Օրվա լրահոսը
Կորոնավիրուսից ապաքինված 91 տարեկան տատիկը դուրս է գրվել բժշկական կենտրոնից
Ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70%-ը։
Կորոնավիրուս. իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում
Վրաստանում կորոնավիրուսով հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 721 է, վիրուսի հետևանքով այստեղ մահացել է 12 մարդ, անցած 24 ժամվա ընթացքում հաստատվել է 8 նոր դեպք: Երկրի կառավարությունը որոշել է չերկարաձգել արտակարգ դրությունը և պարետային ժամը:
Մաքսային ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են. ՊԵԿ պարզաբանումը՝ ծխախոտի արտահանման դեպքի վերաբերյալ
Միության ապրանքի կարգավիճակ ունեցող և օդային տրանսպորտով միության անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքները ենթակա են ազատ տեղաշարժման, մաքսային մարմիններում մաքսային ձևակերպումներ չեն ստանում և չեն հսկվում մաքսային մարմինների կողմից:
«Այս իրավիճակում իշխանություններին այլ բան չի մնում անել, քան 213 հոդվածի փոփոխությունն ընդունել ԱԺ-ի կողմից». Դանիել Իոաննիսյան
Ըստ Դանիել Իոաննիսյանի, ակնհայտ շահերի բախում կա, չի կարող դատավորն ինքն իրեն դատել. «Ակնհայտ է, որ ՍԴ մոտեցումը 213-րդ հոդվածի փոփոխության հետ կապված չի կարող անաչառ լինել ու, այսպես ասած, «բլոկ» է արվելու»:
375 բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է հաստատվել
Մինչ օրս բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսով հիվանդացության 375 դեպք է հաստատվել: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը նկատեց՝ այս դեպքերի մեջ են ընդհանուր բժշկական ծառայության աշխատողները՝ շտապօգնության վարորդներն ու բժիշկները, տեխնիկները եւ այլն. «Սա մեր ընդհանուր հիվանդների 6-7%-ն է»: Թորոսյանն ասաց՝ կա բժշկական հաստատություն, որտեղ դիալեզ են ստանում այն քաղաքացիները,
Շարունակելու ենք մեր հրապարակային գործունեությունը և պատրաստ ենք համագործակցության. «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեի շնորհավորանքը Արայիկ Հարությունյանին
Դեռ 1996թ. կազմկոմիտեում միավորված կազմակերպությունները ՀՀ իշխանություններին առաջարկեցին հրավիրել Համահայկական համաժողով՝ Արցախի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ համայն հայության միասնական դիրքորոշումը միջազգային ատյաններին ներկայացնելու համար:
«Եթե ես լինեի, կհանեի թեկնածությունս». Արցախի ԱԺ-ում մթնոլորտը փոքր-ինչ լարվեց
Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն իր հերթին ասաց՝ արտառոց բան չկա, եւ գործընկերներին վիրավորելու կարիք էլ չկա
Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսով վարակվածներին բուժող կադրերի խնդիր ունենք»
Այս պահին կորոնավիրուսով վարակվածներին բուժող կադրերի խնդիր ունենք: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նկատեց՝ կադրերի խնդիր որոշակի մասնագիտությունների գծով միշտ է եղել. «Խոսքը հատկապես վերակենդանացման բաժանմունքների ռեանիմատոլոգներին է վերաբերվում: Նրանց դեֆիցիտը եղել է մինչ կորոնավիրուսային իրավիճակը, այսօր էլ կա: Փորձում ենք մոբիլիզացնել առկա ռեսուրսները, նաեւ մտածում ենք՝ ինչպես
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեզ համար հենց Հիսուսի ոտնահետքն է այս աշխարհում». Համբարձման տոնը Մայր Աթոռում
Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը:
«Հիմնական ճգնաժամը ես տեսնում եմ Սահմանադրության մեջ». Արթուր Սաքունց
Սաքունցն ասաց, որ կորոնավիրուսը հետաձգեց հանրաքվեն, բայց մի հարց է առաջանում՝ ինչո՞ւ մինչեւ կորոնավիրուսը չէին դիմում Վենետիկի հանձնաժողովին: Հաջորդ հարցը հետեւյալն է՝ ՍԴ-ն լեգիտիմ չի, բա դատական համակարգը լեգիտի՞մ է:
Երևան-Սևան ավտոճանապարհին վիճաբանելով Երևանի բնակչի հետ` կրակել է նրա ոտքին և դիմել փախուստի
