Օրվա լրահոսը

Եվրոպական սոցիալիստների կուսակցությունը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ պատանդներին, երաշխավորել հայերի անվտանգ և անարգել վերադարձը Լեռնային Ղարաբաղ միջազգային մոնիթորինգի ներքո

Եվրոպական սոցիալիստների կուսակցության 2025 թվականի Կոնգրեսը բանաձև է ընդունել, որը պարունակում է մի հատված, որը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը և ներկայացնում է կոնկրետ պահանջներ՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ պատանդներին, երաշխավորել հայերի անվտանգ և անարգել վերադարձը Լեռնային Ղարաբաղ միջազգային մոնիթորինգի ներքո, ինչպես նաև պահպանել հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացման սպառնալիքի

Անտառներ՝ թղթի վրա․ ինչպես փոշիացնել գումարները. «Հետք»

Հայաստանը ձախողել է անտառապատման և անտառավերականգնման ողջ գործընթացը։ Երկիրը ստանձնել է միջազգային պարտավորություններ և շարունակում է դրանց ներքո ներկայացնել մտացածին թվեր, սակայն չի կարողանում իրականացնել դրանք։ Խոստացված անտառավերականգնման և անտառտնկման ծավալները չեն ապահովվել։ Գումարները պետական բյուջեից և միջազգային դրամաշնորհային ծրագրերից ծախսվել են անարդյունավետ։ Հայաստանի անտառային ծածկույթը 11,2 % է։ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի

«Թիրախում եկեղեցին է՝ որպես ազգային կուռ կառույց, նպատակը՝ Վեհարանի գրավումը». Գառնիկ Դանիելյան

«Հայաստան»‎ խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Հայաստան»‎ խմբակցության պատգամավոր, գործընկեր Ասպրամ Կրպեյանի հետ այսօր ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցինք Բագրատ և Միքայել Սրբազաններին։ Հիշեցնեմ, որ մինչ այս փակ էին տեսակցությունները Բագրատ Սրբազանի հետ, և մենք հնարավորություն ունեինք այցելելու միայն Միքայել Սրբազանին։ Հոգևոր հայրերի ոգին, կամքն ու վճռականությունը, ինչպես միշտ, տեղում էին։ Սրբազանները տիրապետելով մի քանի լեզվի՝

Դեսպան Մկրտչյանը Ներկայացուցիչների պալատի անդամի հետ քննարկել է Հայաստանի և ԱՄՆ միջև էներգետիկայի ոլորտում առկա ներուժի իրացման հնարավորությունները

Հոկտեմբերի 16-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ Փաթ Հարրիգանի հետ։ Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ միջև համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում առկա ներուժի իրացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև գիտակրթական ոլորտում համագործակցությանն ու փորձի փոխանակմանը։   ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն

Աղքատությունը շարունակում է մնալ Հայաստանի մարտահրավերներից մեկը. Զարուհի Բաթոյան

Հոկտեմբերի 17-ը աղքատության վերացման միջազգային օրն է։ Համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցի՝ ըստ 2023 թվականի տվյալների, Հայաստանի բնակչության 23.7%-ն աղքատ է․ ցուցանիշը նախորդ տարվա 24.8%-ից նվազել է 1.1 տոկոսային կետով։ Աղքատության մակարդակը տարբեր է քաղաքային և գյուղական բնակավայրերում․ քաղաքներում այն կազմել է 21.5%, իսկ գյուղերում՝ 27%։ Ծայրահեղ

Հոգևորականների խոսակցության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ոստիկանությունից ստացած հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Քննչական կոմիտեից հայտնել են լրատվամիջոցներին:   Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը գրում է. «Հարգելի/սիրելի գործընկերներ, Ինչպես արդեն մեկնաբանել եմ՝ համացանցում տարածվող ձայնագրության վերաբերյալ ստացված

Մասնակցել եմ, որովհետև, համոզված եմ, հոգևորականը պետք է լինի ամենուր, ուր իր հավատավոր համայնքն է, մանավանդ, նրա փոթորկված պահերին, որպեսզի հայը հայի վրա ձեռք չբարձրացնի. Ասողիկ աբեղա Կարապետյան

Ի ԳԻՏՈՒԹՅՈւՆ ԱՄԵՆՔԻ Երբեք ցանկություն չի եղել խոսելու կամ գրելու հոգևոր իմ ծառայության ընթացքի վերաբերյալ, քանի որ այն միմիայն տեսանելի պետք է լինի մեր Տիրոջը, Ում շնորհով անձը ձեռնադրվում և օծվում է քահանա: Իսկ քահանան էլ, որպես հոգևոր նվիրապետության մի աստիճանավոր, բացառապես հնազանդ և հաշվետու պետք է լինի իր հոգևոր վերադասին: Ա՛յս է հոգևորականի ճշմարիտ

