Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս է դասվար Լուսինե Ավետիսյանը պատկերացնում առաջին դասարանում «Մ» տառի ուսուցման, հայկական պարերի եւ հայոց լեզվի մասին դասերի անցկացումը»

61-րդ էջում հայերենի մասին գրված է ընդամենը երկու նախադասություն. «Հայերի մայրենի լեզուն հայերենն է, այն հին ու հարուստ լեզու է: Ազատը եւ Զարուհին ուսումնասիրում են մեր լեզուն»: Ու ոչ մի խոսք, ոչ մի նախադասություն Մեսրոպ Մաշտոցի ու տառերի մասին:

Հայաստանի Հանրապետության բանակի՝ ուսյալ, կարգապահ զինծառայողներով համալրումը մեծապես պայմանավորված է նաև ձեր արդյունաշատ աշխատանքով․ Սուրեն Պապիկյան

Սիրելի՛ ուսուցիչներ Ձեր դերն ու նշանակությունն անգնահատելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում՝ ապագա զինծառայողի մտածողության, արժեհամակարգի ձևավորման և կերտման գործում: Հայաստանի Հանրապետության բանակի՝ ուսյալ, կարգապահ զինծառայողներով համալրումը մեծապես պայմանավորված է նաև ձեր արդյունաշատ աշխատանքով: Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով անսպառ եռանդ, տոկունություն և անսասան կամք ձեր կարևոր առաքելության ընթացքում: Սուրեն

Ատոմ Մխիթարյան. «Այբբենարանը կրթության համակարգի առաջին դասագիրքն է, որում պետք է դրված լինի կոդեքս, թե որտեղ է տանելու երեխային Այբբենարանից սկսած մինչեւ կաճառ»

«Ազգային կրթության խորհրդի» անդամ Ատոմ Մխիթարյանը «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբուբենը» խորագրով աշխատաժողովում ասաց, որ Այբբենարանում, որն, ըստ էության, ցանկացած երկրի կրթության համակարգի առաջին դասագիրքն է, պետք է դրված լինի կոդեքս, թե որտեղ է տանելու երեխային, ինչպես է գծում յուրաքանչյուր մարդու հետագիծը Այբբենարանից սկսած մինչեւ կաճառ: Ինչ ունենք հիմա: Ընդամենը երկու-երեք շաբաթ առաջ ԱԺ-ն

Բախվել են ավտոմեքենաներ․ չորս ուղևոր հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 5-ին, ժամը 08։31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիսի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «KIA», «Mercedes-Benz» և «SKODA» մակնիշների ավտոմեքենաները։

ՀՖՖ-ում, ֆուտբոլային ակումբներում Այբբենարանը կարդացե՞լ են

Թե ի՞նչ է սովորեցնում Այբբենարանը առաջին դասարանցուն, շատ օրինակներ բերվեցին  «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով աշխատաժողովում: Դրանցից մեկը ֆուտբոլիստների մասին է եւ վերնագրված է՝ «Ոտք ու գլուխ»: Ահա ոտանավորը: Կա մի տղա անհանգիստ. Առավոտից թռչում բակ Գոլ է խփում շարունակ, Փքվում ամեն մի գոլից: Եվ բացի իր ֆուտբոլից՝ Ժիր ու կայտառ այդ տղան

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

Չի կարող մեր երկրում ուսուցիչը լինել գնահատված, քանի դեռ կրթության նկատմամբ ակնածանքը փոխարինվում է իմիտացիոն թրենդով․ Արման Թաթոյան

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ 21-րդ դարում դուք բախվում եք նոր մարտահրավերների, որովհետև տեղեկատվության բազմաթիվ աղբյուրների այլընտրանք ունեցող, պրպտուն և պահանջատեր մեր երեխաների հետ աշխատանքը պահանջում է իրապես ամուր նյարդեր, պատրաստվածության բարձր մակարդակ և անմասն նվիրում աշխատանքին։ Հոկտեմբերի 5-ը պարզապես օրացույցում առանձնացված օր է, որը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ գնահատելու

