Օրվա լրահոսը

«Նիկոլայ Բաղդասարյանի և Արթուր Ալեքսանյանի առերես հարցաքննությունն իրականացվել է վերջիններիս ցուցմունքներում առկա էական հակասությունների շուրջ». Էմին Բեգլարյան

Վահագն Չախալյանը հայտարարեց՝ Արթուր Ալեքսանյանը հանցագործ չէ. հանցանք չի գործել, նա պայքարել է հայկական արժեքների պաշտպանության համար երկար տարիներ ու հայտնի է իր դիրքորոշումներով:

ՀՀ ողջ տարածքում ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում արտերկրից ՀՀ ժամանող անձանց համար

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ մայիսի 21-ին, նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություններ են կատարվել մարտի 18-ի որոշման մեջ։ Որոշումը՝ ստորև․ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16 N 298-Ն որոշմամբ՝ Սահմանել, որ՝ 1.1 Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում արտերկրից ՀՀ ժամանող անձանց), ինչպես նաև COVID-19 վարակակիր անձի հետ համատեղ ապրող անձանց

Սուրեն Զոլյան. «Իմ կարծիքով, Հայաստանում պառլամենտարիզմի գերեզմանափորը եղել են Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Բաբկեն Արարքցյանը»

«Մի անգամ լուսահոգի Սամվել Շահմուրադյանին զայրացած ասացի. այս այլանդակները որտեղի՞ց են մտել Գերագույն Խորհուրդ: Մի երկուսը կային, որ նիստի էին եկել ջինսերով, պատառոտված շորերով: Ու գիտե՞ք ինչ պատասխանեց: Ասաց՝ հավաստիացնում եմ, որ 50 տարի հետո էլ այսպիսի լավ խորհրդարան չի կազմավորվելու: Ու փորձը ցույց տվեց, որ այս 30 տարվա մեջ այնպիսի խորհրդարան չի եղել »,-ՀՀ

«Իմ նկատմամբ կիրառվող գործողությունների արդյունքում չպետք է տուժի որևէ մարզիկ կամ մարզիչ». Արթուր Գեւորգյան

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բռնցքամարտի աշխարհի հարգելի ներկայացուցիչներ և մարզասերներ: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել վերջին շրջանում իմ շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և գործողությունների մասին: Անքննելի է մի բան. իմ նկատմամբ կիրառվող գործողությունների արդյունքում չպետք է տուժի որևէ մարզիկ կամ մարզիչ: Հետևաբար, պարտքս եմ համարում Ձեզ ներկայացնել որոշ մանրամասներ

Շուշիում բողոքի ակցիա են անցկացրել Արցախի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ

Շուշիում բողոքի ակցիա են անցկացրել, Արցախի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ, հայտնում է Արցախի առաջին լրատվականը՝ ֆեյսբուքյան էջում:

«Բա երեք ամիս հետո ի՞նչ ենք անելու». Հայկ Մաղաքյան

«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»

«Գործող Սահմանադրությունը Հրայր Թովմասյանն այնպես է նենգափոխել, որ ցանկացած իրավական համակարգին առնչվող խնդիր լինի իր համաձայնությամբ և իրենից կախվածության մեջ». Սահմանադրագետ. «Ա1+»

Հայաստանի իշխանությունները նոր տարբերակ են մշակել Սահմանադրական դատարանի կազմը փոխելու համար՝ առաջարկվում է ընտրել Սահմանադրական դատարանի նոր նախագահ գործող կազմից, բացի այդ հեռացնել նաև արդեն 12 տարի պաշտոնավորող դատավորներին՝ գործող Սահմանադրության համաձայն: «Սա Սահմանադրությանը հակասող ընթացակարգ կլինի և իր բնույթով կլինի խիստ անլուրջ և անպատասխանատու քայլ»,-կարծում է սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը: Մասնագետը այս խնդրի՝

Արմեն Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել Արցախի նախագահին. «Արցախի շենացման ճանապարհին կարևոր է բոլորի միասնականությունը»

