Օրվա լրահոսը

Ստամբուլի քաղաքապետն այցելել է վերջերս հարձակման ենթարկված հայկական եկեղեցի. Ermenihaber.am

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից ընտրված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որն օրեր առաջ հարձակման էր ենթարկվել։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օրեր առաջ անհայտ անձը վայրագորեն պոկել ու մայթին էր նետել եկեղեցու մուտքի դարպասների վրայի խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման

Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը հայ-ղազախստանյան հարաբերությունների ամրապնդման գործում.Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Ձեր ղեկավարությամբ Հայաստանը հաջող իրականացնում է սոցիալ-տնտեսական կարևոր վերափոխումներ, որոնք լիովին նպաստում են կայուն աճի ապահովմանը և միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը: Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր

Պատանի քիմիկոսների համահայկական 10-րդ մրցաշարն ամփոփվեց առցանց

Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարն այս տարի տոնում է 10-րդ հոբելյանական տարին: Թեժ քիմիական բանավեճերի արդյունքում մեկ շաբաթ առաջ մրցաշարի եզրափակիչ փուլ էին անցել երեք թիմ՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Հերացի» և «Օգանեսոն», ինչպես նաև Երևանի Լեոյի անվան թիվ 65 դպրոցի «Ադրենալին» թիմերը: Եզրափակիչ առցանց մարտը քիմիական գիտելիքների իսկական հրավառություն էր, որտեղ արդեն երկրորդ տարին անընդմեջ

Նիկոլ Փաշինյան. Քննարկել ենք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը

«Իհարկե, քննարկումների արդյունքում միայն որոշում կկայացվի»

Գյումրու այն թաղում, որտեղ շները գզել են 2․5 տարեկան երեխային, կենցաղային մեծ աղբանոց կա

Ինչպես տեղեկացրել ենք, երեք օր առաջ Գյումրու «Մուշ» թաղամասում 6-7 թափառող շներ հարձակվել էին 2․5 տարեկան երեխայի վրա՝ նրան դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում բազմակի վնասվածքներ պատճառելով։ Երեխան այժմ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում․ նրան այստեղ երկրորդ անգամ են վիրահատել։ Այս դեպքը դարձավ լայն քննարկման թեմա, բնակիչներից շատերը, որոնք դեմ են թափառող շների

Կորոնավիրուսով վարակված կնոջ ընտանիքը մեկուսացման մեջ է, ապրելու միջոցներ չունի․ ահազանգ. ՀՔԱՎ

Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել երևանաբնակ Ս․ Ա․-ը և հայտնել, որ իր կնոջ մոտ մայիսի 22-ին հաստատվել է կորոնավիրուս, որից հետո ողջ ընտանիքով մեկուսացել են, սակայն որևէ բուժում կինը չի ստանում։ Քաղաքացին ահազանգում է, որ թեստի դրական պատասխանն ստանալուց հետո այլևս հնարավոր չի եղել կապ հաստատել որևէ իրավասու կառույցի հետ, և հիմա անորոշ վիճակում

Ստամբուլի հայկական եկեղեցու դարպասի խաչը պոկած անձը կալանավորվել է. Ermenihaber.am

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման առթիվ մեկ անձ էր ձերբակալվել։ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունից թուրքական լրատվամիջոցներին հայտնել էին, որ «աղոթատեղիներին վնաս պատճառելու» մեղադրանքով հետաքննություն է սկսվել։ Ձերբակալված Մազնլում Դ.-ն իր խոստովանական ցուցմունքում հայտնել էր, որ շաքարախտով հիվանդ լինելու պատճառով անաշխատունակ է։ Ինչպես ավելի վաղ տված ցուցմունքներում էր նշել,

«Բարձր աշխատավա՞րձ: Եվ դա համարում եք բարձր աշխատավա՞րձ». Արթուր Դավթյանը՝ իր առանձնատան, վարձատրության մասին

