Օրվա լրահոսը

Կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է, այլ ոչ թե պատճառ․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահը կարծում է, որ կլիմայի փոփոխությունը կարող է առանցքային հարց դառնալ քաղաքական օրակարգում

«Այս կռվի մեջ Սմբատը մենակ է, իսկ վայ-վույ անողները ֆոն են ստեղծում». Սասուն Գեւորգյան

Բաց նամակը վարչապետին, որ ես չեմ հավատում գրագողության դեմ պայքարին, երբ գիտությունը ղեկավարում է գրագողը՝ ձեր թերթում տպագրվեց և այն նույնպես ուղարկել եմ վերը նշված «պայքարողներին»: Որևէ բառ լսել ե՞ք նրանցից: Հիմա ուզում եք, որ ես լուրջ ընդունե՞մ տնտեսագիտական համալսարանի չորսբոլորը տեղի ունեցող այս գզվռտոցը:

Արձանագրվել է իրավախախտման 20 դեպք Դավթաշենում հանրային տրանսպորտի նկատմամբ մշտադիտարկումների արդյունքում

Տեսչական մարմնի կողմից հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Ոստիկանության կողմից կազմվել է համապատասխան արձանագրություններ։

Անդրադառնալով սողանքների հետ կապված իրավիճակի կարգավորման խնդրին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է գործիքային հետազոտությունների արագ իրականացումը

Վարչապետը կարևորել է արտակարգ իրավիճակների ոլորտում կարողությունների շարունակական զարգացումը

Տիգրան Աթանեսյանի հաղորդման կապակցությամբ հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել

Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արչիլ Տալակվաձեին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ

Կողմերը նաև տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում համավարակի կանխման ուղղությամբ կատարվող միջոցառումների և առկա իրավիճակի վերաբերյալ։

Մարզային իշխանությունները Ձեզ են փոխանցում ապատեղեկատվություն. սյունեցիների բաց նամակը վարչապետին

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի և մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի անհագուրդ ծարավը դեռ չի կտրվել՝ նրանց միջնորդությամբ դիմակավորված անձինք դեռևս շարունակում են Քաջարանը, այսօր նաև Կապանը պահել աքցանի մեջ։

Վլադիմիր Պուտինը հրահանգել է ռազմական շքերթ անցկացնել

Մենք դա կանենք հունիսի 24-ին՝ այն օրը, երբ 1945թ. տեղի ունեցավ պատերազմից հաղթանակով վերադարձածների պատմական շքերթը»,-ասել է Պուտինը:

Արայիկ Հարությունյանի հրամանագրերով նշանակումներ են կատարվել

Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար։ Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար։

«Սա առաջին վճիռն է, որ միջազգային դատական ատյանն արձանագրել է ադրբեջանական պետության հակահայկական խտրականությունը, ատելությունը». ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ

Ըստ նրա՝ առաջին ձեռքբերումը, որ այս վճռի կայացմամբ կա, այն է, որ պատասխանատվության է կանչվել պետությունը, և այս անպատժելիության համար պետությունն է հանձնառու:

Անկախության տարիներին մեծացել է բարձր արժեքների հիման վրա դաստիարակված մի սերունդ‚ որը կարող է ամենապրոֆեսիոնալ կերպով ներկայանալ մեծ բեմերում. Սերգեյ Սմբատյանը վարեց հեռավար «ԴասԱ» հանդիպումը

Ըստ մաեստրո Սմբատյանի՝ այս ծրագրով իրենք ցույց տվեցին‚ որ անկախության սերունդը սիրում է դասական երաժշտությունը‚ դրա կրողն ու տարածողն է։

823 տնտեսվարողի գործունեության կասեցում. Երևանում և մարզերում ԱԱՏՄ-ն մշտադիտարկել է 3870 տնտեսվարողի գործունեություն

Տեսչական մարմնի լայնածավալ աշխատանքի շրջանակում՝ արտակարգ դրության շրջանում Երևանում և մարզերում մշտադիտարկվել է շուրջ 3870 տնտեսվարողի գործունեություն։

«Երեւանում մի կին սեռական դաստիարակության գրքեր է բաժանել երեխաներին». պատգամավոր