Արցախի շենացման ճանապարհին կարևոր է բոլորիս միասնականությունը. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ՝ շնորհավորելով նրան Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: Նախագահ Սարգսյանն իր բարեմաղթանքներն է հղել և հետագա հաջողություններ մաղթել Արայիկ Հարությունյանին՝ վստահություն հայտնելով, որ նորընտիր

Զորավարժությանը ներգրավված էին օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր

Անցկացվել է լայնածավալ մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը

Վահան Տեր-Ղեւոնդյան. «Արտաբյուջետային միջոցների պակասը մեծ հարված է բոլոր թանգարանների համար»

Համավարակի պայմաններում մարդկային եւ նյութական միջոցների պակաս է զգացվում

Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 29 դեպք

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին ՀՀ թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից ստացվել է 34-ի պատասխանը՝ բացասական արդյունքով: Մյուս 54 փորձանմուշի հետազոտության պատասխանների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 29 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին Հանրապետական բժշկական կենտրոնում է գտնվում 21 քաղաքացի, 8-ն արդեն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Արցախի նախագահին

Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին երդմնակալության արարողության առիթով։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ երդմնակալության և Արցախի Հանրապետության Նախագահի պարտականությունները ստանձնելու առիթով: Մեր ժողովրդին քաջ ծանոթ է Ձեր անձը՝ որպես Արցախի անկախության զորացման

Հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն

Մայիսի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կազմավորվող «1991 ստորաբաժանման» գործունեության կազմակերպմանը նվիրված քննարկում-խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ Հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են ստորաբաժանման գործունեության կազմակերպման հետ

«Եղբայրս կատարեց իր երդումը, իմը դեռեւս մնում է». Արայիկ Հարությունյան

Փետրվարի տասներեքին նա դիմում է փոքր եղբորը՝ պատրա՞ստ ես զոհվել հանուն հայրենիքի

Արցախի նորընտիր նախագահը՝ Փաշինյանին. «Նա մեր անվտանգության աստիճանի բարձրացման գործում մեծ աշխատանք է արել»

Պարոն վարչապետ, վստահեցնում եմ, որ Արցախը սատար է մայր հայրենիքին, եւ ձեր հետ համատեղ պատրաստ եմ կիսելու միացյալ հայրենիքի հիմնախնդիրների լուծման եւ մարտահրավերների դիմակայության բոլոր դժվարությունները

«Պարտական եմ Գրիգորիին». Արցախի նորընտիր նախագահը դեպք պատմեց մարտական ընկերոջ մասին

Շուշիի ազատագրման ժամանակ մեր մարտական ընկերներից Գրիգորին, բոլորիցս առաջ գնալով հակառակորդի դիրքը, ասել է՝ ես հասցրել եմ ունենալ չորս զավակ

«ԱՆ-ն մեր առաջարկների հարցում իրեն միաժամանակ դրսևորում է որպես խուլ, համր և կույր»

Մեզ հետ զրույցում «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական հ/կ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանն իր դժգոհությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության արատավոր գործելաոճի վերաբերյալ՝ միաժամանակ մտահոգիչ համարելով ՀՀ վարչապետի լռությունը   – Պարոն Գևորգյան, առաջարկում եմ մեր զրույցն սկսել համավարակի դեմ պայքարի՝ արդեն ավանդական դարձած թեմայով, որի շրջանակներում, ինչպես հայտնի է, օրերս Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով:

Ազատ Արշակյան. «Այս հեղափոխությունը անձնական կոմֆորտի հեղափոխություն էր»

ՀՀ առաջին գումարման ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը «Մամուլի ազգային ակումբում» հայտարարեց, թե իրենց ժամանակ պատգամավորների ճնշող մեծամասնությունը մարդիկ էին, որոնք պատրաստ էին հանուն պետականության իրենց կյանքը զոհել: Aravot.am-ը նրան խնդրեց համեմատել այն ժամանակվա եւ ներկայիս պատգամավորներին՝ նկատի առնելով ԱԺ իմքայլական փոխնախագահի այն հայտարարությունը, թե հիմա նվիրյալներ չկան եւ աշխատելու համար պետք է լավ վճարվեն: «Այն

