Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ ԱԱԾ-ի կողմից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում կատարված գործողություններից. shamshyan.com

Կասկածյալների մեջ են՝ պետը, տեղակալը օպերլիազորն ու հետաքննիչը

Տնտեսվարողների համար հաստատվել է 8,5 մլրդ դրամի հայտ

Հակաճգնաժամային միջոցառումների քննարկումները շարունակվում են

«Հասկանալի է` որեւէ «անիրավաչափ դիտավորության» վերաբերյալ ենթադրությունները տրամաբանական չեն». Հակոբ Կարապետյանը՝ Նարեկ Թադևոսյանի մտահոգության առիթով

Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի աշխատակից Նարեկ Թադևոսյանը պնդում է, որ «իրեն դիտավորյալ չեն փոխանցել պարգևավճար, որպեսզի արհեստականորեն ստեղծվի բարենպաստ իրավիճակ` իր օրինակին չհետևելու և հենց իրենց պարգևավճարներից չհրաժարվելու ու գումար չփոխանցելու համար»:

Հանձնարարականի իրականացումը նպատակ ունի կանխարգելել նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի տարածումը ՔԿՀ-ներում

ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի քրեական գործերով զբաղվող պաշտպանները, ղեկավարվելով քրեակատարողական հիմնարկներում պահվող պաշտպանյալների առողջական առողջության ու անվտանգության պահպանման առաջնահերթությամբ այս օրերին 100 անձի վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել ՀՀ դատախազություն և ընդհանուր իրավասության դատարաններ, և 8 վերաքննիչ բողոք՝ կալանավորումը ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու միջնորդությամբ: Միջնորդությունների և բողոքների հիմքերում հատկապես ընդգծվել է

«Բոլորս առողջ ենք, մեր նկատմամբ էլ ծայրաստիճան ուշադիր են»․ Գյումրու հիվանդանոցի մեկուսացած աշխատակիցներ

Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ հիվանդանոցի մեկուսացած 29 բուժաշխատողները, որոնցից 7-ը բժիշկներ են, իրենց շատ լավ են զգում։ Հիշեցնենք, որ նրանք  շփվել էին Մարալիկի հիվանդանոցից Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխված 68-ամյա տղամարդու հետ, որը հետագայում պարզվել էր՝ վարակված էր կորոնավիրուսով։ Նրանք այժմ մեկուսացել են Գյումրու հյուրանոցներից մեկում։ «29 բուժաշխատողների վիճակը

Թուրքական մամուլը սկանդալային է որակել Չինաստանի կողմից Հայաստան ուղարկված տուփերի վրայի գրությունը. ermenihaber.am

Թուրքական մամուլն անտարբեր չի մնացել ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ժամանած մարդասիրական օգնության տուփերի վրայի հայտնի գրության նկատմամբ։ Չինաստանի կողմից Արարատ լեռան հիշատակումը որպես Հայաստանի խորհրդանիշ հունից հանել է թուրք լրագրողներին։ Նրանք այս գրությունը սկանդալային են որակել և նշել, որ Թուրքիայում այս երևույթը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։ Հիշեցնենք, որ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից

Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել

Ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է։ Ցավոք, առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա,

Մեկուսացածի օրագրից

Իմ օրերից մեկը Կարանտին, օր՝ հերթական: Կամաց-կամաց կլորությամբ ձգտում եմ Բոտերոյի կանանց կերպարներին: Ի՞նչ անել: Հարցն այս անգամ Չերնիշեւսկու մոռացված համանուն վեպի հետ կապ չունի: Այն ինձ է տանջում: Իսկ հայ ցանկացած կին տեղով գյուտարար է, բացի ոչնչից՝  սկանդալ եւ աղցան սարքելուց, այլ բաների էլ է ընդունակ: Իսկույն մտածում եմ, որ կարելի է բակի դարպասից

Թեստավորված երկու քաղաքացիների առողջական վիճակը նորմալ է, վարակին բնորոշ ախտանիշներ չունեն

Արցախում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովից տեղեկացնում են, որ Քաշաթաղի ինքնամեկուսացված Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով: Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը Միրիկ համայնքին արդեն տրամադրել է 15 օրվա պարենամթերք, իսկ մյուս համայնքներին կհատկացվի առաջիկա օրերին: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը վերոնշյալ համայնքներում իրականացնում է մեքենաների ախտահանման

Վահե Մացակյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածը, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 3-ի եզրակացությունը և Վ.Մացակյանի դիմումը՝ ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար

ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ուշադրության է արժանացել «Hetq.am» կայքում 26.02.2020թ.  հրապարակված «Նախկին պատգամավոր Ա. Գ.-ն վաճառել է ամերիկյան բնակարաններն ու 1.5 մլն դոլարով առանձնատուն գնել Գլենդելում» վերտառությամբ հոդվածը: ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից հրապարակումն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ այդ առթիվ քրեական դատավարության օրենքով

