Օրվա լրահոսը
Բուժօգնություն է ցուցաբերվել 12584 հիվանդի. Սիրիայում շարունակում է հումանիտար առաքելություն իրականացնել ՀՀ մարդասիրական խումբը
Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 170.209 քառակուսի մետր, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142.000 քառակուսի մետր:
Արսեն Առաքելյան. «Հենց դրական եզրակացությունը լինի, հաջորդ օրն իսկ կսկսենք թեստերի արտադրությունը»
Այսօր թեստերի առաջին խմբաքանակը կտանք փորձարկման ու կսպասենք պատասխանի:
Չեն ընդունում այն հասարակարգը, որը փոքր երեխային մարդասպան է մեծացնում. Թուրքիայում 209 մտավորական դատապարտել է Դինքի կնոջն ուղարկված սպառնալից նամակը. Ermenihaber
Մտավորականները կոչ են արել հրաժարվել այդպիսի վարք դրսևորելուց, շեշտելով, որ Թուրքիայում ապրողները հավասար իրավունքներ ունեցող մարդիկ են։
Գործ ունենք պոպուլիզմի՞, քաղաքացիական անհնազանդությա՞ն, թե՞ փակ ու չլսող իշխանության հետ
Նախարարության հաղորդած տվյալների համաձայն` ՀՀ կենտրոնական բանկի գանձապետական միասնական հաշվին 2020 թվականի մայիսի 8-ի դրությամբ առկա է ավելի քան 60 մլրդ դրամ մնացորդ:
Խոչընդոտել է «Դաֆ Ալկո Տրանս»-ին ստանալ բեռնափոխադրումների արդյունքում գոյացած 120.735.150 դրամ գումարը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Ավարտվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենի կողմից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, ապացույց կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Զորակոչիկների իրավունքները խախտվում են. փոխահատուցումների մասով պետությունը պատշաճ մոտեցում չի ցուցաբերում. ՀՔԱՎ գրասենյակ
Պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում՝ այն զորակոչիկների համար անվտանգ դարձնելու ուղղությամբ, արդյոք պատրաստվո՞ւմ է վերանայել փոխհատուցումների կարգն ու արժանապատիվ փոխհատուցում տրամադրել
Կորոնավիրուսից մահացած քաղաքացիների տվյալները հայտնվել են Ֆեյսբուքում. ԱՆ-ն կդիմի իրավապահներին
Ալինա Նիկողոսյանն ասաց, որ նախնական վարկածով կարծում են, որ առողջապահական համակարգի վրա «հարձակում» է եղել եւ տվյալներն այդ ճանապարհով են դուրս բերվել համակարգից, որովհետեւ, մեծ մասամբ, համապատասխանում են համակարգի տվյալներին:
Հայաստանի և Իտալիայի միջև գործընկերության և փոխվստահության ոգով զարգացող հարաբերություններն ընդլայնվում են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին
«Հեռու չէ այն օրը, երբ համավարակը կհաղթահարվի, և կկրկնապատկենք մեր երկրների միջև առավել ամուր հարաբերություններ հաստատելու՝ համատեղ հանձնառությունը»
Համահայկականության գաղափարի օրինակելի դրսևորում. «Թռչնոց բույն» որբանոց-վարժարանի սաներին փոխանցվեց «Իմ քայլը» հիմնադրամի աջակցություն-նվերը
«Թռչնոց բույն» որբանոցը ստեղծվել է հայ ժողովրդի համար օրհասական պայմաններում և որդեգրել է հայապահպան եզակի առաքելություն խիստ դժվարին աշխարհաքաղաքական իրադարձություններում:
«Այս օրինագիծը չի ասում՝ եթե փողերդ չբերես-դնես բանկում, ականջներդ կկտրեմ». ԲՀԿ պատգամավոր
Միքայել Մելքումյանն առաջարկում է ավանդների դրամական շեմը 10 միլիոնից դարձնել 16 միլիոն, իսկ արտարժութային շեմը՝ 5 միլիոնից 7 միլիոն
Կորոնավիրուսից բուժված 101 տարեկան տատիկը դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից
Մեկ շաբաթից ավել նա գտնվել է Վերակենդանացման բաժանմունքում, ստացել է համարժեք դեղորայքային բուժում, վիճակի որոշակի կայունացումից հետո տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բլոկ` բուժումը շարունակելու:
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
ԱԶԲ-ն և ՎԶԵԲ-ը վարկային միջոցներ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) համապատասխանաբար՝ 25 մլն և 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ) շրջանառու կապիտալի համալրման նպատակով: Այս օժանդակության նպատակն է ամրապնդել ու բարձրացնել ՀԷՑ-ի իրացվելիությունը, ապահովել ընկերության գործունեության շարունակականությունը՝ կենսական նշանակության ծառայությունների մատուցումը, աջակցել առանցքային ենթակառուցվածքներին համավարակից անկախ աշխատելու համար:
Արցախում կորոնավիրուսի վարակ է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ
Որոնք ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում
«Հին» գործընկերներիս մաղթում եմ ամուր նյարդեր` դիմագրավելու նորեկների դիլետանտությանը». Նարեկ Թադևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
«Աշխատանքային այս գաղջ պայմանները միտված են նախկին փորձառու կադրերից հրաժարվելուն, որոնցից նոր իշխանությունները փորձում են ազատվել կյանքի գնով` հաճախ անցնելով անգամ անթույլատրելիի սահմանը»
