Օրվա լրահոսը

Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 552 է

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 331 քաղաքացի:

Արթուր Մեսչյան. «62 կառույց կասեցման տակ է, մոտ 590 միլիոն վնասի մասին է խոսքը»

«Շինարարական բիզնեսի աշխատանքներն ուշանում են, սեզոնը բացված է, պետք է կառուցապատումները գտնվեին հունի մեջ, եռային, բայց մենք դեռեւս ունենք մոտ 50 օբյեկտներ, որոնց շինաշխատանքները կասեցված են՝ 400 մլն դոլարի շինաշխատանքները չեն կատարվում, եւ չունենք հնարավորություն որոշելու՝ արդյոք օրինակա՞ն կամ արդարացի՞ է այս պահին այդ աշխատանքների դադարեցումը»,-այսօր այս մասին կառուցապատողների ասոցիացիայի կազմակերպած «Կառուցապատման արդի հիմնախնդիրները եւ

ԻՔՄ-ի Ստեփանակերտի գրասենյակը դիմելու է ոստիկանություն՝ Արցախի նախագահի երդմնակալությանը հաջորդած խնջույքի մասնակիցներին վարչական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով

Այդ թվում խնդրելու ենք տուգանել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և այլոց:

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 14 նոր դեպք, 9 առողջացած եւ մահվան 1 նոր դեպք

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 61 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Վանաձորի 27-ամյա բնակիչը «Արցախ» պուրակում քաշքշել է ոստիկանին ու համազգեստից պոկել ծառայողական տարբերանշանը

Վանաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:

94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Յակով Զարգարյանը

Հեղինակ է դաշնամուրի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ գրքերի, հուշերի և էսսեների, հրապարակախոսական հոդվածների։

Աղբատար ավտոմեքենայի բեռնախցում հայտնաբերվել է Երևանի բնակչի դի. հարուցվել է քրեական գործ

Նախաքննության ընթացքում պարզվել է դեպքի  ժամանակ  վերոնշյալ ավտոմեքենան շահագործող աշխատակցի ինքնությունը, և նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Բարձրագույն դատական խորհուրդը բաց է ցանկացած կառուցողական երկխոսության և քննարկման համար. հայտարարություն

Հանրությանը կրկին ու կրկին հավաստիացնում ենք, որ Խորհուրդը գործում է և գործելու է բացառապես ՀՀ սահմանադրության և օրենքներով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, զերծ է մնալու քաղաքական գործընթացներին ներքաշվելուց

EUvsDisinfo. COVID-19-ի հետ կապված ապատեղեկատվությունը տրենդային է դառնում Արևելյան հարևանության երկրներում

Հոդվածը պնդում է, որ COVID-19-ի համատեքստում նման ապատեղեկատվական ջանքերը նոր տեսք են ստանում, երբ համակարգված կերպով ներկայացվում է, թե իբր ԵՄ-ն ունակ չէ արձագանքել բռնկմանը, էլ չենք խոսում հարևաններին օգնություն ցուցաբերելու մասին:

Ռեկտորները աջակցում են նախարարությանը, չեմպիոնները՝ փոխնախարարին

Կոչ ենք անում զերծ մնալ բոլոր շահարկումներից, որոնք խաթարում են համակարգի գործունեությունը

Նախագահի պատասխանատու պաշտոնը Դուք ընդունեցիք որպես մեր ժողովրդին ավելիով ծառայելու աստվածաշնորհ հնարավորություն. Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքներն է փոխանցել Բակո Սահակյանին

Վեհափառ Հայրապետը վստահություն է հայտնել, որ նա իր կարողություններն ու տարիների փորձառությունը կշարունակի ներդնել հանուն աստվածապարգև մեր հայրենիքի առավել շենացման ու պայծառության:

«Հայաստանն ունի խնդիր, և դրան պետք է լուծում տա». Արմեն Սարգսյան

Իմ պատկերացրած ապագա Հայաստանում Երևանը պետք է ավելի քիչ բնակչություն ունենա, Գյումրին, Վանաձորը՝ գոնե կրկնակի. նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է առողջապահության ապակենտրոնացման, ժողովրդագրական, պարենային անվտանգության խնդիրները

Եթե թվերն այսպես պահպանվեն, ստիպված կլինեն գնալ հիվանդների «խորը սորտավորման». ԱՆ նախարար

Դիմակների առկայությունը նվազեցնում է հիվանդանալու եւ վարակը տարածելու ռիսկը

Արցախի նախագահի ընդունելությունը՝ պետական արարողակարգային միջոցառում, որը սահմանափակված չէ Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագրով. պարզաբանում

«Արցախ/Տեղեկատվական շտաբ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Արցախի Հանրապետության Պարետատունը տեղեկացնում է, որ ԱՀ Նախագահի պաշտոնամուտի արարողությունը Սահմանադրությամբ հստակ ժամկետի նշումով նախատեսված միջոցառում է և չի կարող չանցկացվել, իսկ ԱՀ Նախագահի ընդունելությունը՝ դրանից բխող պետական արարողակարգային միջոցառում, որը սահմանափակված չէ ԱՀ Նախագահի 2020թ. ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրով: Պարետի որևէ որոշմամբ ԱՀ