Աղվան Վարդանյանի՝ օրերս հրապարակված հոդվածի առթիվ. iLur.am

iLur.am. Մտադրություն չունենալով անդրադառնալու հոդվածի ողջ բովանդակությանը, ուշադրություն ենք հրավիրում միայն հետևյալ հատվածի վրա․ «Լևոն Տեր-Պետրոսյանը հույս է հայտնում, որ երկրորդ և երրորդ նախագահները պետական այրին վայել վարք կդրսևորեն։ Ինչն ինքը գրեթե երբեք չի արել» (Հրապարակ, 07․04․2020)։ Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում հեղինակին՝ մեզ առիթ ընծայելու համար՝ ներկայացնելու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից պետական այրին վայել վարքի

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վախենում քննադատություններից

ՀՀ պաշտպանության նախկին նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Իհարկե չկա մի իշխանություն աշխարհում, որին հաճելի լինեն քննադատությունները: Այնուամենայնիվ, քննադատությունը կառավարման այն գործիքն է, որը մաքրագրում է քաղաքական որոշումները, շտկում է կառավարման թերությունները, այլընտրանքներ ու նորամուծություններ է առաջադրում, հանրային դիսկուրս է ձևավորում և հավասարակշռում է հանրային կյանքը: Փաշինյանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ

Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք: Դրականը այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը: Բացասականը այն

ԱԱԾ-ում ներկայացրել եմ քաղավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը և իմ խորհրդատվական կարծիքը․ Հակոբ Ճաղարյան

Երեկ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը: Կարող եմ փաստել, որ տեղի է ունեցել բավականին երկար` մոտ 2 ժամ տևողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում: Տրամաբանորեն, երկրի անվտանգության ոլորտի պատասխանատուներին պիտի հետաքրքրեր երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը,

Գյումրու ինֆեկցիոնի բժշկուհին ևս վարակվել է․ վարակվածների թիվը Շիրակում հասավ 13-ի

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհիներից մեկի մոտ ևս հայտնաբերվել  է կորոնավիրուս։ Երեկ ստացել են նրա  թեստի պատասխանը, որը  դրական է եղել։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հաստատեց նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ «Մեկ բժիշկ ունենք վարակված, հաստատվել է դեպքը երեկ, ինքն ուղղակիորեն աշխատանք չի ունեցել տուբերկուլյոզային բլոկում, որտեղ հիմա մեկուսանում են հիվանդները և մեկուսացման բարձր

«Ահազանգեր ենք ստանում, որ դատապարտյալներին չեն տրամադրում պաշտպանիչ, ախտահանիչ նյութեր կամ տասն օրը մեկ են բաժանում». Ռոբերտ Ռևազյան

ՀՀ ԱՆ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանն ի պատասխան մտահոգությունների վստահեցրեց՝ ուժերի գերլարման պայմաններում ունենք վերահսկելի իրավիճակ:

Վայե՞լք, թե՞ չարքաշություն. Ավետիք Իշխանյան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ուշագրավ գրառում է արել, թե հո նախարարները, փոխնախարարները, պատգամավորները նվիրյալներ չե՞ն, որ հավելավճարներ չստանան, չէ՞ որ նրանք չարքաշ աշխատում են։ Հարգելի տիկին Նազարյան, իհարկե, կարելի էր Ձեզ հետ համաձայնվել, եթե դուք (նկատի ունեմ ողջ ձեր թիմը, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ), չներկայանայիք ժողովրդին որպես նվիրյալներ, եթե ձեր Սիրելի Առաջնորդը ԱԺ ամբիոնից չխոսեր

Դաշնակցությունը չի աջակցի նախագահի թեկնածուներից որևէ մեկին

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի հայտարարությունը Հարգելի՛ հայրենակիցներ, Ի գիտություն ընդունելով Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը ս. թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ և վերլուծելով ընտրական գործընթացին առնչվող տվյալներն ու տեղեկությունները, արձանագրում ենք. Ընտրությունները տեղի ունեցան օրենքով սահմանված կարգով, ժամկետներում, մրցակցային, բայց անհավասար պայմաններում, սակայն ընտրություններին նախորդած զարգացումները և քվեարկության ընթացքը համադրելի

Ուսումնասիրվել են ՊԵԿ պահանջով պետական բյուջեի օգտին բռնագանձման ենթակա 10,000.0 հազ. դրամը գերազանցող ավարտված կատարողական վարույթները

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության  ֆինանսատնտեսական գործունեություն հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը՝ 2018 թվականի հունվարի 1-ից թվականի հունիսի 30-ը Արձանագրվել է, որ Ծառայության դեբիտորական պարտքը 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 7,149.4 հազ. դրամ, որից 1,589.8 հազ. դրամի չորս իրավաբանական անձանց այդ դեբիտորական պարտքերը հաշվեքննության ընդգրկող ժամանակաշրջան են փոխանցվել նախորդ տարիներից և Ծառայությունը

