Օրվա լրահոսը

Ինչպե՞ս  երեխաներին պաշտպանել «արտակարգ» մուլտֆիլմերից

Արտակարգ դրությունը փոխել է յուրաքանչյուրիս առօրյան, իսկ կյանքը ստացել նոր ձեւաչափ: Ձեւաչափը Հայաստանում իրար է խառնել երեխաներին եւ նրանց ծնողներին եւս: Բակ, խաղեր, շարունակական վազվզոց, որոնց կարծես փոխարինելու են եկել երեխաների անվերջանալի թվացող հիստերիաներն ու ճիչերը, թերեւս տան պայմաննեում որեւէ զբաղմունք գտնելու համար: Այժմ ծնողները տարված են օնլայն աշխատանքով, իսկ երեխային այդ ժամերին լռեցնելու կարծես

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունները վերսկսվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու խիստ պայմաններով

Վերելակի կոճակները սեղմել արմունկով: Չայցելել լոբբի բար, չպատվիրել որևէ ծառայություն: Ֆուտբոլիստների և պաշտոնյաների՝ սենյակներում գտնվելու ժամանակահատվածում արգելվում է սենյակների մաքրումը հյուրանոցի աշխատակիցների կողմից:

Արցախում հաստատված է շատ լավ մթնոլորտ և կարծում եմ, որ մեր խնդիրն այս մթնոլորտն այս մակարդակի վրա պահելն է և ավելի զարգացնելը. Նիկոլ Փաշինյան

Մեր հասարակությանը ես դիտարկում եմ որպես մեկ ամբողջություն, չկա Հայաստանի ժողովուրդ, Արցախի ժողովուրդ, կա հայ ժողովուրդ և մենք այդ սկզբունքից ելնելով պետք է պահենք մթնոլորտը, զարգացնենք:

Պուտինի չոր մերժումն ու կոշտ առաջարկը

Գազի գինը կորոշվի շուկայական տնտեսության գործոններով, քանի դեռ Փաշինյանն ու Լուկաշենկոն չեն ընդունում միասնական բյուջեի եւ հարկային միասնական համակարգի բանաձեւը Մայիսի 19-ին կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ԵԱՏՄ-ում

«Ճիշտ կլինի` վարչապետը նույնպես նախաձեռնի այդպիսի հանդիպումներ՝ միավորելով քաղաքական այն ուժերին, որոնց նպատակն ինքնիշխան, ժողովրդավարական Հայաստանն է». «Ժամանակ»

«Մեր առաջընթացի գլխավոր վտանգն ու այս ձևավորված տեղապտույտն առաջանում են նրանից, որ բոլորն ունեն դրվագային պատկերացումներ երկիրը այս դժվարին իրավիճակից դուրս  բերելու համար։ Բայց այդ դրվագները չեն ամբողջանում, ու մեր խնդիրները չեն լուծվում»

Այս ցուցանիշը մեր պացիենտների մոտ օրական մի քանի անգամ չափվում է, որպեսզի որոշվի առողջական վիճակի փոփոխության ուղղությունը. Արսեն Թորոսյան

«Ինչքան սատուրացիան ցածր է, այնքան թոքային հյուսվածքի ախտահարման ծավալը մեծ է և պացիենտի վիճակը ծանր է»

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ցավում է, որ Ադրբեջանի Օմբուդսմանն անում է քաղաքական բնույթի հայտարարություններ. Ադրբեջանի Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարը խեղաթյուրել է Արման Թաթոյանի խոսքերը

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի այս մեկնաբանություններն ուղեկցվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին ուղղված հրապարակային վիրավորանքներով:

«Այս պա­հի դրու­թյամբ ու­զեն, թե ոչ` վար­չա­պե­տի այ­լընտ­րան­քա­յին թեկ­նա­ծու է հա­մար­վում Ար­թուր Վա­նե­ցյա­նը». «Իրատես»

