Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 23-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 23-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև
Կամավորականներ կամ «70 հազար ասորի»
Թե՛ նախկինում, թե՛ հիմա մարդկությունը յուրովի փորձել ու փորձում է մի կողմից՝ համավարակների առաջն առնել, մյուս կողմից՝ ծառայեցնել: Ամեն հանրույթ փորձում է հավաքել, կենտրոնացնել իր հոգեւոր, մտավոր եւ գործնական ու կազմակերպչական հնարավորությունները. մեծ հաշվով՝ հայտ է ներկայացնում ապագայում իր պիտանելության համար: Ներկա համավարակի պարագայում տարբեր հանրույթների համար ընդհանուրը թերեւս միայն թվային միջավայրին հնարավորինս ներդաշնակ համապատասխանեցվելն
Արսեն Թորոսյանի հրամանագրով սահմանվել է արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության կարգը
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 21-ին հրամանագիր է ստորագրել «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» Հիմք ընդունելով Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածով հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման նպատակով. Հ Ր
«Վատ չէ, որ գազի գնի հարցում Հայաստանը միայնակ չէ, եւ ԵՏՄ շրջանակներում կա Բելառուսի հետ շահերի համընկնում»
Ըստ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի՝ Փաշինյանի քաղաքական թիմը դիրքորոշման փոփոխություն է թույլ տվել՝ հակամարտության կարգավորման շրջանակներում շփումները ադրբեջանական կողմի եւ համանախագահների հետ ճանաչելով բանակցություն: – Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանում եւ Նախիջեւանում սկսած խոշոր զորավարժությունները՝ առանց նախնական ծանուցման, հարձակվողական բնույթի եւ այն էլ COVID-19 համաճարակի պայմաններում: Այս ռազմավարությունների ֆոնին ի՞նչպես
Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է կամրջի արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Մայիսի 23-ին, ժամը 02:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ղ․, ծնված 1978 թ․) բախվել է
Հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման եւ ՌԴ-ի հետ դրամական փոխանցումների ծավալները էականորեն կկրճատվեն
Կանխատեսում է ՎԶԵԲ-ը 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 3,5 տոկոսով անկում կապրի կորոնավիրուսային համավարակի տնտեսական ազդեցության պատճառով: Այսպիսի կանխատեսում է արել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը՝ ՎԶԵԲ-ը: Բանկի մասնագետների կարծիքով Հայաստանում տնտեսությունը կվերականգնվի 2021 թվականին՝ գրանցելով ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճ։ Ըստ նույն աղբյուրի, գլոբալ անորոշությունը, նվազող պահանջարկը, պարենային ապրանքների գների անկայունությունը ուղղակիորեն կազդեն տնտեսության վրա՝ նվազեցնելով
Ինչո՞ւ է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2 տարի շարունակ ղեկավարվում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարներով. «Ա1+»
2020 թվականի մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության երկարաձգման պատճառով քայլեր չեն ձեռնարկվում, սակայն հաշվի առնելով այն, որ ստեղծված իրավիճակը կարող է շարունակվել, նախարարությունը պատրաստվում է պարետատան հետ համատեղ քննարկել և գտնել այնպիսի լուծումներ, որ բուհի զարգացումն ու բնականոն գործունեությունը չխաթարվի։
Հատել էր ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի վարչական շենքի բակում գտնվող եղեւնիները ու բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ՝ բերման ենթարկվելիս
Չենթարկվելով ծառայությանը չխոչընդոտելու և հանդարտվելու նրանց օրինական պահանջին՝ Ստեփանավան քաղաքի բնակիչը հայհոյանքներ է հնչեցրել, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով հարվածներ է հասցրել նրանց, քաշել ու պոկել նրանցից մեկի ձախ ուսադիրը:
Չգիտես՝ ինչու, «խելոք գոմի» մասին հերթական ճառից հետո ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինը կրճատվում է. Արա Գալոյան
ՀՆԱ կառուցվածքային բացասական փոփոխությունների գործընթացները նախկինում բավարար ուշադրության չարժանացան: Հիմա հետաքրքիր է՝ ինչ արդյունք կունենանք համավարակի շրջանի տնտեսական կյանքում:
