Օրվա լրահոսը

Որոշում է կայացվել Գագիկ Առաջին արքայի գիպսե արձանն ուղարկել վերականգնման. պարզաբանում

Պարզաբանում Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարի ներքո տեղադրված Գագիկ 1-ին արքայի գիպսե արձանի վերանորոգման վերաբերյալ Հայաստանի պատմության թանգարանի մուտքի հատվածում տեղադրված Գագիկ 1-ին արքայի արձանի գիպսե կրկնօրինակը, որը 1993 թվականին վերարտադրվել է քանդակագործ Հրաչ Գալստյանի կողմից, սույն թվականի սեպտեմբեր ամսին տեղափոխվել է վերականգնման լաբորատորիա։ Նշված աշխատանքների անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գիպսե արձանի վերջին կոսմետիկ

«Այստեղ նկարն իր տանն է». Մինասի «Ողբ-1915» գեղանկարը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Գերմանաբնակ Հախնազարյանների ընտանիքն ու նրանց բարեկամներն այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում էին կարևոր մի առաքելությամբ: Տիկին Մարգրետ Հախնազարյանն ու նրա դուստրերը՝ Թալինն ու Շարիսը, թանգարան-ինստիտուտին որպես նվիրատվություն հանձնեցին Մինաս Ավետիսյանի «Ողբ -1915» գեղանկարը, որը 2000-ականների սկզբին գնել էր ընտանիքի հայրը՝ լուսահոգի ճարտարապետ Արմեն Հախնազարյանը: Շուրջ կես քառորդ դար Մինասի վաղ շրջանի այս ստեղծագործությունը հանգրվանել էր Գերմանիայում՝

Կարիք ունենք լրջագույն վերլուծությունների՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք «Խաղաղության խաչմերուկ» գաղափարն իրականություն դարձնել. Վահագն Խաչատուրյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Հայաստանի տրանսպորտային լոգիստիկայի համայնապատկերը խորագրով» կլոր սեղան քննարկման Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կազմակերպված «Հայաստանի տրանսպորտային լոգիստիկայի համայնապատկերը խորագրով» կլոր սեղան քննարկմանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացուցիչներ Ազգային

ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը

ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 1 հորիզոնականով և 104-րդն է։ Առաջատարը Իսպանիայի հավաքականն է։ Լավագույն հնգյակում են Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան և Պորտուգալիան։ 1․ Իսպանիա – 1880.76 2. Արգենտինա – 1872․43 3. Ֆրանսիա – 1862.71 4. Անգլիա – 1824.3 5. Պորտուգալիա – 1778 6. Նիդերլանդներ – 1759․96 7․ Բրազիլիա

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ոստիկանությունը հաղորդում է ներկայացել քննչական կոմիտե

«Ազգային ճակատ». Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի` 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության այսօր տարածված ձայնագրության վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ներկայացել ՀՀ քննչական կոմիտե:    

Քաղաքական ակումբում քննարկվեցին Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև Ռուսաստանի ռազմական ներկայությունը

Հոկտեմբերի 17-ին Վայոց ձորի քաղաքական ակումբում տեղի ունեցավ 2026թ. խորհրդարանական ընտրություններին նվիրված քննարկում։ Բանախոսներ Սերգեյ Մինասյանն ու Արսեն Խառատյանը վերլուծեցին Վաշինգտոնի համաձայնագրերի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության և կայունության վրա, հատկապես ընտրությունների համատեքստում։ Քննարկումը մոդերացրեց Վայոց Ձորի քաղաքական ակումբի համակարգող, իրավաբան Հրաչ Քոչարյանը։ Քննարկվեցին նախընտրական քարոզարշավի թեմաներ, Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև Ռուսաստանի

«Շարունակում է մնալ մտավախությունը, որ հայտարարագրման համակարգը ներդնում են, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտները հարկեն»

«Այս հետքայլը պայմանավորված էր երկու օբյեկտիվ հանգամանքներով։ Մեկն այն է, որ համակարգն ի սկզբանե թերի էր ներդրվում, երկրորդը, մարդիկ անուղղակի ձեւով մերժեցին այդ համակարգը։ Եթե նայում ենք, շատ չնչին տոկոսն է, որ հայտարարագրերը լրացրել են»։

Արցախում էլ, Հայաստանում էլ իշխանության բուրգերը գիտեին, որ պատերազմ է լինելու․ Սամվել Բաբայան. «Ա1+»

«Ես ասում էի` պատրաստվեք պատերազմի: Իրենք են մեղավոր, երեք նախագահները»:

Տիգրան Պետրոսյանը և ՄԱԿ-ի ՊԳԿ-ի- ներկայացուցիչը խոսել են նաև ԵՄ և ԵԱՏՄ օրենսդրության ներդաշնակեցման մասին, ինչը կխթանի այդ շուկաններ բեռների արտահանումը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեի, ՊԳԿ ազգային ծրագրերի ղեկավար Զարուհ Բեգլարյանի և ՊԳԿ ծրագրի համակարգող Սերենա Պեպինոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ՊԳԿ-ի կողմից առաջարկվող նոր-հեռանկարային ծրագրի, որը կներկայացվի ՍԱՏՄ կարծիքին. Տեսչական մարմինը կտրամադրի ճանապարհային քարտեզ և տեղեկանք կարիքների