Բարձր ճշգրտությամբ ցիկլոտրոն. քաղցկեղի բուժման արդյունավետ սարքավորում է մշակում Ռոսատոմը
Բարձր ճշգրտությամբ ցիկլոտրոնը հնարավորություն կտա ընդլայնել միջուկային բժշկության կիրառումն ախտորոշման ընթացքում՝ ախտորոշման շարժական կենտրոնների շնորհիվ և նվազեցնել ռադիոիզոտոպների արտադրության ինքնարժեքը:
Բարերար Միքայել Վարդանյանը 93 մլն դրամ է նվիրաբերել Երևանի նպաստառու ընտանիքների, հաշմանդամություն ունեցող բոլոր 468 անչափահաս երեխաներին
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, բարերար Միքայել Վարդանյանը 93 մլն դրամի օգնություն է տրամադրել Երևան քաղաքում բնակվող, սոցիալապես անապահով, նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող բոլոր 468 անչափահաս երեխաներին: Մանրամասները` տեսանյութում:
Զենքի հետ կապված իրավիճակը նոր չէ, շարունակական է, եւ մի քանի անգամ Ռուսաստանի ծառայություններն անհանգստություն են հայտնել թե՛ գրավոր, թե՛ բանավոր. «Հրապարակ»
«Իրե՞նք ուզեցին հին սխեմաներով փողեր աշխատել, թե՞ ուղղակի ուշադրություն չդարձրին, որ այդ կոնտրակտները պետականորեն շարունակվում են, բայց որ մեղավորներ կան, ու նրանց հարցեր պետք է տրվեն, հաստատ է, որովհետեւ սա միջազգային սկանդալ է»
«Որոշեցինք, որ ես ընդունեմ թանկարժեք նվերը՝ փոխանցելով պետությանը». Արայիկ Հարությունյան
«Եթե որևէ մեկի մոտ նման ցանկություն կա, խնդրում եմ այդ միջոցներով բարեգործական ծրագիր իրականացնել, հակառակ դեպքում՝ այդպիսի նվերները փոխանցելու եմ պետական հաշվեկշիռ»
«Պետք էր համակարգը փոխել, ինչպես նաև կադրերին, որոնք տապալել են այս ամենը և ցույց են տվել թե՛ իրենց ոչ կոմպետենտությունը, թե՛ ոչ էֆեկտիվությունը». «Փաստ»
«Ամբողջ խնդիրն այն է, որ այսօրվա քաղաքական իշխանությունը փորձում է միայն «քայլողների» մեջ խորհրդակցել»
Չինաստանից Շիրակի մարզ է ուղարկվել 10 հազար դիմակ, որոնք բաժանվում են բուժհաստատություններին
«Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ «Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագիր»-ից ելնելով, Հայնան նահանգից Շիրակի մարզ է ուղարկվել 10 հազար պաշտպանիչ, վիրաբուժական դիմակ, որոնք հատկացվում են մարզի բժշկական հաստատություններին։ Շիրակի մարզպետարան
UFC ամերիկահայ մարզուհի Քեթրին Չուկագյանը Լաս-Վեգասում հարվածների 202:34 տարբերությամբ ջախջախել է Անտոնինա Շեւչենկոյին
Թեեւ Քեթրինը ծնվել եւ ապրում է ԱՄՆ-ում, սակայն քաջատեղյակ է, որ իր պապը հայ է եւ իրեն համարում է իր պապի արժանի հայ ժառանգը: Այդ իսկ պատճառով նա շատ հաճախ մենամարտերից առաջ կշռման արարողության ժամանակ եւ ռինգում ներկայանում է Հայոց Եռագույնով:
Մի կողմից հակառակորդի հետ սահման, մյուս կողմից՝ անտեսանելի թշնամի. միակ շրջանավարտի ավարտական oրը փորձել են տոն դարձնել ուսուցիչները. «Հայկական ժամանակ»
«Մի տարի ինձնից փոքրերի հետ եմ դասի նստել, մի տարի՝ մեծերի։ Փոքրերի հետ վերհիշել եմ անցածը, մեծերի հետ՝ նախապատրաստվել մյուս տարվան»,- պատմեց Սյուզաննան։
Հաստատված դեպքերի նոր «ռեկորդ»՝ 517 դեպք ու 19 մահ
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան:
Ցանկացած թեմայով ծայրահեղականությունն այս պարագայում կարող է անհամեմատ վտանգավոր լինել. «Փաստ»
Ծայրահեղությունից` ծայրահեղություն
Ռուդիկ Հյուսնունցը՝ Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է hրամանագիր Ռուդիկ Հյուսնունցին Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական – հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք՝ ազգային անվտանգությանը». Փաշինյան
ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով։
«Ռուսաստանի ու Հայաստանի այսօրվա հարաբերություններում առկա է լարվածություն, որն անդրադառնում է գազի սակագնի հարցին». «Ամերիկայի ձայն»
Մոսկվայի ու Փաշինյանի վարչակազմի միջև առկա են բազմաթիվ անհամաձայնություններ, ներառյալ նախկին նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ դատավարությունները, ինչպես նաև հետաքննությունները Հայաստանում գործող ռուսական ընկերությունների դեմ:
«Այս որոշման գոյության պայմաններում շատ դժվար է հայկական կողմին հիմնախնդրի վերաբերյալ առաջարկել մի լուծում, որը կարող է առնչվել Ադրբեջանի իշխանության ներքո հայերի բնակությանը». «Իրատես»
Այսօր այդ երկրում հիասթափությունը գնալով մեծանում է, բազմաթիվ գործիչներ արդեն նշում են, որ Ադրբեջանի վարկանիշը Ալիևի գործողությունների պատճառով, հարվածի տակ է, և որ այս վճիռն ի ցույց է դնում Ադրբեջանի իրական ամոթալի դեմքը, ինչը միջազգային հանրությունը չի կարող անտեսել։


















