«Այս ամենի եւ իշխանության բառապաշարի միջեւ կապ չլինել չի կարող». Մելիքյանը՝ փաստաբանի տան վրա հարձակման մասին
Իրավաբանների համայնքը պետք է համերաշխություն հայտնի Տիգրան Աթանեսյանին: Հարյուրավոր, գուցե հազարավոր մարդիկ վրդովված են կատարվածից
«Ապավեն»-ի նախկին աշխատակցուհու 15 հատորանոց գործում հնչում են Արթուր Բաղդասարյանի, Շմայսի, Գոռնիի Արայիկի, Սպիրտ Սաքոյի անունները
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա փետրվարին 7 տարվա ազատազրկման է դատապարտել Նարա Ղազումյանին: Վերջինս 2003-2013 թվականին եղել է «Ապավեն» համայնքների բարեգործական հասարակական կազմակերպության եւ «Առողջության պահպանման հյուսիսային հիմնադրամի», որպես Տավուշի եւ Լոռու մարզերի մարզային համակարգող: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հափշտակություն կատարելու դիտավորությամբ Չինչին համայնքի ղեկավար, տուժող Կարեն Դարբինյանին ներկայանալով
Իգոր Զարգարյան. Քանի դեռ իշխանությունները իրենց բացթողումները կամ չիրականացրած խոստումները կծածկեն այն փաստով, որ անցյալում ավելի վատ էր…
Եվս մեկ անգամ ուզում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ չկա ոչ մի «տնտեսական հեղափոխություն»:
«Ստոր, սեռական բնույթի հայհոյանքներն են ասել կնոջս ու երեխաներիս». փաստաբանի տան վրա հարձակման մանրամասները
Կինս դուրս է վազում պատշգամբ, եւ ամենաստոր հայհոյանքներն են հնչում նրա հասցեին: Ընտանիքս փակվում է տանը, հարձակվում են ամենավատ բառերով, ասում, որ տունս քանդելու են
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյան. «Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը»
Նմանատիպ իրավիճակում են ռեկտորներն ու առավել ևս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները, որոնց մեծ մասը մոտակա ամսիներին մասնակցելու է ռեկտորի ընտրություններին:
Մայիսի 22-ին ադրբեջանական հատուկ ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Պատմական անցյալը գնահատելու ու այն սերունդներին փոխանցելու կարողություն
Լրանում է Հայաստանի Հանրապետության 102 ամյակը, այն ՀՀ պետական տոնացույցում նշված է որպես Հայաստանի առաջին Հանրապետության տոն: Ընդամենը 100 տարուց մի փոքր ավել պատմական այս ժամանակաշրջանում հայ ժողովուրդը հասցրել է 3 անգամ պետականություն կերտել: Հայաստանի Առաջին Հանրապետություն Ներքին եւ արտաքին չափազանց ծանր ու հակասություններով լի պայմաններով, պետականության հիմնասյուների իսպառ բացակայությամբ, ցեղասպանության բաց վերքով հիմնադրվեց Հայաստանի
ՀՀ նախագահը էական է համարել նաև «Հայ պարկ»-ի նախաձեռնության բնապահպանական բաղադրիչը՝ նշելով, որ մայրաքաղաքը այգու, կանաչ տարածքի անհրաժեշտություն ունի
Նախագահի աշխատակազմը «Հայ պարկ» ստեղծելու նախաձեռնության վերաբերյալ բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել ինչպես հայաստանյան, այնպես էլ Սփյուռքի տարբեր կազմակերպություններից ու անհատներից: Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը ողջունել են նաև մասնագետները՝ պատրաստակամություն հայտնելով իրենց աջակցությունն ու մասնակցությունը բերել դրա իրականացմանը:
Փոփոխությամբ առավել հմտացած եւ փորձառու իրավաբանները կդառնան դատավորներ. Արման Բաբաջանյանի նախագիծը
Արման Բաբաջանյանի հարցը հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ
Հաջորդ դատական նիստին կսկսվի Գագիկ Ջհանգիրյանն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի գործով բուն դատաքննությունը. «Հայկական ժամանակ»
Նշենք, որ պատասխանող կողմն այսօրվա դատական նիստին չի մասնակցել. «Պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել, որքանով հասկացանք, հայցին չեն պատասխանել կամ չեն առարկել:
Հայաստանը ճգնաժամի պայմաններում ճգնաժամ է ապրում. Երվանդ Ազատյան. «Ազգ»
Հայաստանը բավական արդյունավետ կերպով է կարողանում պայքարել համավարակի դեմ: Սակայն այդ նույն վարակի հանդեպ քաղաքացիների ճակատագրապաշտական մոտեցումը դժվարացնում է առողջապահության բնագավառի աշխատողների գործունեությունը:
Ալեն Սիմոնյանը ոստիկանությանն է վերադարձնում կնոջ նվիրած 55 AL 100 պետհամարանիշը. «Հրապարակ»
Երբ ես մեքենա ունենամ, վերցնելու եմ խառը համարներ, օրինակ՝ 35 VL 362 կամ նման մի բան։