«Գիտեք հե՞շտ է, ժողովուրդ, գիտեք դատախազի կատարած աշխատանքը հե՞շտ է: Այդ պատասխանատվության մյուս բեռը…: Չեմ ուզում ծանրացրած լինել, ամենատարբեր վտանգները բացարձակապես ուշադրություն չդարձնելով՝ այդ արդյունքները, որոնք ապահովում են, դրանք բոլորը դրած միս ու արյուն աշխատանքի արդյունք են»:

Զոհրաբ Մնացականյանը Ուենդի Մորթնիին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ՀՀ սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսազրույցը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ Հունիսի 1-ին բրիտանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսազանգը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Նախարար Մնացականյանը շնորհավորեց Ուենդի Մորթնին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր կարևոր առաքելության

Ո՞նց է ստացվում, որ ՀՀԿ-ի կողմից ընտրված Հրայր Թովմասյանին համարում են ոչ լեգիտիմ, իսկ Արթուր Դավթյանին պարգեւներ են տալիս. Գլխավոր դատախազի պատասխանը

«Եթե որեւէ մեկը լավ աշխատանք է կատարել, ուրեմն արժանանում է դրան համարժեք գնահատականի: Մեկը կարգապահական խախտում է թույլ տվել՝ կարգապահական պատասխանատվության է ենթարկվում, մեկը հանցագործություն է թույլ տվել, ուրեմն՝ քրեական պատասխանատվության: Եվ դա վերաբերում է բոլորին՝ առանց բացառության եւ այստեղ պետք չի ինչ-որ բաներ փնտրել»:

Արցախի ԳԹԿ տնօրեն. «Դիմորդը հանձնելու է միայն մեկ քննություն՝ կա՛մ միասնական, կա՛մ ներբուհական»

Եթե դիմորդը մեկից ավելի դիմում-հայտ ներկայացնի, կարող է երկուսն էլ անվավեր ճանաչվեն

«Ոնց որ տենց դեռեւս ականջները երեւում են». Արթուր Դավթյանը՝ Արման Բաբաջանյանի մասին

Դավթյանն ասաց. «Տեսաք պարոն Բաբաջանյանին ինչ վատ վիճակի մեջ դրեցին իր տեղեկատուները՝ բացարձակապես իրականության հետ աղերս չունեցող տեղեկություններ հրատարակելով: Ես ստիպված եղա դրանց արձագանքելու, զուտ նրա համար, որ հանրությունը օբյեկտիվ եւ լիարժեք տեղեկատվության տիրապետի»:

Սահմանադրության հերթական խախտումը. պաշտոնեական անփութությո՞ւն, լիազորությունների չարաշահո՞ւմ, թե՞ իշխանության յուրացում

ՀՅԴ ՀԳՄ ՄՈՀ գրասենյակի հայտարարությունը Հանրությունը այլևս չի զարմանում քաղաքական իշխանության կողմից Սահմանադրությունն ու օրենքները խախտելու դեպքերի մասին լսելիս: Սակայն անբացատրելի է այն համառությունն ու չհիմնավորված ինքնավստահությունը, որը ցուցաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անընդհատ խախտելով օրենքները: Հերթական փաստը շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում օրենքով նախատեսված ժամկետում թեկնածու չառաջադրելն է: Նախկինում առիթ ունեցել ենք անդրադառնալու նմանատիպ դեպքերի,

«Հարցը տալուց մի հատ մտածեք ում եք տալիս ու ինչ ձեւով եք տալիս». Արթուր Դավթյանը բարկացավ

Մեր դիտարկմանը՝ հատուկ միտում են տեսնում, որովհետեւ ձեզ ընկալում են՝ որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, որը հնարավոր է համագործակցի եւ ինֆորմացիայի արտահոսք անի՝ Արթուր Դավթյանն արձագանքեց. «Դուք այդպես մտածո՞ւմ եք»:

Արցախի նախարարը՝ բուհերի ազատությունների եւ ընդունելության քննությունների եւ կորոնավիրուսի մասին

Ներբուհական քննությունները կկազմակերպվեն բուհի ներսում՝ պարետատան պահանջների խստագույն պահպանմամբ:

«Հիմա ինչ կիրառվում է և ներկայացվում, դա վեթինգ չէ». Արթուր Սաքունց

ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը վստահեցրեց՝ իրենց գործողությունների տրամաբանությունը և հայտարարությունները համապատասխանում են իրար:

