Օրվա լրահոսը
Զինված ուժերում պետք է մեծանա կնոջ դերը որոշումների կայացման գործում. Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր մասնակցել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի եզրափակիչ առցանց նիստին: Արման Թաթոյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթություն են զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանությունը, նրանց ներգրավվածության ու առաջխաղացման խթանումը և հավասար հնարավորությունների ապահովումը, քանի որ կանանց մասնակցությունը դրական ազդեցություն կունենա որոշումների կայացման
Սուրիական կառավարութիւնը որոշում առաւ ժամանակաւորապէս դադրեցնելու այլ երկիրներէ սուրիացի քաղաքացիներուն վերադարձը. «Գանձասար»
Երկուշաբթի, 26 Մայիս 2020-ին Շամ Թայմզ հաղորդեց, որ սուրիական կառավարութիւնը որոշում առաւ ժամանակաւորապէս դադրեցնելու այլ երկիրներէ սուրիացի քաղաքացիներուն վերադարձը ցնոր տնօրինում։ Կառավարութիւնը որոշեց այս նիւթին շուրջ քննարկումը յետաձգել մեկուսացման կեդրոններէն ներս գտնուող պսակաձեւ ժահրով վարակուած պարագաներուն բուժուելէն ետք։ Կառավարութիւնը աւելցուց, որ Սուրիոյ Առողջապահութեան Նախարարութիւնը զանազան միջոցներ որդեգրած էր այլ երկիրներէ ժամանած բոլոր վարակուած պարագաները քննութեան
«Փող չունե՞ս, եղբա՛յր, դուրս արի, մաքրի». Մարությանը հորդորում է շենքերի բնակիչներին հերթով իրենց բակը մաքրել, Չեխիայում ինքն ու իր կինը մաքրել են
Մալաթիա-Սեբաստիայում՝ Հարավ-արեւմտյան թաղամասում այդ բակերում, շենքերում այնքան մարդ է ապրում, որ եթե մարդիկ պայմանավորվեն, որ 3 օրը մեկ էլ 20 ընտանիքից մի քանիսը դուրս գան, իրենց դեմը մաքրեն՝ բակը, մաքուր կլինի ինքը միշտ: Չե՞ս ուզում, OK, ուրեմն վարձեք մարդ, որը դա կանի: Կամ էլ մյուս տարի այսքան վերելակ պիտի փոխեինք՝ չենք փոխի:
ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի նախագահի հրամանագրով դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը և հերոսացումը հերյուրանք և վիրավորանք էին քաղաքակրթական չափանիշների նկատմամբ:
Ըստ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի՝ իրեն հեծանվով վրաերթի ենթարկելու համար կալանավորված անձն ազատ է արձակվել. Tert.am
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի համաձայն իրեն հեծանվով վրաերթի ենթարկելու համար կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Արթուր Ալեքսանյանն ազատ է արձակվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Ալեքսանյանի պաշտպան Էմին Բեգլարյանը։ «Մի երկու ժամ առաջ վերաքննիչ դատարանը բավարարել է մեր բողոքն ամբողջությամբ և բեկանել է Արթուր Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի որոշումը: Նա
Հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժությունները խարխլում են տարածաշրջանային կայունությունը և լուրջ վնաս են հասցնում խաղաղ գործընթացին. Զոհրաբ Մնացականյան
Տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: ԱԳ նախարարները քննարկեցին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, անվտանգության ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդեցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց
«Կա կոնկրետ ներդրող, որը մոտ 3 մլն դոլարի ներդրում է անելու՝ Իսակովի պողոտայում գիշերային ակումբ կառուցելու համար». ԲՀԿ ավագանու անդամ
Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ասաց, որ խնդիրը միայն հեստապարերով զբաղվող ակումբներին չի վերաբերվում, սգո սրահներն էլ ունեն նույն խնդիրը. «Եթե զրոյից ամայի տարածքում նման բան են ստեղծում, պետք է ռիսկը հաշվի առնեն: Հենց հիմա մի հատ դեպք ունենք, որտեղ կա ռեստորան, 100 մետր այնկողմ կա սգո սրահ, հիմա առճակատման խնդիր է»:
