Օրվա լրահոսը

«Ընտանիքի և երեխաների նկատմամբ ոտնձգությունը անբարոյականություն է». Արշավիր Ղարամյան

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան և ընտանիքի վրա կատարված հարձակումը պետք է խստագույնս դատապարտվի հասարակության կողմից, իսկ իրավապահների կողմից համապատասխան իրավական արձագանքի արժանանա: Ակնհայտ է, որ նշված միջադեպը կապված է Տիգրան Աթանեսյանի կողմից որպես փաստաբան մի շարք հասարակական հնչեղություն ստացած քրեական գործերով իրականացրած մասնագիտական գործունեության

«Ամենագետների կառավարությունը» ձախողել է գազային բանակցությունները. Թաթուլ Մանասերյան

Միքայել մելքումյանի համար անընկալելի կլինի, եթե այս պահին գազի ներքին սակագները բարձրացան

Արցախը Հայաստան է

Ինձ ապշեցնում է համացանցում տեղ գտած այն խուճապը, որ սկսվել է  Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի այն խոսքերից հետո, թե Արցախը Հայաստան է և վերջ: Վախվորած սուտի գիտակները սկսել են քննադատել քաղաքական հետևանքները, խոսել այն մասին, թե ինչպիսի արձագանքներ և հետևանքներ կարող են ունենալ այդ խոսքերը ու կրկին փորձում են տարածել այդ վախի մթնոլորտը: Չեմ

Կառավարությունն այլևս չի կարող վճարել վիրուսակիրներին ու կոնտակտավորներին մեկուսացնելու համար. «Ա1+»

Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսով վարակված հիվանդներին ու կոնտակտավորներին մեկուսացնելու համար մայիս ամսի առաջին տասնօրյակում միայն հյուրանոցներ վարձակալելու համար վճարել է մոտ 167,5  մլն դրամ: Որոշ հյուրանոցներ ստացած գումարի դիմաց մեկուսացածներին նաև սննդով են ապահովել, որոշ հյուրանոցներ` ոչ: Կառավարության կայքում տեղադրված տվյալների համաձայն այդ նույն ժամանակահատվածում տարբեր կազմակերպություններին սննդի համար առանձին վճարվել է 18,2 մլն դրամ: Երկուսը

«Ցանկացած պարագայում է դատապարտելի երևույթը». ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ «երեկ հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա 4 տղամարդու կողմից»: Ըստ հրապարակումների՝ նշված անձինք հնչեցրել են սպառնալիքներ փաստաբանի հասցեին. տանն այդ պահին եղել են միայն փաստաբանի ընտանիքի անդամները՝ կինը և անչափահաս երեխաները: Խոսել եմ պարոն

Գյումրու կենտրոնը խավարի մեջ․ ուժգին քամու մեծ վնասները

Մոտ կես ժամ տևած ուժգին քամու պատճառով ամբողջապես հոսանքազրկվել են Գյումրու կենտրոնական փողոցները, տները, խանութները։ Խավարի մեջ են հայտնվել Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա պողոտան ու  Խաղաղության օղակը։ Հոսանքազրկվել է պատմական երկու ՝ Շիրազի  ու Ռուսթավելի փողոցների կեսը, նաև դեպի «Մայր Հայաստան» հուշահամալիր տանող փողոցը, Հաղթանակի պողոտայի ու Շիրակացի փողոցի մի հատվածը, ամբողջ Սլաբոդկա թաղամասը, Արցախի թաղամասի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում ՝ Մայիսի 22-ին, 23-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 22-ին, 23-ին քաղաքի

«Մեր առաքելությունն անկասելի է». «Այբ» կրթական հիմնադրամ

Երկու տարի առաջ հնչած մեղադրանքներն այդպես էլ չհիմնավորվեցին

Կրտսեր սերժանտը կալանավորվել է` ժամկետային զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով

Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու համար: Կրտսեր սերժանտի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել

Ուժգին քամի Շիրակում․ ծառեր են արմատախիլ եղել, գյուղեր են հոսանքազրկվել

Քիչ առաջ սկսված ու մոտ կես ժամ տևած ուժգին քամին մեծ վնասներ է հասցրել Գյումրիին ու Շիրակի մարզի մի շարք համայնքների։ Գյումրեցիները մասնավորապես ականատես են եղել, թե ինչպես է քամին արմատախիլ արել հաստաբուն ծառերը, կոտրել տան տանիքները՝ դրանք քշելով փողոցներ ու անհարմար վիճակ ստեղծելով ավտոմեքենաների ու երթուղայինների համար։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ, իր ֆեյսբուքյան

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի և բռնության ցանկացած դրսևորում

Համացանցում գործող զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների համաձայն երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: Ըստ նույն աղբյուրների` հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ: Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի և բռնության ցանկացած դրսևորում՝ ակնկալելով իրավապահ մարմինների պատշաճ ուշադրությունը և ակտիվ գործողությունները նշված