Նա գործողության և ծառայության մարդ էր. Ամերիկայի հայկական համագումարը սգում է դոկտոր Րաֆֆի Հովանեսյանի կորուստը

Դոկտոր Հովանեսյանը զգալի ժամանակ և ջանքեր ներդրեց Հայաստանում, Ջավախքում և Արցախում բնակվող իր եղբայրների և քույրերի առողջապահության որակի բարելավման ուղղությամբ:

Հունիսի 1-ից Իրանի քաղաքացիներն իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստան

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Իրանի Իսլամական Հանրապետություն այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:

ՀՀ բոլոր ՔԿՀ-ներում արդեն գործում է կալանավորված անձանց և դատապարտյալների սննդի ապահովման փորձնական ծրագիրը

Սննդի մատակարարման այս համակարգը ոչ միայն ապահովում է ազատազրկված անձանց բարձրորակ սնունդով, որն իր մեջ ներառում է ճաշ, նախաճաշ և ընթրիք, այլև մասնակիորեն կամ ամբողջությամբ վերացնում է սննդային հանձնուքների փոխանցումը, որն իր հերթին ենթադրում է նաև կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների հանդեպ յուրովի օժանդակություն՝ հատկապես այս օրերին փոքր-ինչ թեթևացնելով նրանց հոգսերը:

Կրկին երկարաձգվել են կենսաթոշակների և նպաստների հետ կապված դիմում ներկայացնելու ժամկետները

Մայիս ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարումը հանրապետությունում կիրականացվի առանց ուշացումների

Ազատազրկված 4 անչափահասի տրվել են ավարտական վկայականներ

Ազատությունից զրկված երեխաների համար ձեռք են բերվել գրքեր, զարգացման խաղեր, զբաղվածության պարագաներ, ինչպես նաև հիգիենայի պարագաներ, որոնք հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, կփոխանցվեն երեխաներին

Հակաճգնաժամային ծրագրերը արդյունավե՞տ, թե՞ անարդյունավետ էին բիզնեսի համար. մեկնաբանում է Տիգրան Քեյանը

Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ, հարկային խորհրդատու Տիգրան Քեյանն անդրադարձավ կառավարության հակաճգնաժամային ծրագրերին, եւ թե դրանք որքանով էին արդյունավետ բիզնեսի համար –Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու նպատակով կառավարությունը բիզնեսին աջակցող մեկ տասնյակից ավել հակաճգնաժամային ծրագրեր գործարկեց: Ինչպե՞ս եք գնահատում դրանց արդյունավետությունը: Ընդդիմադիր գործիչները եւ բիզնեսի ներկայացուցիչները կարծում էին, որ դրանք անարդյունավետ էին, ոչ հասցեական: – Մի շարք

Եթե կա ապրիլյան հանձնաժողով, ապա այս հարցով չստեղծելը կլինի փախուստ իրականությունից. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Թերևս միակ ճիշտ արձագանքը կլիներ ժամեր անց պաշտոնական փաստակված հերքումը

«Ռուբեն Հայրապետյանի ասածներն իրականության հետ աղերս չունեն». ՀՀ գլխավոր դատախազ

Որ պահին պարոն Հայրապետյանը ցանկություն է հայտնել վերադառնալու, մեր եւ նախաքննական մարմնի կողմից հնարավոր բոլոր կապերն ապահովվել են

Բանավեճն ավարտվել է սպանությամբ. Մարմաշեն գյուղի 17-ամյա բնակիչը կալանավորվել է՝ 21-ամյա երիտասարդի սպանության համար

Ֆուտբոլ խաղալու ժամանակ, խաղի կանոնները խախտելու հետ կապված  թիմերի միջև առաջացած բանավեճի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու առիթով,  նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, Մարմաշեն գյուղի 17-ամյա բնակիչը և խաղադաշտ ժամանած 21-ամյա երիտասարդն առանձնացել են մյուսներից ֆուտբոլի դաշտին հարակից գտնվող դպրոցի մոտակայքում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031