Օրվա լրահոսը

ԱԱԾ-ին, ՊԵԿ-ին ու ՏՄՊՊՀ-ին հասանելի կլինեն բաժնետիրական ընկերությունների սեփականատերերի տվյալները

Բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի սեփականատերերի տվյալները փակ են եղել, ընդ որում՝ որոշակի քննարկումների արդյունքում արձանագրեցինք, որ դա եղել է նաեւ քաղաքական պատճառներով

Մհեր Գրիգորյան. Դեռ վաղ է պետական պարտքն ավելացնելու մասին մտածել, որոշումներ կայացնել ու թվեր հնչեցնել

Փոխվարչապետը սկզբունքորեն դեմ չէ պետական պարտքն ավելացնելու առաջարկներին

Լավ, ոսպը թանկացավ, բլղուր կերանք, բա հացը թանկացավ, ի՞նչ ուտենք, բազուկի ճա՞վ

Հովիկ Աղազարյանի խոսքով՝ ոչ մեկը հիմա չի ասում՝ գառան միսը թանկացել է՝ կանաչ սոխ կերեք, ասում ենք՝ գառան միսը թանկացել է՝ տավարի միս կերեք: Համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խորհուրդը, թե՝ «եթե տեսնում ենք, որ ոսպի եւ հնդկաձավարի գները պարբերաբար բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել դրա մյուս փոխարինիչները,

Արցախի քննչական կոմիտեն վարույթ է ընդունել 4 քրեական գործ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերի առթիվ

2020թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների ընթացքում, քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթուղթ հանդիսացող քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ, 2020թ ապրիլի 6-ին ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում վարույթ է ընդունել՝ ԱՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ հարուցված թվով չորս քրեական գործ, որոնց վերաբերյալ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։

«Երբ քննիչ էի աշխատում, որոշ դեպքերում հարկային մարմիններն անհարկի ծանրաբեռնվում էին». պատգամավոր

Դատախազը կստուգի քննիչի՝ հարկային ստուգում իրականացնելու որոշումը. օրինագիծն ԱԺ-ում է

ԴԱՀԿ-ն արգելանք չի կիրառի սոցիալական աջակցության համար կառավարության կողմից տրամադրված գումարների վրա

Ծառայությունը նշված հիմքերով արգելանքներ չկիրառելու մասին անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցել է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերին:

Աջակցություն միկրոբիզնեսին. ովքեր կարող են կառավարության ծրագրի շահառու լինել

Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 10-րդ միջոցառումը:

Պատգամավորը «ԴատաԼեքսից» է տեղեկացել ոստիկանների դեմ գործով երրորդ անձ ճանաչվածի մասին

Մայիսի 3-ին դեռ երկար ժամանակ կա, սակայն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա. Ստեփանյանը Աղավնի Հովսեփյանին է ուղարկել նրա բողոքը մերժելու մասին փետրվարի 1-ի որոշումը: «Հայփոստի» աշխատակիցը դեռ 10 օր առաջ խմբագրություն էր բերել նամակ, որն ուղարկել էր Նորագյուղի բնակիչը` Աղավնի Հովսեփյանը: Նամակ-բողոքը ուղարկվել էր ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԱԾ, դատական մարմիններին, գլխավոր

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ապրիլի 9-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

ՀՀ երրորդ նախագահին առանց որևէ նախապայմանի կտրամադրվի նրա մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը

ՀՀ ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի պայմանը

Դատապարտում ենք սննդամթերքի գները 3-10 անգամ թանկացնելու արատավոր, հակապետական երեւույթը. «Կամք»

Ժողովրդական ցասման ալիքով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի՝ համացանցային ելույթների միջոցով ժողովրդի անհանգստությունը փարատելու շարունակական ճիգերը արդյունք չեն տալու, որովհետեւ միայն խոսքերով ոչ մեկի չի հաջողվի մեղմել օր օրի տարածվող աղքատության եւ սովի ալիքը:

3 միլիարդ 670 միլիոն դրամ գումարն արդեն հասանելի է աջակցության ծրագրերի համար. փոխվարչապետ