Ինչ­պես իշ­խա­նու­թյու­նը, այն­պես էլ ընդ­դի­մու­թյու­նը չի սի­րում սո­վո­րել։

Սուրեն Պապիկյանի` կորոնավիրուսի երկրորդ թեստի պատասխանը բացասական է

Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 322 նոր դեպք, արձանագրվել է մահվան 4 դեպք

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Իշխանություններին ուղղված քննադատություննե՞րն են քահանային կարգալույծ անելու պատճառը. «Հրապարակ»

Ահարոն քահանան այս անգամ էլ չլռեց Լանզարոտեի կոնվենցիայի վերաբերյալ:

«Կանխատեսվում է, որ անշարժ գույքի գները 30 տոկոսով կնվազեն». «Ժամանակ»

Կենտրոնում անշարժ գույքի վարձակալության գները 50 տոկոսով նվազել են

«Դամբարանադաշտ» հանրապետական նշանակության հուշարձանի մեկ դամբարան քանդել են և թալանել

Գեղարքունիքի մարզային ծառայությունը դիմել է ՀՀ ոստիկանության վարչության Ճամբարակի բաժին

Նոր առասպելներ՝ նոր իշխանության մասին

Հեքիաթներ հորինելն, իհարկե, կարող է որոշակի օգուտներ բերել դրանց տարածողներին, եթե հեքիաթները համոզիչ են շարադրված, հաճախ են կրկնվում եւ համապատասխանում են «միջին թվաբանական զանգվածի» հույզերին: Դրանք, սակայն, խանգարում են այն առումով, որ շեղում են մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից եւ իշխանության իրական սխալներից: Օրինակ՝ որ ներկայիս իշխանությունը, մեղմ ասած, որեւէ հաջողություն չի գրանցել նույն կորոնավիրուսի դեմ պայքարում:

Վանաձորի պետական համալսարանի վարչական շենքի նկուղային հարկերում ոչ միայն հրաձգարան կա, այլ նաեւ շոգեբաղնիք. «Հայկական ժամանակ»

Փաստորեն մենք ունենք սպորտդահլիճի խնդիր, բայց ունենք սաունա… սա ինձ համար էլ էր շոկային ինֆորմացիա, ու ես պարտավոր էի իմ գործատուներին հայտնել, ոչ թե թաքցնել»,- ասաց Ռուստամ Սահակյանը՝ նշելով, որ թեպետ սաունան եղել է, սակայն կոնկրետ աշխատակից չի եղել հաստիքացուցակով:

Կաս­կած է ա­ռա­ջա­նում, որ հի­մա էլ եր­դում են տվել նոր իշ­խա­նու­թյուն­նե­րին, ու նո­րից շա­րու­նակ­վե­լու է ոչ ան­կախ դա­տա­վո­րի ինս­տի­տու­տի ճա­նա­պար­հը. Տարոն Սիմոնյան. «Իրատես»

Այս ա­մենն ինձ մոտ տպա­վո­րու­թյուն է ստեղ­ծում, որ իշ­խա­նու­թյունն ան­ցած տա­րի կա՛մ չգի­տեր՝ ինչ­պես աշ­խա­տի դա­տա­կան հա­մա­կար­գի հետ (այն դան­դաղ աշ­խա­տող հա­մա­կարգ է ու փո­փո­խու­թյուն­նե­րը միայն քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով չի կա­րե­լի պայ­մա­նա­վո­րել), կա՛մ ան­ցած տար­վա հայ­տա­րա­րու­թյուն­ներն ար­վում էին, որ սար­սափ ներ­շն­չեն դա­տա­վոր­նե­րին՝ այդ թվում կո­ռուպ­ցիոն հա­մա­կար­գում թա­թախ­ված, որ­պես­զի նրանք էլ ա­վե­լի կա­մա­կա­տար դառ­նան և ծա­ռա­յեն նոր իշ­խա­նու­թյուն­նե­րին։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հեռաձայնային հաղորդակցութիւն ունեցաւ Արցախի Հանրապետութեան նախկին եւ նորընտիր նախագահներուն հետ