Մարզպետը ծանոթացել է 2019-2020թթ. սուբվենցիոն տարբեր ծրագրերի իրականացման գործընթացին

Կոտայքի մարզպետի աշխատանքային այցերը մարզի համայնքներ շարունակական բնույթ են կրում, իսկ համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մշտապես գտնվում են իմ և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներւ վերահսկողության կենտրոնում: Այսօր մարզպետը խորհրդականների՝ Արտավազդ Բարսեղյանի և Արևշատ Առաքելյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Ջրվեժ խոշորացված համայնքի Զովք, Ձորաղբյուր, Ջրվեժ բնակավայրերում, ինչպես նաեւ Հացավան, Գեղարդ և Գողթ համայնքներում։ Այցի նպատակն էր՝ տեղում

Տեսչական մարմինը մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ է իրականացրել հանրային տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից 2020 թ. մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ հանրային տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Կազմվել և տրամադրվել  են ուղեցույցներ՝ կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին, վարորդներին, տաքսու վարորդներին։ Որպես նախնական կանխարգելիչ գործողություններ իրականացվել են իրազեկման աշխատանքներ

Քննարկել են անախտանիշ դեպքերի վարման ռազմավարությունը և ինքնամեկուսացման նկատմամբ հսկողության մեխանիզմները

Կայացել է ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Նիստում ներկայացվել է տեղեկատվություն՝ ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, ընթացիկ դինամիկայի, վարակված անձանց առողջական վիճակի, թեստավորման ծավալների վերաբերյալ: Առաջիկա անելիքների համատեքստում քննարկման առարկա են դարձել անախտանիշ

«Ցավն այն է, որ պարոն Փաշինյանը հայրիկիս տղամարդու խոստում տվեց, որ կբացահայտվեն ու բոլոր մեղավորները կպատժվեն, բայց ոչ մի արդյունք». զոհված զինվորի քույր

Որդին կորցրած հայրը՝ Հրաչ Ավագյանը, ցանկանում է, որ իրեն լսեն, խնդրին լուծում տան, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, մինչդեռ նրա շփումները դատախազների, քննչական կոմիտեի, կայազորի քննիչների հետ ցույց են տալիս, որ նրանք իրենցն են պնդում. «Ես նրանց բացատրում եմ, որ որդիս ծնկի հիվանդ է, իսկ իրենք ասում են, թե տուռնիկից ենք ազատել էրեխուն՝ սահմանափակումը դրել են տուռնիկից: Հարցնում եմ, լավ, ծնկի հիվանդը ո՞նց կարող է տուռնիկից ազատվել, ասում են՝ որ տուռնիկից իջավ, ոտքերի վրա չի՞ իջնում: Նմանատիպ բացատրություն են տալիս: Հիմա արդեն չգիտեմ՝ ինչ անել»:

Չեխիայի Սենատի միաձայն որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և զոհերի հիշատակի հարգման գործում. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Չեխիայի խորհրդարանի Սենատի կողմից ընդունված բանաձևի առնչությամբ Ողջունում ենք Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձևի ընդունումը, որով նաև դատապարտվում են երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը: Չեխիայի Սենատի միաձայն որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության

Պակիստանում վթարի է ենթարկվել А320 օդանավը. Զոհվել է ավելի քան 100 մարդ

Պակիստանում՝ Կարաչիի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել «Պակիստանյան միջազգային ավիաընկերությունների» օդանավը: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով  տեղի քաղաքացիական ավիացիայի հաղորդագրությունը:  Տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջքի ժամանակ և ընկել է բնակելի թաղամասի վրա: А320 ինքնաթիռը հետևել է Լահորից դեպի Կարաչի: Օդանավում եղել է 99 ուղևոր և անձնակազմի 8 անդամ  է եղել: Նրանք բոլորը

Մարդու իրավունքները հայաստանյան պաշտոնական դիսկուրսում

Հեղ․՝ Անահիտ Սիմոնյան «․․․Դա նշանակում է նաև, որ այսուհետ մենք պարտավոր ենք մեր յուրաքանչյուր օրենսդրական քայլով հետամուտ լինել այն բանին, որպեսզի մեզանում երբևիցե չոտնահարվի մարդու արժանապատվությունը՝ ոչ մեր ընդունած օրենքներով և ոչ էլ դրանց շրջանցումով»։ Ռաֆայել Պապայան, ՀՀ Գերագույն խորհրդի մարդու իրավունքների և ազգությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, 1991 թ․ ապրիլ ­ *** Հոդվածի շրջանակներում ընթերցողին

Խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի խախտումների դեպքերը մտահոգիչ են. ՀՔԱՎ

Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում Covid-19 համավարակի կանխման նպատակով սահմանված արտակարգ դրության պայմաններում։ Մաս 3 ՀՀ-ում նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկման արդյունքում ՀՔԱՎ-ը 2020 թվականի մայիսի 4-ին հրապարակեց «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում Covid-19 համավարակի կանխման նպատակով սահմանված արտակարգ դրության պայմաններում» զեկույցի 1-ին մասը, որտեղ ամփոփվեց արտակարգ

Գեղամ Վարդանյան. Կեղծ լուրերը տարածվում են վիրուսի պես

Հակազդելու համար ցանկալի է ունենալ նույն ձև փաթեթավորված իրականությունը

Արայիկ Հարությունյանը մեծ առաքելություն է ստանձնել. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Արցախ կատարած այցի շրջանակում հանդիպել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։ Նա ընդգծել է, որ ջանքեր է գործադրելու երկու

Կառավարության 14-րդ միջոցառման շրջանակում ուսման վարձի փոխհատուցում է ստացել 2687 ուսանող և 758 կլինիկական օրդինատոր

ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման շրջանակում պետությունն ուսման վարձի փոխհատուցում է տրամադրել 2687 ուսանողի և 758 կլինիկական օրդինատորի: Մասնավորապես, ավարտական կուրսերում սովորող 1171 ուսանողի հատկացվել է ուսման վարձի 100% փոխհատուցում: Ոչ ավարտական կուրսերի 1516 ուսանողներ ստացել են ուսման վարձի 75% փոխհատուցում: Իսկ կլինիկական օրդինատուրայի 758 սովորողի տրամադրվել է փոխհատուցում՝ շուրջ 753 մլն

Հանրային սննդի 9 օբյեկտների աշխատանքը ժամանակավորապես կասեցվել է արձանագրված խախտումների հիմքով

Խախտվել են պարետի որոշմամբ սահմանված պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելու, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելու, հաճախորդներին ջերմաչափելու պահանջները և այլ սանիտարահիգիենիկ նորմեր:

Մանկապարտեզը, որի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մարտ ամսից փակ է. երեխաների հետ շփումներ չեն եղել

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թիվ 49 մանկապարտեզը, որի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մարտ ամսից ի վեր փակ է՝ այս օրերին չի բացվել հենց վարակման դեպքի կասկածի պատճառով: Հետեւաբար՝ այս մանկապարտեզ երեխաներ չեն հաճախել, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ»:

Արցախյան հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման վրա. Արարատ Միրզոյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ընդունել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը

Արմեն Աշոտյան. Բա ինչո՞ւ այդ լավ համակարգով այդքան վատ պատկեր ունենք

«Որովհետև այս և երկրի բազում այլ համակարգեր արդեն երկու տարի է, ինչ հայտնվել են Նիկոլ Փաշինյանի ձեռքերում, ով ֆենոմենալ հատկություն ունի. ապականել ամեն ինչ, ինչին կպնում է:»

Խոսելով նախագահական ATOM նախաձեռնության մասին, Արմեն Սարգսյանը նշել է` խնդիր է դրված Հայաստանում ստեղծել համատեղ ձեռնարկություններ

Նախագահը խոսել է նաև մեկ այլ՝ Գյումրիում մեծ մտածող, փիլիսոփա, ծնունդով գյումրեցի Գյուրջիևի անվան այգի ստեղծելու նախաձեռնության մասին:

Արարատ Միրզոյանը հավաստիացրել է` կգործադրեն բոլոր ջանքերը Արցախի իրենց գործընկերների հետ աշխատանքի ավելի սերտ ու արդյունավետ մեխանիզմների մշակման համար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ ձեւավորված հարաբերություններն՝ ընդգծելով, որ դրանց կատարելագործումը պետք է մշտական բնույթ կրի: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարեւորել է Արցախի նորընտիր Ազգային ժողովի հետ փոխգործակցության ակտիվացումը եւ որակապես նոր հարաբերությունների կառուցումը: Արարատ

Պետությունը ազատազրկված անձանց զրկում է ՔԿՀ-ներում սննդի պատրաստման աշխատանքներում ներգրավվելու հնարավորությունից. «Իրավական նախաձեռնությունների կենտրոն»

Ազատազրկված անձանց ուսուցումը խոհարար և հացթուխ մասնագիտությունների գծով կազմակերպելը և սննդի պատրաստման աշխատանքներում ներգրավելը արդյունավետ քայլ կլինեն մի քանի առումներով:

«Սա կլինի միջամտություն՝ դատավորի անկախության երաշխիքին». սահմանադրագետը՝ ՍԴ ճգնաժամի լուծման իշխանության տարբերակի մասին

Արամ Վարդեւանյանի խոսքով՝ եթե հիմա պաշտոնավարման տարբեր ժամկետ ունեցող դատավորների վրա տարածվի միեւնույն՝ 12-ամյա պաշտոնավարման հանգամանքը, դա վատթարացնող նորմ կլինի ՍԴ բոլոր դատավորների համար

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031