Կարեն Խաչանովը պարտվել է աշխարհի 237-րդ ռակետին

Շանհայում ընթացող թենիսի Rolex Shanghai Masters մրցաշարում ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, ATP վարկանիշային դասակարգման լավագույն տասնյակը եզրափակող Կարեն Խաչանովը մեկնարկելով երկրորդ շրջանից՝ 6:7, 3:6 հաշվով անակնկալ պարտություն է կրել Չինաստանը ներկայացնող Շան Ցզյունչենից, որը ATP վարկանիշային դասակարգման ցուցակում զբաղեցնում է ընդամենը 237-րդ տեղը: Պայքարը տեւել է 1 ժամ 43 րոպե: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ

Մեր իշխանության համար կրթությունը եղել եւ մնում է առաջնահերթություն․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ Հարգելի՛ ուսուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Ուսուցիչը ոչ միայն գիտելիք փոխանցող է, այլեւ արժեքներ ու մտածողություն ձեւավորող: Ձեր նվիրումն ու պատասխանատվությունը ստեղծում են մեր պետության ամենաարժեքավոր կապիտալներից մեկը՝ կրթված եւ գիտակից երիտասարդությունը: Մեր իշխանության համար կրթությունը եղել եւ մնում է առաջնահերթություն: Վստահ

Արմինե Դավթյան. «Եթե դպրոցում առանձնացնում ենք նյութական եւ հոգեւոր արժեքները, ստեղծում ենք մարդ, որը միայն սպառող է, մեզ դատապարտում ենք մի ընթացքի, որտեղ ճանապարհին կորցնելու ենք հոգեւորը, ազգի ինքնասիրությունը»

«Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» աշխատաժողովում ԳՊՀ դասախոս, հոգեբան Արմինե Դավթյանը համեմատելով առաջին դասարաններում օգտագործվող Այբբենարանները՝ ի ցույց դրեց դրանցում տեղ գտած բազմաթիվ սխալներն ու հակամանկավարժական օրինակները, որոնք մտահոգում, սրտի ցավ ու տագնապ են պատճառում աշխատաժողովի մասնակիցներին, մասնագետներին եւ ընդհանրապես հանրությանը: «Վտանգված են հայոց լեզվի եւ պատմական հիմքեր ունեցող հայ ազգի արմատները: Ցանկացած ժողովրդի

Թբիլիսիում ձերբակալվել են ընդդիմության 5 առաջնորդներ

«Ազատություն»– Թբիլիսիում գիշերվա ընթացքում ձերբակալվել են հոկտեմբերի 4-ի ակցիայի կազմակերպչական կոմիտեի անդամներից Պաատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պաատա Մանջգալաձեն և Լաշա Բերիձեն: Նրանք մեղադրվում են Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական իշխանության տապալման կոչի, ինչպես նաև բռնության խմբակային գործողությունների կազմակերպման, ղեկավարման ու մասնակցության մեջ, հայտնել է ՆԳՆ-ն: Այդ արարքների համար նախատեսված է մինչև

Մենք ուսուցչի կարգավիճակն ու դերը վերասահմանելու կարիք ունենք․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի միջազգային օրվա առթիվ Սիրելի՛ ուսուցիչներ, այսօր նշվում է Ուսուցչի միջազգային օրը, որը սկիզբ է դրվել 1994 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ։ Կարևոր է, սակայն, վերհիշել՝ ինչու է Ուսուցչի միջազգային օրը նշվում հենց հոկտեմբերի 5-ին։ Դրա հիմքում այն հանգամանքն է, որ 1966 թվականին այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության

Այդ նույն սկզբունքով, կառավարության և ոստիկանության մեքենաներն էլ որ օպելներ կամ չինական ամենաէժան մեքենաներից գնեին, արտաքին պարտքը այդքան չէր լինի. ՀԷՑ Վերահսկողական Կոմիտե