Հղի կանայք, փոքր ձեռներեցները, գյուղատնտեսներն ու կորոնավիրուսի հետեւանքով գործը կորցրածներն աջակցության գումարներն արդեն ստանում են

Արայիկ Մանուկյանը՝ առցանց մուլտֆիլմերի ու քննարկումների մասին

Հետաքրքիր է, որ մուլտերն ավելի քիչ են դիտել, քան Գայանե Մարտիրոսյանի, Անետա Երզնկյանի եւ Նաիրա Մուրադյանի մեկնաբանությունները, որովհետեւ մուլտֆիլմերը նաեւ համավարակից առաջ էլ են դիտել, երեւ իրենց ավելի հետաքրքրել են զրույցները:

Այս պահին մեր ամենամեծ մարտահրավերը հետևյալն է՝ ստեղծենք օրը 1000 թեստի հնարավորություն. վարչապետ

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ

Լոս Անջելեսում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված երթը

Կոալիցիայում հայտարարել են, որ ապրիլի 24-ին նշանակված միջոցառումների չեղարկումը չի նշանակում Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի դադարեցում: Առաջիկա օրերին կներկայացվեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման այլընտրանքային առաջարկներ:

«Անարդարությունից դժգոհությունը կարող է վերաճել զանգվածային ցույցերի»

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱՀ նախագահ Բակո Սահակյանին Ի նկատի ունենալով Արցախի Հանրապետությունում նախագահի եւ ԱԺ ընտրությունների շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը. 1.Ողջ աշխարհում բռնկված համաճարակի Արցախում տարածումը կանխելու նպատակով նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը կոչով դիմել է, որ հետաձգվի երկրորդ փուլի ընտրությունները: Նախագահի նյուս թեկնածուն՝ Արայիկ Հարությունյանն իր հերթին, նկատի ունենալով վիրուսի տարածման

«Որքան էլ նախկինները վատը լինեին, նրանց շատ ներկայացուցիչներ ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչներից պրոֆեսիոնալ էին ու գրագետ». «Փաստ»

Որքան էլ հիմա արձանագրենք, որ իշխանություններն այս պահին ճիշտ են գործում և խստացված ռեժիմը կարևոր է, բոլորին է հասկանալի, որ այդ քայլերն ուշացած էին: Այն, որ նախկիններին հիշելու մոլուցքն անգամ այս պահին է իշխանությունների մոտ ակնառու, ունի իր հստակ պատճառները: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Առհասարակ, իշխանությունները հիշում են նախկիններին այն

«Գյուղում գործը քիչ է, եթե ես ու դու աշխատենք, 3-րդը կմնա գործազուրկ». «Հրապարակ»

Նրա խոսքով՝ արտերկրում 2 ամիս էլ աշխատի, ավելի գերադասելի է, քան գյուղում մնալը:

«Եթե անձը երեխա ունի եւ հասել է ամուսնական տարիքի, պետք է գործունյա ճանաչվի». պատգամավորի օրինագիծը

Առաջարկում ենք քաղաքացիական օրենսգրքում սահմանել, որ անչափահաս ծնողները գործունակություն են ձեռք բերում ամուսնական տարիքի հասնելու պահից

Իշխանություններին պետք չի եղել շտկել իրավիճակը, ուստի ընդունել են մասնագետի հրաժարականը. «Փաստ»

Երկրորդ. գաղտնիք չէ, որ Փաշինյանը չի հանդուրժում ինքնուրույն մարդկանց, ու նրա հավաքած թիմում չափազանց քիչ են ադեկվատ, պրոֆեսիոնալ, իսկապես իրենց գործի գիտակ ու սեփական կարծիք ունեցող մարդիկ:

Արտակարգ երաժշտություն՝ արտակարգ դրության պայմաններում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (տնօրեն՝ Ռուզաննա Սիրունյան, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան)  հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Դալլաքյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ինչպես արվեստի բնագավառի շատ հաստատություններ, ՀԱՖՆ-ը ՀՀ-ում արտակարգ դրության սահմանումից հետո հնարավորություն չունի հանդիսատեսի հետ կապը պահպանելու, ապա մանրամասնեց. «Մենք չենք կարող համավարակի այս պայմաններում նույնիսկ առանց հանդիսատեսի ուղիղ հեռարձակմամբ համերգներ կազմակերպել, քանի

