Օրվա լրահոսը

Pokrig.org հեքիաթարանը 5 տարեկան է

Փոքրիկները այս հարթակում կարող են կարդալ արեւմտահայերեն հեքիաթներ

Լին Թրեյսի. Մեր ուշադրությունը բևեռել ենք բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքներին

Լին Թրեյսին նշեց, որ ԱՄՆ-ն շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներում որպես համանախագահող երկիր

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքի հիման վրա 2 քրեական գործով 2 համայնքի ղեկավար ձերբակալվել է, 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Քրեական գործեր՝ Շիրակի մարզի 11 համայնքներում համայնքային սեփականության անշարժ գույքը վարձակալության և ենթավարձակալության հանձնելու ապօրինի գործընթացներով

ՀՀ նախագահը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը համավարակով պայմանավորված իրավիճակում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել նոր կորոնավիրուսի պայմաններում մարդու իրավունքների հարցերին: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է շուրջօրյա աշխատանք, ուսումնասիրում ու վերլուծում է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը

Երևանի կենդանաբանական այգու այցելուները կարող են տեսնել Գագիկ Ծառուկյանի նվիրաբերած սպիտակ առյուծին

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի Այգու այցելուները շատ շուտով հնարավորություն կունենան տեսնելու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի՝ Կենդանաբանական այգուն հունիսի 1-ին ընդառաջ նվիրաբերած սպիտակ առյուծին: Շնորհակալ ենք հիմնադրամին և վստահ՝ առյուծն արագ կհարմարվի նոր միջավայրին և կդառնա այգու այցելուների սիրելի կենդանիներից մեկը: Նոր բնակիչը՝ Սիմբան, 5 ամսական է: https://www.facebook.com/YerevanCityHall/videos/307735490218720/?v=307735490218720 Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

Լին Թրեյսի. «Առաջիկայում նոր մարտահրավերներ են լինելու ոչ միայն Հայաստանի համար, այլ՝ ամբողջ աշխարհի»

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հինգշաբթի իր առցանց ասուլիսի ընթացքում անդրադարձավ Հայաստանի կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարին։ «Կառավարության արձագանքում մի գործոն եմ ուզում առանձնացնել և ուզում եմ գովեստով արտահայտվել դրա մասին, դա այս կառավարության հաղորդակցության թափանցիկությունն և հասարակության առաջ հաշվետվողականությունն ապահովելու միտումը։ Ակնհայտ է, որ առաջիկայում նոր մարտահրավերներ են լինելու ոչ միայն Հայաստանի համար, այլ՝ ամբողջ

Վարակվածների թվով Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին մոտ 4,5 անգամ, իսկ Վրաստանին՝ մոտ 10 անգամ

Եվ այսպես, մայիս 20-ի դրությամբ Հայաստանում վարակվածների թիվը կազմում էր 5271 մարդ: Ադրբեջանում այդ ցուցանիշը 3631 էր, իսկ Վրաստանում՝ 713:

ՀՀ վարչապետը հրապարակել է Արցախի նորընտիր նախագահի էլեկտրամոբիլի լուսանկարը

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը հաղորդում է. «Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի եւ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինա Հարությունյանի հետ մայիսի 21-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին»: Հավելենք, որ Նիկոլ

«Այս օրենքներով ապօրինի ավտոտնակ սարքած դատավորին, որը կարող է հարիֆ-հարիֆ գնացել է ապօրինի ավտոտնակ է սարքել, իրենից կարող են ձերբազատվել». Իոաննիսյան

Այն դատավորները, որոնք բոլորիս մոտ ասոցացվում են կոռուպցիայի եւ իշխանության զավթման հետ, անգրագետ մարդիկ չեն: Իրենք շատ լավ գիտեն, թե ոնց անեն ամեն ինչ ու ոնց թալանեն նաեւ, որ ֆորմալ մաքուր լինի: Այդ դատավորների մեծ մասը կմնա ու կշարունակի իմ, ձեր, մյուսների անունից արդարադատություն իրականացնել:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել արտոնյալ պայմաններով ուսանողական վարկեր պետական ծրագրերի շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ուսանողական վարկեր արտոնյալ պայմաններով պետական ​​ֆինանսավորմամբ հատուկ ծրագրի շրջանակներում: Վճարովի հիմունքներով կրթություն ստացող պետական ​​և պետական ​​հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատություններում բակալավրիատի, մագիստրատուրայի ​​և կլինիկական օրդինատուրայի ուսանողները կարող են ձևակերպել ուսանողական վարկեր հետևյալ արտոնյալ պայմաններով՝ ·         Տարեկան տոկոսադրույք` 6% կամ 7%, կախված առաջադիմությունից*, ·         Վարկի ժամկետ` 3 ամսից մինչև 10 տարի,