«Աշխարհում Հայաստանի մականունը քարերի երկիր է, իսկ Թուրքիայինը՝ Արևելքի և Արևմուտքի դարպաս»

Աշխարհի երկրները հայտնի են ոչ միայն իրենց սահմաններով ու դրոշներով, այլ նաև իրենց յուրահատուկ մականուններով։ Այդ մականունները տրվում են երկրներին՝ ելնելով ունեցած պատմությունից, մշակույթից, բնությունից, ավանդույթներից կամ միջազգային ընկալումից։ Թուրքական աղբյուրը հրապարակել է տարբեր երկրներին տրվող մականունների ցանկը։ Ցանկում ներառված է նաև Հայաստանը, որին տրվել է «Քարերի երկիր» մականունը։ Իր մշակութային բազմազանության և աշխարհագրորեն կամուրջ

Նիկոլ Փաշինյանի՝ Վարդան Ղուկասյանին հանրային կյանքից դուրս շպրտելու մասին հայտարարության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել քննչական

Վարդան Ղուկասյանի և նրա որդու Սպարտակ Ղուկասյանի շահերը պաշտպանող փաստաբան Արամայիս Հայրապետյանը հաղորդում է ներկայացել Շիրակի մարզային քննչական բաժին՝ պահանջելով ուսումնասիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հասցեին հնչեցրած արտահայտությունը, թե նրան դուրս պետք է շպրտել հանրային կյանքից: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Արամայիս Հայրապետյանը: «Մեր կողմից պաշտոնապես հայտարարություն է ներկայացվել

«Արամ Ա կաթողիկոսի միջնորդությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսության և ՀՀ իշխանությունների միջև չեն կարող հարաբերությունները կարգավորվել»

«Իշխանությունները հատել են բոլոր կարմիր գծերը և անդառնալիորեն զրոյացրել են հարաբերությունները կարգավորելու հնարավորությունները»

«ՀԱԿ-ում, որ ցանկացած պահի պատրաստ են իշխանությունը ստանձնել, պարզվում է, Arlis կայքից օգտվել չգիտեն». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀԱԿ-ում, որ ցանկացած պահի պատրաստ են իշխանությունը ստանձնել, պարզվում է, Arlis կայքից օգտվել չգիտեն, ու, ինչ-որ բան հայտարարելուց առաջ էլ բուն թեման չեն կարդում Ուրեմն էս ՀԱԿ-ում բռնել, մի ամբողջ կուսակցության անունից հայտարարություն են տարածել, որտեղ իրենց արևին իրավական վերլուծություն են արել ու

ՀՀ կենտրոնական բանկի կողմից «bank24.am» անվանումով ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա. ՀՀ կենտրոնական բանկ

Հարգելի՛ քաղաքացիներ, Կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «bank24.am» անվանումով ներկայացող ընկերությունը իր կողմից բացված կայքէջերի և տարբեր սոցիալական ցանցերում (Tiktok, Facebook, Instagram) հրապարակված գովազդների միջոցով հանդես է գալիս վարկեր տրամադրելու հրապարակային առաջարկությամբ: Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝

Ինչպե՞ս կարող է եկեղեցականներին վերաբերող տարիներ առաջվա դեպքերի վերաբերող գաղտնալսումը հայտնվել իշխանական լրատվամիջոցներում. Արման Թաթոյան

Վեհափառ Հայրապետի դեմ քրեական վարույթ նախաձեռնելը կամ հետապնդում հարուցելը քաղաքական նպատակով իշխանությունների գծած սցենարի մաս է։ Ինչպե՞ս կարող է եկեղեցականներին վերաբերող տարիներ առաջվա դեպքերի վերաբերող գաղտնալսումը հայտնվել իշխանական լրատվամիջոցներում։ Սա առաջին հարցն է, որ պետք է առաջանա յուրաքանչյուրիս մոտ։ Այսինքն` մենք ունենք իշխանություններ, որոնք իրավապահ մարմիններին օգտագործում են նեղ քաղաքական շահերի համա՞ր կամ հենց իրե՞նք

«Միջազգային աքսելերատորի ներկայությունը Հայաստանում մեծ նշանակություն ունի». Մխիթար Հայրապետյան

