Օրվա լրահոսը

Բանավեճն ավարտվել է սպանությամբ. Մարմաշեն գյուղի 17-ամյա բնակիչը կալանավորվել է՝ 21-ամյա երիտասարդի սպանության համար

Ֆուտբոլ խաղալու ժամանակ, խաղի կանոնները խախտելու հետ կապված  թիմերի միջև առաջացած բանավեճի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու առիթով,  նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, Մարմաշեն գյուղի 17-ամյա բնակիչը և խաղադաշտ ժամանած 21-ամյա երիտասարդն առանձնացել են մյուսներից ֆուտբոլի դաշտին հարակից գտնվող դպրոցի մոտակայքում:

«Ձեզ ճանաչում են որպես իսկական հայրենասերի, տաղանդավոր և փորձառու առաջնորդի». վարչապետը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ ծննդյան օրվա առթիվ

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լիովին օգտագործել վերջինիս ներուժը՝ անդամ պետությունների կողմից առաջադրված խնդիրների հաջող իրագործման նպատակով:

Բելառուսում փաշինյաններ ու զելենսկիներ չկան. Լուկաշենկո

«Ինչ իրավիճակ էլ որ տեղի ունենա Հայաստանում և Ուկրաինայում, այնուամենայնիվ, այդ մարդիկ՝ և՛ Զելենսկին, և՛ Փաշինյանը, տաղանդավոր են: Ես արդեն նրանց հետ մոտիկից ծանոթացել եմ: Նրանք անկասկած տաղանդավոր մարդիկ են, և գլխավորը՝ իրենց երկրի նվիրյալներ»:

Երեխաների իրավունքների իրացման ապահովումն ու պաշտպանությունը շատ ավելին է, քան լոկ երեխաների պաշտպանությունը. Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը

Մեր փոքրիկներին ամեն անգամ երջանիկ մանկություն մաղթելիս պիտի հիշենք, որ դրա գլխավոր գրավականն իրենց իրավունքների լիակատար պաշտպանությունն է՝ որակյալ կրթությունից մինչև սոցիալական և առողջապահական երաշխիքներ։

Զորամասի կարիքների համար հատկացված էլեկտրաէներգիայի և գազի մի մասն օտարել է. հրամանատարին մեղադրանք է առաջադրվել

Որպես կաշառք պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 485.860 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար, որից հետո զորամասի ֆինանսական ծառայության ավագ հաշվապահի կինը նշանակվել է զորամասի ակումբի պետ:

ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Օրենքներով սահմանվում է ապրանքների և դրույքաչափերի ցանկը, որոնց նկատմամբ անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր:

Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը կարող էր հայտնվել «Բարսելոնայում», եթե չլիներ «Ռեալը»

Սպորտային մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն, Ռուսաստանի ազգային հավաքականի առաջատար հայ մարզիկ, 24-ամյա Արթուր Դալալոյանը ցույց է տվել, որ ֆուտբոլային գնդակին մարմնամարզական գործիքներից պակաս չի տիրապետում: Այդ կադրերով տպավորված՝ «Բարսելոնայի» եւ Լիոնել Մեսսիի երկրպագուներից մեկն արձագանքել է հետեւյալ գրառումով. «Հինգ տարուց Արթուրին սպասում ենք «Բարսելոնայում»: Բայց խնդիրն այստեղ այն է, որ ֆուտբոլասերը երեւի տեղյակ չի եղել,

Ցանկանում եմ կրկին արտահայտել պատրաստակամությունս մեր երկրների միջև համագործակցության ավելի ամրապնդման գործում. Գիորգի Գախարիան վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել

Օգտվելով առիթից՝ հույս եմ հայտնում, որ Վրաստանի և Հայաստանի միջև առկա սերտ կապերը և հարաբերությունները, որոնք հիմնված են ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա, ապագայում ևս կխորանան և կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և հաշվի առնելով մեր երկրների շահերը:

Մեծահասակներս կյանքում ունենք կարևորագույն առաքելություն` պաշտպանել ձեր իրավունքներն ու լավագույն շահերը` ձեր մանկությունը դարձնելով լիարժեք ու ապահով. Արտակ Բեգլարյան