Արթուր Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 19 նոր դեպք

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 64 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Ծննդյան վկայականում ծննդյան տարեթիվը փոխելու դիմաց պահանջել և ստացել է խոշոր չափի գումար. հերթական կոռուպցիոն հանցագործությունն է բացահայտվել

Նույն հանրային ծառայողը, որը 2018 թվականի ամռանը զբաղեցրել է արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության փորձագետի պաշտոնը, չպարզված անձի ծննդյան վկայականը «Ապոստիլ» կնիքով հաստատելու գործընթացն արագ կազմակերպելու համար, այդ անձի ծանոթուհուց, որպես ապօրինի վարձատրություն, պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 600.000 դրամ, սակայն չկարողանալով ավարտին հասցնել գործընթացը՝ ստիպված է եղել վերադարձնել գումարը:

Ազատ Արշակյան. «ՀՀ Գերագույն Խորհուրդը իսկական եւ օրինակելի Ազգային ժողով էր, որտեղ կա բազմակարծություն, բանավեճ եւ կառուցողական գործընկերություն»

Ինչո՞ւ այս տոնը տոնակատարության չվերածվեց: Որովհետեւ տոնակատարություն կազմակերպել նշանակում է՝ տալ քաղաքական գնահատական: Քաղաքական գնահատական էր տրվելու Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, անկախ պետություն հռչակած ուժին եւ նրա ղեկավարներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Բաբկեն Արարքցյանին: Դրա գնահատականը այսօրվա իշխանությունը չի կարող տալ:

Աշոտ Ղուլյանը նորընտիր խորհրդարանի ղեկավարին է փոխանցել Ազգային ժողովի ղեկավարման գործառույթները

Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանին

Մհեր Գրիգորյան. «Գազի գնի և տեղափոխման սակագնի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ չեն ավարտվել, բնակիչների համար կապույտ վառելիքը չի թանկանա». «Ազատություն»

Հայաստանի դիրքորոշումն է, որ ԵԱՏՄ ներսում գազի տարացման և մատակարարման սակագները լինեն մաքսիմալ միասնական, քանզի եթե միությունում գազի գինը տարբերակվում է, ապա այն երկրների ապրանքները, ուր գազը էժան է, ավոտամատ առավելություն են ստանում միության անդամ մյուս երկրների ապրանքների նկատմամբ, ուր գազը թանկ է։

Որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը. հաստատվել են Քրեական և Քրեական դատավարության մասին նոր օրենսգրքերի նախագծերը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեցին Քրեական և Քրեական դատավարության մասին նոր օրենսգրքերի նախագծերը: Երկու օրենսգրքերի ընդունման արդյունքում ակնկալվում են համակարգային փոփոխություններ: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծով. Հստակեցվել են քրեական օրենսդրության խնդիրները և դրանցում նախատեսվել են նաև հանցանք կատարած անձին իր կատարած արարքի համար համաչափ պատասխանատվության և պատժի ենթարկելը, նրան որպես օրինապահ անձ հասարակություն վերադարձնելը, հասարակությունում նրա

Արմեն Աշոտյան. Միջազգային կենտրոնամետ ինտերնացիոնալն ընդունել է բանաձև, որի մեջ իմ առաջարկությամբ ներառել է 2 դրույթ

Քննարկման ընթացքում հակիրճ ներկայացրել եմ Հայաստանում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ քաղաքական ու քաղաքացիական ազատությունների սահմանափակման իմաստով (երեկվա դեպքերը՝ վառ օրինակ):

Անտեսվում են զգուշացումները, որ երկրում միայն մեկ մարդու ինստիտուտը, մի հոգով ամեն ինչ որոշելու և կառավարելու ինստիտուտը խիստ վտանգավոր է ու կասեցնում է բոլոր դրական զարգացումները. Էլինար Վարդանյան

Վարչապետն, ըստ էության, ընդունեց, որ ճիշտ չեն գնահատել վարակով պայմանավորված իրավիճակը, ռիսկերը, և 3 ամիս շարունակ ձեռնարկվող միջոցները եղել են անարդյունավետ։

«Հանգիստ զտելու ենք, հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք, գցելու ենք դուրս». Վահագն Հովակիմյանը՝ ՍԴ-ի ճգնաժամը լուծելու մասին

