Օրվա լրահոսը
Մի կողմից հակառակորդի հետ սահման, մյուս կողմից՝ անտեսանելի թշնամի. միակ շրջանավարտի ավարտական oրը փորձել են տոն դարձնել ուսուցիչները. «Հայկական ժամանակ»
«Մի տարի ինձնից փոքրերի հետ եմ դասի նստել, մի տարի՝ մեծերի։ Փոքրերի հետ վերհիշել եմ անցածը, մեծերի հետ՝ նախապատրաստվել մյուս տարվան»,- պատմեց Սյուզաննան։
Հաստատված դեպքերի նոր «ռեկորդ»՝ 517 դեպք ու 19 մահ
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան:
Ցանկացած թեմայով ծայրահեղականությունն այս պարագայում կարող է անհամեմատ վտանգավոր լինել. «Փաստ»
Ծայրահեղությունից` ծայրահեղություն
Ռուդիկ Հյուսնունցը՝ Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է hրամանագիր Ռուդիկ Հյուսնունցին Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական – հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք՝ ազգային անվտանգությանը». Փաշինյան
ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով։
«Ռուսաստանի ու Հայաստանի այսօրվա հարաբերություններում առկա է լարվածություն, որն անդրադառնում է գազի սակագնի հարցին». «Ամերիկայի ձայն»
Մոսկվայի ու Փաշինյանի վարչակազմի միջև առկա են բազմաթիվ անհամաձայնություններ, ներառյալ նախկին նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ դատավարությունները, ինչպես նաև հետաքննությունները Հայաստանում գործող ռուսական ընկերությունների դեմ:
«Այս որոշման գոյության պայմաններում շատ դժվար է հայկական կողմին հիմնախնդրի վերաբերյալ առաջարկել մի լուծում, որը կարող է առնչվել Ադրբեջանի իշխանության ներքո հայերի բնակությանը». «Իրատես»
Այսօր այդ երկրում հիասթափությունը գնալով մեծանում է, բազմաթիվ գործիչներ արդեն նշում են, որ Ադրբեջանի վարկանիշը Ալիևի գործողությունների պատճառով, հարվածի տակ է, և որ այս վճիռն ի ցույց է դնում Ադրբեջանի իրական ամոթալի դեմքը, ինչը միջազգային հանրությունը չի կարող անտեսել։
Ժամանակավորապես հրաժարվել 30 տարվա ավանդույթից
1991 թվականից ի վեր Հայաստանի քաղաքական կյանքը կառուցվում է «զրոյական արդյունքով խաղի» կանոններով: Տվյալ դեպքում դա նշանակում է, որ հակադիր քաղաքական ուժերի նպատակը միայն մեկն էր՝ իրար ոչնչացնելը, իսկ խաղաղ համագոյակցության եւ մրցակցության տարբերակը երկուստեք բացառվում էր: Իշխանությունը մշտապես ասում է՝ «ի՞նչ ընդդիմություն, նրանք բոլորը հանցագործ են»: Ընդդիմությունն էլ է նույնը պնդում՝ «ի՞նչ իշխանություն, նրանք
Ազգային միասնության մասին
Որպեսզի համազգային միասնությունը կայանա, պետք է առաջին հերթին դադարել ստելը, «տակից դուրս գալը» եւ սկսել ընդունել սխալները: Ապա, հարկավոր է իսկապես ցույց տալ ինչպես խնդրի լրջությունը, այնպես էլ դրա դեմ պայքարելու հաստատակամությունը՝ չխուսափելով ոչ ամբոխահաճո միջոցներից եւ որոշումներից: Եվ երրորդը, գիտակցել եւ հասարակությանը բացատրել, որ համավարակի ավարտից հետո մենք բոլորս ավելի վատ ենք ապրելու եւ պետությունը ստիպված է լինելու լուծել լրջագույն տնտեսական խնդիրներ:
Մհեր Գրիգորյան. Սահմանին ներկա գնի պահպանման պարագայում, կարծում եմ, ՀԾԿՀ-ի հաշվարկները ողջամիտ են. «Հայկական ժամանակ»
Վստահ եմ, որ ԵԱՏՄ 4 երկրների (բացի՝ Ռուսաստանի Դաշնությունից) համար միասնական մատակարարման եւ տարանցման սակագնի սահմանման հարցի քննարկումը դեռ շարունակվելու է եւ լուծում է ստանալու:
Վրաստանն առայժմ զբոսաշրջիկներ չի ընդունի Հայաստանից