Իրականացած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է:
«Հանրաքվեն միգուցե վիճակված է տապալման, այդ պատճառով էլ իշխանությունները մտահոգություն ունեն եւ փորձում են հարցը կրկին տեղափոխել ԱԺ տիրույթ». Աննա Կոստանյան
«Սահմանադրության տեքստի նոր խմբագրությունը որեւիցե կերպ չի կարող ենթադրել, որ նախկին խմբագրությամբ ընտրված դատարանը պետք է արձակել կամ հակասահմանադրական հռչակել»:
Զորավարժություններն ու Ալիեւի շուրջ պալատական դավադրության վտանգը
Ադրբեջանի ռազմական վերնախավում սաղմնավորվող խորքային ճգնաժամի միտումներ կան Ադրբեջանական բանակը մայիսի 18-ին սկսել է լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնք տեւելու են մինչեւ մայիսի 22-ը։ Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ զորավարժություններում ներգրավված է 10.000-անոց կազմ, 120 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 300 միավոր հրթիռահրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետներ, 30 միավոր բանակային եւ ճակատային
Գլոբալացման նախորդ կառուցակարգերն իրենց սպառել են, քաղաքակրթությունը միանգամայն նոր երանգներ է ձեռք բերելու. Ջուլիետա Թադևոսյան
«Մեծ կորստի տարիներ»… ո՞րն է ելքը
Պատերազմի սպառնալիքները և ռազմատենչ կեցվածքը Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման ավանդական բաղադրիչներն են, որոնք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմերի դիրքորոշումների և Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների վրա. Աննա Նաղդալյան
Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Կառավարությունը հաստատեց ներդրումները խթանելու շրջադարձային նախագիծը
Որքան կառավարությունն է ներդրում անելու, այդ չափով էլ ներդրողը պետք է անի:
Արգելել է կազմել ինքնակամ շինությունների վերաբերյալ արձանագրություններ. Աջափնյակի նախկին ղեկավարն առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները
Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:
Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսով 23 հղի կա, 270-ը՝ անչափահաս վարակակիր են»
Կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ պայքարում ամեն ինչ չէ, որ հսկողության տակ է: Այսօր այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց՝ հսկողության առումով այս պահին այլ առաջնահերթություն ունեն, այն է՝ բուժօգնություն տրամադրել այն քաղաքացիներին, որոնք ունեն իրապես հիվանդանոցային ծառայության կարիք. դրանք ծանր եւ ծայրահեղ ծանր քաղաքացիներն են ու նաեւ միջին ծանրության
Համաշխարհային անդրկուլիսը, ինչպես նաեւ տեղական դիկտատորները մեկ կոճակի սեղմումով կարող են անջատել ցանկացած այլախոհի id-քարտը
21 կազմակերպություններ եւ միավորումներ դիմել են ՀՀ վարչապետին, ԱԺ-ին, արդարադատության նախարարությանը, «Առավոտին» Պատկերացնենք՝ էլեկտրականությունն անջատելու դեպքում, ինչ կարող է տեղի ունենալ զանգվածային աղետների պատճառով, համավարակների պիկի դեպքում. անկանխիկ վճարումները դառնալու են անհնարին: Այս մտահոգությանը զուգահեռ, կառավարությունում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որի հետ կապված վարչապետն ասել է. «Անցումը դեպի անկանխիկ դրամական միջոցների շրջանառություն՝ պետության
Տիգրան Բալայանը մտահոգություն հայտնեց, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի կոպիտ ու պարբերական խախտումները` չնայած COVID-19 համաճարակային և գլոբալ զինադադարի` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Հռոմի պապի կոչերին