Փաշինյանն իրենց ուղղված առաջարկների մասին. «Երբեմն դրանց հեղեղից գլխապտույտ կարելի է ստանալ»

Ես ուզում եմ ընդգծել, որ մենք բավական երկար ժամանակ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, ունենք հստակ ռազմավարություն՝ ճգնաժամը հաղթահարելու: Կլսենք ու հաշվի կառնենք առաջարկները, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարություններում: Մեր ռազմավարության մրցունակության առումով՝ ճգնաժամը մեր երկրի տնտեսության զարգացման, մեր ռազմավարական պատկերացումների մեջ շատ բան չի փոխել:

Հրայր Թովմասյանի գործով՝ որպես վկա հարցաքննվել է Տիգրան Մուկուչյանը. «Ժողովուրդ»

Հարցաքննության ժամանակ քննիչը հետաքրքրվել է՝ ԿԸՀ նախագահն ինչով կպայմանավորի, որ իր կնոջ համար նույն տարածքում, մյուսների համեմատ, առավել ձեռնտու պայմաններով է տարածքը վարձակալությամբ տրամադրվել:

Նիկոլ Փաշինյան. Կորոնավիրուսի դեպքերի հաշվառման ընթացքում անճշտություններ են եղել

«Երեկ իրականացվել է 236 թեստ, որից դրական է եղել 28-ը, սա նշանակում է, որ մենք շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբում արձանագրված զգուշավոր լավատեսությունը, մանավանդ որ բուժվածները 24-ն են: Մենք առաջիկայում սպասում ենք բուժվածների եւ մեկուսացումից դուրս եկածների թվի աճի»,-այսօր այս մասին կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վաղվանից պետք է ստեղծվի օրական

Արդյոք Տեր-Պետրոսյանն իրապե՞ս ցանկանում է «փրկել» Սերժ Սարգսյանին, ու ո՞րն է դրա մոտիվը. «Ժամանակ»

Իսկ միգուցե Տեր-Պետրոսյանի հոդվածն ու Սերժ Սարգսյանի հայտարարությունը նույն օրն են հրապարակվել զուտ պատահականության հետևանքով, ու պետք չէ որևէ գործարք կամ աշխարհաքաղաքական ենթատեքստ փնտրել։

Իրական եւ անիրական զեղչերի սահմանը

Տեսնելով խանութների ցուցափեղկերին  զեղչ բառը՝ շատերի քայլերը ենթագիտակցորեն տանում  են այդ ուղղությամբ: Յուրաքանչյուրը զեղչերի մասին խոսելիս կարող է մտաբերել մի այնպիսի բրենդ կամ խանութ, որտեղ  մշտապես ներկայացված է զեղչված տեսականի: Օրինակ՝ Աբովյան փողոցում գտնվող խանութներից մեկում  մշտապես առկա է կանացի դրամապանակների տեսականի՝ մեծ զեղչով: Խանութի ցուցանակի վրա փակցված է. «Բոլոր դրամապանակները՝ 2900 դրամ»: Սակայն երբ

Տեղորոշման քարտեզները կօգնեն հասկանալ բնակչության ակտիվության դինամիկան. Ֆեյսբուքն օգտատերերի մասին տեղեկություններ կտրամադրի COVID-19-ի դեմ պայքարի համար. «Հայկական ժամանակ»

Բլոգերներ ու հրապարակախոսներ տարբեր երկրներից վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ են պնդում՝ կորոնավիրուսը պատրվակ է, որով պետություններն ուզում են համընդհանուր վերահսկողության տակ պահել բոլորին ու ամենքին: Այսօրվանից Ֆեյսբուքը գործարկում է COVID-19-ի տարածման կանխարգելմանն օժանդակող երկու գործիք՝ հիվանդության դեմ պաշտպանական միջոցառումների քարտեզներ եւ թեժ կետերի հայտնաբերմանը կամավոր ձևով մասնակցություն ապահովող գործիքներ։ Առաջիկայում նախատեսվում է գործարկել

Ապրիլի 9-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսից մահվան նոր դեպք. վիճակագրությունից դուրս էր մնացել հաստատված 12 դեպք

Վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք, որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031