Վրաստանը չի կարող բացել սահմանը կորոնավիրուսով բարձր վարակվածություն ունեցող երկրների, այդ թվում Հայաստանի համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: «Առաջին հերթին զբոսաշրջիկները կլինեն «կանաչ» երկրներից: Զբոսաշրջության բաժինն աշխատում է այդ ուղղությամբ: Երկկողմ համաձայնագրեր կստորագրվեն նվազագույն ռիսկ պարունակող երկրների հետ: Մշակվում են նաև որոշակի ընթացակարգեր՝ ինչ թեստ պետք է
Գեղարքունիքի մարզում ունենք 531 հաստատված դեպք. Գնել Սանոսյան
Հունիսի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, 8 ապաքինված: Այսպիսով մարզում ընդհանուր ունենք 531 հաստատված դեպք, որոնցից 249-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով։ Գնել ՍԱՆՈՍՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ
Նոր կառավարությունն ինչպե՞ս կարող է ասել, թե «Ա1+»-ի նկատմամբ խտրականություն չի եղել․ Արա Ղազարյան. «Ա1+» (Տեսանյութ)
«Ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե նոր կառավարությունն ինչպես կարող է ասել, որ «Ա1+»-ի նկատմամբ խտրականություն չի եղել։ Սա սիմվոլիկ գործ է։ Եթե այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, իսկապես հեղափոխություն էր, ուրեմն կառավարությունը պետք է ասի, որ «Ա1+»-ի նկատմամբ տեղի է ունեցել խտրականություն և քողարկված քաղաքական հետապնդում»,- ասում է փաստաբան Արա Ղազարյանը։ «Ա1+»-ը իր ոտնահարված
Եկեք չկեղծենք նաև քննարկումը
Իշխանական պատգամավորները, նույնիսկ նրանք, ովքեր ունեն լավ մասնագետի համբավ, մինչ պատգամավոր դառնալը իրենց ոլորտներում անում էին մասնագիտական լուրջ վերլուծություններ, այսօր իրենց մեկնաբանություններում անկեղծ չեն։ Գույքահարկի առաջարկվող փոփոխություններն արդարացնելու համար բերվում է մինչև 10մլն դրամ կադաստրային արժեք ունեցող գույքի տարեկան գույքահարկի հաշվարկը՝ առավելագույնը 5000 դրամ, կամ 10-25 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանների գույքահարկը՝ միջինը 10200
Ծեծված սպայի առողջական վիճակի վատթարացումը նախաքննության ավարտի համար խոչընդոտ չի լինի
Միայն Արա Մխիթարյանի ցուցմունքների բացակայությունը չի կարող խոչընդոտ լինել, ունենք անհերքելի ապացույցներ, խոսքը նաեւ տեսաձայնագրությունների մասին է. Լեւոն Սահակյան
ՍԱՏՄ ստուգայցը է կատարել Երևանի Արաբկիր վարչական շրջանում, իսկ Կենտրոն վարչական շրջանում կասեցրել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 48 ժամով
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում: Այսօր ՍԱՏՄ տեսուչները ստուգայց են կատարել Երևանի Արաբկիր վարչական շրջանի հանրային սննդի կազմակերպություններում: Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն, որտեղ էլ կորոշվի այն պատժամիջոցը, որը պետք է կրի տնտեսվարողը թույլ տրված խախտման համար: Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով
ՀՀ ՊՆ-ն չի մեկնաբանում կադրերը, որոնք ներկայացվում են որպես ՀՀ ԶՈւ պատժիչ գործողություն. Ռազմիֆո (Տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 1-ի առավոտյան, ֆեյսբուքյան հայ օգտատերերից մեկը «Պատժիչ գործողություն՝ 31.05.2020 թվական, Նախիջևանի ուղղությամբ» վերնագրով տեսանյութ է հրապարակել, որում, իր պնդմամբ, պատկերված է «հակառակորդի դիրքեր տանող ճանապարհին խոցված տեխնիկա»: Տեսանյութը վատ որակի է, հեռվում երևում են վառվող օբյեկտներ, որոնք չի բացառվում, որ զինտեխնիկա են։ Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրաժարվեց մեկնաբանել