Կորոնավիրուսային վարակվածության նոր «ռեկորդ» Հայաստանում՝ 374 դեպք, եւս 3 հոգի են մահացել
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 74 (տղամարդ), 86 (կին), 54 (կին), տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Արսեն Ջուլֆալակյան. «Պարետ Ավինյանը փորձում է լավ բան անել, բայց հարց է առաջանում՝ ո՞վ է կոնկրետ սպորտի գծով խորհուրդներ տալիս, որ լուծումները թերի են ստացվում»
Պարետի մոտ տպավորություն է եղել, թե հարցերը լուծված են, խնդիր չկա եւ մարզվում ենք: Երբ չգիտես որ խնդիր կա, չես աշխատում այդ խնդիրները լուծել»,-ասաց պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:
Վահագն Հովակիմյան. «Սահմանադրական դատարանում երկու տեսակի անդամներ եւ դատավորներ չպետք է լինեն». «Հայկական ժամանակ»
Եթե այս պահին կան 12 եւ ավելի տարի պաշտոնավարող անդամներ կամ դատավորներ, Սահմանադրական փոփոխություններով առաջարկվելու է, որ նրանց լիազորությունները դադարեցվեն
Նիկոլ Փաշինյանի վրա 2010-ի գիշերը «Կոշում» հարձակված երիտասարդը եղել է դատապարտյալ. Ռուբեն Խալապյան. «Ժողովուրդ»
Այդ երիտասարդն այն ժամանակ նույն տեղում իր հետ պատիժ է կրել:
Արթուր Վանեցյան. «Այս իշխանություններն իրենց հայտարարած ցանկացած բարեփոխում կամ գործ չեն կարողանում հասցնել տրամաբանական ավարտին». «Հրապարակ»
Դա խոսում է նրանց ապիկարության մասին, նրանց ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին։ Դուք մատնանշեցիք վեթինգը, ես կարող եմ ասել, որ վեթինգ չանելու հիմնական պատճառն այն է, որ նրանք ուղղակի չեն կարողանում անել դա, որովհետեւ ապաշնորհ են եւ անգրագետ։ Հավատացեք ինձ, իրենց ոչ մի բան չի խանգարում, պետք է ուղղակի փոփոխություն անելու կամք եւ փոփոխությունը կյանքի կոչելու ունակություն։
Բանկային գաղտնիքը վտանգված է Հայաստանում. «Ազգ»
Սակայն ամենամեծ վնասը կարող է լինել բանկային համակարգի նկատմամբ վստահության խախտումը: Եթե մարդն իմանա, որ իր բանկային հաշվին դրված գումարը ցանկացած պահի կարող է հասանելի լինել, ապա կնախընտրի իր գումարները պահել «դոշակի տակ»:
Թերեւս աշխարհի վրայ Հայաստանը այն փոքրաթիւ երկիրներէն է, ուր մարդիկ իսկապէս համոզուած են, որ պսակաձեւ ժահր չկայ, եւ թէ կատարուածը դաւադրութիւն մըն է. «Հայրենիք»
«Մենք աղբերներ ենք, հետեւաբար զիրար չենք վարակեր», «Մենք Գաւառից ենք, քորոնան մեզ չի կպի», «Սուտ է։ Նման վիրիւս չկայ», «Չեմ հաւատում», «Մեր շրջապատին մէջ վարակուածներ չկան։ Ամէն ինչ սուտ է»։ Նման տեսակէտներ եւ գաղափարներ այսօր Հայաստանի մէջ այնքան տարածուած են, որ առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանը մղեցին յայտարարելու, որ ստիպուած պիտի ըլլան ընկերային հաղորդակցութեան միջոցներու վրայ նմանօրինակ տեսակէտներ գրառողներուն անձնական տուեալները իրաւապահ մարմիններուն փոխանցելու, որպէսզի հետաքննութիւն բացուի, իմանալու համար, թէ ով կը կանգնի այս քարոզչական վտանգաւոր արշաւին ետին։
ԵԽԽՎ-ն Թուրքիային և Ադրբեջանին կոչ է անում հավատարիմ մնալ ԵԽ-ի արժեքներին և դադարեցնել լրագրողների հետապնդումները
Լրատվամիջոցների ազատության և լրագրողների անվտանգության հարցերով ԵԽԽՎ գլխավոր զեկուցող Ստեֆան Շենախը իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում և Թուրքիայում լրագրողների ձերբակալությունների կապակցությամբ: ԵԽԽՎ զեկույցի համաձայն՝ բանտարկված լրագրողների թվով առաջատար է Թուրքիան, որտեղ ազատազրկման մեջ է գտնվում 95 լրագրող: «Լրագրողները ենթարկվում են կամայական ձերբակալության, կալանքի, նրանք անազատության մեջ են մնում ամիսներ շարունակ, երբեմն նաև մի քանի տարի,
ԱԺ–ն չի կարող լուծել այդ հարցը. Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ դատավորներից «ազատվելու» նոր տարբերակի մասին. News.am
Սահմանադրական դատարանի՝ 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները դադարեցնելը, իսկ մյուս անդամների պաշտոնավարման ժամկետը նույնքան ժամանակով սահմանափակելը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կազմը փոփոխելու՝ իշխանությունների առաջ քաշած նոր տարբերակին։ Դավիթ Հարությունյանի խոսքով՝ նման փոփոխություն հնարավոր է իրականացնել բացառապես հանրաքվեի միջոցով, իսկ եթե


















