Նիդերլանդական «Diplomat Magazine»-ի նախաձեռնությամբ՝ Հայաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանները, Հաագայում մասնակցեցին կորոնավիրուսի ճգնաժամի ու դրա հետևանքների վերացմանը նվիրված մամլո հեռավար ասուլիսին՝ «Համավարակ COVID-19. անցյալը, ներկան և ապագան» խորագրի ներքո։ Ասուլիսին մասնակցում էին միջազգային մամուլի ներկայացուցիչ-լրագրողներ։ Հրավիրվածների թվում էր նաև «Նիդերլանդական Օրագրի» թղթակից Մարիամ Շիկանյանը (Marisha Shik-anyan)։ Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր
Գրիշա Թամրազյան. «Սմբատ Գոգյանի հետ տղայական խոսակցություն ունենալն աբսուրդի ժանրից է»
Մենք տեսակով շատ տարբեր ենք
Բացառվել է կառուցապատողին 3.204.000 դրամ տուգանելու հնարավորությունը. պաշտոնեական դիրքի չարաշահումներ Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան ազգային պարկ»-ի պաշտոնատար անձանց կողմից
Շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2018թ. նոյեմբերի 5-ը: Սակայն դրանք չեն ավարտվել, իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, անտեսելով այդ հանգամանքը, միջոցներ չեն ձեռնարկել պայմանագիրը չեղյալ համարելու, շուրջ 5000 ք/մ հողամասը պետությանը առանց փոխհատուցման վերադարձնելու ուղղությամբ, ինչի արդյունքում պետությունը զրկվել է նշված հողամասը լիարժեք տնօրինելու իր իրավունքից։
«Դուք համոզվա՞ծ եք, որ այդ «Քայլող մարդու» արձանի տեղադրման հետ կապված՝ քաղաքական շահարկումներ չեն լինելու». Փաշինյանը՝ ԿԳՄՍ նախարարին
Կտեղադրվի «Քայլող մարդու» արձանը
Մանկապարտեզի լուծարումը կասեցվել է. որպես խաղահրապարակ` ՍՊԸ-ն պարտավորվել է լրացուցիչ հողատարածք հատկացնել
Ուսումնասիրության ժամանակահատվածում մանկապարտեզ էր հաճախում ՀՀ ոստիկանության աշխատակիցների ավելի քան 90 երեխա:
Ինչը ստիպեց հայազգի հետախույզին փախչել ԽՍՀՄ-ից, եւ ինչու բրիտանացի հարսնացուին թույլ չէին տալիս ամուսնանալ
Խորհրդային հետախուզության սպա Գեորգի Աղաբեկովը (Գրիգորի Սերգեյի Հարությունովը) անհատի պաշտամունքի զոհերից է, իր ժամանակի ուսյալ անձանցից մեկը: Ծնվել է Աշխաբադում՝ 1895թ., մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմներին: Տարբեր տարիների աշխատել է տարբեր երկրներում, հայտնի է, որ կազմակերպել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի սպանությունը՝ Հ. Մելքումովի ձեռքով: 1924-ին գործուղվել է Քաբուլ, 1926-ին նշանակվել
«Սա այն իրավիճակն է, որից մենք փորձել ենք միշտ խուսափել». Թորոսյանը կորոնավիրուսային իրավիճակի մասին
Այսօրվա տվյալներով կորոնավիրուսով հիվանդացության 335 նոր դեպք է հաստատվել, 162-ը բուժված են, գրանցվել է մահվան 3 դեպք, իսկ կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր թիվը 5606 է, որոնցից 2581-ն` առողջացած: Այսօր այս մասին կառավարության մամուլի սրահում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց՝ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 հիվանդ, այս քաղաքացիների մեջ են նաեւ նրանք, որոնք
Գումարները վճարային տերմինալի միջոցով փոխանցել է իր էլեկտրոնային դրամապանակին. 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ վարկեր տրամադրելու պատրվակով խարդախություն կատարելու համար
Երիտասարդը, ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից, քաղաքացիներից պահանջել ու ստացել է նրանց անձնագրային տվյալները, որոնք առցանց եղանակով մուտքագրելով վարկային կազմակերպության կայքում, ձևակերպել է վարկային հայտեր, որոնք հաստատվել են:
Սուրեն Պապիկյանն ու Զարուհի Բաթոյանը կրկին ինքնամեկուսացել են
Նախարարները շփվել են վարակակիր աշխատակիցների հետ
Առաջարկում եմ հրավիրել Գրիշա Թամրազյանին ԱԺ և քննարկել թե՛ ԲՈԿ-ի նախագահի հրաժարականի հիմք հանդիսացած խնդրահարույց պնդումները, թե՛ տարատեսակ չհստակեցված լուրերը, որոնք շրջանառվում են մամուլում. Աննա Կոստանյան
Դեմ առ դեմ, ոչ կուլիսային քննարկումը խնդրի լուծման լավագույն տարբերակն է:


















