Վաղարշապատում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հոկտեմբերի 10-ին ստացել էին տեղեկություն, որ համայնքային սեփականություն հանդիսացող մոտ վեց հեկտար հողամասի վրա, ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության բացակայության պայմաններում, տևական ժամանակ է, ինչ մինչև 30 մետր խորությամբ իրականացնում են մանր ավազի խառնուրդի արդյունահանում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Ստուգողական այցի ժամանակ տարածքում աշխատում էր էքսկավատոր, մոտակայքում

«Լավաշը՝ ֆոտոպատումներում»

Հայաստանի պատմության թանգարանի և Երեմյան ընկերությունների խմբի համագործակցությամբ՝ հոկտեմբերի 16-ին՝ Հացի և պարենի համաշխարհային օրը, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Լավաշի դիմանկարներ․ հայկական հացը ֆոտոպատումներում» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը, որը նշեց, որ օրը խորհրդանշական է, քանի որ ևս մեկ անգամ հնարավորություն է

Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության համակարգի տարրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության համակարգի տարրերը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը նախ նշել է, որ բարեվարքության համակարգը զարգացող ոլորտ է և յուրաքանչյուր տարի նոր կարգավորումներին զուգընթաց անհրաժեշտ է վարքագիծը համապատասխանեցնել համակարգի տարրերին: Հաջորդիվ՝ Մարիամ Գալստյանը ներկայացրել է մանրամասներ բարեվարքության

Ջոն Բոլթոնը դատարանի առջև է կանգնել

«Ազատություն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը դատարանի առաջ է կանգնել գաղտնի տեղեկատվության հետ անփույթ վարվելու մեղադրանքով։ Ըստ մեղադրական եզրակացության, Բոլթոնը գաղտնի տեղեկատվություն է փոխանցել իր երկու մերձավորներին՝ իր հեղինակած գրքում օգտագործելու նպատակով. խոսքը այդ թվում հետախուզական ճեպազրույցների և բարձրաստիճան պաշտոնյաների ու օտարերկրյա առաջնորդների հետ հանդիպումների վերաբերյալ նշումների մասին է:

Կոչուբաևի ապօրինի կալանքի պատասխան քայլերից մեկը լինելու է նաև իմ գործադուլը. Ռոման Երիցյան

Կրկնում եմ՝ իշխանությունը փաստացի արժեզրկել է փաստաբանի դերը։ Ուստի ավելի լավ է պայքարել և դիմանալ այս փորձությանը, քան թույլ տալ անդառնալի հետևանքներ։

ՀՀ ֆինանսների նախարարի պատվիրակությունը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ նոր նախաձեռնությունների իրագործումը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների շրջանակներում ակտիվ քննարկումներ է ունեցել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ 🔹 Բացի լիագումար նիստերին և պաշտոնական քննարկումներին մասնակցելուց՝ պատվիրակությունը նաև արդյունավետ հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահի,

ՏԿԵՆ-ում քննարկվել են հանքարդյունաբերության ռազմավարությանն առնչվող առանցքային հարցեր

✅ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ կայացել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման ժամանակացույցի և չափորոշիչների սահմանման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը։ ✅ Նիստի ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության ռազմավարությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր, որոշումներ են կայացվել աշխատանքային խմբի հետագա անելիքների վերաբերյալ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

Հակակոռուպցիոն կոմիտեն Մանկավարժական համալսարանում գործողություններ է իրականացնում. Մանկավարժականի մամուլի պատասխանատու

Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ:

Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումն ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք՝ համարժեք արձագանք կտան. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։

Արսեն Ղուկասյանի դեմ նախաձեռնված քրեական վարույթը մոտենում է ավարտին. պաշտպան

Քաշքշուկի ընթացքում Արսենը ձեռնափայտն է վերցրել, դրանով ոչ մեկին չի հարվածել, ձեռնափայտը վերցնելը դիտարկել են ծառայողների նկատմամբ իրական սպառնալիք: Էդ գործողությունները որակել են խուլիգանական, մարդուն տարել են կալանքի, հիմա էլ գործն այս փուլով ավարտում են, ուղարկում դատարան,- ասաց Տաթեւիկ Սողոյանը:

Որևէ կարգավիճակ, պաշտոն կամ հանրային հույզ երբեք չեն կարող արդարացնել կալանքը: Ազատությունը կանոն է, կալանքը՝ վերջին միջոց. Արշակ Գասպարյան

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումը Ժողովրդավարական արդարադատության համակարգերում կալանքը երբեք չպետք է լինի բնական արձագանք կամ գործելաոճ։ Դրան պետք է դիմադրել միշտ, երբ պետությունը չի կարողանում ապացուցել հասարակական անվտանգությանը սպառնացող հստակ, կոնկրետ և անմիջական սպառնալիքը կամ դրանց իրական ռիսկը։ Որևէ կարգավիճակ, պաշտոն կամ հանրային հույզ երբեք չեն կարող արդարացնել

Համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա․ դատախազություն

««Մորդ վերցրու գնա Նիկոլի դեմ ցույց արա, որ կաթողիկոսը հրճվի». համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը: Ձայնագրության բովանդակությունից հասկացվում է այն, որ Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են», – հայտնում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին

Մեր յորդորն է, որ երկու Կաթողիկոսներու համագործակցութեամբ՝ Հայ Եկեղեցին պաշտպանուի քանդիչ, հայ ժողովուրդի ինքնութիւնը խաթարող ոտնձգութիւններէն. ՀՅԴ Բիւրո

ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցւոյ դէմ ՀՀ իշխանութիւններուն սանձազերծած յարձակումներուն ու հալածանքներուն եւ հակազգային գործունէութեան ի տես, Հ.Յ.Դ. Բիւրոն բացարձակապէս անընդունելի կը գտնէ այդ բոլորին հեղինակ անձը արժանացնել Կիլիկիոյ կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա.-ի յատուկ ուշադրութեան, ինչ որ արդարօրէն յառաջացուցած է Սփիւռքի եւ Հայրենիքի հայ հանրութեան բուռն ընդվզումը: Հայրենիքի մէջ տեղի ունեցածը ծրագրուած յարձակում

Արմավիրի մարզպետը սպառնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանին

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր. «Սերժը մի պատգամավոր ունի՝ Տիգրան Աբրահամյան անունով։ Սա եթերում լոպազացել է Արգիշտի Մեխակյանի մասով ու մտել է բունը։ Բնից դուրս արի Տիգրան, հել դիմացներս, ինչքան շուտ հելնես՝ էտքան քո բաժին չափալախը շուտ կստանաս»։ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառմամբ

Կձևավորվի նոր ստորաբաժանում. ՆԳՆ-ում քննարկել են հանցավորության կանխարգելմանն ուղղված միջոցառումները

Մինչև տարեվերջ Ներքին գործերի նախարարության կազմում կձևավորվի հանցավորության պաշտոնական վիճակագրության վարման, այդ թվում՝ արհեստական բանականության միջոցով վերլուծության ու դրա հիման վրա հանցավորության առավել արդյունավետ կանխարգելման համար առաջարկների, ուղղորդող վերլուծությունների մշակման համար պատասխանատու ստորաբաժանում։ Ներքին գործերի նախարարի գլխավորությամբ քննարկվել են հանցավորության կանխարգելմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի վերաիմաստավորման տեսլականը։ Ներքին գործերի նախարարություն

Փաստաբանների պալատն ուսումնասիրում է Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական վարույթի իրավաչափությունը

Հաշվի առնելով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեաիրավական վարույթի շրջանակում իրականացված գործողությունների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև փաստաբանների անհանգստությունը, հայտնում ենք, որ Փաստաբանների պալատի իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների իրավաչափության և համաչափության հարցը: Միաժամանակ, Փաստաբանների պալատը նաև նախաձեռնել է

«Ո՞նց են լուծարում Մինսկի խումբը, այսինքն՝ Արցախի հարցի լուծման ձեւը սա՞ էր․ արցախցիների վերադարձի իրավունքը մնում է»․ Գագիկ Ավանեսյան

«Խաղաղությունը լրիվ ուրիշ բան է, քան այն, ինչ հիմա քարոզում են որպես խաղաղություն։ Այսօրվա դրությամբ հրադադար է, մեկն է որոշում՝ կրակելո՞ւ են, թե՞ չեն կրակելու սահմանին»։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը անժամկետ գործադուլ է հայտարարել Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարում է անժամկետ գործադուլ:  

40 մեքենայից մասեր էին գողացել, վերադարձնելու համար գումար էին պահանջում

Հոկտեմբերի 13-ի գիշերը՝ ժամը 4․40-ին, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները Հունան Ավետիսյանի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են երկու երիտասարդի, որից մեկը տեսնելով պարեկներին՝ փորձել է պայուսակում ինչ-որ իր թաքցնել։ Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նոր Նորքի համայնքային ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչ՝ 16-ամյա և

Կենդանասերների հետ քննարկել ենք Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի նախագիծը՝ նախքան ԱԺ-ում առաջին ընթերցում անցնելը. Մերի Գալստյան

Այսօր Ազգային ժողովում գործընկերոջս Արուսյակ Մանավազյանի հետ քննարկել ենք Կառավարության կողմից հաստատված Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի նախագիծը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և կենդանասերների հետ նախքան Ազգային ժողովում առաջին ընթերցում անցնելը։ Քննարկման նպատակը մասնակիցների առաջարկներին և դիտարկումներին ծանոթանալն էր։ Հնչեցին կարծիքներ և մտահոգություններ ոլորտի առավել լայն խնդիրների մասին, որոնք մշտապես մեր ուշադրության կենտրոնում պետք է

Կապանում դեսպանները հանդիպել են Սյունիքի մարզպետին՝ քննարկելու ընթացիկ և ապագա համագործակցությունը

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031