Այս միջադեպից բորբոքված ծնողների հաշվեհարդարի դեպքում հետեւանքներն ավելի ցավալի կարող են լինել:

Ucom-ը շարունակում է աշխատանքի ընդունելու գործընթացը

Ucom ընկերությունը շարունակում է աշխատանքի ընդունելու գործընթացը նախևառաջ տեխնիկական կրթություն և աշխատանքի փորձ ունեցող մասնագետների համար։ Համավարակով պայմանավորված իրավիճակում Ucom-ն այն բացառիկ գործատուներից է, որը շարունակել է կայուն գործունեությունը, ճիշտ ժամանակին վճարել է աշխատակիցների ամբողջական աշխատավարձը, առկա աշխատակիցներին տրամադրել է համալիր գիտելիքների ձեռքբերման, մասնագիտական արագ աճի և զարգացման, կրթվելու և ինքնակրթվելու հնարավորություններ։ «Ucom-ն ինքնին ինստիտուցիոնալ

Կորոնավիրուսի հետքերով․ Գյումրիի բժիշկներին հավաքագրում են՝ Երևան տեղափոխելու նպատակով

Aravot.am-ին տեղեկություններ են հասել, թե կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի ավելացման պատճառով Գյումրիի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին մտադրված են տեղափոխել մայրաքաղաք։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, նրանց ինչ-որ տեղ պարտադրում են աշխատել Երևանում, նույնիսկ ԱԱԾ-ի մակարդակով ճշտում են բժիշկների տվյալները։ Մենք այս տեղեկությունների իսկությունը փորձեցինք ճշտել Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանից։ Շիրակի մարզպետարանի պաշտոնյան ասաց․

24 ժամով կասեցվել է հանրային սննդի 32 օբյեկտների աշխատանքը

Կարգազանց տնտեսավարողների մոտ խախտումների կրկնվելու դեպքում գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի:

«Ինձ զարմացնում է, որ համավարակի պայմաններում նախարարն ունի այդքան ժամանակ, որ ֆեյսբուքում դատարկաբանությանը մոտ գրառումներ անի». Գորգիսյանը՝ Արսեն Թորոսյանին

Ըստ Գորգիսյանի, կառավարությունն ինքն է իր անլուրջ վերաբերմունքով քաղաքացիների մոտ այսպիսի անլուրջ մոտեցում ձեւավորել համավարակի մասին ու այդ անլրջությունը սերմանելուց հետո, երբ փորձում են լրջացնել, քաղաքացիների մոտ հարցեր են առաջանում:

«Ամենակարևորը օրենքի առջև բոլորի հավասարությունը ապահովելն է». Արայիկ Հարությունյանը ոստիկանության անձնակազմին ներկայացրել է նորանշանակ ոստիկանապետին

«Ոստիկանությունը լինելու է իմ ուշադրության կենտրոնում և ոչինչ չենք խնայելու համակարգի զարգացման, համակարգի ծառայողների սոցիալական վիճակի բարելավման և ամենակարևորը` համակարգի ծառայողների` հասարակության մեջ դերի բարձրացման ուղղությամբ»,- իր խոսքում շեշտել է նախագահը:

«Մենք այս օրերին ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման առումով կլսենք շատ տարբեր տեսակետներ, այդ թվում՝ իրարամերժ». Մակունց

Ճի՞շտ են այն դիտարկումները, որ դուք հաշվարկել էիք ու գիտեիք, որ հանրաքվեն ձախողելու եք, դրա համար նորից այդ հարցը տեղափոխեցիք ԱԺ տիրույթ, որովհետեւ նման տեսակետներ են հնչում՝ Մակունցը պատասխանեց. «Տեղին չեն նման հայտարարությունները, հատկապես այն պարագայում, որ մենք լայն քարոզարշավ անցկացնելու մտադրություն ունեինք, ունեինք նաեւ նախնական գնահատականներ իրավիճակի վերաբերյալ»:

Մամեդյարովի որդին ավելի քան 4 միլիոն դոլար արժողությամբ 2 բնակարան է գնել Նյու Յորքում. Turan

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Էմին Մամեդյարովը 2015թ. հունիս-հուլիս ամիսներին 2 բնակարան է ձեռք բերել Մանհեթենի ամենաթանկ համալիրներից մեկում` Trump Place-ում:

Հայկ Մարության. «Քանի հնարավորություն ունենք բարձր գներով ինչ-որ մի բան վաճառելու, շատ արագ պետք է վաճառենք»

«Օտարման գործընթացին կողմ ենք, բայց մի տեսակ չափից շատ է քաղաքապետարանի հողամասերի գինը բարձր»,-այսօր այս մասին Երեւանու ավագանու նիստում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն օրակարգի՝ «Երեւան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Երեւան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2020 թվականի ծրագրում» փոփոխություն անելու հարցի քննարկման ժամանակ: Հարությունյանի խոսքով. «Մենք մեր

Փոխնախարարն ԱԺ ամբիոնի մոտ հուզվեց. «Հիմա հարազատիս հուղարկավորությունն է, որին չեմ կարող մասնակցել»

Խնդրում եմ, որ բոլորս հերոսանանք՝ ոչ թե ինքնազոհությամբ կամ պատվաստանյութի սպասելով, այլ համազգային հոգատարությամբ

Արմեն Սարգսյանի հետ զրույցում Սերբիայի նախագահն ընդգծել է՝ իր երկիրը պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանին

Նրանք ևս մեկ անգամ ընդգծել են համագործակցության մեծ ներուժը, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, գյուղատնտեսության ոլորտներում, վստահություն են հայտնել, որ մուտքի արտոնագրերի երկուստեք վերացումը կնպաստի գործարար կապերի ակտիվացմանն ու զբոսաշրջության զարգացմանը:

Արամ Վարդեւանյանը՝ Արմեն Դանիելյանի մասին. «Յուրաքանչյուր դատավոր ունի դատական պրակտիկա եւ որոշումների կայացում եւ դրանով պայմանավորված մենք պարտավոր ենք հետեւություններ անել»

Դանիելյան Արմենը ՀՀ վերաքննիչ ատյանի 18 դատավորներից այն բացառիկ դատավորն է, որը մեկ տարվա ընթացքում երկու անգամ Ռոբերտ Քոչարյանի անձնական երաշխավորության միջնորդությունները պետք է քննության առարկա դարձնի վերաքննիչ ատյանում: Եթե Հայաստանի Հանրապետությունում կա մեկը, որը սա կարող է դիտարկել պատահականություն, ես իսկապես կուզեմ այդ մարդու հետ խոսել, որ զուտ նաեւ ինքս հասկանամ՝ ո՞նց կար է դա լինել պատահականություն:

Շահավետ պայմաններով ուսանողական վարկեր Հայբիզնեսբանկի կողմից

ՀՀ Կառավարության աջակցման 14-րդ միջոցառման շրջանակներում, որն ուղղված է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է ուսման վարձի վճարման նպատակով յուրաքանչյուր ուսանողի համար հասանելի և շահավետ պայմաններով ուսանողական վարկեր. մինչև 10 տարի մարման ժամկետով, տարեկան անվանական տոկոսադրույք 9%, որից 2-3% սուբսիդավորվում է ՀՀ Կառավարության կողմից, տարեկան փաստացի տոկոսադրույք՝16-7.22% (կախված սուբսիդավորման տոկոսադրույքից), առավելագույն գումար 2,800,000 ՀՀ դրամ

«Դիմակի տուփի վրա գրված է՝ չի պաշտպանում Covid-19-ից». Գորգիսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է Գեւորգ Գորգիսյանի ասածին

Քաղաքապետ. «Ավագանին թող դրամահավաք կազմակերպի, գնանք գումարը տանք տնտեսվարողին, համայնքն այդ գումարը չունի»

Երեւանի ավագանու այսօրվա նիստում, երբ քննարկվում էր հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին հարցը, բուռն ելույթներ եղան: Ավագանու անդամները մտահոգություններ հայտնեցին մայրաքաղաքում խիտ կառուցապատման, բազմահարկ շենքեր կառուցելու եւ բակային տարածքները գրավելու մասին: Արդյոք կա հնարավորություն հանրային նշանակության, բայց սեփականաշնորհված տարածքները վերադարձնելու, այս հարցին քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց. «Այս պահին երկու տնտեսվարող կա, որոնք ունեն քաղաքի այգիներում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031