Մարզադպրոցները սկսել են աշխատել, սակայն կոնկրետ լուծում պահանջող խնդիրներ կան

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի նախաձեռնությամբ կորոնավիրուսի տարածման հետեւանքով մարզաշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը մասնակցեցին ազգային հավաքականների մարզիչներ, ֆեդերացիաների ներկայացուցիչներ ու ՄՊՄԴ-ների ղեկավարներ: Մարզադպրոցների ղեկավարները նշեցին, որ պարետատան կողմից սահմանափակումների մեղմացման կամ վերացման արդյունքում մարզական կյանքը, թեեւ

«Հարմարվող հեղափոխականը կորցնում է իր դեմքը»

«Ես չեմ հասկանում, թե ի՞նչ ասել է դանդաղ բարեփոխումներ։ Երկու տարի արդեն անցել է։ Որքա՞ն ժամանակ է դեռ պետք։ Պե՞տք է, վերջապես, մենք տեղեկանանք, թե այդ «դանդաղը» քանի՞ տարի է եւս մեր կյանքից խլելու». «Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերջին զրույցը`դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ, մեծ

24 ժամով կասեցվել է շուրջ 580 տնտեսվարողի գործունեություն. ԱԱՏՄ-ն աշխատում է ուժեղացված վերահսկողական ռեժիմով

Արձանագրվող հիմնական խախտումներից են աշխատողների կողմից դիմակ, ձեռնոց չկրելը, ախտահանման աշխատանքների թերի կատարումը, ջերմաչափման և գրանցամատյանների վարման ոչ պատշաճ իրականացումը և այլն։

«Մտածեք ձեր ու հարազատների մասին». հոգեբույժի պնդմամբ՝ կորոնավիրուսը «համաշխարհային դավադրություն» չէ

Կան մարդկանց խմբեր, որոնք պատրաստ են ցանկացած խնդրի ժամանակ մտածել միայն իրենց շահերի մասին, բայց թող լրագրողների ձեռքով դա չարվի

«Հավատում ենք, որ Մայրական տիեզերական սիրո առաջ անզոր են աշխարհի բոլոր զենքերը». Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախում ակտիվ գործունեություն ծավալող կանանց հետ․ ներկայացվել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի պաշտոնական կայքէջը

Աշխարհը դուրս է գալիս կարանտինից. երբ կվերականգնվի համաշխարհային տնտեսությունը. BBC

Նույնիսկ եթե բացվեն թատրոնները, գրասենյակները, բիզնես ակտիվությունը, զբաղվածությունը, աշխատավարձները և արտադրողականությունն այլևս չի վերադառնա այն բարձունքին, որից գահավիժել էր Covid-19-ի համավարակից հետո:

Կողմերն ընդգծել են արտաքին քաղաքական մարտահրավերները հաղթահարելու նպատակով ներդաշնակ և համակարգված ջանքերի շարունակականության կարևորությունը

Արցախի և ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին

Կիսաարտակարգ դրություն

Արդեն 4-րդ օրն է գործում է հանրային տրանսպորտը: Բացվել են խանութները,  առեւտրի կենտրոններն ու տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, բայց արտակարգ դրությունը երկրում շարունակվում է: Պարետատունը կանոններ է սահմանել՝ առանց դիմակների եւ ձեռնոցների արգելվում է նստել տրանսպորտ կամ խանութ մտնել, «գազելներում» չի կարելի նստատեղի քանակից ավելի ուղեւոր վերցնել: Նման դեպքեր հատուկենտ են պատահում, բայց այ առանց

Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք. արտակարգ դրությունը և պարետային ժամը չեղարկվել են

Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք: Այս մասին հաղորդում են վրացական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով կառավարության ներկայացրած տվյալները: Այսպիսով, Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 723-ի, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 495-ի: Վիրուսի հետևանքով Վրաստանում գրանցվել է մահվան 12 դեպք: Կարանտինային գոտիներում գտնվում է 3614 մարդ, ևս 316-ը՝ բժիշկների հսկողության

«Օրենքով գող» «Արսեն երևանսկին», «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը և ևս 8 անձ բերման են ենթարկվել. բացահայտվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հանցավոր սխեմաներ

Վերոնշյալ անձանց բնակարաններում և ավտոմեքենաներում կատարվել են ընդհանուր թվով 22 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

Հավի միսը, կարագը, սառեցված անասունի միսը, ձեթը, մարգարինը կէժանանան. ԵՏՄ-ում մաքսատուրքերի արտոնյալ ժամկետը երկարաձգվում է

Արտոնությունների երկարաձգումը չի տարածվելու տրանսպորտային միջոցների վրա, իսկ դրանք մոտ 900 ապրանքատեսակների մեջ 293-ն էին, այսինքն, ընդհանուր առմամբ մոտ 647 ապրանքները եւս մեկ տարի ավելի ցածր մաքսային սակագներ են ունենալու:

Օնլայն համակարգով գումարներ են փոխանցել իրենց քարտային հաշվեհամարներին և հափշտակել ավելի քան 28 մլն դրամ. 3 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Այնուհետև սխալ գաղտնաբառ մուտքագրելու միջոցով արգելափակել են քարտերը և, օգտվելով քարտի պրոցեսինգային կենտրոնի աշխատանքի ֆունկցիոնալ յուրահատկությունից, իրենց ընթացիկ հաշվեհամարներից կանխիկացրել և հափշտակել են հաշվում արդեն իսկ ֆիզիկապես գոյություն չունեցող գումարները, իսկ նրանցից մեկը՝ կանխիկացնելու փորձ է կատարել:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031