«Հավաքագրում չի կատարվում․ Գյումրու բյուջեն կարող է ծանր իրավիճակում հայտնվել»․ Սամվել Բալասանյան

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե կորոնավիրուսը որքանո՞վ է ազդել համայնքային բյուջեի վրա, շատ է աղքատացե՞լ այն։ «Բնական է, ազդել է, ես ձեզ ասեմ, որ շատ ծանր իրավիճակի մեջ կարող է հայտնվել քաղաքային բյուջեն հավաքագրման իմաստով։ Ավագանու վերջին նիստի ժամանակ ես բնակությանը կոչ արեցի՝ գան, իրենց մուծումները կատարեն, տուրքերը, հողի հարկը, գույքահարկը, տարբեր տեսակի

ՀՀ վարչապետն ու այլ պաշտոնյաներ ներկա են Արցախի նախագահի երդման արարողությանը

Արայիկ Հարությունյանը լիազորությունները ստանձնեց՝ երդվելով Արցախի սահմանադրության եւ 17-րդ դարի ավետարանի վրա ձեռքը դրած

Pokrig.org հեքիաթարանը 5 տարեկան է

Փոքրիկները այս հարթակում կարող են կարդալ արեւմտահայերեն հեքիաթներ

Լին Թրեյսի. Մեր ուշադրությունը բևեռել ենք բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքներին

Լին Թրեյսին նշեց, որ ԱՄՆ-ն շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներում որպես համանախագահող երկիր

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքի հիման վրա 2 քրեական գործով 2 համայնքի ղեկավար ձերբակալվել է, 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Քրեական գործեր՝ Շիրակի մարզի 11 համայնքներում համայնքային սեփականության անշարժ գույքը վարձակալության և ենթավարձակալության հանձնելու ապօրինի գործընթացներով

ՀՀ նախագահը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը համավարակով պայմանավորված իրավիճակում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել նոր կորոնավիրուսի պայմաններում մարդու իրավունքների հարցերին: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է շուրջօրյա աշխատանք, ուսումնասիրում ու վերլուծում է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը

Երևանի կենդանաբանական այգու այցելուները կարող են տեսնել Գագիկ Ծառուկյանի նվիրաբերած սպիտակ առյուծին

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի Այգու այցելուները շատ շուտով հնարավորություն կունենան տեսնելու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի՝ Կենդանաբանական այգուն հունիսի 1-ին ընդառաջ նվիրաբերած սպիտակ առյուծին: Շնորհակալ ենք հիմնադրամին և վստահ՝ առյուծն արագ կհարմարվի նոր միջավայրին և կդառնա այգու այցելուների սիրելի կենդանիներից մեկը: Նոր բնակիչը՝ Սիմբան, 5 ամսական է: https://www.facebook.com/YerevanCityHall/videos/307735490218720/?v=307735490218720 Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

Լին Թրեյսի. «Առաջիկայում նոր մարտահրավերներ են լինելու ոչ միայն Հայաստանի համար, այլ՝ ամբողջ աշխարհի»

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հինգշաբթի իր առցանց ասուլիսի ընթացքում անդրադարձավ Հայաստանի կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարին։ «Կառավարության արձագանքում մի գործոն եմ ուզում առանձնացնել և ուզում եմ գովեստով արտահայտվել դրա մասին, դա այս կառավարության հաղորդակցության թափանցիկությունն և հասարակության առաջ հաշվետվողականությունն ապահովելու միտումը։ Ակնհայտ է, որ առաջիկայում նոր մարտահրավերներ են լինելու ոչ միայն Հայաստանի համար, այլ՝ ամբողջ

Վարակվածների թվով Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին մոտ 4,5 անգամ, իսկ Վրաստանին՝ մոտ 10 անգամ

Եվ այսպես, մայիս 20-ի դրությամբ Հայաստանում վարակվածների թիվը կազմում էր 5271 մարդ: Ադրբեջանում այդ ցուցանիշը 3631 էր, իսկ Վրաստանում՝ 713:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031