«ՀԷՑ» ՓԲ ընկերության տնտեսությունում ամենաշատ օգտագործվող կցորդիչի ձեռքբերման արժեքը 53 000 ՀՀ դրամ է, նկարներում ներկայացված են Տաշիր Ընկերությունների Խմբի հետ կապ չունեցող, տարբեր արտադրողների առաջարկությունները բաց աղբյուրներից, այդ նույն կցորդիչի համար, առանց ՀՀ տեղափոխման արժեքի: Կցորդիչների արժեքները շատ տարբեր են` կախված որակից, ինչքան որակով ու երկարակյաց, այնքան արդյունավետ, քանի որ փոխարինումն իր շինարարական աշխատանքներով

Թմրամոլության, հանցավորության անբնական աճի համատեքստում անգնահատելի առաքելության կոչված և իր էությամբ այդ չարիքի դեմն առնելու ունակ Հայ Եկեղեցին ինքն է թիրախավորվել, և հանուն ինչի՞․ Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Թմրամոլությունը այլևս դադարել է հանցավոր հակում ունեցողների մենաշնորհը լինել, որոնց մասին ժամանակին սոսկ անմեղ անեկդոտներ էին պատմում։ Հիմա էլ անեկդոտների տրամադրություն չկա, այդ չարիքն անարգել իր ճիրաններում է առել անչափահասների, այդ թվում՝ դեռատի աղջիկների (կան անգամ հաշվառման կանգնածներ), հաճախ նաև օժտված, խոստումնալից երիտասարդների, դժբախտացնում է ընտանիքներ և,

Խաղաղության հասնելու համար «առանձնակի խելոք անվտանգային խուսանավումները» երբեմն շատ վատ են ավարտվում․ «Հայացք Երևանից»

Բոլոր այն «մասնագետները», ովքեր չափազանց ինքնավստահ Հայաստանի վարչապետին դրդում են լուծարել գործող Հանրապետությունը եւ ստեղծել մեկ այլ Հանրապետություն, այս բոլոր մարդիկ պետք է իմանան, որ խաղաղության հասնելու համար «առանձնակի խելոք անվտանգային խուսանավումները» երբեմն շատ վատ են ավարտվում։ Նրանք, ովքեր 1914 թվականին համոզեցին հայ ժողովրդին զորահավաք անել իրենց որդիներին Օսմանյան բանակում՝ խոստանալով անվտանգություն, նաեւ վստահ էին,

Կարին Տոնոյան. «Առաջին դասարանցու համար Այբբենարանը իր ինքնության ամրագրման եւ դեպի ներս եւ դեպի դուրս ամենամեծ, ամենակարեւոր զենքն է»

Ուսուցչի օրվան ընդառաջ «Ազգային կրթության խորհրդի» նախաձեռնությամբ տեղի  ունեցած «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով աշխատաժողովում հայտարարվել է նաեւ «Ազգային ուսուցիչ» մրցույթի մեկնարկը: «Ազգային կրթության խորհրդի» անդամ Կարին Տոնոյանը իր խոսքում ասաց. «Այսօր ինձ համար շատ ծանր օր է: Առաջին անգամ ես այսօր խոսում եմ: Հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի տոնի օրը ես կորցրի իմ Մենուային:

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի պաշտոնեական կեղծիքի և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու համար․ Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Փաստաբան Արամ Վարդևանյանը հրապարակավ հարցեր է բարձրաձայնել, նշելով՝ «Միքայել Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը կայացրած անձը ըստ փաստաբանական ակադեմիայի կանոնադրության 1) դրսևորե՞լ է բարեկիրթ վարքագիծ, թե՞ ոչ, 2) բա՞րձր է պահել Փաստաբանական ակադեմիայի բարի համբավը, թե՞ ոչ: Եթե այս հարցերի պատասխանները բացասական են, իսկ կարծում եմ՝ ակնհայտ է, որ բացասական

Մտահոգ եմ, աղօթք կը մրմնջեմ եւ կը սպասեմ ժողովուրդի ձայնին․ Վարուժան արքեպիսկոպոս Հերկելեան