Հոկտեմբերի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել Plug and Play միջազգային ինկուբացիոն ծրագրի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը։ Բացման իր խոսքում նախարար  Հայրապետյանը կարևորել է Plug and Play միջազգային աքսելերատորի երկարաժամկետ մուտքը Հայաստանի տեխնոլոգիական միջավայր՝ ընդգծելով վերջինիս դրական ազդեցությունը ոլորտի զարգացման գործում։ Նախարարը նշել է, որ դրա վկայությունն

«Ամենօրյա աշխատանքով պարտավոր ենք բզել ու բշտել բոլորին, որ կարող է եւ պարտավոր է ազդել եւ, հայացք չփախցնելով, շիտակ արձագանքել». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Այսօր ելույթ ունեցա ԵԺԿ քաղաքական համաժողովում՝ որպես նիկոլական հանցախմբի ճիրաններում երկու տարուց ավել մնալուց հետո  ձայնս չկտրած մարդ, ով չի կարող հանգիստ լինել, երբ իր երկրում այս պահին մոտ 40 հոգի զրկված է ազատությունից իր քաղաքական հայացքների համար։ Հիմնական ասելիքս Հայաստանի եւ Ադրբեջանի բանտերում ապօրինի պահվող հայերի մասին էր։

Բավականին բացեր կան նախագծի եւ շինարարի հետ կապված. Քրիստինա Վարդանյանը՝ Եղեռնի հուշահամալիրի մասին

Հակված ենք, որ այս պահին դադարեցվի շինարարությունը, ընդլայնված կազմով լինեն քննարկումներ

«Գործողությունը ձախողվել էր։ Կատարողները սխալ էին թույլ տվել․ նախագահական ինքնաթիռի փոխարեն խփվել էր AZAL-ի քաղաքացիական ինքնաթիռ». Вести Баку

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Вести Баку»-ում լույս տեսած հոդվածը, ըստ իս, շատ ուշագրավ է, ուստի այն ներկայացնում եմ թարգմանաբար։ «Вести Баку» թերթը գրում է․ «Անանուն աղբյուրից գործակալության ստացած տեղեկատվության համաձայն՝ պետության ղեկավարի դեմ հեղաշրջման փորձը մշակվել է 2024 թվականի դեկտեմբերյան իրադարձություններից շատ առաջ։ Զրուցակիցը պնդում է, որ պլանը կազմվել է հստակ

Մեկ անձի եզրակացության վրա որոշել են՝ ինչն է լավ, ինչը՝ վատ. Անահիտ Թարխանյանը Ցեղասպանության հուշահամալիրի նախագծի մասին

Պետք է անհապաղ դադարեցվի շինարարությունը, արվեն համապատասխան ուսումնասիրություններ

Թթվածինը վերջացել էր շտապօգնության մեքենայում. Սվետլանա Հարությունյան

Սվետլանա Հարությունյանը ծնվել է Արցախի Մարտունի քաղաքում: Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ Ուսումն ավարտելուց անմիջապես հետո՝ 2022 թվականի հոկտեմբերին վերադարձել է Արցախ: Վերադարձից ընդամենը օրեր անց սկսվեց Արցախի շրջափակումը։ Երիտասարդ ռևմատոլոգն իր վկայության մեջ նկարագրում է այն ցավալի ու սարսափեցնող տեսարանները, որոնց ականատես է եղել պատերազմող և բռնատեղահանվող Արցախում։ Նա պատմում

«Եթե դուք էլ ինձ պես ձեր տեղը չեք գտնում, մեր երկրում կատարվող ապօրինություններից, եթե հաշտ չեք այն իրողության հետ, ապա մենք ունենք անելիք». Գոհար Մելոյան

-Եթե դուք էլ ինձ պես ձեր տեղը չեք գտնում, մեր երկրում կատարվող ապօրինություններից, եթե հաշտ չեք այն իրողության հետ, որ օրը ցերեկով մեր եկեղեցին փակում ու խուզարկում են, որ ապօրինաբար ազատազրկված է  արդեն երրորդ սրբազան հայրը, որ երկարաձգվեց բարերար Սամվել  Կարապետյանի ապօրինի ազատազրկումը, որ ազատազրկում են մեր նահատակված հերոսների ծնողներին, ապա մենք ունենք անելիք: Վաղը

«Հեռու մնացեք ձեր անհոգևոր, խստագույնս աշխարհական ձևակերպումներով՝ հոգևոր, ներքին իրավիճակներից». Հայր Ներսես Հարությունյան

