորդների խումբը չհայտարարված այց էր իրականացրել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Այցի ընթացքում Խմբի անդամները զրուցել էին հիմնարկի ղեկավարության և մի շարք ազատազրկված անձանց հետ։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանի գրավոր դիմումի հիման վրա, Խմբի անդամները տեսակցել էին նրա պաշտպանյալ Ստեփան Սամվելյանին, ինչպես նաև արձանագրել պահման պայմանները։ Արձանագրված խնդիրների հետ կապված՝

Մինչև ընտրություններ չեմ կարծեր եկեղեցին շարժման կանցնի կաթողիկոսի ուղղությամբ. Պոլսո պատրիարք. «Ազատություն»

«Խնդիրը Հայաստանը ճակատագրական կողմնորոշելու կետն է՝ ռուսամետ, հակառուս ըլլաու որոշումը պետք է տա հայ ժողովուրդը»:

Կոչուբաևի՝ բացահայտ և աղաղակող ապօրինի ու անհիմն կալանավորումը փաստացի միջամտում է նրա կրթության սահմանադրական իրավունքին. Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը 🔷Խոսքի համար ապօրինի հետապնդման ենթարկված և աննկարագրելի ամոթ առաջացնող հիմնավորմամբ կալանավորված Կոչուբաևը նոյեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող 063 մասնագիտացված խորհրդում պետք է պաշտպանի իր թեկնածուական ատենախոսությունը: 🔷Ընդ որում, գիտական ստեղծագործության ազատությունը, ըստ՝ հոդվածի կառուցվածքի, սահմանափակման ենթակա չէ։ 🔷Պետությունը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը (ՔԿՀ-ն

Կասեցվել է «Զավիկի ղարս»-ի ևս 2 մասնաճյուղի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լևոն 888» (Երևան, Շինարարներ 23) և «Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ին (Երևան, Բաբաջանյան 112/5) պատկանող («Զավիկի ղարս») հանրային սննդի կետերում։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ հանրային սննդի կետերն աշխատել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։ Ի մասնավորի՝ «Լևոն 888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ – 

ԵՏՀ–ն արձագանքել է հայ վարորդների խնդրին

ԵՏՀ–ից «Sputnik Armenia»–ին հայտնեցին, որ քննարկվում է ԵԱՏՄ երկրների` միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ միգրացիոն սահմանափակումների վերացումը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քայլեր է ձեռնարկում, որպեսզի ԵԱՏՄ անդամ պետությունների վարորդների վրա չտարածվեն ՌԴ-ում ժամանակավոր գտնվելու ժամկետները կարգավորող նոր նորմերը: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Սա ընտրություն է ոչ թե հանուն մանդատի, այլ՝ հանուն Հայաստանում ապրելու հնարավորության, պայքարող մարդը չի կարող մի կողմ քաշված մնալ. Վահե Հովհաննիսյան

Պետք է ձևավորվեն մոտիվացված ընտրազանգվածներ, որոնք կգիտակցեն իրենց դերը փոփոխության ճանապարհին։ Սա է հաղթելու եղանակը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-ին հնարավոր է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն հոկտեմբերի 20-21-ին գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքի հոկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Պետական լծակները չպետք է վերածվեն հաշվեհարդարի գործիքի և չպետք է ծառայեն ներազգային թշնամանքի սրմանը. հայտարարություն

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի իշխանական վերնախավը գաղտնի ծրագիր է մշակել՝ ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին առաջիկա օրերին գահընկեց անելուն։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմը նպատակ է դրել հենց այս տարվա հոկտեմբերի 27-ին՝ այն օրը, երբ նշվում է Վեհափառ Հայրապետի գահակալության 26-րդ տարեդարձը, կատարել այս անարգ գործը։ Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Արփինե Սարգսյանը և Շվեդիայի դեսպանը քննարկել են նաև աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Էվա Սունդքուիսին։ Նախարարը նշանակման կապակցությամբ շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք։ Բարձր գնահատելով երկկողմ ակտիվ համագործակցությունը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ այն ընդգրկում է Ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում տարբեր ուղղություններ։ Անդրադառնալով միգրացիոն կառավարման և ոստիկանության ոլորտներում գրանցված

Ֆասթ բանկը ներկայացել է DigiTec 2025-ին իր թվային նորարարություններով

Ֆասթ Բանկն արդեն երրորդ տարին անընդմեջ մասնակցում է Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ DigiTec 2025-ին՝ ներկայացնելով Բանկի նորարարական մոտեցումները։ Ֆասթ Բանկը ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում այցելուներին անվճար տրամադրել է Visa Gold  պրեմիում կարգի ԱկնՔարտեր, որոնք աչքի են ընկնում իրենց ինքնաոճությամբ։ Այցելուներին ներկայացվել է նաև վերջերս թողարկված թվային Visa Digital ԱկնՔարտը, որը հնարավորություն է ընձեռում իրականացնել ավելի

