Օրվա լրահոսը

Կառավարությունում չեն հրաժարվել եկեղեցուն հարկային դաշտ բերելու մտքից, իսկ Մայր աթոռը մերժում է կառավարության մեկնած ձեռքը

«ՀՀ կառավարությունը Հայ առաքելական եկեղեցուն առաջարկել է հարցի լուծման այլընտրանքային տարբերակ, որը հնարավորություն կտա օրենքի տառին համապատասխան խնդրո առարկա ծրագրերը ճանաչել բարեգործական, ինչը Մայր աթոռի կողմից, ցավոք, չի ընդունվել»

Արման Թաթոյանը՝ կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալների հրապարակման մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով լրագրողերի հարցումները՝ տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալների հրապարակումը վկայում է մարդու անձնական տվյալների մշակման, այդ գործընթացի անվտանգության ապահովման պահանջների խախտման մասին»։

Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում հունիսի 2-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ կողմից Արզնիի ջրաղբյուրի պոմպակայանի հոսանքազրկմամբ պայմանավորված, որի պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են, այսօր, հունիսի 2-ին, ժամը 20.00-ից կդադարեցվի ջրամատակարարումը կամ կնկատվի ջրի ճնշման անկում Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ ամբողջովին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի Կոնդ, Այգեձոր թաղամասերում, ինչպես նաև Պռոշյան, Պարոնյան,

Ջալալ Հարությունյանը հավաստիացրել է, որ բանակում վարակի կանխարգելման իրավիճակը գտնվում է խիստ վերահսկողության ներքո

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին անցկացրել է հանրապետությունում կորոնավիրուսի տարածմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներին նվիրված աշխատանքային ընդլայնված  խորհրդակցություն: Համավարակի հետ կապված հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները: Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ առայսօր գրանցվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 54 դեպք: Մեկուսացված է 100, առողջացած՝ 26

Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված վարակի օջախի նույն շրջանակից են: 📌 Նրանց նախապես մեկուսացրել էին համապատասխան վայրերում: Նոր վարակակիրների մեջ նաև Ստեփանակերտի բնակիչներ կան և բժիշկների հսկողության ներքո շարունակում են մեկուսացման վայրում մնալ: 📌 Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք գրանցվել

Տանը մեկուսացածի բաց նամակը. «Ինչքա՞ն հարևանին խնդրենք՝ հաց առնի»

Պատկերացրեք՝ մի ամբողջ ընտանիք 5 հոգով, մեկուսացել են տանը ու օնլայն մթերք պատվիրելու տարբերակ չունեն՝ գումար չունեն: Ինչպե՞ս սնվեն, ինչպե՞ս հիգիենայի պարագաներ գնեն:

«Աղբը դատարկելիս՝ տեսանք երեխայի՝ գանգուր մազերով, տակդիրով՝ ձեռք ու ոտքն էլ սկոտչած»․ աղբատարի վարորդն՝ աղմկոտ սպանության մասին

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ շարունակվել է ամենաաղմկոտ քրեական գործերից մեկի՝ գյումրեցի 20-ամյա Անի Մինասյանի կողմից իր մեկ տարեկան աղջկան աղբանոց նետելու ու նրան սպանելու կասկածանքով հարուցված քրգործի գործի դատաքննությունը։ Ըստ քրգործի․ «Անի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. օգոստոսի 30-ին,ժ.22:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինաբար մանկահասակ դստերը`

Ապրիլյան քառօրյայի մասնակցին հեռացրել են աշխատանքից. «2016թ. թուրքից չեմ վախեցել, հիմա էլ չեմ վախենում»

Արթուր Կնյազյանը պնդում է, որ բացի կամայականություններից կա նաեւ քաղաքական բաղադրիչ

ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն Իվան Տելեգինը շնորհավորեց աշխատակիցների երեխաներին հունիսի 1-ի առթիվ

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը շնորհավորեց Բանկի աշխատակիցների երեխաներին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և անցկացրեց հեռահար ուսուցման դասընթաց` «Ֆինանսական գրագիտության այբուբեն» թեմայով: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենը զրուցեց 14-ից 17 տարեկան դեռահասների հետ` պատմելով համաշխարհային բանկային համակարգի ստեղծման պատմության, աշխարհի հնագույն բանկի, նորագույն տեխնոլոգիաների և առաջնորդի կարևորագույն հատկանիշների մասին: Իվան Տելեգինը դեռահասների հետ

Վաղարշապատի համայնքապետարանում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ տրված չարաշահումների և խախտումների գործից անջատված մասն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ առերևույթ յուրացում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են Վաղարշապատի համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում հայտնաբերված չարաշահումների

«Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի կաշառք ստանալու գործը կասեցվել է». պատգամավոր

Սա խոսում է այն մասին, թե դատական համակարգում որքան աշխատանք կա անելու

«Բնությունն աղտոտող շարժական գույքը կհեռացվի օրենքով». Փոխնախարար

Եթե ջարդոնները կլինեն պետական եւ համայնքային հողերում, կհեռացվեն, իսկ կարգը եւ ծախսը կսահմանի կառավարությունը

Ստուգայցեր են կատարվել նաև ինքնամեկուսացման ու հոգեհանգստի արարողությունների վայրեր

Ոստիկանության ստուգայցերը լինելու են տարբեր վայրերում և անսպասելի Ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ իրականացնելով Պարետի որոշումների պահանջների կատարման արդյունավետ հսկողություն։ Արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում այսօր առավոտյան ուժեղացված ստուգայցեր են կատարվել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Նույն օրը ուժեղացված ստուգայցեր կատարվեցին նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Ոստիկանության ծառայողները, համագործակցելով իրավասու տեսչական մարմինների աշխատակիցների հետ,

Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշում 7-րդն է, Էլինա Դանիելյանը՝ 56-րդը

ՖԻԴԵ-ն հրապարակել է հունիս ամսվա տղամարդկանց եւ կանանց վարկանիշային դասակարգման ցուցակները: Տղամարդկանց մեջ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: 100 լավագույնների մեջ են նաեւ Գաբրիել Սարգսյանը՝ 53-րդ հորիզոնական, Կարեն Գրիգորյանը՝ 71-րդ, Հրանտ Մելքումյանը՝ 77-րդ եւ Սերգեյ Մովսեսյանը՝ 99-րդ: Կանանց ցուցակում Էլինա Դանիելյանը հանգրվանել է 56-րդ տեղում, Աննա Սարգսյանը՝ 58-րդում եւ Լիլիթ Մկրտչյանը՝

ԱԱԾ-ն կոչ է անում խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված կանոնները

ԱԱԾ-ն հայտարարում է Ս.թ. հունիսի 2-ին ՀՀ վարչապետի հանձնարարականով իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ ս.թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի միմյանց հարակից մի քանի շենքերի բնակիչներ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բակում կազմակերպել են տոնական միջոցառում, որի ընթացքում, անտեսելով պարետատան պահանջները, մասնակցել են մոտ 50 անձինք, այդ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ ֆուտբոլի՝ որպես մասսայական մարզաձևի զարգացումը մշտապես գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այդ համատեքստում Ա. Հարությունյանը կարևորել է վերջին տարիներին Արցախում կառուցված մարզադաշտերի նշանակությունը, ֆուտբոլային տարբեր թիմերի աշխատանքը՝ նշելով, որ

«Մուշ 2»-ում, որտեղ շները հարձակվել էին երեխայի վրա, մի տղամարդ սպառնացել է հաշվեհարդար տեսնել շան հետ

Որոշ բնակիչներ ասացին, որ այդ տղամարդը ձագեր է հավաքում եւ ուտում: Հավանական է, որ այդ տղամարդը կապ ունի այն երեխայի ընտանիքի հետ, որի վրա հարձակում էր եղել

Եվրոպական հանձնաժողովն արգելել է հայկական ավիաընկերությունների թռիչքները ԵՄ տարածք

Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է ԵՄ օդային անվտանգության թարմացված ցուցակը, որում տեղ են գտել այն ավիաընկերությունները, որոնք իրավունք չունեն թռիչքներ իրականացնել Եվրոպական Միության տարածքում՝ անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։ Ցուցակում ընդգրկված են նաև հայկական ավիաընկերությունները՝  Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia, Skyball: Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերություններն

Արմեն Սարգսյանը կարևորել է հստակ ծրագրերի միջոցով մարդկանց աջակցելն ու խրախուսելը՝ հաստատվելու Արցախում

Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և գործում. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի ԱԺ նախագահին

Սեւանի ափամերձ տարածքների անօրինական շենք-շինությունները կապամոնտաժվեն

Սեւանա լճի ափին ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման գործընթացն այնքան էլ հարթ չի ընթանա, որովհետեւ կան բողոքողներ

Կալանավորված անձանցից շինանյութի տեսքով խոշոր չափի կաշառք է ստացել. «Արմավիր» ՔԿՀ-ի նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Շինանյութի հերթական խմբաքանակը Գ. Ս.-ն չի հասցրել ստանալ, քանի որ այն տեղափոխող անձը 2019 թվականի հուլիսի 11-ին բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

«Այս արտակարգ իրավիճակում Իտալիան լավագույնս ներկայացավ: Ես հպարտ եմ իմ երկրով». Իտալիան նշում է Հանրապետության տոնը

Վաղ առավոտյան նախագահ Ս. Մատարելլան ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին, ապա մեկնել է Լոմբարդիա շրջանի Կոդոնիո քաղաք, որը համարվում էր համավարակի էպիկենտրոններից մեկը: Այնտեղ նա հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին և շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին:

Որքանով է շահավետ ներդրում կատարել պարտատոմսերում․ զրույց Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանի հետ

«Ամերիաբանկն» ակտիվորեն հանդես է գալիս պարտատոմսերի թողարկմամբ, ինչը կորոնավիրուսի հարուցած ճգնաժամի պայմաններում կարող է ռիսկային թվալ՝ հատկապես տեղաբաշխման տեսանկյունից: Սակայն բանկը թիրախավորում է կապիտալի շուկան որպես երկարատև զարգացման հորիզոն՝ ջանքեր գործադրելով ներդրողների շրջանում ոլորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացման ուղղությամբ: «Ամերիաբանկի» Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ խոսում է Հայաստանում կապիտալի շուկայի հնարավորությունների

«Իրավական մեխանիզմներ գոյություն չունեն, թե ինչպես կարելի է ԱԺ-ի աշխատանքներն այնպես կազմակերպել, որ այդ ռիսկայնությունը հանեն». Արման Աբովյանը մտահոգված է

Այստեղ արդեն մենք կանգնում ենք բավականին լուրջ խնդրի առջեւ, որովհետեւ գործ ունենք լեգիտիմ որոշումների ընդունման համակարգի հետ ու համաճարակի տարածման: Ցավոք, ոչ ստանդարտ իրավիճակ է ու այդ իրավիճակի արդյունքում տեսնում ենք այս հետեւանքները

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031