Հինգշաբթի, 21 Մայիս 2020-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը նախ հեռաձայնային հաղորդակցութիւն ունեցաւ Արցախի Հանրապետութեան նախկին նախագահ Վսեմաշուք Բակօ Սահակեանին հետ։ Անոնք անդրադարձ կատարեցին անցնող տարիներուն իրենց ունեցած սերտ գործակցութեան՝ ի խնդիր Արցախի առաւել հզօրացման: Ապա, նորընտիր նախագահին՝ Վսեմաշուք Արայիկ Յարութիւնեանին հետ ունեցած խօսակցութեան ընթացքին, Վեհափառ Հայրապետը վերահաստատեց նոյն ոգիով ու յանձնառութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ

Ռամզան Կադիրովը հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով. Ինտերֆաքս

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հոսպիտալացվել է՝ կորոնավիրուսի կասկածով: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրին, Կադիրովի մոտ կորոնավիրուս է կասկածվում, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Մեկ այլ աղբյուր էլ գործակալությանը հաղորդել է, որ Գրոզնիից Մոսկվա է ժամանել А-319 ինքնաթիռը: Միևնույն ժամանակ «Ինտերֆաքս»-ի զրուցակիցը չի հստակեցրել, թե ով է եղել ինքնաթիռում: Պաշտոնական աղբյուրները  լուրը

12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամները կհեռացվեն. նախարարությունը բացահայտում է Վենետիկի հանձնաժողով ուղարկած հարցերի բնույթը. armtimes.com

Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը կարող է լուծվել հետեւյալ կերպ. արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները դադարեցվեն, իսկ մնացածը սահմանափակվեն նույն ժամկետով։ Այս ամենի իրագործումից հետո ընտրված դատավորները իրենց կազմից կընտրեն դատարանի նոր նախագահ: ՍԴ ճգնաժամի լուծման այս տարբերակի մասին ՀԺ-ն տեղեկացավ ՀՀ արդարադատության նախարարին ուղղված հարցման արդյունքում: Մայիսի 15-ին ՀՀ արդարադատության նախարարին ուղղված գրությամբ հետաքրքրվել

Ալավերդցի Վահագնը նորից կկալանավորվի

Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր բեկանեց 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությանը Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության վերաբերյալ: Աննա Նաղդալյանը, շնորհավորելով Արցախի ժողովրդին ժողովրդավարական գործընթացների արդյունքում իշխանություն ձևավորելու կապակցությամբ, մասնավորապես ասել էր. «Պատերազմի սպառնալիքները և ռազմատենչ կեցվածքը՝ լինեն դրանք հայտարարությունների, թե միջազգային հանձնառությունների խախտմամբ անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների տեսքով, Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման ավանդական բաղադրիչներն են, որոնք

Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են թեստավորման ուղարկված ևս 44 փորձանմուշի արդյունքները: Կորոնավիրուսային վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանի վարակակիրների նույն օջախից են՝ կոնտակտավոր անձանց շրջանակից: Այսպիսով, կորոնավարակը հաստատվել է 33 քաղաքացու մոտ: Նրանց առողջական վիճակն, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար: Արցախ / Տեղեկատվական շտաբ

Ի դեմս Բակո Սահակյանի` ձեռք եմ բերել վստահելի ընկեր և բարեկամ և ուրախ ու շնորհակալ եմ դրա համար. Նիկոլ Փաշինյան. (Ֆոտոշարք)

Ինչպես 1988 թվականին մեկնարկած և հաղթած հեղափոխությունը բերեց Արցախի ազատագրման, այնպես էլ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը:

Կոտայքի մարզում կան կորոնավիրուսային հիվանդության 523 հաստատված դեպքեր

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք: Մայիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 523 հաստատված դեպքեր, որից առողջացել են 234 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: Առո՛ղջ եղեք: ՀՀ Կոտայքի մարզպետարան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031