«Եռագույն» – Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբան Վարուժան արքեպիսկոպոս Հերկելեան կը գրէ․ «Խոր վշտով կը հետեւիմ Հայրենիքի մէջ հոգեւոր առաջնորդներու, յատկապէս Միքայէլ արք. Աջապահեանի ձերբակալութեան եւ զայն կալանքի տակ պահելու որոշումին։ Վախկոտ, անարդարանալի եւ այպանելի որոշում, որ իշխող վարչակարգին վրայ կը դրոշմէ սեւ եւ անջնջելի խարան մը, իսկ կամակատար դատախազ տիկնոջ ճակտին կը զետեղէ ամօթալի աղուէսադրոշմ մը։

Փաշինյանը գլխավերեւում մուրճը թափահարում է ճիշտ այն հետագծով, որով Ալիեւը՝ հայերին սաստող իր բռունցքը․ «Հայացք Երեւանից»

Հատկանշական է, որ ոստիկանների մեծ թիվ սովորաբար ունենում են խիստ կասկածելի, անհեռանկար ու ավտորիտար երկրները: Ըստ ՄԱԿ-ի մի հրապարակման, տարբեր երկրների միջին վիճակագրական հաշվարկներով՝ յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում ոստիկանության շուրջ 300 աշխատակից: Բայց քանի որ «մերն ուրիշ է», ՀՀ-ում այդ թիվն ընդհուպ մոտենում է 1000-ին, այսինքն՝ երեք անգամ գերազանցում է համաշխարհային միջին

«Սփյուռքին պետք է ինչ-որ մի հարթակ, մի ճիշտ Ազգային Այբբենարան». Գեւորգ Բագրատունի

«Ինքս ազգային ուսուցիչների ընտանիքից եմ: Ունեմ կոնկրետ առաջարկ»,-ասաց հյուրերից Գեւորգ Բագրատունին «Ազգային կրթության խորհրդի» կազմակերպած` «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով աշխատաժողվում: «Եթե դուք կարողանաք Այբբենարան ստեղծել, ապա դրա օնլայն ծախսերը եւ պատրաստելը կվերցնեմ ինձ վրա: Ու կունենանք օնլայն Այբբենարան: Դա իմ նպատակներից մեկն է: Քանի որ ես սփյուռքից եմ, այնտեղ հայերի վիճակը կատաստրոֆիկ

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է իրավական նորմերի աստիճանակարգության և զինված ուժերին վերաբերող կարգավորումների հարցերը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը քննարկել է  իրավական նորմերի աստիճանակարգության և զինված ուժերին վերաբերող կարգավորումների հարցերը: Նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգության վերաբերյալ կարգավորումների մասով Խորհուրդը որոշում է ընդունել նոր Սահմանադրության նախագծում ներառել դրույթ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ  մաս հանդիսանալու վերաբերյալ, ինչպես նաև

Արագած Ախոյանն անհապաղ ազատ է արձակվել

Նախկինում մի քանի շինծու քրեական գործերով անցած, ընդդիմադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանի խափանման միջոց տնային կալանքը հունիսին դատարանը՝ դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ փոխել է «վարչական հսկողություն» խափանման միջոցի՝ անհապաղ ազատ արձակելով դատական նիստերի դահլիճից։ Նշենք, որ Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հափշտակել է Վազգեն Ավետիսյանի, Զեմֆիրա Զաքարյանի, Վիկտորյա

Ամենայն Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքը փոխանցեց ՀՕՖ-ի առաքելությանը սատարող բարեկամներին ու բարերար հայորդիներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

Կալանավորված փաստաբանն Արմինե Հարությունյանն է

Կալանավորված փաստաբանն Արմինե Հարությունյանն է, այս մասին հայտնում են լրատվամիջոցները։

Հետմահու հրապարակվել է Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ուղերձը