Հերթական ավտովթարը՝ ավտոբուսի մասնակցությամբ. shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված

Մեր մշտական պնդումը, որ այս դրվագները Սամվել Կարապետյանի դեմ քաղաքական հաշվեհարդարի ծավալը մեծացնելու նպատակ ունեն, հաստատվեց. Ռոբերտ Ամստերդամ

Սա հերթական անգամ վկայում է, որ ՀՀ իշխանությունները Սամվել Կարապետյանին պահում են որպես քաղաքական պատանդ՝ Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանելու և քաղաքական հայտ ներկայացնելու համար։

Հոսանքի տատանումների պատճառով անջատվել են մետրոյի թունելի լուսացույցի լույսերը. գնացքը չի կարողացել շարժվել

Գարեգին Նժդեհի կայարանից շարժվելիս գնացքը կտրուկ արգելակեց՝ չհասած Շենգավիթ կայարան, մարդիկ իրար վրա «լցվեցին»: Այնուհետեւ գնացքը մի քանի արգելակումներով եւ փոքր դադարներով առաջ շարժվեց, մինչեւ հասավ Շենգավիթ կայարան: Վագոնում, որտեղ ինքս էի, մարդիկ խուճապահար էին:

ՀՀ պաշտոնյան գերիների խնդիրը պատշաճ չի ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ի կոնֆերանսում. Սիրանուշ Սահակյան. Sputnik Արմենիա

Սիրանուշ Սահակյանի խոսքով` երբ պատանդների խնդիրը քաղաքականացված է և կապված է որոշակի քաղաքական պահանջների բավարարման հետ, շատ կարևոր է միջազգային գործընկերների ներգրավվածությունը։

Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ու նրա որդին. «Փաստինֆո»

Ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նա մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին։ Վարուժան Ներսիսյանը համայնքապետի պաշտոնը զբաղեցրել է 1999-2011 թ.թ. ժամանակահատվածում։

«Ինքնության դեմ ուղղված քայլ է». Էդմոն Մարուքյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Արարատի պատկերը սահմանահատման կնիքից հեռացնելու որոշումը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը 2025 թվականի հոկտեմբերի 16-ին դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1299-Ն որոշման 1-ին մասի 4-րդ կետը, որով որոշվել է Արարատ լեռան պատկերը հեռացնել ՀՀ պետական սահմանը հատելու կնիքի վրայից՝ սկսած 2025 թվականի

Այսպիսի վարքագիծը խոսում է այս իշխանության խոցելիության ու ներքին վախերի մասին. Դավիթ Անանյան

Ուժի և վախի մթնոլորտի միջոցով հասարակության վերահսկողությունը քաղաքական լեգիտիմության ձև չէ, այլ դրա բացակայության ամենավառ ապացույց

Մոսկվան` Երեւան-Բաքու խաղաղության համաձայնագրի ընդունման վա՞յր

Ռուսաստանից դարձյալ հիշեցնում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարթակ տրամադրելու մասին Մոսկվա-Բաքու հարաբերություններում տեւական լարվածությունը փոքր-ինչ մեղմվել է: Հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի ընթացքում Ալիեւը Պուտինին երեք անգամ շնորհակալություն հայտնեց ադրբեջանական օդանավի աղետից հետո «իրավիճակը անձամբ վերահսկելու համար»: Ալիեւը նաեւ նշեց, որ հարաբերությունները հաջողությամբ

Երբ դիմակավորված անձինք գնում են հասնում եկեղեցու դուռը` խուզարկություն իրականացնելու, այստեղ իրավունքի եւ արդարության մասին խոսելն ավելորդ է. Րաֆֆի Ասլանյան. «Հրապարակ»

Արագածոտնի թեմի առաջնորդն ու կաթողիկոսն արյունակցական կապ ունեն: Սա նույնպես հատուկ է ընտրվել, որպեսզի արյունակցական կապն օգտագործվի կաթողիկոսի դեմ, եւ, ի վերջո, նրան հարկադրեն հրաժարական տալ:

Պաշտպանն անթույլատրելի է համարում խոսքի համար անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները. ՄԻՊ հայտարարությունը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 16-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվում հրապարակային խոսքի համար: Ավելի ուշ պարզվել է, որ փաստաբանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 490 հոդվածի 2-րդ մասով և վերջինիս նկատմամբ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031