Հունիսի 1-ը մեզ բոլորիս ևս մեկ անգամ հիշեցնում է երեխաների հանդեպ ունեցած ամենօրյա պարտավորությունների մասին:

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է գազի սակագինը բարձրացնել. ինչ սակագին է առաջարկում ՀԾԿՀ-ն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այս տարվա ապրիլի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ է ներկայացրել գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի փոխադրման, բնական գազի բաշխման եւ վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման համար: «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է բնակչության համար վերջնական սակագին սահմանել 1000 խմ-ի դիմաց 135,909 դրամ` ներկայումս գործող 139 հազարի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն

Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ

 Ամերիաբանկը, կարևորելով մարզերում  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, ինչպես նաև երիտասարդների կրթությանն ու զբաղվածությանն ուղղված ծրագրերի իրականացումը, համագործակցում է Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին բանկում անցնել հեռավար գործնական ուսուցում։ Ծրագրի առաջին փուլում ընդգրկվել են Տավուշի, Վայոց ձորի, Լոռու և Շիրակի մարզերի երիտասարդները, ովքեր ուսանում են ԳՏՏ կենտրոնում։ Ամերիաբանկի մասնագետները ուսանողներին կծանոթացնեն բանկային համակարգում

Որևէ պաշտոնական ուցեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը. Առողջապահության նախարարության պարզաբանումը

«Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:

Կարեն Խաչանովը կմասնակցի ցուցադրական մրցաշարի

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հունիսի երկրորդ կեսին մերձմոսկովյան Խիմկիում կմասնակցի $ 15 հազար մրցանակային ֆոնդով թենիսի ցուցադրական մրցաշարի: Խիմկիի թենիսի ակադեմիայի եւ Յուրմալայում WTA մրցաշարի սեփականատեր Ալեքսանդր Օստրովսկին հայտարարել է, որ մասնակցության նախնական համաձայնություն տված մարզիկների մեջ նաեւ Կարեն Խաչանովն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Եթե լավագույն զենքն առնենք, մեքենան, բայց հին ոստիկանները, որոնք իրենց վարկաբեկել են, ներթափանցեն այդ համակարգ, մենք պռավալ ենք տալու». Քրիստինե Պողոսյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց. «Ամեն մարդ չի կարող աշխատել ոստիկանությունում: Ինչպես տիկին Գրիգորյանն ասաց, մեզ պետք են խիզախ, արդար, դինամիկ, աշխատասեր, կրթված երիտասարդներ:

«Անվտանգության խորհուրդը պետք է դառնա պետական կառավարման այն օղակներից մեկը, որտեղ քննարկվելու են մեր բնակչությանը մտահոգող հիմնահարցերը». Արայիկ Հարությունյան

«Համատեղ աշխատանքով պետք է փորձենք կյանքի կոչել այն հուշագիրը, որը ստորագրվել է երկու քաղաքական ուժերի միջև»

Եվա Եգանյան. «Անգամ ծննդյանս օրն առցանց դիմավորել եմ իմ սիրելի լսարանի հետ»

Նոր տեսահոլովակի միջոցով ուզում եմ երգս երկար ապրի

Նախկինում դատապարտված անձը վարկային ծառայություններ մատուցելու վերաբերյալ խոստումներ տալով՝ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարներ

Խաբեությամբ պահանջել և «Թելլ Սելլ», «Իզի Փեյ» և «Իդրամ» վճարային համակարգերի միջոցով «Վիվառո Գրուպ» ՍՊ ընկերության vivarobet.am կայքի 31 անհատական հաշիվներին ստացել և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է տվյալ քաղաքացիների կողմից փոխանցված առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն ախտահանվում է (ֆոտոշարք)

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում ախտահանման աշխատանքներ են ընթանում: Այդ առիթով ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանն Aravot.am-ին ասաց. «Քանի որ առջեւում ամփոփիչ քննությունների շրջանն է եւ հանձնաժողովների անդամներն ու ուսանողները պետք է ներկա լինեն zoom հարթակում, նաեւ ուսանողների բավականին ակտիվ շարժ է զգացվում ինստիտուտում՝ կապված ավարտական աշխատանքների հանձնման, ընթերցարանից օգտվելու կամ իրենց ղեկավարների հետ կոնսուլտացիաներ անցկացնելու