Վահագն Հովակիմյանն ասաց, որ իրենք հետեւողականորեն գնում են խնդրի լուծմանը. «Մենք ասե՞լ ենք, որ պետական կառավարման համակարգը, դատական համակարգը մաքրելու ենք կոռուպցիայից, հին մնացուկից ու անելու ենք, մենք անում ենք: Բայց իմ համար շատ հարգված մարդիկ մեզանից պահանջում են էմոցիոնալ քայլեր, ասում են՝ չարեցիք, խոստացել էիք, որ վեթինգ պիտի անեիք: Մտածում են՝ մի գրչի հարվածով պետք է ասենք՝ այս 50 դատավորն այլեւս դատավոր չեն: Չէ, այդպես չի»:

Ընդունելության մրցույթի ժամանակ առաջին հայտը կլինի գերակա. արմատական փոփոխություններ` բուհերի ընդունելության կարգում

Գործընթացի կազմակերպման ընթացակարգը և ժամկետները համաձայնեցված են նաև Պաշտպանության նախարարության հետ, որ զորակոչիկները և զորացրվող զինծառայողները ևս հնարավորություն ունենան դիմել բուհեր:

«Վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով հիվանդների մահճակալները 203-ն են, որոնցից 131-ը զբաղված են»

«Մենք այս պահին ունենք 15 օրը մեկ կորոնավիրուսով հաստատված դեպքերի կրկնության տեմպ, եթե այսօր ունենք 5600 դեպք, ապա տեմպի պահպանման դեպքում կունենանք 11200 դեպք: Մեր խնդիրն է թափը կոտրել»,-այսօր այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Արդյոք, ինչպես ավելի վաղ ասել էր նախարարը, մոտենում ենք կես միլիոն վարակակիրների թվին` հարցին ի պատասխան

Խոսրով Հարությունյան. «90-ականների սկզբին ՀՀ ԳԽ-ն հայտնվել էր հեղափոխական փոփոխություններ կատարելու անխուսափելի անհրաժեշտության առջեւ»

1990 թ. մայիսի 20-ին տեղի ունեցան ՀՀ առաջին այլընտրանքային ընտրությունները եւ Գերագույն խորհուրդը ձեւավորվեց որպես Խորհրդային Հայաստանի վերջին ու Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանը, որը, ըստ էության, ձեւավորվեց երկու տարբեր քաղաքական-հասարակական համակարգերի՝ կոմունիստական կուսակցության եւ նոր ժողովրդավարական համակարգի ներկայացուցիչների միջեւ սուր մրցակցական պայքարի արդյունքում: Խորհրդարան մտան կոմկուսի եւ Հայոց համազգային շարժման ներկայացուցիչները: Հետագայում խորհրդարանը քաղաքական քարտեզի

Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք կարող ենք պատկերացնել կամ ավելի ճիշտ՝ պատկերացնում ենք. Նիկոլ Փաշինյան

Պետք են խստագույն միջոցներ՝  համավարակը հսկողության տակ առնելու համար. վարչապետն անդրադարձել է  Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին

Արսեն Թորոսյան. «Արտադրվող սննդի միջոցով վարակի տարածման հավանականությունը մոտ է զրոյի»

Հայաստանում սննդի արտադրամասերում լինում են կորոնավիրուսով վարակման դեպքեր, սակայն արտադրվող սննդի միջոցով վարակի փոխանցման հավանականությունը մոտ է զրոյի: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարի ներկայացմամբ՝ սննդի արտադրամասում վարակման դեպքերը շարունակվում են, ամեն կոնկրետ արտադրամասում գործողություններ են իրականացվում՝ շփման շրջանակները պարզելու եւ մեկուսացնելու համար: Եվ քանի որ, ըստ Թորոսյանի, սննդի

Ստացվում է, որ զեղչի կիրառումից հետո գինն ավելի բարձր է կամ հավասար նախկինում սահմանված գնին. ՏՄՊՊՀ-ն հորդորում է ձեռնպահ մնալ զեղչերին առնչվող խախտումներից

Հանձնաժողովը հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, որի համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսի չափով:

Որքան գումար է ծախսվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատուկ հաշվից

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատուկ բացված հաշվի վրա այս պահի դրությամբ փոխանցվել է 1 միլիարդ 98 միլիոն դրամ, եւ եւս 2 միլիարդ 15 միլիոն դրամ՝ պետական բյուջեից, 1 միլիարդ 420 միլիոն դրամ շուտով նորից պետական բյուջեից փոխանցում կլինի: Այս թվերն այսօր կառավարության մամուլի կենտրոնում ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ չեն

Սարգիս Գրիգորյանը՝ ոստիկաններին. «Կարելի էր ավելի քաղաքավարի մտցնել մեքենա, ես հանցագործ չէի»

Թող համապատասխան քայլեր ձեռնարկեն, որ շարունակենք ապրել, այլ ոչ թե վախենանք ապրելուց:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031