«Հարգելի՛ բնակիչներ. Օրեր առաջ համայնքապետարանում աժիոտաժային տրամադրությունն էր տիրում։ Բոլորիս սիրելի Համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը մեծ ոգևորությամբ ու բարձր պատասխանատվությամբ էր նախապատրաստվում նաև Փարաքարի՝ 2213-րդ ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ Միջոցառումները չեղարկվեցին․․․ Սակայն, համայնքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձը բոլորիս Համայնքապետը պատրաստել էր նախապես։ Այսօր հրապարակում ենք այն՝ ի հիշատակ ամենաՀամայնքապետի»,-ասվում է «Փարաքար» համայնքի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Lարված իրավիճակ, բախումներ Թբիլիսիում. ոստիկանությունը ջրցան մեքենաներ կիրառեց

Այսօր Վրաստանում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց մասնակցում էին 12 կուսակցություններ, նրանց թվում էին նաև ընդդիմադիր ուժեր, սակայն առաջատար ընդդիմադիր կուսակցությունները՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միացյալ ազգային շարժումը», բոյկոտեցին ընտրությունները։ Ընդդիմությունը հայտարարել էր «կառավարության խաղաղ տապալման» ծրագրերի մասին։ Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ի պատասխան զգուշացրել է՝ «յուրաքանչյուր փոքրիկ անակնկալի» կպատասխանեն «մեծ անակնկալով»։ Հիշեցնենք, որ Վրաստանում

«Դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը Հայաստան կրկին ներմուծելու քաղաքականությունը»

Մենք՝ ներքոստորագրյալներս, խստորեն դատապարտում ենք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին բռնադատելու դատարանի որոշումը՝ այն գնահատելով որպես խոսքի ազատության սահմանափակման, հոգևոր-ազգային գործունեությամբ պայմանավորված հալածանքի  դրսևորում, ինչպես նաև արտաքին թշնամական ուժերի թելադրանք։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին ազգային ինքնության, հոգևոր կենսունակության և հանրային համերաշխության հիմնասյուներից է: Եկեղեցու սպասավորի նկատմամբ այսպիսի անարդար վերաբերմունքը հարված է ոչ միայն Եկեղեցուն, այլև ողջ ազգային

ՀԷՑ ՓԲ ընկերությունում մրցույթները միշտ անցկացվել են օրենքի տառը պահելով, ինչը փաստում է նաև ՊԵՏԱԿԱՆ ՀԾԿՀ-ի կողմից ամեն եռամսյակ իրականացված մոնիթորինգը

Զուտ իրական փաստեր (Մաս 1) ՀԷՑ ՓԲ ընկերությունում մրցույթները միշտ անցկացվել են օրենքի տառը պահելով, ինչը փաստում է նաև ՊԵՏԱԿԱՆ ՀԾԿՀ-ի կողմից ամեն եռամսյակ իրականացված մոնիթորինգը` ընթացակարգերը պահելու մասով, տված եզրակացություններով: Մրցույթների մասին տեղեկությունները հրապարակվել և հրապարակվում են ՀԷՑ ՓԲԸ ընկերության ena.am կայքում, Էկոնոմիկայի նախարարության gnumner.am կայքում, նաև «Ազդարար» և «Առավոտ» օրաթերթերում: Մենք ցանկացած հարցի

«Այսօրվա լռությունը կանաչ լույս է վառում վաղվա ավտորիտարիզմի համար». «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ դատարանի կայացրած վճիռը անհամաչափ է եւ անարդար։ Մի կողմ թողնելով առհասարակ քրեական հետապնդման իրավաչափությունը, արձանագրենք, որ դատարանը սրբազանին մեղսագրվող հոդվածով նախատեսված տուգանքի, հանրային աշխատանքների, կարճատեւ ազատազրկման ու երկարատեւ ազատազրկման միջեւ ընտրել է հենց երկարատեւ ազատազրկումը։ Սա ավելի շատ քաղաքական հաշվեհարդար եւ ընդդիմադիր խոսքի սահմանափակման փորձ է հիշեցնում, քան արդարադատություն։ Ուստի, Միքայել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031