Հաշմանդամություն ունեցող երեխային պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ. Արման Թաթոյանը երեխաների անհատական աշխատանքներ է հրապարակել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեխայի ինքնուրույն կյանք վարելու հմտության կարևորությանը: «Այս նկարները մեր խնդրանքով պատրաստել են երեխաները, նայե՜ք դրանք․ դպրոցական երեխաները նկարներով մեզ են փոխանցում պատկերացնումներ իրենց իրավունքների մասին։ Երեխաներն իրենց մաքրությամբ մեծերից շատ դեպքերում ավելի լավ են պատկերացնում ներառականությունը, սեփական աշխարհայացքով են ցույց տալիս, որ պետք է
«Արցախը կլինի անվտանգ, եթե մենք ունենանք կայուն Հայաստան եւ հզոր Սփյուռք». Արթուր Թովմասյան
Արարատ Միրզոյանը Երեւանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 1-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Ողջունելով ԱՀ ԱԺ նորընտիր նախագահին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Արթուր Թովմասյանի գործունեությունն արդեն նոր կարգավիճակում առավել քան արդյունավետ է լինելու, եւ այդ առումով երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների աշխատանքը մեծապես
Շուտով մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին. Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Սիրելի՛ երեխաներ, Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Մեր նախարարության և անձամբ իմ աշխատանքը միտված է նրան, որ ամեն օր ապահովենք ձեր անհոգ ու երջանիկ մանկությունը՝ վերացնելով այն խոչընդոտները, որոնք առկա են այդ նպատակին հասնելու համար: Վստահ եմ, որ նախորդ տարիների նման,
Գուգարքում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Մայիսի 27-ին, ժամը 8-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վանաձորի 29-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ մայիսի 23-24-ը Վահագնաձոր գյուղի հարակից անտառում բենզասղոցով ապօրինի
Արսեն Թորոսյան. Վերջին օրերին ռեանիմացիոն մահճակալների փոքր ավելացումներ ենք ունեցել
«Գործողությունները կախված են լինելու, իհարկե, վարակի տարածման տեմպից»
Նիկոլ Փաշինյան. Շատ դեպքերում չախտորոշված դեպքը ավելի վտանգավոր է վարակի տարածման առումով, քան ախտորոշվածը
«Դրական ախտորոշված դեպքերի հետ կապված զգոնությունը պետք է կրկնակի ավելի լինի»
Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ. Ամրամ Մակինյան
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ, մեր հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր
Տիգրան Ավինյան. Կորոնավիրուսի տարածման արագությունը և ինտենսիվությունը կրկին մնում է վերահսկելի
Նախնական տվյալներով՝ օդային հաղորդակցությունը կվերաբացվի հուլիսի կեսերից
Ուրախալի է, որ ներկայում մեր երկրները կապված են բարեկամական և փոխշահավետ հարաբերություններով. Նազարբաևի ուղերձը՝ Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Դուք կարևոր գործունեություն եք ծավալում՝ ուղղված Հայաստանի կայուն զարգացման և պետականության ամրապնդման համար պայմանների ստեղծմանը: Ուրախալի է, որ ներկայում մեր երկրները կապված են բարեկամական
Աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ էր պահանջել. շորթումը բացահայտվել է
Հունվարի 30-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 17-ամյա մի աղջիկ հաղորդում էր տվել, որ սոցիալական ցանցերից մեկի անհայտ օգտատերը 3 միլիոն դրամ է պահանջել՝ իր մերկ լուսանկարները և տեսանյութերն ընկերներին ու ծանոթներին չուղարկելու համար։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում շորթման հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որն ուղարկվեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննության։ Նախաքննության ընթացքում քննչական


















