Առկա են դիմակ կրելու պարտադիր պահանջ անհամաչափ ձևով կիրառելու և այդ հիմքով քաղաքացիներին տուգանելու մասին բազմաթիվ պնդումներ. «Իրավական ուղի»

«Իրավական ուղի»-ն պատրաստ է քաղաքացիներին տրամադրել անվճար իրավաբանական օգնություն՝ դիմակ կրելու պահանջի խախտման հիմքով վարչական ակտերը բողոքարկելու հարցում

Ազգային ժողով են եկել կորոնավիրուսի պաշտպանիչ արտահագուստով բժիշկներ. ո՞ւմ համար

Հիշեցնենք նաեւ, որ իմքայլական Հրաչյա Հակոբյանը երեկ այցելած է եղել վարչապետի տուն: Մեր տեղեկություններով՝ նա երեկոյան գնալու է թեստ հանձնելու:

Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը լիարժեք ապաքինվել է և այսօր պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից

Ինքը՝ Նազենին այսօր տրամադրություն չունի, ասում է չեմ ուզում գնալ հիվանդանոցից, անգամ արտասվել է, բայց վստահ ենք, որ հիվանդանոցի պատերից դուրս նրան սպասվում է նոր ու ավելի ապահով կյանք:

«Քանիցս խոսել եմ մոր հետ. որեւէ առաջընթաց չկա». պատգամավորը՝ սեռական ոտնձգության ենթարկված երեխայի մասին

Խնդիրը ո՞րն է: Ի՞նչ է արվում, որ երեխաների հանդեպ շարունակվող նման հրեշավոր դեպքերը կանխվեն, իրավապահների կաշկանդվածությունն ինչո՞ւմ է կայանում

Գեւորգ Գրիգորյանը պատասխանում է հրապարակմանը, թե ամերիկացի հարկատուների փողերով ՀՀ-ում առողջապահական նորություններով հակասական կայք է ֆինանսավորվում, որը տարածում է «չափազանց վտանգավոր» ապատեղեկատվություն COVID-19-ի մասին

Նման միջազգային հոդվածներով իրականացվող ճնշումները զանազան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մտածելու առիթ են տալիս՝ արդյո՞ք պետք է մասնակցել ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարվող դրամաշնորհային ծրագրերին և իրականացնել ծրագրեր, եթե հետագայում ծրագրի արդյունավետ իրականացման համար պախարակման փորձեր են արվելու և դրսևորվելու է խիստ անհանդուրժողականություն այլակարծության վերաբերյալ

Անչափասների վեճն ավարտվել է դանակահարությամբ. 14-ամյա պատանու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը

Դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Հայտնի է ՀՀ վարչապետի հետ հանդիպած Արցախի նախագահի թեստի պատասխանը

Արայիկ Հարությունյանի Covid-19-ի թեստի արդյունքը բացասական է:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 1-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 2-ին, 3-ին, 6-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունիսի 1-ի ցերեկը, 4-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի

Գործը կամ կարճվելու է, կամ կայացվելու է արդարացման դատավճիռ. ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքով դրվեց արդարադատության մեկնարկը. Ասյա Օվանյան

Գործը բազմաթիվ դրվագներով քննվելու է միջազգային բարձր դատական ատյաններում, և ես սա ասում եմ ցավով, սակայն Հայաստանի դեմ հնարավոր որոշումները որևէ մեկի համար անակնկալ չեն լինելու։

Դավթյանը ՄԻԵԴ որոշումն «իրենց օգտին» է համարում, իսկ Քոչարյանի պաշտպանների վարքագիծը՝ պաշտպանական իրավունքի չարաշահում

Գտնում ենք, որ դատարանը բոլոր հիմքերն ունի՝ այս հիմնավորմամբ որոշ դատավարական գործողություններ սահմանափակելու եւ ապացույցների հետազոտմանն անցնելու համար

Սահմանափակվել է մի խումբ ապրանքների արտահանումը

Ապրանքները, որոնք  ենթակա չեն փոխաբեռնման, հաշվառվում են մաքսային մարմինների կողմից, որից հետո ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ տեղաշարժվում են ՀՀ տարածքով։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031