Սաֆարովի գործով ՄԻԵԴ վճիռն լրջագույն առավելություններ կարող է տալ ՀՀ արտաքին քաղաքականությանը. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սաֆարովի գործով ՄԻԵԴ այսօրվա վճիռն իրականում լրջագույն առավելություններ կարող է տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Արցախյան հարցի համատեքստում։ Այս վճռի մի շարք դրույթներ պետք է դառնան երկրի կռվաններից մեկը՝ խորհրդարանական դիվանագիտությունից մինչեւ գործադիր իշխանություն։ Ադրբեջանի շուրջ պետք է շարունակաբար սեղմել դիվանագիտական օղակը՝ նոր նախաձեռնություններով եւ հարցադրումներով։ Սա
Ինչպե՞ս է կառավարությունը պատկերացնում 1991-2018 թվականների ընտրական եւ տնտեսական գործընթացներն ուսումնասիրող «ճշմարտության» հանձնաժողովը
ՀՀ արդարադատության նախարարությունն այսօր հանրային քննարկման է դրել «Հայաստանի հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքների նախագիծը: Այս հանձնաժողովի մասին կառավարությունում սկսեցին խոսել մի քանի ամիս առաջ`դատաիրավական բարեփոխումների նախագծի քննարկումների ժամանակ: Փորձագետները դեռ այն ժամանակ հանձնաժողովն անվանեցին արդարության կամ ճշմարտության հանձնաժողով: Դեռ այն ժամանակ արդեն հայտնի էր, որ հանձնաժողովը բավականին լայն լիազորություններով է
«Մեր լուսահոգի Ավետիք Իսահակյանն ավելի է գլուխը կախել ամոթից». Իսպիրյանը Մարությանին հարցրեց Օղակաձեւ այգու ու կայանատեղիի արտոնյալների մասին
Իսպիրյանն ասաց. «Ուզում եմ նշել խայտառակ սրճարանի մասին, որը գտնվում է պատկերասրահին կից՝ ցայտաղբյուրների կողքը: Շատ լավ գիտեմ դա ում է պատկանում: Նա խոսք էր տվել սեպտեմբերին վերացնել դա՝ պատկերասրահի մուտքի մոտ է»: Մարությանը զարմացավ՝ սրճարա՞ն է, թե՞ ինչ-որ տաղավար: Խոսքը Պատմության թանգարանի մուտքի մոտ տեղակայված օբյեկտի մասին է
Գյումրու պատմական փողոցը շրջափակված է․ երկու հոգու տեղափոխել են հիվանդանոց
Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գյումրու պատմական հատվածում՝ Շիրազի անվան փողոցում գտնվող «Ֆլորենս» ռեստորանի մոտ․ երիտասարդ մի վարորդ, որ եղել է «Porsche Cayenne» մակնիշի մեքենայի ղեկին՝ ջարդուփշուր անելով իր դիմաց գտնվող երեք մեքենաների, բարձրացել էր ռեստորանի աստիճաններով՝ հասնելով գլխավոր մուտքի մոտ ու գրեթե ներս խուժելով։ Ըստ ականատեսների, վնասվել էր նաև
Հայաստանին անհրաժեշտ են անվտանգության այլ երաշխիքներ
Ռուսաստանը քանդում է սպառազինությունների վերահսկողության համակարգը, ստեղծելով եւ օգտագործելով «սառցահատներ» հանձինս բռնապետությունների, որոնց թիրախում Հայաստանն է, եւ այդտեղ ռուսական «երաշխիքները» հաստատապես բավարար չեն Սկսած 2007 թվականից, երբ ՌԴ նախագահ Պուտինը ստորագրեց «Եվրոպայում սովորական սպառազինության պայմանագրի եւ դրա հետ կապված միջազգային պայմանագրերի գործողության կասեցման մասին», Սառը պատերազմին հետեւած խաղաղ շրջանի ավարտ կարելի է համարել։ Դա ամիսների
Խոակին Կապառոս. «Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, միջպետական սահմանների փակ լինելու և համապատասխան չվերթների բացակայության պատճառով, առայժմ չի կարողանում վերադառնալ Հայաստան, սակայն մանրամասնորեն հետևում է Հայաստանի ազգային հավաքականի՝ ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանի առաջնությունում հանդես եկող թեկնածուների ելույթներին: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Կապառոսը կիսվել է հենց Հայաստանի առաջնության 18-րդ մրցափուլից ստացված տպավորություններով: «Անկասկած, այդ
Մարությանը՝ Օպերայի հարակից տարածքները, զավթած այգիները վերցնելու, Ազատության հրապարակի բատուտներն ու հեծանիվները հանելու մասին
Ազատության հրապարակի բարեկարգման նախագծով հարակից մայթերը՝ Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի համար առանձին մրցույթ են հայտարարել՝ ճաղավանդակների վերանորոգում, եզրաքարեր եւ այլն, էսքիզային տարբերակը համաձայնեցված է, իսկ բուն Կարապի լճի, Օպերայի տարածքի համար խրախուսանք էր հայտարարված լավ նախագծողի համար, բայց այդպես էլ մասնակից չեն ունեցել, քանի որ 3 մլն են առաջարկել, ինչը քիչ է: Մարությանն ասաց. «Մարդ չգիտի ինչ անի, ես մտածում էի՝ անգամ անվճար մարդիկ կուզենային անել»:
Youtube-ը հեռացրել է Թուրքիայի քաղաքացի հրեա գործարարի՝ Հայոց ցեղասպանության մասին ատելության խոսք պարունակող տեսանյութը. Еrmenihaber.am
YouTube վիդեոհոսթինգի վարչակազմը հեռացրել է Թուրքիայի քաղաքացի հրեա գործարար Դողան Քասադոլուի տեսանյութը, որը ատելության խոսք էր պարունակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Նշենք, որ անցյալ տարի Քասադոլուն թուրքական Akit TV-ի «Բացվում է օրը» (Gün Başlıyor) հեռուստածրագրի հաղորդավար Յուսուֆ Օզան Դեմիրի հարցերին պատասխանելիս հետևյալ կերպ էր արտահայտվել Հայոց ցեղասպանության մասին․ «Հայոց ցեղասպանության պնդումները դարի զրպարտությունն են և Թուրքիան
«Պետգույքը ինչքան լավ շենք կա՝ հանել է վաճառքի, ասեմ՝ իմանաք, մեզ ոչ մեկը դա չի տալու մանկապարտեզի համար». Հայկ Մարության
Քաղաքապետի խոսքով՝ իրենք պատրաստ են երկու տարբերակին էլ. «Համաձայն չենք չվերանորոգելուն, դա աբսուրդ է, այդ շենքերը կքանդվեն: Համաձայն ենք, որ մարդկանց ասենք՝ գիտեք ինչ կա, մի բերեք երեխաներին մի որոշ ժամանակ, ե՛ւ համաձայն ենք մյուս տարբերակին, որ նեղության մեջ մի կերպ յոլա գնանք, դիմանանք, մինչեւ հետ գանք»:
Խոշոր ավտովթար Գյումրու «Ֆլորենս» ռեստորանի մոտ․ վնասվել է «Յանդեքս» տաքսու վարորդի գլուխը. (Ֆոտոշարք)
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրու պատմական հատվածում գտնվող «Ֆլորենս» ռեստորանի մոտ․ «Porsche Cayenne» մակնիշի մեքենան, որի ղեկին, ըստ ականատեսների, երիտասարդ տղա է եղել՝ ջարդուփշուր անելով իր դիմաց գտնվող երեք մեքենաների, որի պատճառով վնասվել է նաև «Յանդեքս» տաքսու վարորդի գլուխը, բարձրացել է ռեստորանի աստիճաններով՝ հասնելով մուտքի մոտ ու գրեթե ներս խուժելով։ Շիրազի անվան
Զատկի օրերին պարետատան աշխատանքը անգամ 3 չեմ գնահատի, անբավարար է․ Կարինե Խոդիկյան. «Ա1+» (Տեսանյութ)
Հրապարակախոս, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը գտնում է, որ Հայաստանը չկարողացավ հանձնել կորոնավիրուսի համաճարակի փորձության քննությունը։ «Զատիկի օրերի տեսարաններից հետո պարետատունը համապատասխան եզրակացություն չարեց, ես ինքս այդ օրերի պարետատան աշխատանքը նույնիսկ 3 չեմ նշանակի, անբավարար։ Ինչպես կարելի էր չտեսնել, թե ինչ էր կատարվում փողոցներում։ Ես գրեցի, որ դա 10-12 օր հետո բռնկում կունենա։ Ես մասնագետ չլինելով՝ նման
Ի՞նչ է կատարվում պետական կառավարման համակարգում
Արտակարգ իրավիճակի պայմաններում հետևողականորեն կայացվում են պարետի որոշումներ՝ այս կամ այն տնտեսավարողի գործունեությունը կասեցնելու մասին՝ հիմք ընդունելով վերջիններիս կողմից այս կամ այն պահանջի խախտումների փաստերը: Իրավական տեղեկատվական համակարգում կարելի է գտնել նման բազմաթիվ որոշումներ, որոնք լայնորեն տարածվում են զանգվածային լրատվամիջոցներով: Դիտարկենք պարետի 2020թ մայիսի 25-ի «Մի շարք տնտեսավարողների նկատմամբ կիրառվող սահմանափակման վերաբերյալ» N 91 որոշումը:
«Դիմակների արդյունավետ ու կարգապահ կրումն ուղիղ ազդում է այն թվի վրա, որով մենք չափում ենք վարակի տարածման տեմպը». Թորոսյան
Կորոնավիրուսով վարակված 15 քաղաքացի շնչում են թոքերի արհեստական շնչառության ապարատներով
Արթուր Թովմասյանը և Արտակ Բեգլարյանը կարևորել են ԱԺ արտաքին կապերի ընդլայնումը և օրենսդիր- մարդու իրավունքների պաշտպան փոխգործակցությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 26-ին ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային կառույցներում արցախցիների իրավունքների պաշտպանությանը, Արցախի օրենսդրական դաշտում փոփոխություններին և Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են ԱԺ արտաքին կապերի ընդլայնումը և օրենսդիր- մարդու իրավունքների պաշտպան փոխգործակցությունը: Արցախի Հանրապետության ԱԺ
Ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործերով պատճառված վնասը կազմում է 6.959.364.634 ՀՀ դրամ
Հայկ Գրիգորյանին է զեկուցվել 2020թ. հունվարից մինչև մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կողմից կատարված աշխատանքների մասին
Տիգրան Ավինյան. Մոտակա ժամանակները տնտեսական սահմանափակումներ, ընդհանուր առմամբ, չեն սպասվում
Մասնավոր լաբորատորիաներին կներգրավեն կորոնավիրուսի թեստավորման գործընթացում:
Պետություն-եկեղեցի հարաբերութունների հստակեցումը դանդաղել է. կառավարությունում լռում են
Ի՞նչ է արել պետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբը
Փաշինյան. Գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ. վարչական լծակներն ավելի կխստացվեն
Միջմարզային ճանապարհներին անցակետեր կգործեն՝ քաղաքացիների մոտ դիմակի առկայությունը ստուգելու
ԵԿՄ-ին մանկապարտեզների տարածքներ տրամադրելու հարցն ավագանիում կրքեր բորբոքեց
«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին հարցն այսօր Երեւանի ավագանու նիստում շատ բուռն քննարկվեց: «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկել էր հարցը հանել օրակարգից, որոշ ժամանակ հետո բերել: Այս առաջարկը «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը քննադատեց: Հարցը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, չհանվեց օրակարգից: Արդեն հարցի քննարկման ժամանակ կոշտ ելույթներ եղան
Փաշինյանը հանձնարարել է կանխարգելիչ կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ՝ հանուն բոլորի առողջության պահպանման
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ տեղեկատվություն է ներկայացրել կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, պացիենտների առողջական վիճակի, առողջապահական համակարգի հզորությունների մասին: Անդրադարձ է կատարվել տեսչական մարմինների և ոստիկանության կողմից կանխարգելիչ կանոնների վերահսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, վարչական իրավախախտումների դեպքերին: Վարչապետ
«Գազպրոմը» 15 տոկոսով իջեցրել է Վրաստանին մատակարարվող գազի գինը
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան հայտարարել է, որ «Գազպրոմ» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա ռուսական գազի գինը վրացական կողմի համար կնվազի մոտ 15%-ով: «Հաշվի առնելով մրցակցությունը և այն, որ աշխարհում անկում են ապրում նավթամթերքի գները, այժմյան վերանայումը, որը կատարվում է «Գազպրոմի» հետ գործող պայմանագրում, ծառայում է գնի նվազեցմանը: Հաշվի առնելով
ՏՄՊՊՀ-ն դիմակների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ վարույթ է հարուցել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր որոշում է կայացվել վարչական վարույթ հարուցել մի շարք տնտեսվարողների նկատմամբ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում վերոնշյալ տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել: Ուսումնասիրությունն
Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է արտախորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչների հետ
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, շարունակելով խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ինչպես նաև 2020թ-ի նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ հանդիպումները, ընդունել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանին և կուսակցության անդամներին: Արթուր Թովմասյանը Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում առաջարկել է ձևավորել համազգային հարցերի օրակարգ, որոնց շուրջ Արցախի բոլոր քաղաքական ուժերը, անկախ քաղաքական հայացքներից, կունենան


















