Արարատի մարզպետն ու առողջապահության նախարարն այցելել են Արտաշատի ԲԿ

Հանրապետությունում նոր կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բժշկական կենտրոնն օրեր առաջ վերապրոֆիլավորվեց և այսուհետ սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտներին: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել են կենտրոն՝ ծանոթանալու բժշկական ծառայության մատուցման ընթացքին: Վերապրոֆիլավորվելով ինֆեկցիոն բուժկենտրոնի՝ Արտաշատի ԲԿ-ն կարճ ժամանակամիջոցում անմիջապես ստեղծեց պացինետների բուժման համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Վերջիններս գտնվում են

Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցները մշակույթի, արվեստի գործիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցները Հանրապետության մշակութային, գիտակրթական և ակադեմիական հաստատությունների և կառույցների ղեկավարների, մշակույթի, արվեստի գործիչների հետ։ Նախագահը հեռախոսազրույց է ունեցել կոմպոզիտոր, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի հետ: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է ներկա իրավիճակում կոմպոզիտորի գործունեությամբ, մինչև կորոնավիրուսի համավարակը նախատեսված ծրագրերով և դրանց հետագա

Հափշտակել է 12 գլուխ ոչխար, «Lexus RX 330», հագուստ, սպորտային կոշիկներ. բացահայտվել են 29-ամյա կնոջ կողմից կատարված մի շարք հանցագործություններ

Վիճաբանության ընթացքում երկաթյա առարկայով 3 անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել տանտիրուհու գլխին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ

Մարտին ունենք հացի և ալյուրի փոքր գնային բարձրացումներ նախորդ 2 տարիների նույն ժամանակահատվածի համեմատ. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է մայրաքաղաքի չորս խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների՝ հացի, կարագի, շաքարավազի, ալյուրի մանրածախ գները 2018, 2019, 2020 թվականների մարտ ամսվա դրությամբ: Տվյալների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ 2020 թվականի մարտ ամսին որոշ ապրանքների, մասնավորապես կարագի, շաքարավազի գներն ավելի ցածր են եղել նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի

10 հարցի փոխարեն` 20 հարց. ավելացվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար գիտելիքների ստուգման հարցաշարը

Նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։

Կորոնավիրուսը՝ աշխարհում. վարակվածների թիվը մոտենում է 1.5 միլիոնի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեիսուսը աշխարհի երկրներին կոչ է արել միավորվել՝ նոր վիրուսի դեմ պայքարելու համար և զերծ մնալ իրավիճակը քաղաքականացնելու փորձերից: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՀԿ-ին մեղադրել էր այն բանի, որ կազմակերպությունը շատ ուշ արձագանքեց կորոնավիրուսի նոր տեսակի սպառնալիքին և չափից շատ կենտրոնացած էր Չինաստանի վրա:

Թեստավորել են նաև կորոնավիրուսից մահացած մարալիկցի տղամարդու հետ պառկած հիվանդին

«Հիվանդը թեստավորվեց, որովհետև ջերմություն ուներ, ճիշտ է՝ 14 օրը չէր լրացել, բայց քանի որ ջերմություն ուներ, թեստավորեցին, այս պահի դրության պատասխանը բացասական է, մի հատ էլ կթեստավորեն 14-րդ օրը»,-ասաց Արմեն Իսահակյանը։

Հայկական Կարմիր խաչը ապրիլ-մայիս ամիսների ընթացքում կաջակցի 11050 մարդու Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից մարդասիրական աջակցությունը տրամադրվում է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ցուցակներով։

Արցախում եւս երկուսի մոտ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածություն

Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, ով ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից: Այդ քաղաքացին ևս, մինչ թեստավորումը գտնվել է ինքնամեկուսացման մեջ, և առաջիկայում նրան տեղափոխելու են Հայաստանի Հանրապետություն:

«Որ ֆիզկուլտուրայի ուսուցիչն ասում է՝ պիտի կպնեք Zoօm-ին, որ մարզանք անեք, կամ նկարչության ուսուցիչն ասում է՝ նստեք Zoom-ում ու աշուն նկարեք, ես ուղղակի զարմանում եմ». ծնողի բողոքները

Ծնողը նաեւ դժգոհեց, որ առցանց դասերը տեւում են մինչեւ երեկոյան 7-8-ը ու մի բան էլ ասում են, որ դրանից հետո Հանրայինով դասընթացի հետեւեք. «Դուք գիտե՞ք, որ երեխաներն այդ ժամին դասի են նստած՝ Zoom-ում, կամ ե՞րբ նայեն, եթե պետք է տնայինն անեն: Երեխան պետք է 8-ից մինչեւ 11-ը դաս նայի, հետո ուսուցչի հետ դաս անի մինչեւ 5-ը, հետո էլ մի աշխարհ տնային աշխատանք: Մենք բոլորս մոռանում ենք, որ երեխաները ռոբոտներ չեն: Ասում եք՝ ծնողը թող զբաղվի իր երեխայով: Իսկ եթե ծնողը մինչեւ 6-ը աշխատում է էլի օնլայն, կամ ուսուցիչ է, մտածե՞լ եք, որ մարդիկ հոգնում են:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031