Երբ 44-օրյաից հետո Եկեղեցին հայկական վերահսկողությունից դուրս մնացած Դադիվանքը հայկական պահելու վերջին ճիգերն էր անում, ինձ Եգիպտոսի ծառայությունից հետ կանչեցին և երկու տարով նշանակեցին այդ առաքելության։ Մինչ այդ շաբաթներով, ամենաերկարը՝ մեկ ամսով էր իրականացվում Դադիվանքի ծառայությունը։ Ծանր էր, մարդկայնորեն շատ դժվար, բայց մենք՝ առաքելության կոչված մեր խումբը, անսասան մնացինք։ Կուսակրոնության ճանապարհն է սա։ Այստեղ անձնականը

Մեզ չեն կարող վերածել փոշու. Սամվել Կարապետյանի դուստրը կոչ է անում միանալ «Մեր ձեւով» շարժման մեծ հանրահավաքին

Երբ քո երկիրը շփոթում են Կամբոջայի կամ Ալբանիայի հետ, դա վերաբերում է բոլորիս, մեր պատվին. Տաթեւիկ Կարապետյան

Կոչուբաևի մեղադրանքը չի համապատասխանում իր ենթադրյալ արարքին։ Այն ընտրվել է օրենքի խախտմամբ, որպեսզի փաստաբանին կալանավորելու արհեստական հիմք ստեղծվի. Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը տարածել է հայտարարություն՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործի վերաբերյալ: Երեկ Ա․ Կոչուբաևը ձերբակալվել է և կալանավորվել «դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու» մեղադրանքով։ Մեղադրանքը պայմանավորված է ֆեյսբուքյան գրառման հետ, որտեղ վերջինս կոշտ բառապաշարով քննադատում էր Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների դեմ ներկայումս

Թիվ 14 ԸԸՀ-ն Վաղարշապատ համայնքի ընտրություններում գրանցել է 8 քաղաքական ուժի

Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 17-ի արտահերթ նիստում գրանցել է Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերին։ Մինչ գրանցումը թիվ 14 ԸԸՀ-ն բավարարել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած «Ազգային առաջընթաց» կուսակցության ինքնաբացարկի դիմումը։ Այնուհետև թիվ 14 ԸԸՀ-ն իրականացրել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած մյուս քաղաքական ուժերի գրանցումը։ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում գրանցվել են հետևյալ

Վրաստանի նախկին վարչապետի, անվտանգության ծառայության նախկին ղեկավարի, նախկին գլխավոր դատախազի տներում խուզարկություններ են իրականացվել

Այսօր առավոտյան խուզարկություններ են անցկացվել Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տանը։ Այս մասին ասվում է Վրաստանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։ Խուզարկություններ են անցկացվել նաև երկրի Պետական ​​անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի և նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի տներում։

Վթարային ջրանջատում Արարատի մարզում հոկտեմբերի 18-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 18-ին ժամը 09:00-22:00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2 և 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Վեոլիա Ջուր»

Անահիտ Մանասյանը կարճ զրույց է ունեցել Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելայի հետ

Մալթայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 16-ին մասնակցել է Միջերկրածովյան օմբուդսմանների ասոցիացիայի (Association of Mediterranean Ombudsmen, AOM) ընդհանուր ժողովին, որի ընթացքում գործընկեր օմբուդսմանների կողմից առաջադրվել և ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ։ – Միջերկրածովյան օմբուդսմանների ասոցիացիան հիմնադրվել է 2008 թվականին։ Ասոցիացիայի գործունեությունը միտված է ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքների ապահովմանն

Բացվել է «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությանը ներկայացված աշխատանքների ցուցադրությունը

Թեքեյան կենտրոնի ցուցասրահում բացվեց «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության «Կերպարվեստ» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգերում ներկայացված աշխատանքների ցուցադրությունը։ Միջազգային մրցութին մասնակցելու հայտ էր ներկայացրել երկու տասնայիկց ավել հեղինակ․ նրանց թվում էին արվեստասերներին հայտնի և ոլորտի նորահայտ անուններ։ Ցուցադրության բացմանը ներկա էին մրցույթի մասնակիցները, ուսանողներ, մշակութասեր հանրություն։ Ցուցադրության բացմանը խոսքով հանդես եկավ՝ Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն

Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունը Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայության վերադարձն ու Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը

Ամստերդամում ընթացող Եվրոպայի սոցիալիստների կուսակցության կոնգրեսն այսօր ընդունել է մի շարք բանաձևեր, որտեղ տեղ են գտել ՀՅ Դաշնակցության կողմից ներկայացված դրույթներ։ Մասնավորապես, Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին, թույլատրել արցախահայության վերադարձը միջազգային մոնիթորինգի պայմաններում, ապահովել հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Ընդունված բանաձևով նաև կարևորվում է Հայաստանի ժողովրդավարական զարգացումների շարունակական մոնիթորինգը՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031